Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 08 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/08/2024   00:00 Հերքվել է անոթների համար ճարպային սննդի վնասակարությունը 05/07/2024   23:50 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/07/2024   23:33 Ռուբեն Ռուբինյանը ՀՀ ԱԳՆ պատվիրակության կազմի հետ կմեկնի Ալմաթի 05/07/2024   23:09 Փարիզում արցունքաբեր գազ են կիրառել պրոպաղեստինյան ակցիան ցրելու համար 05/07/2024   22:52 Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն և «Mercedes-Benz»-ը. կան տուժածներ 05/07/2024   22:38 Քայլերթի 4-րդ օրն ավարտվեց խարույկի շուրջ հայրենասիրական զրույցներով 05/07/2024   22:34 Հանրային մեղադրողը պահանջել է Վլադիմիր Գասպարյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման 05/07/2024   22:23 Կիրանցի ամենախնդրահարույց հատվածի սահմանազատումը դեռ չի արվել, գործընթացը չի ավարտվել, ինչպես կարող ենք ասել գոհ ենք, թե դժգոհ. Կիրանցի բնակիչ 05/07/2024   22:15 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/07/2024   22:04 Պայքարը ծաղիկներ հավաքելով չի լինում. գործ ունենք մարդու հետ, ով ամառվա շոգին էլ է կեպիով ման գալիս. Գեւորգյան (տեսանյութ) 05/07/2024   22:01 Վստահ չեմ, որ 4 գյուղերի հանձնումից հետո՝ Ադրբեջանը շարունակելու է սահմանազատման գործընթացը. Սուրեն Սուրենյանց 05/07/2024   21:52 ՊՆ. հայտնաբերվել է զինծառայողի դի՝հրազենային վնասվածքով 05/07/2024   21:49 Մայիսի 9-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Համբարձման տոնը 05/07/2024   21:33 Ոստիկանական հիմնական ուժերը հեռացել են Կիրանցից, ամենախնդրահարույց հատվածի սահմանազատումը դադարեցվել է. Կիրանցի բնակչուհին կասկած ունի, որ փորձ է արվում կանխել մայիսի 9-ի ակցիան 05/07/2024   21:30 Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը 05/07/2024   21:24 Երկրաշարժ հայ-ադրբեջանական սահմանին՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 05/07/2024   21:06 Հաշված օրերի ընթացքում իշխանությունները կարողանում են կայծակնային արագությամբ կողոմնորոշվել սյուների դիրքերի վերաբերյալ, սա վկայում է պայմանավորվածության մասին. Այվազյան (Տեսանյութ) 05/07/2024   20:59 Ադրբեջանական գյուղի 25 տոկոսը մնում է Հայաստանին. Կիրանցի համայնքապետ 05/07/2024   20:45 Իրական գործակալների բացահայտմանը քիչ է մնացել, բոլոր այն գործակալներին, որոնք ուրացել էին Հայաստանի և Արցախի շահը․ փաստաբան 05/07/2024   20:29 Բախվել է երեք ավտոմեքենա. կան տուժածներ 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/07/2024   20:07 Սատանան միշտ քահանայից վախեցել է. Կարապետ Պողոսյան 05/07/2024   19:57 ՄԱԿ-ն Իսրայելին մեղադրել Է տարհանման ժամանակ միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ 05/07/2024   19:39 Աշխարհն ավելի քան երբևէ մոտ է միջուկային պատերազմին. Լուկաշենկո 05/07/2024   19:29 Ավստրիան չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին․ Շալենբերգ 05/07/2024   19:10 Դոնի Ռոստովում ԻԳԻԼ-ի կողմնակցին դատապարտել են 17 տարվա ազատազրկման 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/07/2024   18:56 Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում 05/07/2024   18:55 Այրվել է ավտոբուս 05/07/2024   18:37 Մի անհանգստացիր, դժոխքը կա ու կա, մեկ է, ոնց հասկանում եմ չի գտնվելու այն հոգևորականը, որը կհամաձայնվի օգնել քեզ ապաշխարելու գործում. Սոս Հակոբյանը՝ Փաշինյանին 05/07/2024   18:13 Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջում են կասեցնել Վրաստանի՝ Եվրամիության թեկնածուի կարգավիճակը 05/07/2024   18:13 Վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/07/2024   17:59 Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը 05/07/2024   17:54 Դիտավորությամբ հարվածներ էր հասցրել 83-ամյա մորը, ինչի հետևանքով նա հիվանդանոցում մահացել էր 05/07/2024   17:47 Զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ 05/07/2024   17:41 Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները․ Գերագույն հոգևոր խորհուրդ 05/07/2024   17:38 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է․ Արթուր Վանեցյան 05/07/2024   17:33 Ֆեյքերի միջոցով արցախցիների դեմ ատելության քարոզ է տարվում․ Արցախի ՄԻՊ-ն ահազանգում է 05/07/2024   17:31 Փոխհրաձգություն է տեղի ունեցել Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/07/2024   17:22 Ադրբեջանում դպրոցականը բռունցքի հարվածով սպանել է հասակակցին 05/07/2024   17:11 Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան 05/07/2024   17:08 Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 05/07/2024   16:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը կշարունակվի վաղը 05/07/2024   16:46 ՔՊ-ի թիմը շատ կուռ է, Էդ ով է՝ ում որտեղից կապած պահում, որ չմիանան շարժմանը. Փաշինյան 05/07/2024   16:23 Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը 05/07/2024   16:17 Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին 05/07/2024   16:11 Հայկական բժշկական ասոցիացիայի անդամները միանում են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը 05/07/2024   16:06 Ոչ բոլոր միջնորդներն են եղել օբյեկտիվ, չեզոք, ազնիվ, բայց մենք չենք հրաժարվում միջնորդություններից. Փաշինյան
05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/06/2024   20:34 Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/07/2024   12:23 Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել 05/06/2024   20:19 Տավուշից մեկնարկած երթը 30 000 -50 000-ով կմտնի Երևան. Ալեն Սիմոնյանը ու մյուսները թող հանգիստ նստեն տեղներն ու սպասեն, իմպիչմենտի ժամանակը գալու է. Արթուր Գևորգյան 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ» 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/06/2024   13:30 Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին

Չկա հանցագործություն, չի կարող լինել նաև դրա օժանդակություն. Դատարանը արդարացրել է երկու ամբաստանյալին էլ 07/01/2017   14:51  |  Արդարացման դատավճիռներ

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Ն.Բաղդասարյանի նախագահությամբ, ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Վարազդատ Գևորգյանի անմեղությունը` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ  խոշոր չափերով խարդախության փորձ, նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրան արդարացրել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Դատարանը ճանաչել և հռչակել  է նաև  ամբաստանյալ Վ. Գևորգյանի անմեղությունը` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 34-324-րդ հոդվածի 1-ին մասով՝  Փաստաթղթեր հափշտակելու փորձ, նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրան արդարացրել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է:

Դատարանը ճանաչել և հռչակել է  նաև ամբաստանյալ Գուրգեն  Ավետիսյանի անմեղությունը`  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 38-34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ  խոշոր չափերով խարդախության փորձին օժանդակելը,  նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրան  արդարացրել`  հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Ճանաչվել և հռչակվել է  ամբաստանյալ Գուրգեն Ավետիսյանի անմեղությունը նաև  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 38-34-324-րդ հոդվածի 1-ին մասով՝ Փաստաթղթեր հափշտակելու  փորձին օժանդակելը,  նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրան  արդարացրել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Դատարանը  գտել է, որ ամբաստանյալներ Վ. Գևորգյանին և Գ. Ավետիսյանին առաջադրված մեղադրանքներն ապացուցված չեն, առկա չէ նրանց կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցություն:

Դատարանն արձանագրել  է, որ ամբաստանյալ Վարազդատ Գևորգյանի մեղադրանքի ձևակերպման մեջ որպես խարդախության կատարման եղանակ նշված է ինչպես խաբեությունը, այնպես էլ վստահությունը չարաշահելը: Նշված է նաև, որ վերջինս դեպքի օրը հանդիպել է գործով տուժող Արթուր Պետրոսյանին և ներկայանալով Սերգեյ անունով, նշված եղանակներով փորձել է հափշտակել 920.000 ՀՀ դրամ գումարը և ՀՀ քաղաքացու անձնագիրը: Նկարագրված գործողությունները կատարել է նախնական համաձայնությամբ /ո՞ւմ հետ՝ մեղադրանքի ձևակերպման մեջ կոնկրետ նշված չէ/ ինքնությունը չպարզված անձանց հանցակցությամբ, ոմն Արմենի կողմից նախօրորք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

Դատարանը փաստել է, որ ամբաստանյալ Վարազդատ Գևորգյանի կողմից վերջինիս մեղադրանքի ձևակերպման մեջ նկարագրված գործողություններից և ոչ մեկի կատարումը գործով ձեռք բերված և դատարանում հետազոտված ապացույցներով հիմնավորված չէ, ամբաստանյալը անգամ չի կատարել կամ փորձել կատարել խարդախության հանցակազմի օբյեկտիվ կողմը բնորոշող որևէ գործողություն՝ առավել ևս նրա մեղադրանքի մեջ նշված:

Նախ, ինչպես պարզվել է նախաքննությամբ և ինչպես տուժող Արթուր Պետրոսյանը պնդել է դատարանում, «Զիլ»  մակնիշի բեռնատար մեքենա գնելու առաջարկով իրեն դիմել է հեռախոսով ոմն Արմենը՝ մատնացույց անելով հանդիպման վայրը և այն անձի անունը /Սերգեյ/, ում պետք է փոխանցի թե՛ 920.000 ՀՀ դրամը և թե՛ իր անձնագիրը՝ խոստանալով քսան րոպեի ընթացքում փոխանցել ավտոմեքենան: 

Նույն տուժողի ցուցմունքի համաձայն՝ հասնելով պայմանավորված վայրը և նկատելով ոմն Արմենի կողմից նկարագրված հագուստով անձնավորությանը՝ ամբաստանյալ Վարազդատ Գևորգյանին, արդեն ոստիկանների ուղեկցությամբ մոտեցել է նրան և, ըստ տուժողի, հավաստիանալով, որ վերջինս ոմն Սերգեյն է, փոխանցել է նրան իր բջջային հեռախոսը՝ ոմն Արմենի հետ խոսելու համար: Ծոցագրպանից դատարկ ծրարը հանելուց անմիջապես հետո, ոստիկանները խարդախություն կատարելու կասկածանքով  Վարազդատ Գևորգյանին բերման են ենթարկել ոստիկանություն:

Ուշագրավ է, որ տուժողի իսկ ցուցմունքի համաձայն ծրարը եղել է դատարկ, այն ընդամենը ցույց է տվել ամբաստանյալին, վերջինիս չի տվել, իսկ անձնագիրը ընդհանրապես գրպանից չի հանել:

Նշված փաստական հանգամանքներն իրենց ցուցմունքներով հաստատել է նաև գործով վկա ոստիկանության աշխատակիցը:

Խարդախության հանցակազմի իրավական վերլուծությունը, դեպքի փաստական հանգամանքները, այդ կապակցությամբ տրված ցուցմունքները վկայում են այն մասին, որ Վարազդատ Գևորգյանը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով չի փորձել տիրանալ տուժողի գումարին, առավել ևս ՀՀ անձնագրին, վերջինս որևէ նախաձեռնություն չի դրսևորել տուժող Ա. Պետրոսյանին մոտենալու, խարդախության օբյեկտիվ կողմի գործողություններ կատարելու, հակառակը, տուժողն է մոտեցել նրան և զրույցի բռնվել:

Բացի այդ, ըստ դատավճռի, եթե անգամ պայմանականորեն ընդունենք, որ իրոք ամբաստանյալը ներկայացել է Սերգեյ անունով, որպիսի հանգամանքը կարող է խաբեության տարրեր պարունակել, առնվազն անհասկանալի է, թե ի՛նչ վստահությունը չարաշահելու մասին կարող է խոսք լինել, երբ տուժողն ամբաստանյալին հանդիպում էր առաջին անգամ, վերջինիս հետ աշխատանքային,  ընկերական,  բարեկամական կամ այլ հարաբերությունների մեջ չի գտնվել և նախկինում չի ճանաչել և որևէ առիթով չի առնչվել:

Նույնը վերաբերում է նաև մեղադրանքի ձևակերպման մեջ նշված ոմն Արմենին:

Մեղադրանքի ձևակերպման մեջ նշված «ինքնությունը չպարզված անձանց հանցակցությամբ» արտահայտության վերաբերյալ դատարանը գտել է, որ նշված հանգամանքը որևէ հիմնավոր ապացույցների համակցությամբ հաստատված չէ:

Ամբաստանյալին առաջադրված նկարագրված մեղադրանքի համատեքստում առնվազն պարզ չէ, թե խարդախության կատարմանն ուղղված կոնկրետ ո՛ր գործողությունը /կամ գործողությունները/ Վարազդատ Գևորգյանն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել:

Հարկ է արձանագրել նաև, որ ոչ ծրարը /անգամ դատարկ/, ոչ տուժողի անձնագիրը, որոնք ըստ մեղադրանքի կողմի, հանդիսացել են հանցավոր գործողությունների օբյեկտ, վարույթն իրականացնող մարմնի կողմից դեպքից անմիջապես հետո չեն զննվել և իրեղեն ապացույց չեն ճանաչվել:

Ըստ էության, ամբաստանյալ Վ. Գևորգյանին մեղսագրվել է մի արարք՝ խարդախության և քաղաքացու անձնագրի հափշտակության փորձ, այն պարագայում, երբ հանցավոր ոտնձգությունների օբյեկտ հանդիսացող նյութական առարկաներին /920.000 ՀՀ դրամին և ՀՀ քաղաքացու անձնագրին/  «հանցավորը» փաստացի չէր կարող տիրանալ: Դատարանը նորից ընդգծում է, որ  խաբեությունը՝ դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելն է: 

Ըստ դատավճռի, եթե անգամ պայմանականորեն ընդունենք, որ տուժող Ա. Պետրոսյանը դարձել էր «խաբեության զոհ» և հանդիպման վայրում «հանցավորին» պատրաստվում էր փոխանցել ոմն Արմենի հետ ինչ-ինչ հեռախոսային խոսակցության ժամանակ պայմանավորված 920.000 ՀՀ դրամը և, չգիտես ինչու, նաև ՀՀ քաղաքացու անձնագիրը, ապա նույնիսկ այդ դեպքում խարդախության հանցակազմի /դրա փորձի/ մասին խոսք լինել չի կարող, քանզի վարույթն իրականացնող մարմնի կողմից ընդհանրապես ապացուցված չէ, համենայն դեպս չի բացառվել իրականում պայմանավորված «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի առկայությունը / կամ բացակայությունը/: 

Այսպիսով ակնհայտ է, եզրահանգում է դատարանը, որ ամբաստանյալ Վարազդատ Գևորգյանին առաջադրված մեղադրանքը միանգամայն անհիմն է, դրա ձևակերպման մեջ ներառված են հանգամանքներ, որոնք հիմնված չեն որևէ փաստական տվյալների վրա:

Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ մեղադրանքի ընդհանրական լինելու, ինչպես նաև ամբաստանյալներից  յուրաքանչյուրի գործողություններին առանձին-առանձին չանդրադառնալու հետևանքով սահմանափակվել է նրանց պաշտպանության իրավունքի հիմնարար երաշխիքը:

Մասնավորապես, անձի իրեն առաջադրված մեղադրանքի հիմքի և բնույթի մասին տեղեկացվելու իրավունքի մեկնաբանության համատեքստում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը  իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ անձը պետք է պաշտոնապես տեղեկացվի իրեն առաջադրված մեղադրանքի փաստական հիմքի՝ իրեն մեղսագրվող արարքի փաստական հանգամանքների /մեղադրանքի հիմք/ և մեղադրանքի իրավական հիմքի՝  իրեն մեղսագրվող արարքին տրված իրավական գնահատականի /մեղադրանքի բնույթ/ մասին:

Նույնանման իրավական դիրքորոշում է արտահայտել նաև ՀՀ վճռաբեկ դատարանը, ըստ որի «(…) /մեղադրանքի ձևակերպման մեջ/, բացի հանցավորի մասին տվյալներից, հանցագործության տեղից, ժամանակից և եղանակից, մանրամասնորեն և հստակ պետք է նշվեն արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստերը՝ հանցագործության դեպքի և դրա հետ կապված հանգամանքների մանրակրկիտ նկարագրությունը: Արդար դատաքննության հիմնարար իրավունքի իրացման առումով անընդունելի է, երբ իրավասու պաշտոնատար անձը համապատասխան դատավարական փաստաթղթերում մեղադրանքը ձևակերպելիս սահմանափակվի միայն քրեական օրնքով արգելված արարքի ընդհանրական նկարագրությամբ»: 

ՀՀ վճռաբեկ դատարանը  անդրադարձել է նաև մի խումբ անձանց կողմից կատարված հանցագործության վերաբերյալ գործերով առաջադրված մեղադրանքի ձևակերպմանը ներկայացվող պահանջներին և արձանագրել, որ «(…) մեղադրանքի ձևակերպումը պետք է արտացոլի հանցակիցներից յուրաքանչյուրին մեղսագրվող գործողությունների /անգործության/ մանրակրկիտ նկարագրությունը, այդ թվում՝ հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները, որի դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել պաշտպանության իրավունքի և մրցակցային դատավարության իրականացումը: Բացի այդ, արարքը մի խումբ անձանց կողմից կատարված լինելու դեպքում մեղադրանք առաջադրելիս համապատասխան դատավարական փաստաթղթերում հանցակիցներից յուրաքանչյուրի հանցավոր գործողությունների նկարագրությունն անհրաժեշտ նախապայման է՝ անձնական պատասխանատվության, ըստ մեղքի պատասխանատվության և արդարության ու պատասխանատվության անհատականացման սկզբունքներին համապատասխան նրանց քրեական պատասխանատվության հարցը լուծելու համար»: 

Բերված փաստարկների համատեքստում ամբաստանյալ Վարազդատ Գևորգյանի կատարած գործողությունները որակել որպես մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ առնվազն անթույլատրելի է:

Հաշվի առնելով,  որ Վարազդատ Գևորգյանի կողմից խարդախության փորձ և ՀՀ քաղաքացու անձնագրի հափշտակության փորձ կատարելն ապացուցված չէ, հետևաբար դատարանը փաստում է, որ նշված «հանցավոր գործողություններին» ամբաստանյալ Գուրգեն Ավետիսյանի կողմից օժանդակելու մասին խոսք լինել չի կարող. չկա հանցագործություն, չի կարող լինել նաև դրա օժանդակություն: 

Չնայած տվյալ անհերքելի պնդմանը, դատարանն այնուամենայնիվ հարկ է համարել անդրադառնալ մեղադրանքի կողմից՝ ամբաստանյալ Գուրգեն Ավետիսյանի, ինչպես նաև ամբաստանյալ Վարազդատ Գևորգյանի մեղադրանքի հիմքում դրված այլ ապացույցներին:

Մասնավորապես, գործով որպես վկաներ հարցաքննված հինգ անձանց ցուցմունքներն ընդամենը վկայում են այն մասին, որ ամբաստանյալ Գուրգեն Ավետիսյանի՝ ՔԿՀ-ում գտնվելու ժամանակահատվածում, նրա հետ պարբերաբար հեռախոսակապ են պահպանել, սակայն վերջինս կոնկրետ հեռախոսահամար չի ունեցել, հիմնականում զանգերին պատասխանել են այլ անձինք, որից հետո միայն հեռախոսը փոխանցել Գ. Ավետիսյանին:

Ամբաստանյալների, մասնավորապես Գուրգեն Ավետիսյանի մեղավորությունը հիմնավորող որևէ հիմնավոր փաստական տվյալներ չեն հայտնել գործով ևս երկու վկա, տուժողը, ինչպես նաև  վկաներ Անի Ստեփանյանը և Վասիլի Վարդանյանը:

Դատարանն արձանագրել  է, որ թեև վկա Անի Ստեփանյանը գտնվել է ՀՀ-ում /այդ մասին է վկայում կատարված հարցման պատասխանը/, սակայն վերջինս չի ներկայացել դատարան, ինչի հետևանքով ամբաստանյալ Գուրգեն Ավետիսյանը զրկվել է իր հակընդդեմ հարցման իրավունքից:  Նման հնարավորություն չի ընձեռնվել ամբաստանյալին նաև նախաքննության ժամանակ:  Ուստի դատարանը գտել է, որ  վկայի հարցաքննության արձանագրությունը պետք է ճանաչել անթույլատրելի և հանել ապացույցների շարքից:

Դատարանը միաժամանակ արձանագրել  է, որ չնայած նշված ցուցմունքը որպես ապացույց օգտագործելն անթույլատրելի է, սակայն բովանդակային, ապացուցողական նշանակություն ունենալու առումով այն նույնպես չէր կարող դրվել ամբաստանյալ Գ. Ավետիսյանի մեղադրանքի հիմքում, քանի որ վկան ընդամենը նշել է, որ ամբաստանյալի հետ դեռևս 2015թ. գարնանը և ամռանը հեռախոսակապ է հաստատել ՔԿՀ-ում պատիժը կրող Գ. Ավետիսյանին պատկանող  հեռախոսահամարով, դա էլ այն պարագայում, որ վկան միաժամանակ ցուցմունք է տվել, որ այդ համարն իրեն ծանոթ չէ:

Դատարանը գտել է, որ անթույլատրելի է նաև  վկա,  ոստիկանության աշխատակից Վասիլի Վարդանյանի հարցաքննության ու նրա մասնակցությամբ ամբաստանյալ Վարազդատ Գևորգյանի հետ առերեսում կատարելու  արձանագրությունները որպես ապացույց  օգտագործելը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ որպես վկա չի կարող կանչվել և հարցաքննվել հետաքննության մարմնի աշխատակիցը՝ կապված այն քրեական գործի հետ, որում նա իրականացրել է իր դատավարական լիազորությունները: Տվյալ  դեպքում ոստիկանության ՔՀԲ-ի օպերլիազոր Վ. Վարդանյանը 2015թ. հոկտեմբերի 29-ին իրացնելիս է եղել ստացված օպերատիվ տվյալները, որի ընթացքում էլ կատարվել է ենթադրյալ հանցագործության դեպքը՝ Վարազդատ Գևորգյանի մասնակցությամբ:

Ակնհայտ է, որ վկայի հայտնած տեղեկությունները կապված են իր լիազորությունների կատարման հետ և այդ հիմքով չեն կարող համարվել թույլատրելի ապացույց, նշվում է արդարացման դատավճռում:

Դատարանն արձանագրել  է, որ, ըստ էության, ամբաստանյալ Վարազդատ Գևորգյանի մեղադրանքի հիմքում դրված են բացառապես շահագրգիռ անձի՝  տուժող Արթուր Պետրոսյանի ցուցմունքները:

Իսկ  ամբաստանյալ Գուրգեն Ավետիսյանի մեղադրանքի հիմքում դրված մյուս ապացույցները, մասնավորապես,  ամբաստանյալ Վարազդատ Գևորգյանին անձնական խուզարկության ենթարկելու մասին կազմված արձանագրությունը, վերջինիս կողմից շահագործված հեռախոսահամարների վերծանումները /այդ թվում՝ ոմն Արմենի/,   ընդհանրապես որևէ ապացուցողական նշանակություն չունեն ամբաստանյալ Գուրգեն Ավետիսյանի առընչությունը նրան մեղսագրվող ենթադրյալ հանցագործության կատարմանը հիմնավորելու համար:

Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալներ Վարազդատ Գևորգյանի և Գուրգեն Ավետիսյանի մեղադրանքի ձևակերպման մեջ նշված հանգամանքները հիմնավորված չեն գործով ձեռք բերված և դատարանում հետազոտված ապացույցների բավարար համակցությամբ, իսկ ամբաստանյալների, մյուսների միջև կատարած հեռախոսազանգերի վերաբերյալ /մասնավորապես,  խոսակցությունների բովանդակության մասին/ մեղադրանքի կողմի արված դատողությունները, այդ թվում՝ իբր Գուրգեն Ավետիսյանի կողմից որոշակի տեղեկատվություն տրամադրելու և դեպքի ժամանակ Վարազդատ Գևորգյանին ցուցումներ տալու մասով, ընդամենը ենթադրություններ են:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:08 06/06/2017  |  Արդարացման դատավճիռներՊետական պաշտոնյան արդարացվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով
18:01 20/05/2017  |  Արդարացման դատավճիռներՄասամբ արդարացման դատավճիռը բեկանվել է, ու գործը վերադարձվել առաջին ատյանի դատարան
19:31 16/05/2017  |  Դատական ռեպորտաժներՎերաքննիչ դատարանը մերժեց դատախազին, արդարացան դատավճիռը մնաց ուժի մեջ
16:13 16/05/2017  |  Արդարացման դատավճիռներԳողության փորձի մեղադրանքում արդարացվեց
14:40 16/05/2017  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվեց զենք-զինամթերք ապօրինի ձեռք բերելու, պահելու և խուլիգանության մեղադրանքում
17:43 15/05/2017  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվեց կաշառք տալու փորձի մեղադրանքում՝ հանցակազմի բացակայության հիմքով
11:26 28/04/2017  |  Արդարացման դատավճիռներԱվագանու անդամի թեկնածուին խոչընդոտելն ու առևանգելը չհիմնավորվեց՝ արդարացվեց
18:03 19/04/2017  |  Արդարացման դատավճիռներԱռևանգում և բռնաբարություն չի եղել. արդարացվեցին հանցակազմի բացակայության հիմքով
17:00 12/04/2017  |  Արդարացման դատավճիռներԲռնաբարության և ավազակության մեղադրանքով 2,5 տարուց ավելի կալանքի տալ գտնվելուց հետո արդարացվեց
14:50 23/03/2017  |  Արդարացման դատավճիռներ1 տարի 8 ամիս կալանքի տակ գտնվելուց հետո արդարացվեց

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]