ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ազատությունն ու անկախությունը բացարձակ արժեքներ են և ձեռք են բերվում արյան գնով 11/20/2017 11:33 | ԼՐԱՀՈՍ
«Նախքան ժամկետային ծառայության անցնելը ես ցանկանում էի զինվորական դառնալ: Հավանաբար դրանում իր դերն է ունեցել այն հանգամանքը, որ շատ եմ լսել ազատամարտիկների սխրագործությունների մասին: Հայրս և հորեղբայրներս մասնակցել են պատերազմական գործողություններին, հորեղբայրներիցս մեկն իր կյանքն անվերադարձ նվիրաբերել է հայրենիքին: Այս ամենը, բնականաբար, իրենց հետքն են թողել իմ ներաշխարհում: Սկզբում որոշել էի սովորել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, սակայն հանգամանքների բերումով չստացվեց»,- ասել է Ատոմ Եգորյանը` շեշտելով, որ ծառայությունը իսկական տղամարդու գործ է:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը շարունակում է ներկայացնել լավագույն դիրքապահներին, այս անգամ՝ Ատոմ Եգորյանին:
Ատոմ Հարությունի Եգորյանը ծնվել է 1998 թվականի դեկտեմբերի 30-ին Քաշաթաղի շրջանի Գանձա համայնքում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի բեռների ու տրանսպորտների տեղափոխում և կազմակերպում բաժինը: Առաջին կուրսի առաջին կիսամյակն ավարտից հետո զորակոչվել է ծառայության: Արցախյան ազատամարտի օրերին հայրը նույնպես մասնակցել է հայրենիքի այս հատվածի ազատագրմանը, որի ժամանակ էլ որոշել և այնուհետև որոշումն ի կատար է ածել, տուն-տեղ կառուցելով՝ մշտական բնակություն հաստատել Գանձայում:
Ինչպես սահմանում կանգնածներից շատերը` Ատոմը նույնպես դիրքապահի պարտականությունները կատարելիս առաջին հերթին կարևորեց զգոնությունն ու անվտանգության կանոնների պահպանումը: Եվ դա պայմանավորում է այն հանգամանքով, որ հակառակորդն է իրենց դիմացը կանգնած և ցանկացած պահի պետք է պատրաստ լինել թշնամու արկածախնդրությանը դիմակայելուն ու արժանի հակահարված տալուն: Նա հայրենիքի պաշտպանի առաքելության մեջ ավելի խորն իմաստ է տեսնում և ասում. «Մեր դիրքերը, խրամատը, հենակետը ոչ միայն պարզապես տեղամասեր են, որտեղից իրականացվում է հայրենիքի պաշտպանությունը, այլև հանուն մեր երկրի ազատության իրենց կյանքը նվիրաբերած քաջերի արյամբ գծված սահմաններ են: Ասել է թե, իրենք կրկնակի առաքելություն են կատարում, հերոս նախնիների սրբազան գործն են շարունակում, նրանց անունն ու պատիվն են պահում»:
Չթերագնահատելով յուրաքանչյուր զինծառայողի տեղն ու դերը բանակի հզորացման և երկրի պաշտպանության կազմակերպման գործում, անքուն գիշերներ անցկացնելով դիրքերում` շարքային Ա. Եգորյանը հասկացել է, որ իսկական ծառայությունը հենց մարտական դիրքում, մարտական հերթապահության իրականացումն է:
«Գտնվելով ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակում` պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք հակառակորդի հնարավոր գործողություններին դիմակայելուն: Իսկ դիրքերում պատերազմականին հնարավորինս մոտ պայմաններում գտնվելը զինծառայողներին ուսուցանում է անհրաժեշտ բարոյակամային հատկանիշներ, խրամատից կրակ վարելու հմտություն, տեղանքում կողմնորոշվելու և վերջապես մեր հայրենիքի մի հատվածի հետ ծանոթանալու իրական հնարավորություն»,- նշում է շարքային Եգորյանը` չթաքցնելով, որ դիրքերում ծառայելուց հետո զորամասի մշտական տեղակայման վայրում ծառայությունը շատ ավելի հեշտ է թվում, իսկ ժամանակը՝ աննկատ: Դիրքերում ծառայած և այդ հայրենանվեր առաքելությունը ստանձնած երիտասարդը, կարելի է ասել, հետագա կյանքում ծագած բոլոր դժվարությունները կկարողանա հեշտությամբ հաղթահարել»:
Խոսելով դիրքապահների ծառայության մասին՝ Ատոմը կարծում է, որ այն ամենավեհ առաքելությունն է, որը մարդ կարող է կատարել հայրենիքի համար՝ պաշտպանելով ու պահպանելով իր երկրի սահմաններն ու նրա շարունակական զարգացումը: Զինծառայությունն իր հերթին պայմաններ է ստեղծում անհատի զարգացման համար՝ նպաստելով նրա ֆիզիկական կոփվածությանը, նոր գիտելիքների ու հմտությունների ձեռքբերմանը, բարդ իրավիճակներում ինքնուրույն գործելու ունակությունների կատարելագործմանը: «Ինչպես ժողովրդական իմաստնությունն է ասում` «Արդարությունը քաջի սրի ծայրին է»: Այս մտածելկերպն է այսօր կառավարում աշխարհը, որտեղ թույլերը տեղ չունեն: Ես զինծառայության եմ անցել այս գաղափարներով տոգորված, այս զգացողությունն ու ընկալումները իմ ծառայակից ընկերներին փոխանցելու հաստատակամությամբ, որպեսզի նրանք նոր ոգևորությամբ ծառայեն և իրենց համեստ ավանդը ներդնեն հայրենիքի պաշտպանության սուրբ գործին»,- նշում է շարքային Ա. Եգորյանը` նկատելով, որ դրա համար պետք է հստակ գիտակցել` ազատությունն ու անկախությունը բացարձակ արժեքներ են և ձեռք են բերվում արյան գնով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/28/2024 12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com
- 04/28/2024 11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր
- 04/28/2024 10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
- 04/27/2024 22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել