ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տրանսպորտը չի թանկանա, պատրաստ կլինեն մարզերի չվացուցակներն ու երթուղիների սխեմաները. նախարար Մարտիրոսյանն ամփոփել է տարին 12/29/2017 10:53 | Հարցազրույց
ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը 2018 թվականին կշարունակի մի շարք գերակա համարվող ծրագրերի ուղղությամբ աշխատանքներ տանել:
Հայաստանի Հանրապետությունում ներկայում ձևավորվում է միասնական երթուղային ցանց, որի շրջանակներում 2018 թվականին պիլոտային ծրագիր կիրականացվի Արմավիրի մարզում։
Մարզային տրանսպորտի բարեփոխումների, ճանապարհաշինության, հաջորդ տարվա անելիքների մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ:
-Պարոն Մարտիրոսյան, 2017 թ. համար ոլորտում ի՞նչ գերակա ծրագրեր էին նախանշված, որոնք արդեն իրականություն են, և ի՞նչ ծրագրեր կիսատ մնացին:
-Գոհունակությամբ պետք է նշեմ, որ 2017 թվականին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության գործունեության ոլորտներին առնչվող բոլոր 12 միջոցառումներն ու 10 գերակա խնդիրները կատարվել են ամբողջությամբ: Մասնավորապես, ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական զննման, տրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային համակարգերի տեղադրման, տաքսամոտորային և կանոնավոր ու ոչ կանոնավոր փոխադրուﬓերի կազմակերպման գործընթացները կանոնակարգելու նպատակով մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել մի շարք օրենքների նախագծեր: Կանոնավոր ու ոչ կանոնավոր փոխադրումները կանոնակարգելու նպատակով մշակված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացուﬓեր կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն արդեն ներկայացվել է ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը:
Դրանից բացի, ոլորտում ճանաչում ունեցող մի շարք կազմակերպությունների հետ կնքվել են հուշագրեր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտները խթանելու, ինչպես նաև «Խելացի քաղաք» պիլոտային ծրագիրը գործարկելու ուղղությամբ: Անավարտ ծրագրեր չկան, սակայն, կան ծրագրեր, որոնք շարունակական են: Օրինակ, ՏՀՏ ոլորտի զարգացման ծրագրերը, Հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը, միասնական երթուղային ցանցի, «Խելացի քաղաք» ծրագրերը և այլն:
-ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների խոշոր ենթակառուցվածքային ծրագրերից է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը»: Ի՞նչ փուլում է գտնվում ճանապարհի շինարարական աշխատանքները և արդյոք շինաշխատանքները բնականոն հունով ընթանում են:
-Հյուսիս-հարավ ավտոմայրուղու աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ ուղղություններով ճանապարհի վերակառուցման և բարելավման աշխատանքներն ավարտվել են, ճանապարհը հանձնվել է շահագործման 2016թ. հունիսին: Ներկայում կապալառուի կողմից իրականացվում է ճանապարհի երաշխիքային սպասարկում: Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման աշխատանքները շարունակվում են: Իրականացվում են հողային աշխատանքներ (լիցք, հանույթ), արհեստական կառուցվածքների շինարարություն և ճանապարհածածկի բետոնե պատվածքի աշխատանքներ:
-Ի՞նչ փուլում է գտնվում Հայաստան-Վրաստան պետական սահմանի «Բագրատաշեն-Սադախլո» անցակետի տարածքում Դեբեդ գետի վրա կառուցվելիք նոր կամրջի շինարարությունը:
-Ներկայում ավարտին է մոտենում տեխնիկական հսկողության ծառայությունների գնման մրցութային գործընթացը: Հայտարարված մրցույթի արդյունքում արդեն կա հաղթող ճանաչված ընկերություն, որը կիրականացնի նախագծային և շինարարական աշխատանքները: Ընկերության հետ պայմանագիրն արդեն ստորագրվել է: Նախագծային աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2018թ. հունվարին: Աշխատանքների տևողությունը կկազմի 7 ամիս: Նախագծի հաստատումից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները, որոնց տևողությունը, ըստ նախագծի, կկազմի մեկ տարի: Կամրջի շահագործման հանձնման նախատեսվող ժամկետը, ըստ պայմանագրի, 2019 թվականի վերջն է:
