Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին

«Նոր չվերթների բացումը չի կարող տոմսերի գների վրա ուղղակիորեն ազդեցություն թողնել» 07/29/2017   17:35  |  Հարցազրույց

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանի օդանավակայաններով փոխադրվել է 1 մլն 94 հազար մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 29.3 տոկոսով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանն` ամփոփելով կիսամյակային աշխատանքը:

-2017 թվականի առաջին կիսամյակն ինչպիսի՞ շրջան է քաղավիացիայի համար: Ի՞նչ ցուցանիշներ կառանձնացնեք:

-Առաջին կիսամյակը բավական դրական ենք գնահատում: 2016 թվականին դրական ցուցանիշներից հետո շարունակում ենք աճ գրանցել: Նշեմ, որ առաջին կիսամյակում փոխադրվել է 1 մլն 94 հազար մարդ, արդեն ունենք 29.3 տոկոսի աճ: Մեծ սպասումներ ունենք, որ 2017 թվականն ավելի լավ ցուցանիշներով կփակենք, քան 2016 թվականը, երբ վերջին տասը տարվա ընթացքում գրանցվեց ռեկորդային ցուցանիշ: 2016-ին ուղևորահոսքը կազմել էր 2 մլն 117 հազար մարդ: Բեռնափոխադրումների ցուցանիշներում նույնպես աճ կա, այն կազմում է շուրջ 70 տոկոս: Հուսով ենք, որ ցուցանիշներն այսպես կպահենք ու կավելացնենք:

Ընթացիկ տարում ունեցել ենք նոր երթուղիներ, տեղական ավիաընկերությունների շրջանում ակտիվություն է նկատվում:  Մասնավորապես, «Տարոն-Ավիան» Գյումրիից, «Արմենիա» ավիաընկերությունը: Վերջինս ամառային այս սեզոնին մի քանի ոչ կանոնավոր երթուղիներ բացեց: Այսօր ունենք կանոնավոր թռիչքներ դեպի Իսրայել, Բեյրութ, Աստանա:

-Այս նոր չվերթների բացումը որքանո՞վ է ազդեցություն թողել տոմսերի գների վրա:

-Նոր չվերթների բացումը չի կարող տոմսերի գների վրա ուղղակիորեն ազդեցություն թողնել: Անուղղակիորեն կարող է լինել, եթե չվերթները տրանզիտային նոր ուղղություններ ապահովեն, և այստեղ մրցակցության դեպքում գները կիջնեն: Ես կարող եմ ասել, որ մենք գների նվազում ունենք ոչ թե մի քանի երթուղիների բացումից հետո, այլ, ընդհանրապես, վերջին 3 տարիների ընթացքում նոր քաղաքականության վարման արդյունքում: Չնայած դրան, պետք է ասեմ, որ այս ցուցանիշները կրկին մեզ չեն գոհացնում: Դրա համար պետք է բանակցել, որպեսզի շատ ավիաընկերություններ գան, և եթե ուղևորների քանակը համապատասխան լինի, ապա ավիաընկերությունները կարող են մտածել իրենց գնային քաղաքականության փոփոխության մասին:

-Նշվում էր, որ ներդրումային ծրագիր կա «Շիրակ» օդանավակայանի զարգացման համար, և բարեկարգման աշխատանքներ են իրականացվելու օդանավակայանում: Ի՞նչ աշխատանքներ են արդեն իսկ իրականացվել և ի՞նչ ներդրումներ են կատարվել:

-Այո, Գյումրու օդանավակայանի զարգացումը մեզ համար այսօր առաջնային պլանում է: Ինչպես գիտեք այնտեղ արդեն երկու ավիաընկերություն երթուղիներ է շահագործում: Եվ որպեսզի ավելի ակտիվացնենք աշխատանքը մենք պետք է բարելավենք ենթակառուցվածքները, աշխատենք ծառայությունների ընդլայնման մասով: Արդեն իսկ օդանավակայանի թռիչքուղին  բարեկարգվել է, լուսաազդանշանային համակարգն է փոփոխվել, աշխատանքներ են տարվում օդանավակայանի տերմինալում: Արդեն կա մշակված ծրագիր, որի համաձայն նախատեսվում են շարունակական ներդրումներ: Դա կօգնի, որ նոր ավիաընկերությունների մուտքի դեպքում, կարողության իմաստով կարողանանք ապահովել անհրաժեշտ պայմանները:

