ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախարարը խիստ առանձնազրույց է ունեցել ԳՇ պետի հետ. «Հայկական ժամանակ» 09/22/2017 09:17 | Մամուլ
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ «Հայաստան-Սփյուռք» համաժողովի շրջանակում լրագրողները նկատել էին, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, մեղմ ասած, այնքան էլ լավ տրամադրություն չունի: Այս օրերին մամուլում շրջանառվող տեղեկատվության ֆոնին, որ Մովսես Հակոբյանի և Վիգեն Սարգսյանի հարաբերությունները լարված են, ու գուցե նաև Հակոբյանը հրաժեշտ տա պաշտոնին, դա ավելի ակնառու դարձավ:
«Վիգեն Սարգսյան-Մովսես Հակոբյան հակադրության վերաբերյալ armtimes.com-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Տարբեր զինվորականներ off the record զրույցում մեզ տեղեկացնում են, որ Մովսես Հակոբյանի աշխատաոճի և պահվածքի վերաբերյալ լուրջ դժգոհություններ կան զինված ուժերում: Նրանք հայտնում են, որ Մովսես Հակոբյանը սկզբնական շրջանում փորձել է իրեն ավելի բարձր դասել Վիգեն Սարգսյանից, ով ի տարբերություն Հակոբյանի, պրոֆեսիոնալ զինվորական չէ: Բացի այդ Մովսես Հակոբյանը ենթակաների և ՊՆ գործընկերների հետ շփումներում իրեն պահել է ինքնավստահ, երբեմն՝ գոռոզ, երբեմն՝ կոպիտ:
Հիշեցնենք, որ ապրիլյան իրադարձություններից հետո Մովսես Հակոբյանի և ՊՆ մատակարարների կամ պոտենցիալ մատակարարների հանդիպման հետ կապված մեծ աղմուկ բարձրացավ, երբ ՊՆ-ին տարբեր ապրանքներ և ծառայություններ մատակարարողների կամ նման առաջարկներով դիմածներին Մովսես Հակոբյանը դիմում էր «դու»-ով, վիրավորում: Աղմուկից հետո իր այդ պահվածքի համար Հակոբյանը հրապարակային ներողություն խնդրեց:
Նույնը, ինչպես մեզ պատմեցին Հակոբյանի հետ շփված մի քանի սպաներ, ավելի վատ ու մուգ երանգներով ամեն անգամ կրկնվել է Հակոբյանի և ենթակաների հետ հանդիպումների, խորհրդակցությունների, աշխատանքային ժողովների ժամանակ:
ՊՆ-ից մեր զրուցակիցների փոխանցմամբ, Վիգեն Սարգսյանը կարգի հրավիրելու նպատակով Հակոբյանի հետ խիստ առանձնազրույց է ունեցել: Հակոբյանը փորձել է հասկացնել, թե ինքը պրոֆեսիոնալ զինվորական է, ու հենց ինքն է իրավիճակի տերն ու թելադրողը, զորքերում եղանակ ստեղծողը, այլ ոչ նախարարը՝ հակադրվելով Վիգեն Սարգսյանին: Մեր զրուցակիցների փոխանցմամբ, սակայն, պաշտպանության նախարարին հաջողվել է մասամբ հանդարտեցնել Հակոբյանին. ԳՇ պետի առջև խնդիրը դրված է եղել շատ կտրուկ՝ կա՛մ Մովսես Հակոբյանը հանդարտվում ու հանգիստ իր գործն է անում՝ առանց այլոց գործերին խառնվելու, առանց ենթականերին կոպտելու և վիրավորելու, կա՛մ հեռանում է բանակից:
Հիմա կրքերը փոքր-ինչ հանդարտվել են, բայց դա, ինչպես ասում են, խաղաղություն է փոթորիկից առաջ: Իսկ փոթորիկը լինելու է 2018 թվականի ապրիլից հետո, որովհետև դեռ պարզ չէ, այդ ժամանակ ինչ պաշտոնի կնշանակվի Վիգեն Սարգսյանը՝ կշարունակի՞ ղեկավարել ՊՆ-ն, թե՞ կտեղափոխվի այլ պաշտոնի:
ՊՆ-ում համարում են, որ Մովսես Հակոբյանն ու Վիգեն Սարգսյանը երկու խիստ անհամատեղելի մարդիկ են, և պաշտպանության նախարարը չի պատրաստվում հանդուրժել Հակոբյանի ներկայությունը զինված ուժերում: Նաև վստահ են, որ եթե Վիգեն Սարգսյանը 2018-ի ապրիլից հետո շարունակի պաշտոնավարել, ինչը նա անկեղծորեն ցանկանում է, ապա Մովսես Հակոբյանը հրաժեշտ կտա պաշտոնին:
Բայց առայժմ դեռ Հակոբյանը կմնա ԳՇ պետ: Առաջին հերթին, որովհետև ԳՇ պետի պաշտոնի համար հարմար պատրաստված կադր այս պահին դեռ չկա: ՊՆ-ում կարծում են, որ չնայած հաջող, պարկեշտ, մարդկային բարձր հատկանիշներ ունեցող գեներալներ ՊՆ-ում շատ կան, բայց նրանցից ոչ մեկը դեռ գլխավոր շտաբի պետի մակարդակի «չի ձգում»՝ կա՛մ փորձն է պակաս, կա՛մ զինվորական ու աշխատանքային կենսագրությունը, կա՛մ անցած «մարտական ուղին»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»-ի՝ 22.09.17թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