Թեմաներ
Հինգշաբթի 05 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/16/2024   16:53 Տավուշի ոստիկանապետը հետեւում էր ակցիայի մասնակիցների հետ պատգամավորի վեճին (տեսանյութ) 05/16/2024   16:49 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել 05/16/2024   16:41 Թմրամիջոցների ապօրինի իրացման և դրանց արդյունքում ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան 05/16/2024   16:38 Այլևս հրատապություն և հրամայական է դարձել ժամ առաջ հեռացնելու այս իշխանությունը․ սա արյունաքամության ամբողջական մի շղթա է, որը պետք է կանգ առնի․ Սրբազան հոր ուղերձը 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   16:12 Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանությունում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը և այդպես ապօրինաբար հասանելիություն ստանում անձնական գաղտնիք կազմող՝ հեռախոսում պահվող տվյալներին․հայտարարություն 05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/16/2024   16:07 Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում. «Հետք» 05/16/2024   16:04 Գիշերային Մհերը. Վահե Հովհաննիսյան 05/16/2024   15:58 Լուկաշենկոն իր ուսն է առաջարկել Բաքվին 05/16/2024   15:54 ԿԲ-ն չի հերքում՝ Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ գուցե կան, բայց էական ծավալ չեն կազմում 05/16/2024   15:51 Իր ցեխարձակումներում Արման Բաբաջանյանը խեղաթյուրում է անգամ սեփական անցյալը. Տեր Եսայի քահանա Արթենյան 05/16/2024   15:39 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող գերիներին 05/16/2024   15:33 ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն արժանացել է Կառավարության հավանությանը 05/16/2024   15:29 Այս տարվա մեկնարկից ի վեր Ադրբեջանն արդեն երեսուն համատեղ ու անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրել . ադրբեջանագետ 05/16/2024   15:22 Կիրանցում լարված է․ կիրանցեցիները փակել են միջպետական ճանապարհը 05/16/2024   15:22 Ավստրալիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ 05/16/2024   15:20 Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. երեխան տեղափոխվել է մանկատուն 05/16/2024   15:11 ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանին ակցիաների ընթացքում ապօրինաբար բերման ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել 05/16/2024   15:03 Մոսկվան հույս ունի՝ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ շարքեր 05/16/2024   14:55 Վրաստանի վարչապետ Կոբախիձեն մեկնել է Թուրքիա. սպասվում է հանդիպում Էրդողանի հետ 05/16/2024   14:31 Վահագն Չախալյանը ձերբակալվել է՝ խուլիգանության կասկածանքով 05/16/2024   14:23 էդ փոխհատուցումը պահե՛ք ձեզ, մենք մեր հողն ենք ուզում. Կիրանցի բնակիչ (տեսանյութ) 05/16/2024   14:19 ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը չի համարում ողբերգություն 05/16/2024   14:15 Վարչապետին է ներկայացվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը 05/16/2024   14:06 Այստեղ գործում է Ջունգլիի օրենքը ՝ իրենք ուժեղ են, ինչ կուզեն , ինչքան կուզեն, կվերցնեն. Կիրանցի բնակիչ 05/16/2024   13:57 Արցախի անկախությունը պատմություն չէր, այլ իրականություն՝ ավելի իրական չի լինում. երիտասարդական ֆորում՝ նվիրված հայրենիքին 05/16/2024   13:55 Ձևավորվում է ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր օրակարգ՝ արտակարգ իրավիճակներում պետության դիմակայունությունը բարձրացնելու շրջանակում 05/16/2024   13:39 «Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 05/16/2024   13:36 Մեր կրթական ավանդույթի մեխը էդ ա, որ երեխաներին սովորեցնենք ինչպես տառապել, եթե նույնիսկ չկա տառապելու պատճառ՝«բալիկ ջան, նայի դուրք, գիրք կարդա, տառապի». Փաշինյան 05/16/2024   13:26 Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ստրասբուրգում 05/16/2024   13:07 Մինչև վերջ ժողովրդի կողքին եմ․ Կիրանցի գյուղապետը՝ համագյուղացիներին 05/16/2024   12:51 Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգեց Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կալանք 05/16/2024   12:49 Երեւանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 05/16/2024   12:41 Գիտեք Երևանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցնելո՞ւ. Ո՞ւր է գնացել Ադրբեջանից եկած 200 մլն դոլարի տրանսֆերը. պատգամավոր 05/16/2024   12:37 «ՔՊ-ի ադրբեջանցի զինվորները» կկանգնեն Կիրանց գյուղի կենտրոնում. Գառնիկ Դանիելյան 05/16/2024   12:32 Ուշադրություն՝ լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն. սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ 05/16/2024   12:25 Առանց ՍԴ ու խորհրդարան մտնելու ընթացակարգերի՝ սահմանազատման գործընթացն ապօրինի է. Աբրահամյան 05/16/2024   12:07 Ինձ համար ամենաընկալելի թեկնածուն Սրբազան հայրն է. Գառնիկ Դանիելյան 05/16/2024   12:01 Կիրանց գյուղ չի լինելու, հարակից գյուղերում արտագաղթ է սկսվելու. Գառնիկ Դանելյան 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ 05/16/2024   11:46 Տեղեկություն ունենք, որ պայմանավորվածություն են ձեռք բերել Ադրբեջանի հետ, որ կամրջի հատվածում գործընթացը պետք է միառժամանակ դադարեցնեն. Դանիելյան 05/16/2024   11:45 Կառավարության շենքի մոտից երեք անձ է բերման ենթարկվել 05/16/2024   11:38 Բաղանիս-Ոսկեպար հատվածում արդեն սահմանապահներն են ծառայություն իրականացնում. Փաշինյան 05/16/2024   11:35 Ոստիկանությունը բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին՝ առանց հիմքերը նշելու 05/16/2024   11:32 Թուրքադրբեջանական միության պահանջը Հայաստանի Հանրապետության լուծարումն է, և Հայաստանի հայաթափումը. Կարեն Ճշմարիտյան 05/16/2024   11:26 Սահմանազատման գործընթացն մաքսիմալ կանխատեսելի է դառնում, սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է. Փաշինյան 05/16/2024   11:22 Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին 05/16/2024   11:17 Սահմանազատումը տեղի են ունեցել 1976թ. քարտեզներով, մեծ հաջողություն եմ համարում արձանագրության ստորագրումը. Փաշինյան (տեսանյութ) 05/16/2024   11:15 Ազոխ գյուղում պղծվել է Հայրենական պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, Ադրբեջանը ոչնչացրել է Բերձոր քաղաքի Փառքի հուշահամալիրը
05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ) 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/15/2024   18:46 EBRD միջազգային ֆորումի մասնակիցներն ապշած են ոստիկանական ուժերի կենտրոնացման աստիճանից 05/14/2024   21:00 Մրցակցությունը Արսեն Թորոսյանի ու Տիգրան Ավինյանի միջև է․ արքեպիսկոպոսը վարչապետի թեկնածուներ է առաջարկում 05/14/2024   21:27 Շոյգուի տեղափոխությունը նշանակում է ազդեցության թուլացում. Սուրենյանց 05/15/2024   10:41 Այ, հենց ՔՊ-ն ամենաշատը պետք է վախենա այս շարժման տապալումից. Վահե Հովհաննիսյան

