ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապօրինի կրպակների և տաղավարների համար տուգանքները կտրուկ բարձրացնելու առաջարկը հարուցեց Արփինե Հովհաննիսյանի դժգոհությունը 11/08/2017 16:07 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին եզրակացություն տալու հարցը, որով առաջարկվում է բարձրացնել ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին առանց դրանց տնօրինողների թույլտվության գովազդային վահանակի տեղադրման, ինչպես նաև կրպակների, տաղավարների և ապօրինի այլ կառույցների տեղադրման տուգանքի չափերը:
Հիմնական զեկուցող, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է սահմանել, որ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին առանց դրանց տնօրինողների թույլտվության գովազդային վահանակի տեղադրումն առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` հարյուրապատիկի չափով:
«Առաջարկում ենք սահմանել, որ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների պահպանմանը կամ անվտանգ շահագործմանը ներկայացվող պահանջները չպահպանելը առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով ութսունապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց փոխնախարարը:
Օրենքի նախագծի վերաբերյալ իր դիտողություններն ու առաջարկները ներկայացրեց Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
«Գործող օրենսդրությամբ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին առանց դրանց տնօրինողների թույլտվության կրպակների, տաղավարների և ապօրինի այլ կառույցների տեղադրումը տուգանք է առաջացնում նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով` 10 հազար դրամ, հիմա բարձրացրել եք միջպետական նշանակության ճանապարհների մասով հարյուրհիսունապատիկ` 150 հազար դրամ, իսկ մարզային կամ հանրապետական նշանակության ճանապարհների մասով` հարյուրապատիկ` 100 հազար դրամ: Ես ցանկանում եմ հասկանալ, թե ի՞նչ հիմնավորմամբ է այսպիսի թռիչքային բարձրացում նախատեսվում: Ինձ մոտ տպավորություն է առաջանում, որ այստեղ խոսքը գնում է ոչ թե ինչ-որ կոնկրետ չափանիշային հիմնավորման բարձրացման մասին` չգիտեմ ինչ նպատակ հետապնդելով: Կբացատրեք` ինչի համար հարյուրհիսունապատիկ: Ինձ մոտ տպավորություն է, որ այս փոփոխություններն առաջարկվում են պարզապես սանկցիաները բարձրացնելու համար: Ու չեմ հասկանում, թե ինչպես է ընտրվել այդ թռիչքաձև շեմը: Այսինքն, ստացվում է, որ պետք է ճանապարհներին եգիպտացորեն վաճառող գյուղացիներին էլ 100 հազար կամ 150 հազար դրամով տուգանե՞ք: Ուրիշ լուծում չի՞ մտածել նախարարությունը, քան տուգանքներն այդպես կտրուկ բարձրացնելն է»,- հարցրեց Հովհաննիսյանը:
Փոխնախարարը պատասխանեց, որ նախարարության մոտեցումն է ապամոնտաժել միջպետական, մարզային և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհներին առկա ապօրինի կառույցները: Նրա խոսքով` իրենք նպատակ են հետապնդում ապամոնտաժել բոլոր այն ճանապարհների երկայնքով առկա բոլոր կառույցները, որոնք կառուցվել են ՀՀ օրենսդրության խախտումներով:
Արփինե Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ նախարարությունը հետապնդում է օրինաչափ նպատակ, որը ապօրինի կառուցված բոլոր շինություններն ու կառույցներն ապամոնտաժելն է, սակայն հավելեց, որ օրենքը միշտ պետք է ունենա տարբերակված մոտեցման սկզբունքի կիրառության համար հիմք ստեղծով միջավայր:
«Անհատականացման գաղափարը դեռ ոչ ոք չի վերացրել: Դուք բերել եք Վարչական խախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխությունների նախագիծ, սակայն չկա որևէ բան այն մասին` դուք այդ մարդկանց տուգանելուց առաջ զգուշացնելու ե՞ք, թե չե ոչ, նրանց այլ պայմաններ առաջարկելու ե՞ք, թե չեք առաջարկելու :Այդ մարդկանց գոնե պետք է նախազգուշացնել, նոր դրանից հետո այդքան մեծ գումարով տուգանել: Պատկերացնում ե՞ք, գնաք գյուղացուն ասեք, որ ինքը իրավունք չունի այդ ճանապարհի վրա եգիպտացորեն վաճառի, պետք է նրան 100 հազար դրամով տուգանեք»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել