Թեմաներ
Շաբաթ 05 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/03/2024   23:14 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/03/2024   22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել 05/03/2024   22:31 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   22:04 Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ․ Shamshyan.com 05/03/2024   22:00 Դավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ 05/03/2024   21:56 ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը 05/03/2024   21:44 «Ո՞նց վարվեմ, որ Yerevan City Supermarkets-ը այլևս փտած ու բորբոսնած մթերք չփորձի առաքումով նաղդել մեր վրա»․ Իոաննիսյան 05/03/2024   21:38 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 05/03/2024   21:24 Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքողները հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում 05/03/2024   21:06 AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է փոխանցել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 43 օր անազատության մեջ պահելու մասին 05/03/2024   20:58 Մամուլի ազատության միջազգային օրը՝ Հայաստանում մամուլի և խոսքի ազատության դեմ ահագնացող ոտնձգությունների մասին հիշատակելու առիթ 05/03/2024   20:52 ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ 05/03/2024   20:40 Ստրատեգիական նշանակության տարածքներ հանձնելով Ադրբեջանին՝ Հայաստանը կանգնելու է փաստի առաջ. Միրզոյանը հայտարարել է՝ Բաքուն հակված չէ հիմնվել Ալմաթիի հռչակագրի վրա. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 05/03/2024   20:33 Աննա Վարդապետյանի համար Արշակյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնությունը միջանձնային խնդիր է, իշխանական լրագրողի նկատմամբ բռնությունը՝ ոչ 05/03/2024   20:30 Կիրանց տանող ճանապարհը բացվել է՝ երկու օրվա պաշարումից հետո 05/03/2024   20:11 Արժեհամակարգի պայքար է եւ պետք է հաղթի հոգեւոր Հայաստանը. սյունեցի (տեսանյութ) 05/03/2024   20:06 300 մարդու բողոքը ճնշելու համար 3.000 ոստիկան ու ԱԱԾ աշխատակից են բերել, ինչ համազգեստավոր ասես, որ չկա. Կիրանցի բնակչուհի 05/03/2024   19:55 Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է Տավուշում տեղի ունեցող ապօրինության մասին մարդկաց իրազեկելու համար․ Սուրեն Պետրոսյանը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին 05/03/2024   19:48 ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին 05/03/2024   19:36 Քննարկվել են Սևանա լճին, Արարատյան արտեզյան ավազանին առնչվող հարցերը, ջրային ռեսուրսների պաշտպանությունը 05/03/2024   19:26 Մարիա Զախարովային հարցրել են՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ-ից 05/03/2024   19:20 Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել․ Տիգրան Աբրահամյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   19:00 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի ԱԳ նախարարի հետ 05/03/2024   18:55 Մոսկվան Երևանից ակնկալում է պատասխանել ռուս խորհրդարանականների կոչին՝ կապված Սիմոնյանի հայտարարությունների հետ. Զախարովա 05/03/2024   18:29 Օկուպացված Քարվաճառում ավտովթարից ադրբեջանցի զինծառայող է մահացել 05/03/2024   18:21 Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը 05/03/2024   18:18 Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   18:05 Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը 05/03/2024   17:59 Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ 05/03/2024   17:56 Անկախ դատական համակարգի երաշխավոր է դառնում բացասական վարկանիշով առաջամարտիկ Արմեն Դանիելյանը. նա ընտրվեց ԲԴԽ անդամ 05/03/2024   17:41 Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը 05/03/2024   17:37 Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները 05/03/2024   17:34 ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը. Սահմանադրական կարգը տապալված է 05/03/2024   17:30 Ումի՞ց են էդ քարտեզները գաղտնի՝ թուրքերն ու ռուսները ունեն, իրենցից գաղտնի չէ, ուրեմն ումի՞ց է գաղտնիք՝ ՀՀ քաղաքացո՞ւց. Արթուր Խաչատրյան 05/03/2024   17:24 Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել Դատախազության գործունեության մասին 2023 թվականի հաղորդումը 05/03/2024   17:18 Հայի համար ադրբեջանցին թշնամի է և սպառնալիք, բայց պայքարի մոտիվացիան ցածր է. քաղաքագետ 05/03/2024   17:14 Երևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ 05/03/2024   17:05 Կոտայքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը 05/03/2024   16:57 Հարցվածների 54%-ը կարծում է, որ Անդրանիկ Քոչարյանի՝ Ցեղասպանության զոհերին իդենտիֆիկացնելու առաջարկը թուրքական ծրագիր է 05/03/2024   16:54 ՌԴ գլխավոր դատախազի միջնորդությամբ հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ․ Վարդապետյան 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/03/2024   16:41 Կալանքը շարունակում է մնալ պատժիչ գործիք․ Խամոյանը՝ դատախազին 05/03/2024   16:34 Վրաստանում 3 դեռահասներով ավտոմեքենան ընկել է գետը 05/03/2024   16:26 Հարցվածների 25,5% դրական է գնահատում ՀՀ-ի և ՌԴ-ի՝ ԽՍՀՄ կազմում ընդհանուր պատմական անցյալ ունենալը 05/03/2024   16:22 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ 05/03/2024   16:18 ՀՀ ԱԺ նիստում կրքերը պարբերաբար բորբոքվում են
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/02/2024   08:08 «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականացվում է «Օղակ» օպերացիա, փակել են գյուղի մուտքերը 05/02/2024   07:53 Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ` հատուկ գործողություն են իրականացրել Կիրանցում. «սաղ գյուղին ջարդելով բերել են» 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ

«էն ինչ կամպյուտրով գիտեմ, էդ ա». Վկա. «Հայկական ժամանակ» 01/18/2018   10:00  |  Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատարան Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ երեկ շարունակեց «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով դատական նիստը: Շարունակվեց վկաների հարցաքննությունը:

Վկա Լեւոն Մեսրոպյանը ասաց, որ ամբաստանյալներից ճանաչում է միայն Գեղամին (Պետրոս Իսրայելյանին): Հարցին, թե ի՞նչ է հայտնի 2016 թվականի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած դեպքից, վկան պատմեց, որ հոկտեմբերին իրեն է զանգահարել Արոն (խոսքը Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի մասին է,-հեղ.) եւ հայտնել, որ գտնվում է հիվանդանոցում:

Դատավորի հարցին, թե որտե՞ղից է ճանաչել «Արոյին», վկան ասաց՝ ուսանողական տարիներից «մի տեղից ճանաչել եմ», ապա շարունակեց, որ հոկտեմբերին գնացել է հիվանդանոց Արոյին տեսության, վերջինը նրանից հետաքրքրվել է՝ արդյոք վարդենիսցի Վահագն Մանուկյանին ճանաչում է, թե՝ ոչ, ապա դրական պատասխան ստանալուց հետո Արա Վարդանյանը վկային ասել է, որ Վահագնը իրեն գումար է պարտք եւ այժմ բուժման համար այդ գումարը հարկավոր է իրեն: Արա Վարդանյանը հայտնել է, որ Վահագնը իրենից 20 հազար դոլար պարտք է վերցրել, որից 2000 դոլարը չի վերադարձրել.

«Թող բերի տա»,- ասել է նա: «Ասի` փոքր քաղաք ա, կփորձեմ գտնել: Դուրս եմ եկել, Մուշեղ Մուշեղյանն է (դեպքի օրը սպանված) մոտեցել ինձ, ասել է` Արոն հիվանդ պառկած է, թող իրան չտեսնի Վահագնը, կասես ինձ գա տեսնի: Եկել եմ, խաբար եմ արել, որ գնա Արոյին տեսնի»,- պատմեց վկան: Նա ասաց, որ այդ օրը հիվանդանոցում են եղել Մուշեղ Մուշեղյանը, Չարբախցի Գեղամը, Ռուբեն Խաչատրյանը:

Դատավորի հարցին՝ իսկ դեպքի հետ կապված ի՞նչ գիտեք, վկան նշեց. «էն ինչ կամպյուտրով գիտեմ, էդ ա»: Դատավորի ճշտող հարցին, թե ի՞նչ է հայտնի, վկան պատասխանեց, որ իմացել է, որ երկու հոգի մահացել է, թե ինչ հանգամանքներում՝ չգիտի, չի էլ լսել, քանի որ Ռուսաստանից նոր է եկել:

Դատարանում ցուցմունք տվեց նաեւ վկա Միսակ Միրիջանյանը: Նա դատարանին հայտնեց, որ ամբաստանյալներից ճանաչում է Ալիկին (Արա Բանդուրյանին) եւ Արմեն Գասպարյանին (Բդո): Դատարանի հարցին ի պատասխան վկան ասաց, որ Ալիկ Բանդուրյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է: Ասաց, որ հայրը բժիշկ է, Ալիկ Բանդուրյանին ճանաչել է 6 տարի առաջ այն ժամանակ, երբ Ալիկի մայրը բուժվել է իր հոր մոտ:

«Առանձնապես տենց տեղեկացված չեմ, ինտերնետից իմացել եմ, որ ինչ-որ գեղեցկության սրահում դեպք ա եղել, կռիվ, վիճաբանություն: Չեմ հիշում՝ ում միջեւ ա վիճաբանություն եղել»,- այսպես սկսեց իր ցուցմունքը վկա Միրիջանյանը: Դատավորն ասաց, որ Գասպարյանը եւ Բանդուրյանը տվյալ պահին ամբաստանյալի կարգավիճակ ունեն, իրեն հայտնի՞ է, թե՞ ինչ պատճառով, վկան բացասական պատասխան տվեց: Մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանի հարցին` արդյոք վկան դեպքի օրը ամբաստանյալ Արմեն Գասպարյանի հետ խոսե՞լ է, թե՞ ոչ, վկան ասաց, թե չի հիշում:

Մյուս մեղադրողի հարցին, թե հայրն ի՞նչ մասնագիտություն ունի, վկան ասաց՝ վիրաբույժ է: Հարցին արդյո՞ք վկան երբեւիցե ամբաստանյալ Արմեն Գասպարյանի, կամ Ալիկ Բանդուրյանի խնդրանքով որեւիցե հիվանդի  առողջական վիճակի, կամ դիակի մասին տեղեկություն ճշտել է եւ հայտնել նրանց, վկան ասաց՝ ինչքան գիտի Ալիկը հեռախոսահամարը չունի, իսկ Արմեն Գասպարյանն իրեն զանգահարել է տարբեր հեռախոսահամարներից. «Տենց քրեական գործով չի եղել, որ խնդրեն, նման բան չի եղել»,- այսպես պատասխանեց վկան: Մեղադրողները միջնորդեցին հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ էական հակասություններ տեսնելով այսօր դատարանում տված ցուցմունքների եւ քննիչի մոտ տված ցուցմունքների միջեւ:

Ըստ այդմ՝ ձեռք բերված տվյալների համաձայն դեպքի օրը վկան եւ Արմեն Գասպարյանը հեռախոսային խոսակցություն են ունեցել, որի ժամանակ զրուցել են ինչ-որ ծեծված անձանց, դիահերձարանի մասին:

Քննիչի հարցին, թե ո՞ւմ վերաբերյալ է եղել խոսակցությունը, վկան ասել է, որ բովանդակությունը չի կարող հիշել. «Արմենն ինձ շատ հաճախ է դիմել, առողջապահության ոլորտին վերաբերող հարցեր ճշտել, քանի որ հայրս հարգանք է վայելում այդ ոլորտում, երեւի ինչ-որ բան ճշտելու համար է զանգահարել, այժմ կոնկրետ չեմ հիշում»,- քննիչի հարցին ի պատասխան հայտնել է վկան: Քննիչը ներկայացրել է խոսակցության բովանդակությունը, համաձայն որի՝ վկան Արմեն Գասպարյանին ասել է.

«Կոլյան չի վերցնում, մորգում 4 հատ դիակ կա, մորգի աշխատողը պետք է ճշտի ջահել տղայի մասին»: Քննիչի հարցին, թե ո՞վ է Կոլյան եւ դիահերձարանի աշխատակիցը, վկա Միրիջանյանը պատասխանել է, որ Կոլյան հանդիսանում է Ծերեթելիի հիվանդանոցի բժիշկ (Խոսքը ըստ ամենայնի՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի մասին է,-հեղ.): «Ցանկանում եմ հայտնել, որ իրականում ես որեւէ բան չեմ փորձել պարզել, սակայն Արմեն Գասպարյանին հայտնել եմ, թե ճշտում եմ, որովհետեւ խնդրել էր ինձ այդ մասին»,- քննիչին ասել է Միսակ Միրիջանյանը:

Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո, վկան ասաց, որ բաներ կան, որ իրականությանը չեն համապատասխանում. «Ինքը (նկատի ունի քննիչը) ինձ ասում է իմ եւ Արմենի խոսակցության բովանդակությունը, ես իրեն պատասխանել եմ, որ չեմ հիշում ես նման բան: Ես քննիչին նման բան չեմ ասել, ես ասել եմ կոնկրետ բան չեմ հիշում: Քննիչը պնդել, ասել է, ո՞նց չես հիշում, ինչ-որ գաղտնալսումներ էր մեջբերում՝ ասելով, որ հստակ եղել է, դուք խոսացել եք եւ այլն, ես էլ իրան հստակ բան չեմ ասել»,- ասաց վկան: Մեղադրողի ճշտող հարցին, այսինքն՝ քննիչը կեղծե՞լ է, Միսակ Միրիջանյանը ասաց՝ չի կեղծել, «բայց ոնց պետք ա տենց ա գրել»: Մեղադրողների հարցին, կարդացե՞լ է ցուցմունքը, վկան ասաց՝ ոչ: Ճշտող հարցին այդ դեպքում ինչո՞ւ է վերջում գրել՝ կարդացի, ճիշտ է, վկան ասաց. «Իմ սխալն ա եղել, վստահել եմ»:

Մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանը, դիմելով դատարանին, ասաց, որ վկան իր ցուցմունքում, ըստ էության, հանցագործության մասին հաղորդում հայտնեց՝ քննիչի կողմից ցուցմունքը խեղաթյուրելու, իրականությանը չհամապատասխանող տվյալների վերաբերյալ եւ դատարանին խնդրեց վկային նախազգուշացնել սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, որպեսզի իրենք համապատասխան միջոցներ ձեռնարկեն: Ալիկ Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, սակայն առարկեց դատախազների նման գործելաոճի դեմ ՝ նշելով, որ դա ճնշում է վկայի նկատմամբ: Դատարանն էլ ասաց, որ մինչ վկայի հարցաքննությանն անցնելը դատարանը վկային նախազգուշացրել է սուտ ցուցմունք տալու, ցուցմունք տալուց հրաժարվելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի՝ 18.01.18թ. համարում:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:31 14/12/2017  |  Մամուլ«Մուշեղի բութի կեսը չկար, շորերը սաղ արյուն էր». «Լիա» գեղեցկության սրահում սպանության գործով. «Հայկական Ժամանակ»
12:19 17/05/2017  |  Քրեական խրոնիկոնՆորատուսցի Ալիկի խափանման միջոցը երկարացվեց մեկ ամսով
12:25 19/04/2017  |  Քրեական խրոնիկոնՆորատուսցի Ալիկի կալանավորումը երկարացնելու միջնորդությունը դատարանը բավարարել է մասամբ
20:10 07/04/2017  |  Քրեական խրոնիկոն«Լիա» գեղեցկության սրահում աղմկահարույց սպանության գործով դատախազը ցուցում է տվել ձերբակալել չարբախցի Գեղամիկի որդուն. Դատարանն ազատել է
14:29 02/12/2016  |  Քրեական խրոնիկոնՔրեական հեղինակությունները սպանության գործիքը՝ ատրճանակը, պահել էին դեպքի վայրում
17:09 21/11/2016  |  Քրեական խրոնիկոնՔրեական հեղինակություն «Քյավառցի Ալիկը» կալանավորվեց
13:39 21/11/2016  |  Քրեական խրոնիկոնՔննչական կոմիտեն միջնորդել է կալանավորել Քյավառցի Ալիկին
00:35 20/11/2016  |  Քրեական խրոնիկոնՔյավառցի Ալիկը ինչ խնդիր ուներ 30-ամյա Մուշեղի հետ
19:19 18/11/2016  |  Քրեական խրոնիկոնՇենգավիթում սպանության գործով ձերբակալվել են  «Քյավառցի Ալիկն» ու «Բդոն»
18:59 18/11/2016  |  Քրեական խրոնիկոն«Լիա» գեղեցկության սրահում սպանության գործով քրեական հեղինակություններ են ձերբակալվել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]