ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հերոս տղաների արյամբ գծված հայրենիքի սահմանները հուսալի ձեռքերում են 01/08/2018 12:37 | ԼՐԱՀՈՍ
Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը ներկայացնում է «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը:
Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։
Մեր զրուցակիցը դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Ռոբերտ Երվանդի Ավոյանն է: Ծնվել է 1997 թվականի օգոստոսի 7-ին Երևանում: 9-րդ դասարանն ավարտելուց հետո երեք տարի սովորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հենակետային վարժարանում, որն ավարտելուց հետո ընդունվել է նույն համալսարանի տնտեսագիտական բաժինը և առաջին կիսամյակի ավարտից հետո՝ 2016 թվականի հունվարին զորակոչվել ծառայության:
Մեր այն հարցին, թե ինչի շնորհիվ է արժանացել հրամանատարության ու ծառայակից ընկերների վստահությանը և ապա ստանձնել դիրքի ավագի պատասխանատու պարտականությունները, պատասխանում է. «Իմ կարծիքով` ծառայությանը շատ շուտ եմ հարմարվել, կարծես թե ի սկզբանե հոգեբանորեն պատրաստ եմ եղել զինվորական բոլոր դժվարություններին: Ունենալով անհրաժեշտ կազմակերպչական և մարդկանց հետ շփվելու ունակություններ, շատ ու շատ զինվորների հետ եմ սկսել ընկերություն անել: Այս ամենը դրական ազդեցություն է ունեցել զինվորական կոլեկտիվի կայացման վրա և բնականաբար չի վրիպել հրամանատարության ուշադրությունից: Անցնելով համապատասխան կրտսեր հրամանատարական դասընթացներ` արժանացել եմ կրտսեր սերժանտի զինվորական կոչման, այնուհետև նշանակվել դիրքի ավագ»: Այսինքն՝ առաջադրված խնդիրները հաջողությամբ իրականացնելու նախապայմաններից մեկը դիրքի ավագը համարում է ընկերական վերաբերմունքը:
Խոսելով դիրքերում մարտական հերթապահության իրականացման, սահմաններն անառիկ պահելու և սեփական պարտականությունների կատարման մասին, դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Ռ. Ավոյանն ասաց հետևյալը. «Հրամանատարության կողմից ինձ վստահված կրտսեր հրամանատարի՝ դիրքի ավագի պաշտոնը երբեք չեմ չարաշահել՝ չեմ փորձել այն օգտագործել իմ հանգստի ու կարիքների բավարարման համար: Հակառակը, մշտապես և բոլոր հարցերում անձնակազմի հետ եմ եղել, ընկերական խորհուրդներով ու դիտողություններով միշտ զգաստության կոչել նրանց: Կարևորելով զինծառայողների մասնագիտական պատրաստվածությունը հակառակորդի հավանական գործողությունների դեպքում` պարբերաբար պարապմունքներ եմ իրականացնում, փորձում բացատրել, թե յուրաքանչյուրը հակառակորդի դիվերսիոն հետախուզական ներթափանցման, հանկարծակի հարձակման, հրետակոծության կամ այլ գործողությունների դեպքում ինչ պետք է անի: Այս և այլ հարցերի շուրջ պարբերաբար խորհրդակցում ենք, կիսվում կարծիքներով, հենց տեղանքում ճշտում անելիքները և փորձում գտնել առաջադրված խնդիրների լուծման առավել արդյունավետ ճանապարհը»:
Զինծառայության ընթացքում Ռոբերտն ավելի է համոզվել, որ յուրաքանչյուր մարդ իր տեղն ու դերն ունի այս կյանքում: Նա դիրքապահի պարտականությունը ստանձնելուց հետո սկսել է ավելի արժևորել հայրենիքի դերը: Ինչ վերաբերում է կոնկրետ սեփական հաջողություններին, ապա կրտսեր սերժանտ Ռ. Ավոյանի կարծիքով, պարզապես կատարում է այն, ինչ պարտավոր է:
«Մենք զորակոչվել ենք բանակ հայրենիքին երկու տարի ծառայելու համար: Այսօր հպարտորեն կարող եմ ասել, որ դիրքապահի պարտականություններ ստանձնելով՝ սահմանի որոշակի հատվածն եմ պաշտպանում: Այստեղ ամեն ինչ սահմանված է պարզ ու հստակ: Եթե հետևենք սահմանված կարգուկանոնին, հրամանատարների ցուցումներին և պարզապես պատասխանատվությամբ կատարենք մեր պարտականությունները, հաջողությունն ապահովված է»,- մեզ հետ զրույցում շեշտում է կրտսեր սերժանտ Ռոբերտ Ավոյանը:
Թե՛ զորամասում, թե՛ դիրքերում տեսնելով մերօրյա հերոսների նվիրված, պատասխանատու և անձնազոհ ծառայությունը, մենք հերթական անգամ համոզվում ենք, որ հերոս տղաների արյամբ գծված հայրենիքի սահմանները հուսալի ձեռքերում են:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/27/2024 22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է
- 04/27/2024 19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել
- 04/27/2024 12:45 Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին
- 04/27/2024 12:03 ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից, ինքնասպանության փորձը կանխվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել