ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մալաթիայի շուկայում միսը կիրացվի սանիտարահիգիենիկ նոր պայմաններում 09/20/2017 11:05 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է վերահսկողական աշխատանքները մսի իրացման շուկաներում, որոնց արդյունքում արդեն իսկ բարելավվել են շուկայահանվող մսի վաճառքի պայմանները և համապատասխանեցվել սահմանված պահանջներին: Այս մասին հայտնում է ՍԱՊԾ լրատվական ծառայությունը:
Ծառայությունն անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերի պահանջների կատարմանը հետևում է բոլոր փուլերում՝ կենտրոնացված մորթի իրականացման, սահմանված նորմերին համապատասխան տեղափոխման և իրացման, ինչպես նաև՝ փաստաթղթավորման:
Սեպտեմբերի 19-ից սկսած՝ մայրաքաղաքի Մալաթիայի մսի շուկայում ևս սպառողները կկարողանան միս ձեռք բերել մաքուր և սանիտարահիգիենիկ բոլոր նորմերին համապատասխանող տաղավարից. «Նյու մարկետ» ընկերությանը պատկանող մսի տաղավարը կապիտալ նորոգում է անցել և համապատասխանեցվել իրացմանը ներկայացվող բոլոր պահանջներին: Տաղավարում մսի վաճառք է իրականացնում 21 տնտեսվարող:
«Մեկ տաղավարն արդեն պատրաստ է, կառուցում ենք երկրորդը, որի շնորհիվ արդեն 60 տնտեսվարող հնարավորություն կունենա վաճառք իրականացնել այստեղ: Տարածքում ամբողջական և ավելի որակյալ ծառայություն ենք մատուցելու, մսի ընդունման կետ կունենանք, նաև կբարելավենք լաբորատոր փորձաքննությունների հնարավորությունները»,-ասում է «Նյու մարկետ» ՍՊԸ պատասխանատու Անդրանիկ Բրդոտյանը: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մոտ 3 ամսից, որից հետո տեղում ավելի պատշաճ կկազմակերպվի նաև փորձագիտական եզրակացություն տրամադրելու և ուղեկցող փաստաթղթերը ձևակերպելու գործընթացը:
Մսի իրացման շղթայում անվտանգությունն ու որակը վերահսկելու գործում Ծառայությունը կարևորում է սպանդանոցային պարտադիր մորթի կիրառումը, գործընթացն սկսվել է պետական գնումներից և փուլային տարբերակով վերջնականապես կներդրվի մինչև 2018-ի հուլիսի մեկը: Միաժամանակ՝ Ծառայությունը վերահսկում է, որ հիգիենիկ պայմաններում մորթված միսն իրացման ցանցեր հասնի մասնագիտացված մեքենաներով. սեպտեմբերի մեկից արդեն մեկնարկել է միս տեղափոխող փոխադրամիջոցներին սանիտարական անձնագրեր տրամադրելու գործընթացը, որի շրջանակներում արդեն նոյեմբերի 1-ից տնտեսվարողները միսն իրացման ցանց պետք է հասցնեն համապատասխան ջերմային ու հիգիենիկ պայմաններ ունեցող մեքենաներով: Այս բոլոր միջոցառումները կնպաստեն, որպեսզի սպառողին հասնի առավել որակյալ և անվտանգ միս:
Խնդրահարույց էր Երևանից դուրս եկող մայրուղիների վրա մանր եղջերավոր կենդանիների՝ ոչ պատշաճ իրականացվող մորթը և իրացումը. կա նման 20 կետ, դրանցից 3-ն այսօրվանից բարեկարգված պայմաններում են աշխատելու: «Մայթերին գործող վաճառակետերի սեփականատերերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բացառվի փողոցում, ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններում կատարվող մորթը, տնտեսվարողներին հնարավորություն ենք տվել թերությունները վերացնել և համապատասխան պայմաններում մորթն իրականացնել, այլապես պետք է օգտվեն սպանդանոցների ծառայությունից»,- ասում է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:
Մսի իրացման շուկաներում դրական փոփոխությունները շարունակական են լինելու, և, մայրաքաղաքի Խորենացի փողոցի մսի տաղավարների օրինակով, տարածվելու են բոլոր իրացման կետերի վրա, այդ թվում և՝ մարզերի:
Աղբյուրը՝ snund.am
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/02/2024 08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ»
- 05/02/2024 08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»
- 05/02/2024 07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
- 05/02/2024 07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
- 05/02/2024 07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- 05/01/2024 17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն