Թեմաներ
Երկուշաբթի 05 / 06 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/06/2024   14:39 Տիրան Խաչատրյանը միացել է Սրբազանի նախաձեռնած երթին (տեսանյութ) 05/06/2024   14:34 Ջոնի Մելիքյանը մանրամասներ է ներկայացրել Բոննում ադրբեջանցի փորձագետների հետ հանդիպումից 05/06/2024   14:29 «ՔՊ» բարձրաստիճան անդամներն արդեն իսկ ներքին ուղերձներ են մեզ հղում, թե ինչպես կարող են միանալ․ Բագրատ Սրբազան 05/06/2024   14:18 Երկօրյա քննարկում՝ ուղղված Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանը 05/06/2024   14:00 Հայաստանի և Հունգարիայի միջև ստորագրվել է համաձայնագիր և համագործակցության ծրագիր 05/06/2024   13:54 Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել․ հայտարարություն 05/06/2024   13:46 Թշնամությամբ, ատելությամբ կերակրված ժողովուրդ ենք, տանը մարդիկ չեն կարողանում երկու բառ փոխանակել․ Բագրատ Սրբազան 05/06/2024   13:34 Սա ասում եմ նրանց, ովքեր փող են ստանում հայրենիք կրծելու համար՝ ցավում եմ իրենց համար. շատերին անունով գիտեմ, ժամանակը գա, կասեմ. Բագրատ սրբազան 05/06/2024   13:30 Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին 05/06/2024   13:25 Պատերազմի հրձիգներն իրենք են.հայտարարում եմ՝ եթե որևէ բան պատահի, պատասխանատվությունը այսօրվա իշխանությունների վրա է. Բագրատ սրբազան 05/06/2024   13:20 «Պետք է մի սուբյեկտ, որն ամբողջապես պատասխանատու է. «Վեոլիա ջուր» ընկերության հետ կվերանայվի պայմանագիրը 05/06/2024   13:16 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 05/06/2024   13:11 Կիրանցի բնակիչների մի մասը միացել է Բագրատ Սրբազանի երթին, մյուս մասը մնացել է, որ գյուղն անտեր չմնա. Կիրանցի բնակչուհի 05/06/2024   12:54 Սա ինքնամաքրման երթ է․ Սրբազան 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/06/2024   12:44 ՀՀ վարչապետը հանդես կգա մամուլի ասուլիսով 05/06/2024   12:33 Հայկական օրակարգի դեմ աշխատող արտաքին թշնամի ուժերը և ներքին ուժերը նույնական են իրենց խոսույթում, ինչը ևս մեկ անգամ հաստատում է՝ այս իշխանությունները հակահայ օրակարգով են շարժվում․ փորձագետ 05/06/2024   12:27 Շատ կարևոր է, որ խաղաղության պայմանագրի մեջ երկակի մեկնաբանության համար տեղ չթողնենք. Ալեն Սիմոնյան 05/06/2024   12:22 Տաւուշ. Հայոց Արդի Պատմութեան «Թաւշեայ» Թիւրիմացութեան Տապանաքարը Կամ Չարիքի Վախճանին Խորհրդանի՞շը 05/06/2024   12:22 Հներ, սեւեր չկան, սա մաքուր շարժում է, փրփուրներից են կախվում. Ռոստոմյան (տեսանյութ) 05/06/2024   12:19 Դատախազությունը գնահատական չտվեց Արցախի հայաթափմանն ու իրականացված ցեղասպանությանը. Օհանյան 05/06/2024   12:14 Հանրային քրեական հետապնդում երկու անձի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար 05/06/2024   12:10 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան 05/06/2024   12:02 ՀՅԴ Կանադայի «Սիմոն Զավարյան» երիտասարդական միությունը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը 05/06/2024   11:57 Օր 3. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում 05/06/2024   11:53 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը 05/06/2024   11:36 Մետրոն այսուհետ կգործի մինչև 24:00-ն. Ավինյան 05/06/2024   11:29 Չեխիայի Ուրարտու Հայ-Չեխական միութունը աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանը 05/06/2024   11:28 Արթուր Սուքոյանի պաշտպանը պահանջում է առերես հարցաքննել Սուքոյանին և լրագրող Դավիթ Լևոնյանին 05/06/2024   11:25 Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է շարժման մասնակիցներին լրտեսելու․ Սարգսյան 05/06/2024   11:18 Քաղաքական մեծամասնությունն ատելություն է տարածվում Հայ առաքելական սուրբ եկեղեցու ու նրա սպասավորների նկատմամբ, Դուք ասելիք չունե՞ք․ Մինասյանը՝ Վարդապետյանին 05/06/2024   11:12 ՀՀ և Ադրբեջանի նախարարների բանակցությունները կանցկացվեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին․ ԱԳՆ 05/06/2024   11:09 Ականի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն 05/06/2024   11:00 Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել 05/06/2024   10:56 ԱԺ-ն շարունակում է նիստը. ուղիղ 05/06/2024   10:53 Քամու հետևանքով վնասներ՝ Երևանում 05/06/2024   10:50 Ավտոմեքենաներ են բախվել, որին հաջորդել է հրդեհը. կան վիրավորներ 05/06/2024   10:39 Ականազերծման աշխատանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել 05/06/2024   10:38 Կապանի Արփիկ թաղամասում քաղաքացին սայթաքել և ընկել է քարերի վրա. նա հոսպիտալացվել է 05/06/2024   10:35 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է վիրավորանքների ամոթալի արշավ. Թաթոյան 05/06/2024   10:29 Հրդեհ՝ Սբ. Սարգիս եկեղեցու մոտ 05/06/2024   10:27 Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային 05/06/2024   10:23 Հալաբյան փողոցում BMW-ն բախվել է սյանը. կա վիրավոր 05/06/2024   10:21 Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի վրա. Աբրահամյան 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   22:00 Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից 05/05/2024   21:55 Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան