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում ընդունված եզրափակիչ հայտարարությունը եւ առաջարկությունները 12/21/2017   15:45  |  ԼՐԱՀՈՍ

Դեկտեմբերի 19-20-ը Երեւանում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստը: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:

Նիստի ավարտին ընդունվել են եզրափակիչ հայտարարություն եւ առաջարկություններ, որոնք հիմնվում են Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի 83-րդ հոդվածի վրա:

Ընդունված փաստաթուղթն արտացոլում է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման համատեքստում ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում, համագործակցության ոլորտներն ու հետագա անելիքները:
 
Փաստաթուղթը մեկ անգամ եւս վերահաստատում է ԼՂ հակամարտության հարցում ԵՄ հստակ դիրքորոշումը՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերի աջակցությանը:
Ստորեւ ներկայացնում ենք փաստաթղթի հայերեն տարբերակը՝ ոչ պաշտոնական թարգմանությամբ:

Եզրափակիչ հայտարարություն եւ առաջարկություններ

Համաձայն Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի 83-րդ հոդվածի

2017 թվականի դեկտեմբերի 19-20-ը Երեւանում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) 17-րդ նիստը՝ ՀՀ Ազգային ժողովի անունից Արմեն Աշոտյանի եւ Եվրոպական խորհրդարանի անունից Սաջադ Քարիմի համանախագահությամբ: ՀՀ կառավարության անունից հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, Եվրոպական միության անունից՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Հաշվի առնելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկա վիճակը՝ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը համաձայնության է եկել հետեւյալ հայտարարության եւ առաջարկությունների շուրջ:

Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը.