-Պարոն նախարար, կխնդրեի ներկայացնել, թե առաջիկայում ինչ բարեփոխումներ են նախատեսվում տրանսպորտի ոլորտում: Տրանսպորտային պարկի թարմացումներ նախատեսվու՞մ են արդյոք: Հնարավո՞ր է առաջիկայում տրանսպորտի թանկացում:
-Հայաստանի Հանրապետությունում ներկայում ձևավորվում է միասնական երթուղային ցանց, որի շրջանակներում նախատեսվում ենք 2018 թվականին պիլոտային ծրագիր իրականացնել Արմավիրի մարզում։ Այդ նպատակով ուսումնասիրել ենք Արմավիրի մարզի ուղևորահոսքը, որի հիման վրա մշակվել են երթուղիները և չվացուցակները։ Կառավարությունը հավանություն է տվել նաև միասնական երթուղային ցանցի ձևավորման տեխնիկական առաջադրանքին։
Ներկայում աշխատանքներ են տարվում հանրապետության հարավային համայնքների՝ Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի երթուղային ցանցերը մշակելու ուղղությամբ։ Մինչև 2018թ. առաջին եռամսյակի ավարտը պատրաստ կլինեն բոլոր մարզերի չվացուցակներն ու երթուղիների սխեմաները։ Միասնական երթուղային ցանց ձևավորելու նպատակը հանրապետության բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելն ու տրանսպորտային ցանցի թարմացումն է։ Առաջիկայում տրանսպորտի թանկացում չենք
նախատեսում։
-Կմանրամասնե՞ք Հայաստանում տարածաշրջանային «Տվյալների մշակման կենտրոն»-ի ստեղծման ծրագիրն ինչ փուլում է:
-Կառավարության համապատասխան արձանագրային որոշման համաձայն՝ այս ծրագիրը պետք է իրականացվի պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում: Այսօր մենք բանակցում ենք միջազգային տարբեր ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են այդ ծրագրով:
-Բավականին վերջերս հանդիպեցիք «Աջ ղեկ» նախաձեռնության անդամներին: Ինչ սպասենք առաջիկայում այս հարցի հետ կապված, արդյոք որոշակի փոփոխություններ կլինեն որոշման մեջ:
-«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները մեզ ներկայացրել են իրենց առաջարկությունների փաթեթը, որն էլ քննարկել ենք միջգերատեսչական հանձնաժողովում: Որոշումների նախագծերը խմբագրվել և կրկին ներկայացվել են շահագրգիռ պետական կառավարման մարմինների քննարկմանը՝ առավել համակողմանի կարծիք ստանալու համար:
-Կխնդրեի նշեք, թե 2018 թվականին ի՞նչ գերակա ծրագրեր կան օրակարգում, որոնք նախարարությունը կիրականացնի:
-2018թ. համար նախարարությունը սահմանել է ոլորտում գերակա համարվող այն խնդիրները և միջոցառումները, որոնք բխում են ՀՀ կառավարության գործունեության 5-ամյա ծրագրից և ուղղված են տրանսպորտի ոլորտում, կայուն զարգացող տրանսպորտային ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների միջոցով, քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքի, փոխադրումների, ապրանքների և ծառայությունների հասանելիության ու մրցունակությունն ապահովելուն, ճանապարհային տնտեսության կառավարման համակարգը կատարելագործելուն, ճանապարհների որակն ու անվտանգությունը զգալիորեն բարելավելուն, ինչպես նաև ՏՀՏ և կապի ոլորտի ենթակառուցվածքները բարելավելուն, դինամիկ զարգացում ապահովելուն, նոր աշխատատեղեր ստեղծելուն և ձեռներեցությունը խթանելուն, բնակչության զբաղվածության, ձեռնարկատիրության և տարածքային համաչափ զարգացումն ապահովելուն:
-Առջևում Ամանոր է: Որտե՞ղ և ու՞մ հետ եք այս տարի դիմավորելու Ամանորը: Ձեր տոնական բարեմաղթանքը մեր հայրենակիցներին:
-Ամանորը սիրում եմ դիմավորել ընտանեկան և ընկերական միջավայրում: Իսկ մեր հայրենակիցներին ցանկանում եմ, որ բոլորի ընտանիքներում լինի լույս, ջերմություն և ուրախություն:
Հարցազրույցը՝ Անի Դանիելյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