Բիզնես իրականացնելու առումով Հայաստանը պետք է դարձնենք մաքսիմալ օրինակելի, նախանձելի երկիր. Կարեն Կարապետյանն այցելել է ՊԵԿ 01/15/2018   19:44  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե՝ ծանոթանալու 2017 թվականի հարկային եկամուտների կատարողականին, կառավարության ծրագրով հարկային և մաքսային մարմիններին վերապահված գործունեության արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին: Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ կառավարությունը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ հանդիպումներ է նախատեսում բոլոր նախարարությունների և գերատեսչությունների հետ՝ ամփոփելու 2017 թվականն ու խոսելու 2018-ի անելիքների մասին: «Այս տարի սկզբքունքերը նույնն են՝ ինչպիսի պայմաններ ստեղծենք, որպեսզի գործարարը լավ զգա, ձեռնարկատիրությունը հեշտ լինի, օրինապահ դաշտում աշխատող մարդկանց համար խաղի կանոնները հավասար լինեն»,- նշել է Կարեն Կարապետյանը:

ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը վարչապետին ներկայացրել է 2017 թվականին պետա­կան բյուջե հաշվեգրված հարկա­յին եկամուտ­­ները, որոնք կազմել են 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումար­ները, ինչը նախորդ տարվա նույն ժամա­նա­­կաշրջանի համեմատ ավելի է 124,7 մլրդ դրամով կամ 11.6 %-ով: Առանց ԱԱՀ-ի վերադարձի գումարների հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 155 միլիարդ դրամ, հետևաբար նախորդ տարվա նույն ժամանա­կաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտ­ների աճը կազմել է 78,7 մլրդ դրամ կամ 7.3 %: ՊԵԿ նախագահը վարչապետին զեկուցել է, որ 2017 թվականի ընթաց­քում ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքների գծով վերադարձված գումարը կազմել է ավելի քան 60.6 մլրդ դրամ, ինչը 24.6%-ով կամ 12 մլրդ դրամով գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը զեկուցել է, որ 2017-ին հարկային վարչարարության բարելավման աշխատանքներն իրականացվել են հիմնականում հարկային ստվերի բացահայտման, կանխարգելման և հարկային մարմնի կառավարման կառուցվածքի փոփոխության ու կոռուպցիոն ռիսկերի չեզոքացման ուղղությամբ: 2017թ. ընթացքում «խոշոր և միջին» հարկ վճարողների մասով ներդրվել է «Անհատական վերլուծությունների և հսկողության համակարգը», որի միջոցով ամենօրյա դիտարկման և վերլուծությունների արդյունքում հարկային մարմինը կանխարգելում ու բացահայտում է յուրաքանչյուր հարկ վճարողի հարկային խախտումները: «Փոքր» հարկ վճարողների մասով ներդրվել է «Ոլորտային վերլուծությունների և հսկողության համակարգը», որի միջոցով հարկային մարմինը նույնականացնում է ընդհանուր օրինաչափություններից շեղվող հարկ վճարողներին: Նախ՝ հարկ վճարողին առաջարկվում է շտկել վարքագիծը և հետագայում բացառել խախտումները, որից հետո՝ խախտումը կրկնվելու դեպքում, անկախ հարկ վճարողի «փոքր» լինելու հանգամանքից, ինտենսիվ կերպով իրականացվում են հսկողական միջոցառումներ՝ մինչև խախտումները բացառվեն: Նա նշել է, որ մինչև կառուվածքային փոփոխությունների իրականացումը, նախ ուսումնասիրվել են հարկային տեսչությունների կողմից