1. Վկայակոչում է Եվրոպական խորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի առանցքային դերը ժողովրդավարական oրինականության հիման վրա Արեւելյան գործընկերության դինամիկայի զարգացման գործում:

2. Ողջունում է Եվրամիության եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում:

3. Ընդգծում է, որ այս պատմական համաձայնագիրը հիմնված է ժողովրդավարության, իրավունքի գերակայության, լավ կառավարման եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հարգման ոլորտում ԵՄ-ի եւ Հայաստանի համատեղ հանձնառության վրա: Խորապես համոզված է, որ այն հաստատուն իրավական հիմք է ստեղծում քաղաքական երկխոսության աշխուժացման համար, ընդլայնում է տնտեսական, ինչպես նաեւ էներգետիկայի, տրանսպորտի եւ բնապահպանության ոլորտներում համագործակցության շրջանակը, առեւտրի եւ ներդրումների ոլորտում ստեղծում է հնարավորությունների նոր դաշտ եւ ճանապարհ է հարթում քաղաքացիների օգտին շարժունակության ակտիվացման համար: Ընդգծում է, որ ժողովրդավարության ամրապնդման համար կարեւորագույն բաղադրիչները, ինչպիսիք են իրավունքի գերակայությունը, դատական համակարգի միասնականացումը, հանրային եւ սոցիալական ինստիտուտների զարգացումը եւ լավ կառավարումը ընկած են նոր համաձայնագրի հիմքում:

4. Հորդորում է Եվրամիությանը եւ Հայաստանին հանձնառու մնալ սույն Համաձայնագրի լիարժեք եւ հետեւողական իրականացմանը:

5. Կարեւորում է ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը, որը նոր խթան է Եվրոպական խորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ խորհրդարանական համագործակցության ամրապնդման համար: Ընդգծում է նոր մակարդակի խորհրդարանական համագործակցության ձեւաչափ ունենալու կարեւորությունը, որն ուղղված կլինի ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության խորհրդարանական բաղադրիչի ընդլայնմանը:

6. Ընդգծում է, որ երկու խորհրդարանները պետք է համապատասխան մեխանիզմներ ապահովեն խորհրդարանական վերահսկողության ուժեղացման, հասարակության իրազեկման բարձրացման եւ ներգրավվածության համար անհրաժեշտ գործիքներ մշակելու նպատակով:

7. Կոչ է անում Եվրամիության անդամ պետությունների ազգային խորհրդարաններին համապատասխան ժամանակացույցով վավերացնել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը? առանց անհարկի ուշացման:

8. Ընդգծում է, որ Արեւելյան գործընկերության դինամիկան չպետք է դիտարկվի որպես գործիք, որը կստիպի Արեւելյան գործընկերներին ընտրություն կատարել եվրոպական ուղու եւ այլ գործընկերությունների միջեւ: Նշում է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրել է հեռանկարային համաձայնագիր՝ միաժամանակ հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ:

9. Վկայակոչում է, որ տարբերակման սկզբունքի համաձայն, որով ուղղորդվում է Արեւելյան գործընկերությունը, յուրաքանչյուր Արեւելյան գործընկերոջ պետք է հնարավորություն ընձեռվի խորացնելու համագործակցությունը ԵՄ-ի հետ՝ համաձայն իր հավակնությունների, բարեփոխումների տեմպերի եւ որակի:

10. Ողջունում է Հայաստանի բարեփոխումների օրակարգում տեղի ունեցած կայուն առաջընթացը, այնուամենայնիվ, ընդգծում է վերջին տարիներին սահմանված առաջնահերթությունների ուղղությամբ հետագա աշխատանքի անհրաժեշտությունը՝ ավելի մեծ թափ հաղորդելով բարեփոխումների գործընթացին, կոռուպցիայի դեմ պայքարին, լրատվամիջոցների բազմակարծության ու ազատության ապահովմանը եւ փոքրամասնությունների պաշտպանությունը:

11. Վկայակոչում է, որ ԵՄ-ն 2017-2020 թվականների միասնական աջակցության շրջանակներում արդեն նախատեսել է տրամադրել 160 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն (2014-2017 թթ. ժամանակահատվածի համար 118.5 մլն եվրո դրամաշնորհի համեմատությամբ) ուղղված այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են տնտեսական զարգացումը եւ նորարարությունը, իրավունքի գերակայությունն ու գործարար միջավայրը, ընտրությունների աջակցությունը, փոխգործակցությունը, էներգետիկ անվտանգությունը, բնապահպանությունը եւ կլիմայի փոփոխությունը:

12. Կոչ է անում ավելի սերտ համագործակցություն էներգետիկ անվտանգության ու արդյունավետության բարելավման նպատակով՝ փոխկապակցվածության եւ ենթակառուցվածքների ոլորտում ներդրումների եւ էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացիայի միջոցով, մասնավորապես, վերականգնվող էներգիայի ավելացմամբ եւ հանածո վառելիքից կախվածության նվազեցմամբ: Ընդգծում է միջուկային անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանության միջազգային համաձայնագրերի եւ պարտավորությունների լիարժեք հարգանքի ապահովման կարեւորությունը:

13. Հաշվի է առնում , որ ԵՄ օժանդակությունը պետք է արտացոլի ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ավելի ու ավելի հավակնոտ դարձող նպատակները՝ պայմանով, որ Հայաստանը համապատասխանի ներկայացվող պահանջներին, որոնք վերաբերում են ԵՄ-ի հետ համատեղ համաձայնեցված բարեփոխումներին՝ տարբերակման եւ ավելին՝ ավելիի դիմաց սկզբունքին համապատասխան: Քաջալերում է Եվրոպական հանձնաժողովին ընդլայնել հետագա աջակցությունը եւ համատեղել իր բյուջետային գործիքները? Եվրոպական հարեւանության գործիքը եւ Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամը՝ ԵՄ-Հայաստան նոր գործընկերության հավակնություններին համապատասխանելու նպատակով:

14. Շեշտում է, որ ԵՄ-ի ֆինանսական աջակցությունը խիստ պայմանավորված կլինի կոնկրետ բարեփոխումներին ուղղված քայլերով եւ դրանց արդյունավետ իրականացմամբ, մասնավորապես, իրավունքի գերակայության պաշտպանության, լավ կառավարման ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ լրատվամիջոցների բազմակարծության եւ ազատության ոլորտներում: Հիշեցնում է, որ ԵՄ-ի կողմից խրախուսման վրա հիմնված մոտեցումը նպատակ է հետապնդում աջակցել իրական, հավակնոտ բարեփոխումների մեջ առավել ներգրավված Արեւելյան գործընկերներին:

15. Խրախուսում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը COSME եւ Հորիզոն 2020 ծրագրերին, շրջակա միջավայրի, էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի եւ երիտասարդության ոլորտներում Եվրոպական հարեւանության գործիքի շրջանակներում ֆինանսավորվող տարածաշրջանային ծրագրերին, միջսահմանային համագործակցության գործողություններում եւ Արեւելյան բոլոր գործընկերների համար բաց նախաձեռնություններին, ինչպիսիք են Erasmus +, Erasmus Mundus, eTwinning Plus, TAIEX, SIGMA եւ հարեւանության ներդրումային հիմնադրամը:

16. Առաջարկում է Եվրոպական հանձնաժողովին թույլ տալ Հայաստանին ավելի ակտիվ մասնակցություն ունենալ ԵՄ-ի կողմից աջակցվող ծրագրերին, որոնք բաց են ԵՄ ոչ անդամ պետությունների համար, եւ պայմանների բավարարման դեպքում եւ համապատասխան իրավական շրջանակում ճանապարհ հարթել ԵՄ գործակալություններում Հայաստանի մասնակցության համար:

17. Ողջունում է մարդկանց միջեւ շփումների ամրապնդմանն ուղղված ձեռքբերումները, այդ թվում` Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ կրթության, երիտասարդության, մշակույթի եւ գիտության ոլորտում փոխանակումների միջոցով: Կոչ է անում ուժեղացնել ներգրավվածությունը կրթության, հետազոտությունների եւ նորարարական համակարգերի արդիականացման, երիտասարդների հմտությունների, ձեռներեցության եւ աշխատունակության բարձրացման ոլորտներում եւ այս կապակցությամբ ողջունում է ԵՄ-ն «Երիտասարդական նախաձառնությունների համար» ծրագրի շրջանակում ԵՄ-ի կողմից ներկայացված ուժեղացված Երիտասարդական փաթեթը:

18. Կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին կենտրոնանալ քաղաքացիների համար ակնկալվող արդյունքների վրա, ընդգծում է, որ այս առնչությամբ 2014 թ. հունվարին ուժի մեջ մտած ԵՄ-Հայաստան վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագիրն արդեն իսկ ընթացքի մեջ է: Ակնկալում է համագործակցության ամրապնդում եւ հետագա խորացում շարժունակության ոլորտում՝ անվտանգ եւ լավ կառավարվող միջավայրում, Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի քննարկում` լավ կառավարման եւ անվտանգ շարժունակության պայմանների առկայության դեպքում, ներառյալ, վերոնշյալ կողմերի միջեւ վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրի արդյունավետ իրականացումը:

19. Դրական է գնահատում տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումների նախաձեռնումը, որն ուղղված է համայնքային իշխանությունների դերի բարձրացմանը եւ որոշումների կայացման գործընթացում տեղական համայնքների հետ ավելի ամուր կապերի ձեւավորմանը:

20. Ողջունում է Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընդհանուր առմամբ դրական գնահատականը Հայաստանում ընթացող բարեփոխումների վերաբերյալ, որոնք ուղղված են իրավունքի գերակայության ապահովմանը, նշում են դատախազության արդյունավետության բարձրացման նպատակով ձեռնարկված միջոցները: Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, դրականորեն է նշում, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի մի շարք նախորդ առաջարկություններ ընդունվել են: Ափսոսում է սակայն, որ բազմաթիվ հարցեր, որոնք հայտնաբերվել են վերջիններիս կողմից, դեռեւս սպասում են լուծման: Կոչ է անում Հայաստանի իշխանություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ օրենսդրական եւ այլ, հարցերին լուծում տալու համար, անհրաժեշտության դեպքում ակնկալել միջազգային հանրության տեխնիկական աջակցությունը, օրինակ՝ Եվրոպական միության եւ, մասնավորապես, Եվրոպական խորհրդարանի կողմից:

21. Դրականորեն է անդրադառնում 2017թ. ապրիլին տեղի ունեցած ընտրություններին՝ նշելով, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գլխավորած դիտորդական առաքելությունը, որի մաս է կազմում Եվրոպական խորհրդարանը, պարզել է, որ հանրային լրատվաալիքը քարոզարշավի ընթացքում յուրաքանչյուր մասնակիցի համար ապահովել է արդարացի լուսաբանում, որ ընտրություններն ընդհանուր առմամբ լավ են կազմակերպվել, եւ հիմնարար ազատությունները հիմնականում հարգվել են: Այնուամենայնիվ, ընդգծում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ղեկավարած առաքելության կողմից հայտնաբերվել են նաեւ թերություններ, ինչպես օրինակ՝ շարունակական ճնշումները, քվեների գնման գործընթացը եւ ընտրատեղամասերում կուսակցությունների ներկայացուցիչների կամ ոստիկանների անօրինական միջամտությունը:

22. Վկայակոչում է ԵՄ-Հայաստան հարաբերություններում եւ Արեւելյան գործընկերության շրջանակում գենդերային բաղադրիչի կարեւորությունը: Նշում է, որ գենդերային հավասարությունը, խտրականության բացառումը եւ կանանց հնարավորությունների մեծացումը 2020 թ.-ին ակնկալվող արդյունքների ցանկում են, ինչպես նշվել է 2017 թ. նոյեմբերի 24-ին կայացած Արեւելյան գործընկերության գագաթաժողովում: Կոչ է անում Հայաստանի իշխանություններին շարունակել ուշադրության կենտրոնում պահել այս հարցը, այդ թվում՝ գենդերային բացասական կարծրատիպերի դեմ պայքարի միջոցով, կանանց եւ տղամարդկանց միջեւ վարձատրության բացը լրացնելու եւ գենդերային հիմքով ոտնձգությունների, ահաբեկման կամ բռնության ցանկացած ձեւի հանդեպ զրոյական հանդուրժողականություն հայտարարելու միջոցով:

