ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սոցիալական ոլորտի ղեկավարի կողմից կաշառք ստանալու և ենթակաների կողմից կաշառք տալու գործը դատարանում է 09/23/2017 16:18 | Քրեական խրոնիկոն
Սոցիալական ոլորտում, մասնավորապես, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության ներսում ղեկավարի ու ենթակաների միջև կաշառք ստանալու ու համատարած կաշառք տալու գործով նախաքննությունն ավարտվել է:
13 մեղադրյալով գործն արդեն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան և մակագրվել դատավոր Արմեն Բեկթաշյանին:
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում տեղադրված համառոտ մեղադրական եզրակացության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը Երևանի Կոմիտասի և Արմենակյան փողոցներում գտնվող աշխատասենյակներում ընդունել է Ժաննա Հովհաննիսյանին և իրեն ենթակա ԲՍՓ հանձնաժողովների մնացած նախագահներին ու խախտելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված արգելքը` մեկ միասնական դիտավորությամբ նրանցից ստացել է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր առմամբ 1.528.600 դրամին համարժեք կաշառք:
Ըստ Երևանի թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Ժաննա Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի, նա 2016թ. դեկտեմբերի 22-ին Արմեն Սողոյանին՝ վերջինիս աշխատասենյակում, տվել է 200.000 ՀՀ դրամ կաշառք: Արմեն Սողոյանն էլ, ըստ մեղադրական եզրակացության, պարտավոր լինելով օրենքով սահմանված կարգով համապատասխան պաշտոնատար անձանց տեղեկացնել իր ենթակայի կատարած կոռուպցիոն բնութի իրավախախտումների մասին, ի պաշտոնե միջոցներ չի ձեռնարկել նրա ապօրինությունները կասեցնելու ու բացահայտելու ուղղությամբ:
Գործով մեղադրյալների թվում են նաև՝ ՀՀ բժշկասոցիալականն փորձաքննության գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Արամ Պետրոսյանը, ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Արոնա Սիմոնյանը, Արարատի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության նախագահ Զորիկ Մկրտչյանը, Շիրակի մարզի թիվ 3 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Երեմ Մարգարյանը, Սյունիքի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Լիլիա Մանուցյանը, Երևան քաղաքի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Արմեն Ավետյանը, Կոտայքի մարզի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Ժիրայր Պետրոսյանը, Արմավիրի մարզի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Արշավիր Հմայակյանը, Արարատի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Ալլա Թովմասյանը, Վայոց Ձորի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Ցիալա Խուդինյանը, Երևան քաղաքի թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի Բժիշկ-փորձագետ Շողիկ Ավետիսյանը:
Արմեն Սողոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը, Ժաննա Հովհաննիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խոշոր չափերով կաշառք տալը, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալը, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով՝ խարդախություն՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, Արամ Պետրոսյանին, Զորիկ Մկրտչյանին, Երեմ Մարգարյանին, Լիլիա Մանուցյանին, Արմեն Ավետյանին, Ցիալա Խուդինյանին, Ժիրայր Պետրոսյանին, Արշավիր Հմայակյանին, Ալլա Թովմասյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արոնա Սիմոնյանին՝ 312-րդ հոդվածի 2-րդ մասով:
Շողիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 38-34-312-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառք տալու փորձին օժանդակելը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