իրականացվող բոլոր գործընթացները: Բացահայտվել է, որ առանձին դեպքերում տեսչությունները գործել են ոչ միասնական կարգով, տարբեր տեսչությունների և հարկային տեսուչների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակը տարբեր է եղել՝ կախված տեսչության ղեկավարության հայեցողությունից և կարողություններից: Ըստ Կարեն Բրուտյանի՝ այս հանգամանքներից ելնելով՝ տարածքային հարկային տեսչությունները լուծարվել են, և ստեղծվել է Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը: Վարչապետին զեկուցվել է, որ ստուգումների հասցեականությունն ապահովելու նպատակով վերանայվել են ռիսկային չափանիշները, ավելին՝ 25%-ով կրճա­­տվել է թեմատիկ ստուգումների քանակը:  ՊԵԿ փոխնախագահն ավելացրել է, որ 2018-ին շարունակելու են սկսված բոլոր բարեփոխումները: «Նախատեսում ենք 2019 թվականի փաստացի կատարողական 10 տոկոս աճով հասնել մեր ծրագրային առաջադրանքին, որպեսզի դրա արդյունքում ստանանք մեկ տրիլիոն 325 մլրդ դրամ, արդյունքում՝ հարկային հատվածում առևտրային հարկ վճարողների մոտ աճը կկազմի միջինը 13 տոկոս: Հաշվի առնելով 2017-ի դինամիկան և առկա վիճակագրությունը՝ այդ թիրախն իրատեսական ենք գնահատում»,- ասել է Բրուտյանը:

Կարեն Կարապետյանը ևս իրատեսական է գնահատել և ավելացրել. «Կարծում եմ, որ հունվարի վերջին կամփոփենք 2017 թվականի տնտեսական ցուցանիշները: Այս պահին տեսնում ենք, որ դրանք լինելու են բարձր՝ քան նախատեսել ենք 2016-ին: 2018-ին ունենք նախադրյալներ, որպեսզի այդ տենդենցը պահպանվի: Այսինքն, տնտեսության առումով որոշակի դրական ազդակներ ունենք և այն ինչ պլանավորել ենք՝ պետք է միանշանակ կատարենք»,- ընդգծել է վարչապետը:

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը զեկուցել է, որ պետական բյուջեի եկամուտներից 318 մլրդ դրամն ապահովվել է մաքսային մարմինների կողմից, այսինքն՝ մաքսային մասով աճը կազմել է 60 մլրդ դրամ կամ 23.3 %: Նրա խոսքով, մաքսային եկամուտներն աճել են հիմնականում ներմուծման ծավալների աճի և վարչարարության շնորհիվ: «Կառավաության ծրագրերի իրականացման շրջանակում ՊԵԿ-ի և բիզնեսի միջև փորձել ենք ձևավորվել փոխադարձ վստահության մթնոլորտ, ինչի արդյունքը նախորդ տարվա կատարողականի ցուցանիշն է: Ներմուծման ծավալների ավելացումը փաստում է, որ բիզնեսի մոտ վստահություն է ձևավորվել, որ ցանկացած ժամանակ ապրանքներ ներկրելու պայմաններում չեն ունենալու խոչընդոտ: Բիզնեսի շրջանում մեծացել է նաև մրցակցությունը, ինչի արդյունքում սպառման լայն ապրանքների մասով արձանագրվել է գնանկում, ինչը վերաբեում է հիմնականում կենցաղային էլեկտրոխնիկային, կահույքին, ավտոմեքենաներին և այլն»,- ասել է Ավետիքյանը՝ ավելացնելով, որ ներմուծման ցուցանիշները բացառիկ են վերջին տարիների համար, ինչին նպաստել է ընթացակարգերի պարզեցման և կոշտ քաղաքականության մեղմացման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Որպես օրինակ, Ավետիքյանը ներկայացրել է, որ 2017-ին ներկրվել է 39 հազար 270 ավտոմեքենա, այն պարագայում, երբ 2016-ին այդ թիվը կազմել է 16 հազար 887: Արդյունքում պետական բյուջե լրացուցիչ փոխանցվել է ավելի քան 11 մլրդ 660 դրամ հարկ:

Մաքսային ոլորտում մի շարք միջոցառումներ են իրականացվել էլեկտրոնային հարթակը բարելավելու ուղղությամբ, էապես նվազեցվել են մաքսային մարմնի և քաղաքացիների շփումները՝ կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով: «Մաքսային միասնական ավտոմատացված տեղեկատվա­կան համակարգում ներդրվել է էլեկտրոնային տարբերակով մաքսային հայտարարագրերի ներկայացման, մշակման և բացթողնման «կանաչ ուղու» ավտոմատ բացթողման հնարավորու­թյուն: Մաքսային մուտքի անդորրագրերի մշակման և ապրանքի էլեկտրոնային հայտարարագրման համակար­գերի շնորհիվ մաքսային ձևակերպումներն իրականացվում են տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիա­ների կիրառմամբ: Բացի այդ, ըստ Սամվել Ավետիքյանի, ոչ ռիսկային երկրներից ներկրվող ապրանքների մասով գործարկվել է գործարքի գնի մեթոդը: «Ճիշտ փաստաթղթերի ներկայացման միտում է նկատվում նաև ռիսկային երկրներից ներկրվող ապրանքների մասով: 2017-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ ՊԵԿ պաշտոնական կայքէջում տեղադրվել են առաջին 250 անուն ապրանքների վիճակագրական արժեքները և դրանց ներկրողների թվաքանակը: Աշխատանքներ են տարվում ներկրվող բոլոր ապրանքների հետ կապված տվյալները հրապարակելու ուղղությամբ: Արդեն իսկ տեղադրվել են նաև մաքսային համակարգի կողմից ավտոտրանսպորտային միջոցների մաքսային արժեքները»,- ասլ է Ավետիքյանը:

Կարեն Կարապետյանը ողջունել է իրականացվող աշխատանքները, հատկապես ապրանքների մատակարումների քանակի, ներկրողների տվյալների հրապարակման հետ կապված: «2018-ին իրականում շատ բան եք իրականացրել ու դեռևս շատ բան ունենք անելու: Սահման անցնելը պետք է մաքսիմալ հեշտացնել, խաղի կանոնները հստակ հրապարակել, բոլոր խոչընդոտները, կնճռոտ հարցեը լուծել: Այս լիբերալ դաշտը բերելու է տնտեսության ակտիվացման, և մենք անպայման հետևողական կերպով պետք է գնանք դրան: Ռեգուլյար պետք է բիզնեսի հետ հանդիպել, լսել ազդակները»,- ասել է վարչապետւ և հանձնարարել հանրությանը հնարավորինս արագ և մանրամասն ներկայացնել բոլոր բարեփոխումներն ու դրական փոփոխությունները:

ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը վարչապետին զեկուցել է, որ 2017-ին չկատարված հարկային ու մաքսային պարտավորությունների մասով գանձվել է 25,5 մլրդ դրամ,  ապահովվել է հայցային աշխատանքները դատական պաշտպանության գործընթացում: Նա հատկանշական է համարել, որ պարտավորությունների գանձման գործընթացում լիարժեք ապահովվել է սահմանադրությամբ պարտադիր լսված լինելու իրավունքը, ինչի ապահովման արդյունքում էապես նվազղել են դատական կարգով բողոքարկման դեպքերը: Ըստ նրա, արձանագրվել է դատական գործերի 50 տոկոսով բեռնաթափում: Տեղեկացվել է նաև, որ նախատեսվում է ապարքերականացնել քրեական օրենսգրքի մի շարք արարքներ, վերանայել դրանցով նախատեսված պատասխանատվության միջոցները:

Վարչապետը ողջունել և կարևորել է վերը նշված նախաձեռնությունները և հանձնարարել սերտորեն աշխատել մյուս գերատեսչությունների հետ՝ բարեփոխումները համատեղ հնարավորինս արագ առաջ մղելու համար:

ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն օրենսդրական դաշտի բարեփոխումներից առանձնացրել է արտադրական նշանակության մեքենաների, սարքավորում­ների և հումքի ներմուծումն ԱԱՀ-ից ազատելու նախաձեռնությունը՝ նշելով նաև, որ ԱԱՀ-ի վերադարձի հնարավորու­թյուն է ընձեռվել նաև երկրի ներքին տարած­քում գործունեություն իրականացնողներին: «Հատուկ ուշադրության է արժանացել միկրոձեռնարկա­տի­րության ոլորտը 2000 ինքնազբաղված անձինք ազատ­վել են հար­կերից, իսկ հարկային համաներում նախատեսող օրենք­ներով հարկ վճարողներն ազատվել են տույժերից ու տուգանք­ներից՝ հաշվարկ­ներն ինքնուրույն ճշգրտելու դեպքում: 2017թ. հաշվարկների ճշտման արդյունքում հարկ վճարողները 7 մլրդ դրամի չափով լրացուցիչ հարկ են վճարել»,-ընդգծել է Վախթանգ Միրումյանը: Նա նշել է, որ օտարերկրյա ֆիզիկական անձանց ԱԱՀ-ի վերադարձի կիրա­ռու­թյան շրջանակի ընդլայնման նպատակով՝ գնումների մեծու­թյան նվազագույն սահմանա­չափը 2 անգամ իջեցվել է՝ 100 հազ դրամի փոխարեն սահմանվելով 50 հազ դրամ: Արդյունքում 2017 թվականի ընթաց­քում ՀՀ-ում ձեռք բերված ապրանքներն արտահանելիս օտարերկրյա անձանց վերադարձ­վել է դրանց համար վճարված ավելացված արժեքի հարկը՝ 665,725.2 հազ դրամ գումարի չափով:

ՀՀ վարչապետին նաև զեկուցվել է, որ 2017թ. ապրիլ ամսից գոր­ծարկվել է «Հետադարձ կապի համակարգ» ծառայու­թյունը, որը հնարավորություն է ընձեռում հարկ վճարողին հեռախոսազանգից հետո գնահա­տել տվյալ հարցման արդյունքում կենտրոնի աշխատակցի տրամադ­րած պատաս­խանի որակը: Հարցմանը մասնակցած հարկ վճարողների 73.5%-ը դրական է գնահատել կենտրոնի աշխատանքը: Առհասարակ, 2017թ. ընթացքում հարկ վճարողների սպասարկման և հեռա­խո­սազանգերի կենտրոնի կողմից ստացվել է 156,767 հարցադիմում՝ հարկային և մաքսային հարաբերությունները կարգավորող օրենսդրու­թյան և վարչարարության վերաբերյալ: Անդրադարձ է եղել հարկային և մաքսային ծառայող­ների մասնագիտական գիտելիքների և աշխատան­քային ունակություն­ների բարելավմանն ուղղված վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «ՊԵԿ-ի 2017 թվականի աշխատանքը գնահատում եմ դրական և ցանկանաում եմ շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: 2018, 2019, 2020 թվականներին պետք է շատ հետևողական աշխատենք: Բիզնես իրականացնելու առումով Հայաստանը պետք է դարձնենք մաքսիմալ օրինակելի, նախանձելի երկիր: Եթե այդ դաշտն ապահովենք, մնացած բոլոր խնդիրները որպես ածանցյալ լուծվելու են: Եվ վստահ եմ, որ մենք դա կարող ենք անել»:  

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:02 28/12/2017  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը տարեմուտի ընդունելության է հրավիրել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին
20:21 26/12/2017  |  ԼՐԱՀՈՍՆերկայացվել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի 2017 թ. գործունեության հաշվետվությունը
18:41 26/12/2017  |  ԼՐԱՀՈՍ2018-ին ունենալու ենք տարածքային որակապես այլ կառավարում. Կարեն Կարապետյան
19:06 22/12/2017  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստը
18:06 20/12/2017  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությանը
19:26 19/12/2017  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին
19:34 18/12/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերին
22:26 15/12/2017  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ
21:04 15/12/2017  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի ներկայությամբ տրվել է Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը
19:10 14/12/2017  |  ԼՐԱՀՈՍՎարչապետին ներկայացվել են ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]