Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին

«Ամեն ինչ անելու ենք ավագների թողած ժառանգությունը պահելու, պաշտպանելու և հզորացնելու համար». դիրքապահ 12/13/2017   12:25  |  ԼՐԱՀՈՍ

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը ներկայացնում է «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը:

Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։ 

«Մեկ և կես տարի է, ինչ ծառայում եմ Պաշտպանության բանակում և կարող եմ վստահաբար ասել, որ ունեմ անհրաժեշտ հմտություններ` հրամանատարության կողմից  առաջադրված խնդիրները լիարժեքորեն կատարելու համար: Զինծառայողների միջև ընկերական հարաբերությունները, հրամանատարության հոգատար վերաբերմունքը և հայրենիքին անմնացորդ ծառայելու բոլորիս պատրաստակամությունը թույլ է տալիս վստահեցնելու մեր ժողովրդին, որ ցանկացած պահի պատրաստ ենք պաշտպանել երկիր հայրենին»,- դիրքապահի պարտականությունները կատարող շարքային Ա. Սիմոնյանն է վստահեցնում մեզ ու մեր ժողովրդին:

Արմեն Սարգսի Սիմոնյանը ծնվել է 1997 թվականի հուլիսի 28-ին Երևանում: 9-րդ դասարանն ավարտելուց հետո սովորել է Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջում, որպես ատամնատեխնիկ: Այն ավարտելուց հետո նրա հոգում արթնացավ մանկուց փայփայած երազանքը, որոշեց նոր մասնագիտություն ընտրել և 2015 թվականին ընդունվեց Էստրադային ու ջազային արվեստի պետական քոլեջը: Զրույցի ընթացքում անկեղծանալով` ասում է. «Իմ հոբբին երգ-երաժշտությունն է, դրա համար էլ փոխեցի մասնագիտությունս: Ինչպես ասում են՝ լավ է ուշ քան երբեք»: Իհարկե, այս հանգամանքից առավելապես շահում են ծառայակից ընկերները, ովքեր ազատ ժամերին վայելում են նրա կատարումները` փոքր ինչ դժգոհելով Արմենի ոճային նախասիրություններից: 

Դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում Արմենը նախևառաջ կարևորում է զգոնությունը, մանավանդ, որ հակառակորդի դիրքերն այստեղ բավականին մոտ տարածության վրա են գտնվում, և դիպուկահարները, ցանկացած պահի տղաների անզգուշությունն օգտագործելով, կարող են իրենց սև գործը կատարել: Իր հոգում ունենալով հայրենասիրական խորը զգացումներ` համոզված է, որ հայրենասիրությունն ու հայրենիքի պաշտպանությունը փոխպայմանավորված են միմյանցով, և մեկն առանց մյուսի հնարավոր չէ պատկերացնել:

«Դիրքապահի պարտականությունների կատարումը պատասխանատու, տղամարդուն վայել առաքելություն է: Պատճառը շատ պարզ է, դիրքում կանգնած զինծառայողից` նրա զգոնությունից, պատրաստվածությունից ու խիզախությունից է անմիջականորեն կախված մեր հայրենակիցների, հարազատների ու ընկերների խաղաղ և անվտանգ գործունեությունը»,- ասում է նա: Այս հանգամանքի գիտակցումը շարքային Ա. Սիմոնյանի մեջ ոչ միայն հպարտություն է առաջացնում, այլև լրացուցիչ լիցքեր հաղորդում, ուժ ու կորով տալիս առաջադրված խնդիրները ճիշտ ու ժամանակին, բարձր մակարդակով կատարելու համար:

