ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանն այսօր կդառնար 60 տարեկան 11/25/2017 11:37 | ԼՐԱՀՈՍ
Ուղիղ 60 տարի առաջ այս օրը Ամերիկայի Միացյալ Նահագներում արևմտահայերի ընտանիքում ծնվեց Մոնթե անունով մի տղա, ում բաժին էր հասել կարճ, բայց հերոսական կյանք: Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթեն իր անձնազոհ օրինակով դարձել է հայրենասիրության քաջության ու էտալոն:
Ծնվելով Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու `Ամերիկայի Միացյալ Նահանգներում` Մոնթե Մելքոնյանն իր հայկական արմատների մասին իմացավ 12 տարեկանում: Երբ 15 տարեկան էր, ծնողների հետ ճամփորդեց Եվրոպայի, Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի 41 քաղաքներով, եղավ Արևմտյան Հայաստանում: 20 տարեկանում ընդունվեց Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանը, որն ավարտեց հնագիտության եւ ասիական պատմության մասնագետի վկայականներով։
Համալսարանում ուսանելու տարիներին հիմնեց «Հայ ուսանողական միություն» եւ կազմակերպեց ցուցահանդես` նվիրված Մեծ եղեռնին։ Մոնթե Մելքոնյանի ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը. թեզը պաշտպանեց 1978 թվականին։ Արժանացավ կրթաթոշակի՝ Օքսֆորդի համալսարանում դոկտորական պաշտպանելու համար։ Սակայն Մոնթեն Բրիտանիա չմեկնեց, նա գնաց Արեւմտյան Հայաստան՝ Վասպուրականի ժայռափոր դամբարանները եւ կացարանները չափագրելու և ուսումնասիրելու
համար։
1991 թվականին ճանապարհները Մոնթե Մելքոնյանին բերեցին Հայաստան, ուր յոթ ամիս աշխատեց Գիտությունների ազգային ակադեﬕայում` «Հայաստանը եւ հարևանները» գիրքը գրելու եւ հրատարակելու նպատակով։ Երևանում Մենթե Մելքոնյանն ամուսնացավ լիբանանահայ ուսանողուհու՝ Սեդա Գպրանյանի հետ, ում ճանաչում էր դեռ Լիբանանում եղած ժամանակվանից: Թողնելով գիտական գործունեությունը, նա մեկնեց Ղարաբաղ՝ մարտական գործողություններին մասնակցելու համար։ 1992 թվականի հունվարին Մոնթե Մելքոնյանին, ում ռազմական ընկերները Ավո էին կոչում, հանձնարարվում է Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները։ Նրա ղեկավարած աﬔնապատասխանատու եւ փայլուն գործողություններից մեկն Օմարի լեռնանցքի նվաճումն էր: Ունենալով ընկալելու մեծ շնորհք ու հնարավորություն՝ նա ռազմի դաշտում աճում էր օրեցօր:
Մարտունեցիները պատմում են, թե Մոնթե Մելքոնյանը շատ հոգատար էր զինվորների նկատմամբ։ Ընկերները, հարազատները հագուստ, անհրաժեշտ այլ բաներ էին ուղարկում, սակայն նա դրանցից ոչինչ չէր վերցնում։ Զինակիցները հիշում են, որ Մոնթեն հաճախ լվանալ ու ապա կարկատել էր տալիս իր հնամաշ հագուստները՝ նորից հագնելու համար։ Ու երբ մի անգամ կշտամբեցին, թե գոնե քրոջդ ուղարկած հագուստներից մեկը հագիր, հերիք է կարկատածները հագնես, նա ասել էր` «այս անգամ էլ հագնեմ, հետո կփոխեմ»։
1993թ. հունիսի 12-ին Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ իջավ հրամանատարական բարձունքից՝ անձամբ ստուգելու իրավիճակը եւ դիրքավորելու իր մարտիկներին։ Աղդամի մերձակա Մարզիլի գյուղի ծայրին անսպասելի հանդիպեց հակառակորդի զրահամեքենային և բացված կրակահերթի հետևանքով զոհվեց:
Մոնթե Մելքոնյանը հետմահու արժանացավ Հայաստանի Ազգային հերոսի և Արցախի հերոսի կոչումների, պարգեւատրվելով «Հայրենիք» և «Ոսկե Արծիվ», ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրաետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններով:
Նրա մասին հուշերից մեկն այն մասին է, ինչպես էր Մոնթե Մելքոնյանը վերաբերում հրադադարին ու դրա խախտմանը:
«Հրադադար է, տղաներ, հանկարծ չկրակեք, - պատվիրում էր Մոնթեն իր զինվորներին: Իսկ եթե իրենք կրակե՞ն, - հարցնում է կռվողներից մեկը: Մարերը լացացրեք, - լինում էր Ավոյի պատասխանը»:
Մոնթեն որպես զորավար, հրամանատար եւ սպա` կայացավ դժվարին պայքարում. Նա և զինվոր էր, և հրամանատար, ու եթե մի բան էր նախապատրաստում, տղաների հետ շարքում զինվոր ու առաջամարտիկ, ինչպես պատմում են նրա մարտական ընկերները, նա խստապահանջ էր, անզիջում կարգազանցների, վախկոտների ու բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր խոչընդոտում էին իր ծրագրերը:
«Զինվորը զինվոր է, երբ ունի պետական մտածողություն: Այդ փամփուշտները հայրենիքի պաշտպանության համար են: Որպես պատիժ քո ստացած 3000 ռուբլուն 2000 էլ կավելացնես ու կմուծես որպես տուգանք»,- պատմում են նրա ընկերները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