ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթ Բաբայանը կարեւորում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը խաղաղ բանակցային գործընթացը շարունակելու համատեքստում 01/20/2018 14:25 | Ղարաբաղյան հակամարտություն
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը կարեւորում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի՝ հունվարի 18-ին Կրակովում կայացած հանդիպումը: Նրա խոսքով՝ այս եւ նման հանդիպումները խաղաղ բանակցային գործընթացի շարունակականությունը եւ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանող կարեւոր գործոն են:
«Մենք կարեւորում ենք եւ չենք կիսում այն կարծիքը, որ այդ հանդիպումները պարզապես հանդիպումներ են եւ որեւէ կարեւորություն չեն պարունակում: Ի վերջո, նման հանդիպումների ժամանակ քննարկվում են ընթացիկ, այդ թվում՝ նաեւ կարգավորմանը վերաբերող հարցեր, այդ հանդիպումների ժամանակ միջազգային հանրությունը իր տեսակետն է հայտնում, հետեւաբար դրանք կարեւոր են: Իսկ այս հանդիպման բանալի գաղափարն այն է, որ, կարծես թե, սկսվում են քայլեր կատարվել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի կոչելու ուղղությամբ, այսինքն՝ զինադադարի ռեժիմի խախտումների վերհանման եւ դրանց նվազեցման ուղղությամբ, քանի որ գիտենք՝ հայտարարվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ գրասենյակի կազմի ընդլայնման մասին: Պաշտոնական Ստեփանակերտը վաղուց այս մասին խոսում է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը՝ հիշեցնելով, որ Արցախի կողմից հնչել են տարբեր առաջարկներ, որոնք հետաքրքրություն են առաջացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտ:
«Խոսքը դիպուկահարների հետքաշման, տոն օրերին, միջազգային, ազգային, կրոնական տոներին զինադադարի ռեժիմի խախտումների բացառմանը: Սա կարծես այդ կայունության, փոխվստահության, խաղաղության մթնոլորտի ձեւավորման մեջ է տեղավորվում, հետեւաբար շատ կարեւոր են, բայց նաեւ շատ կարեւոր են դրանից առաջ տեղի ունեցած գործընթացները, հատկապես Լավրովի հայտարարությունը, որ մեկ փաստաթղթով հնարավոր չէ կարգավորել, իսկ եթե ավելի բացենք փակագծերը, նույնիսկ կարելի է ասել, որ սա փիլիսոփայական մոտեցում է, քանի որ փաստաթղթով չի կարելի կարգավորել, եթե կարգավորված չէ մթնոլորտը տարածաշրջանում, եթե Ադրբեջանը շարունակում է իր նացիստական քաղաքականությունը: Այս դեպքում անգամ եթե հազար հատ փաստաթուղթ էլ ստորագրվի, բան չի ստացվելու ,հետեւաբար սա ուղերձ է, որ պետք է կամաց-կամաց այդ մթնոլորտը փոխելու, գոնե երկխոսությունն ավելի առարկայական դարձնելու ուղղությամբ»,-նշեց նա:
Դավիթ Բաբայանը անդրադարձավ նաեւ Արցախը բանակցային գործընթացում ներգրավելու՝ բավականին հաճախ բարձրաձայնված հարցին՝ ընդգծելով, որ դա արդեն հրամայական է:
«Մենք միշտ խոսում ենք դրա մասին եւ կարծում ենք, որ առանց դա հնարավոր չէ կարգավորել հիմնախնդիրը, բայց պետք է նաեւ իրատես լինենք, որ Ադրբեջանը ամեն ինչ անելու է, որ դա տեղի չունենա հատկապես 2018 թվականին, որը շահարկումների տարի է լինելու: Գիտենք, որ այդ արհեստածին երկրի ստեղծման 100-ամյակն է, նախագահական ընտրություններ են լինելու, Հեյդար Ալիեւի 95- ամյակը, Աղդամի, Քելբաջարի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ֆիզուլու, Ղուբատլուի կորստի 25-ամյակն է: Նրանց համար ամենամեծ տարածքայի կորուստներն է եղել, և, հետևաբար սա շահարկումների առիթ է դառնալու, սկսելու են դիվանագիտական, քաղաքական ոլորտում հիստերիաներ, ինչ-որ ահաբեկչական գործողություններ, չի բացառվում սահմանին սադրիչ գործողություններ, այսինքն՝ սա հասկանալի խնդիր է, եւ կարելի է կանխատեսել, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է դա թույլ չտալու համար: Բայց մյուս կողմից Արցախը ներգրավված է բանակցային գործընթացում, բայց ոչ լիիրավ: Մենք շարունակում ենք այս ուղղությամբ աշխատանք տանել, որպեսզի լիարժեք ձեւաչափը վերականգնենք»,-եզրափակեց ԱՀ նախագահի մամուլի քարտուղարը:
Հունվարի 18-ին կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հունվարի 17-ին Նալբանդյանն արդեն հանդիպում ունեցել է համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Հայաստանը համանախագահ երկրների հետ միասին շարունակելու է ուղիներ փնտրել բանակցությունների առաջմղման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման շուրջ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների և եռանախագահների առաջարկությունների իրագործման ուղղությամբ, որոնք մասնավորապես վերաբերում են հակամարտության գոտում լարվածության թուլացմանը, 1994-95 թթ. եռակողմ զինադադարի անշեղ պահպանմանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիտորինգային կարողությունների ընդլայնմանը, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