Մեր այն հարցին, թե ինչ է ծառայությունը շարքային Սիմոնյանի և ծառայակից ընկերների համար, պատասխանում է. «Քաղաքացիական պարտք, որ կատարել, կատարում և կկատարեն ազգի նվիրյալ զավակները: Գործ, որն իմ կարծիքով պատրաստակամությամբ ու հպարտությամբ պետք է կատարի յուրաքանչյուր հայ տղամարդ: Այժմ մենք ունենք կայացած պետություն և նրա երաշխավորը հանդիսացող բանակ, առանց որի պետությունը գոյություն ունենալ չի կարող: Մենք գիտակցում ենք, որ մեր երկրի անվտանգությունն ապահովող բանակի մի մասն ենք: Իսկ որքան ուժեղ են կառույցի առանձին մասերը, այնքան ուժեղ է կառույցն ամբողջապես: Հետևաբար պետք է ուժեղ լինենք, այնպես, ինչպես վայել է հայ արիական ցեղին: Այսօր մեզ ու մեր սերնդակիցներին է վիճակված ապահովել մեր հայրենիքի անվտանգությունը, մասնավորապես, պաշտպանել Արցախը: Մենք գիտակցում ենք, թե ինչպիսի թանկ ժառանգություն ենք ստացել մեր հայրերից ու պապերից: Եվ ամեն ինչ անելու ենք ավագների թողած ժառանգությունը պահելու, պաշտպանելու և հզորացնելու համար»:

Խոսելով առաջադրված խնդիրները բարձր մակարդակով կատարելու մասին` նա կարևորեց ճիշտ ու ժամանակին կատարումը, լինի գիշեր, թե ցերեկ: Կարևորեց նաև կոլեկտիվի միասնությունը և մեկը մյուսին օգնելու պատրաստակամությունը, որն իրենց` ծառայակից տղաների միջև առկա է: «Եթե յուրաքանչյուր զինծառայող մարտական առաջադրանքը կատարելու ընթացքում առաջնորդվի սահմանված կարգի համաձայն, պահպանի անվտանգության կանոնները, ապա արդյունքում մենք ոչ միայն կխուսափենք անտեղի պատահարներից ու կորուստներից, այլև մեզ առաջադրված խնդիրները կկատարենք ճիշտ ու ժամանակին, դրանով իսկ անառիկ դարձնելով մեր հայրենիքի սահմանները»,- վստահեցնում է շարքային Արմեն Սիմոնյանը:

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:33 06/12/2017  |  ԼՐԱՀՈՍ«Դիրքը մեր երկրորդ տունն է»
11:33 20/11/2017  |  ԼՐԱՀՈՍԱզատությունն ու անկախությունը բացարձակ արժեքներ են և ձեռք են բերվում արյան գնով
15:24 28/10/2017  |  ԼՐԱՀՈՍԴիրքի ավագի սրբազան առաքելությունը պատվով կատարելու առաջին նախապայմանը զգոնությունն է
12:14 25/10/2017  |  ԼՐԱՀՈՍ«Դիրքապահներով պատրաստ ենք արժանի հակահարված հասցնել հակառակորդին»
14:59 05/10/2017  |  ԼՐԱՀՈՍ«Պատրաստ ենք ձախողելու հակառակորդի բոլոր մտադրությունները»
12:06 30/09/2017  |  ԼՐԱՀՈՍ«Ինչպես մեր օջախը կպաշտպանենք, այնպես էլ պատրաստ ենք դիրքը պահել ու պաշտպանել»
12:15 23/09/2017  |  ԼՐԱՀՈՍ«Պատերազմի ժամանակ մենք բոլորս պետք է մեկս մյուսին թիկունք կանգնենք` ընդհանուր հաղթանակ ապահովելու համար»
10:29 16/09/2017  |  ԼՐԱՀՈՍ«Ես հպարտանում եմ, որ մեզ վստահում են մեր հայրենիքի պետական սահմանի պաշտպանությունը»  
11:48 12/09/2017  |  ԼՐԱՀՈՍ«Դիրքերում յուրաքանչյուրն իր ունակությունների չափով փորձում է օգնել մյուսին՝ նպաստել ընդհանուր գործի կատարմանը»
14:45 08/09/2017  |  ԼՐԱՀՈՍՀայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]