23. Վկայակոչում է, որ միջազգային իրավապաշտպան մարմինները, ինչպիսիք են ՄԱԿ-ի CEDAW կոմիտեն, բազմաթիվ անգամ ընդգծել են գենդերային վնասակար նորմերը եւ պրակտիկան արմատախիլ անելու անհրաժեշտությունը եւ կոչ են արել Հայաստանի իշխանություններին ապահովել, որ ավանդույթները չխանգարեն կանանց իրավունքների եւ ներուժի իրացմանը:

24. Ողջունում է Հայաստանի իշխանությունների հանձնառությունն ստորագրել, վավերացնել եւ հիմնավորապես իրականացնել Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա), խրախուսում է վերջիններիս այն անել առանց անհարկի ուշացման:

25. Ողջունում է ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության զոհերի պաշտպանության եւ ընտանեկան ներդաշնակության վերականգնմանն ուղղված օրենքի ընդունումը, որն առաջին անգամ հրապարակային քննարկման է ներկայացվել 2017թ. հոկտեմբերին, եւ առաջընթացի մեծ դրական քայլ է: Ընդգծում է, որ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել հնարավոր աջակցություն ու փորձ, որպեսզի օգնի իշխանություններին լավագույնս լուծել ընտանեկան բռնության հետ կապված բոլոր հարցերը: Ընդգծում է, որ պետք է հետեւողական լինել արդյունավետ իրականացման համար, եւ զոհերի կարիքները միշտ պետք է առաջնահերթ լինեն:

26. Ընդգծում է ՄԱԿ-ի կոնվենցիաների եւ բանաձեւերի սահմանած խտրականության բոլոր ձեւերը հաղթահարելու եւ դրանք հասցեագրելու համար համապատասխան մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտությունը:

27. Իր գոհունակությունն է հայտնում Հայաստանի իշխանություններին հայկական ծագմամբ սիրիացի փախստականներին ընդունելու եւ ինտեգրելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար: Կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին եւ ԵՄ անդամ պետություններին դրականորեն արձագանքել ինտեգրման դյուրացմանն ուղղված Հայաստանի իշխանությունների կողմից աջակցության ցանկացած խնդրանքի:

28. Ափսոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով շարունակվող մարդկային կորուստների համար: Խորապես մտահոգված է հրադադարի ռեժիմի շուրջ ձեռք բերված համաձայնության պարբերական խախտումների կապակցությամբ, որոնք շարունակաբար խլում են ինչպես զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական անձանց կյանքեր՝ խոչընդոտելով ողջ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Ընդունում է, որ ներկայիս ստատուս քվոն ո՛չ ընդունելի է եւ ո՛չ էլ կայուն, եւ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում:

29. Վերահաստատում է իր անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ 2009 թ. հիմնարար սկզբունքներին, ինչպես նշված է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաբանում. այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, պետությունների տարածքային ամբողջականությունը եւ ժողովուրդների հավասար իրավունքներն եւ ինքնորոշման իրավունքը, եւ իր գոհունակությունն է հայտնում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղությամբ գործադրած ջանքերի համար: Ընդգծում է, որ այդ ջանքերը պետք է համահունչ լինեն միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման ընդհանուր սկզբունքներին, ինչպես ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում եւ համապատասխան այլ բազմակողմ փաստաթղթերում, որոնք ընդգծում են հակամարտությունների խաղաղ կարգավորման համար գոյություն ունեցող համաձայնեցված ձեւաչափերի կարեւորությունը: Ընդգծում է, որ սպառազինությունների վերահսկման, վստահության եւ անվտանգության ամրապնդման միջոցառումները մեծ նշանակություն ունեն անվտանգության, կանխատեսելիության եւ կայունության համար:

30. Ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից համատեղ հայտարարությունը 2017 թվականի հոկտեմբերի 16-ին Ժնեւի գագաթաժողովի շրջանակում՝ կազմակերպված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Կոչ է անում երկու երկրների իշխանություններին բարեխղճորեն վարել բարձր մակարդակի բանակցություններ եւ հանձնառու լինել վստահության ամրապնդման իրական միջոցառումներին եւ վերսկսված երկխոսությանը՝ շփման գծում լարվածության նվազեցման, անվտանգության իրավիճակը կայունացնելու եւ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հետագա բանակցությունների համար առավել կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար: Վերահաստատում է իր լիակատար հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչպես առաջարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից եւ որին աջակցում են Եվրոպական միությունը եւ Եվրոպական խորհրդարանը:

31. Ողջունում է ԵՄ-ի ջանքերն ու ուժեղացված դերը հակամարտության կարգավորման եւ վստահության ամրապնդման գործում առկա համաձայնեցված բանակցային ձեւաչափերի եւ գործընթացների շրջանակներում: Այս կապակցությամբ ողջունում է իր նոր նախաձեռնությունները, որոնք նպատակ ունեն աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերոհիշյալ ջանքերին՝ հակամարտության գոտում վստահության մթնոլորտի եւ խաղաղության ամրապնդման գործունեությանը նպաստելու եւ բոլոր կողմերի քաղաքացիական հասարակությունները միմյանց մերձեցնելու նպատակով:

32. Խորապես ափսոսում է, որ միջազգային հանրության կողմից լիակատար աջակցություն ստացած Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման հայկական կողմի նախաձեռնությունը, որն արտացոլված է 2009 թ. Ցյուրիխյան արձանագրություններում թուրքական կողմը չի վավերացրել եւ դրա համար նախապայմաններ է ներկայացրել՝ շարունակելով միակողմանիորեն փակ պահել Հայաստանի հետ սահմանը: Հիշեցնում է, որ մոտենում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի 70-ամյակը եւ կոչ է անում ԵՄ անդամ բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նշում է, որ վերջին տարիներին այս հարցը Թուրքիայում դարձել է բաց եւ հանրային քննարկումների առարկա:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:58 20/12/2017  |  ՔաղաքականԵՄ պաշտոնյան որեւէ հակասություն չի տեսնում Հայաստանի` ԵՄ եւ ԵԱՏՄ հետ ունեցած հարաբերություններում
17:44 19/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ԵՄ համաձայնագիրը նոր էջ է բացում երկկողմ հարաբերությունների պատմության մեջ. Արա Բաբլոյան
09:20 16/12/2017  |  ՄամուլՀայաստանը չի կարող կամուրջ լինել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Մաքսային միությունը բացառում է նման հնարավորությունները. Դ. Հաննան. «Ժողովուրդ»
12:50 15/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը 2018 թ. առաջին կեսին ԵՄ-ի հետ կսկսի վիզայի ազատականացման հարցի շուրջ երկխոսությունը
09:08 05/12/2017  |  ՄամուլՀՀ-ԵՄ համաձայ­նագիրը չի իրականացվի, եթե սկսի իրականացվել, ապա դա կլի­նի հայկական տնտեսության վերջը. Մ. Կոլերով. «Ժողովուրդ»
10:37 02/12/2017  |  ՄամուլՀայաստանի իշխանությունն ինչպես է կարողանալու ԵՄ-ի համաձայնագիրն, այսպես ասած, «վաճառել» ներդրողներին. «Ժամանակ»
14:46 01/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ԵՄ համաձայնագիրը ինչ-որ մեկի դեմ չէ. Պյոտր Սվիտալսկին համաձայնագիրն օգտակար է համարում բոլորի համար
14:24 01/12/2017  |  ԼՐԱՀՈՍԿարեն Նազարյանը ներկայացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի բովանդակությունը
12:51 01/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը երբեք չի առաջնորդվել իր բարեկամների շահերը հակադրելու ճանապարհով. Արա Բաբլոյանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին
12:32 01/12/2017  |  ԼՐԱՀՈՍԱշոտյանը ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կյանքի կոչելու համար կարևորում է խորհրդարանական վերահսկողությունը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]