-Առաջիկայում նոր ավիաընկերությունների մուտք Գյումրու օդանավակայան սպասվո՞ւմ է:

-Սովորաբար խուսափում ենք կանխավ ավիաընկերությունների մուտքի հետ կապված տվյալներ տրամադրել, քանի դեռ ավիաընկերությունները կոնկրետ որոշում չեն կայացրել: Բայց վստահ եղեք, որ բանակցություններ տարվում են, հուսով ենք, որ այդ ավիաընկերությունների թիվը կավելանա: Դա կախված է մի շարք գործոններից, բանակցությունների ընթացքից, ավիաընկերությունների ծրագրերից: Մենք բավական դրական ենք տրամադրված,  ավելի ոգևորվում ենք, երբ տեսնում ենք ակտիվությունը: Մենք տեսնում ենք, որ ավիաընկերություններն իրենց լավ են զգում:

-Ի՞նչ ուսումնասիրություններ են կատարվել փոքր ավիացիայի զարգացման նպատակով:

-Փոքր ավիացիայի զարգացումը ևս մեր կարևոր ծրագրերից է: Ավիացիայի վարչությունը ուսումնասիրությունների առումով լայնածավալ աշխատանք է տանում: Հայաստանի տարածքում ունենք 16 աերոդրոմ, և դրանցից պետք է ընտրել, թե որի ուղղությամբ պետք է աշխատանք տանել: Մինչ այդ շատ կարևոր է ուսումնասիրել ներքին ցամաքային փոխադրումների ծավալները, աերոդրոմի վերականգնման ծախսերը, որպեսզի պարզ լինի, թե որ ուղղությամբ շարունակենք: Գիտեք, որ արդեն Կապանի օդանավակայանի հետ կապված դրական տեղաշարժ կա: Առաջիկայում փոքր ավիացիայի զարգացման  վերջնական ծրագիրը կկազմվի  և կսկսենք, ըստ ուղղությունների, աշխատանք:

-Այսինքն` տեսանելի արդյունքների մասին դեռ վաղ է խոսելը:

-Այո, դեռ վաղ է խոսելը, որովհետև աերոդրոմների վերագործակման աշխատանքները բավական լուրջ ընթացք է նախատեսում: Լուրջ վերլուծություն է անհրաժեշտ, իսկ դա ժամանակ է պահանջում:

-Ի՞նչ փուլում են գտնվում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները:

-Այստեղ մեծ առաջընթաց ունենք: Դրական արդյունքներ կան առաջին պաշտոնական բանակցային փուլի ընթացքում: Բավական ծավալուն բանակցային տեքստից մի քանի կետ էր մնացել վերջնականացնելու: Վերջերս հունիսին Քաղավիացիայի  գլխավոր վարչության պետի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Բրյուսել, այնտեղ քննարկում տեղի ունեցավ եվրոպացի մեր գործընկերների հետ և մնացած կետերի շուրջ բանակցություններն էլ ավարտվեցին: Հիմա այն փուլում ենք, որ համաձայնագիրը  ԵՄ պետություններին առանձին ներկայացվի հաստատման: Հույս ունենք, որ բանակցությունների երկրորդ պաշտոնական փուլի ընթացքում կստորագրվի:

-Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել «Օդային մայրուղիներից ազատ օդային տարածք» (Free Route Airspace) հայեցակարգի ներդրման նպատակով:

–«Օդային մայրուղիներից ազատ օդային տարածք» հայեցակարգի ներդրումը թույլ կտա ավիաընկերություններին օգտագործել կարճ երթուղիներ՝ էականորեն բարձրացնելով թռիչքների արդյունավետությունը: Կա արդեն ձևավորված աշխատանքային խումբը, աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» կազմակերպության և աշխատանքային խմբի մասնագետների միջև, որի ընթացքում քննարկվել են վերոնշյալ ծրագրի ներդրման դրույթները, ռազմավարությունը և հնարավոր խոչընդոտները: Հայեցակարգի ներդրման վերաբերյալ տեղեկատվության նախագիծ է մշակվել ՀՀ Աերոնավիգացիոն տեղեկատվական ժողովածուում հրապարակելու համար: Կարծում ենք 2017-ի ավարտին կունենանք որոշ արդյունքներ:

Աննա Գզիրյան

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]