ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զարուհի Փոստանջյանը դատի է տալիս Տարոն Մարգարյանին 06/15/2017 16:52 | ԼՐԱՀՈՍ
Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության լրատվական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
2017 թվականի հունիսի 12-ին Երեւանում հորդառատ անձրեւի պատճառով խափանվել էր մայրաքաղաքի ճանապարհային երթեւեկությունը: Երեւանի գլխավոր՝ Մաշտոցի պողոտան կաթվածահար էր եղել:
Փակ շուկայի հարեւանությամբ գտնվող թունելը դարձել էր անանցանելի: Թունելում արգելափակված ավտոբուսից եւ մեքենաներից բարեբախտաբար հնարավոր է եղել տարհանել ուղեւորներին։ Երեւանի Լենինգարդյան փողոցում ջրհեղեղի հետեւանքով նույնպես մեքենաները արգելափակվել էին: Երեւանի Նոր- Նորք վարչական շրջանում տեղի էր ունեցել հենապատի փլուզում, որի հետեւանքով վնասվել էր միայն ավտոմեքենա, ուղեւորները բարեբախտաբար չէին տուժել:
Այս փաստերը եւս մեկ անգամ ընդգծում են, որ Երեւանում ջրահեռացման համակարգեր գոյություն չունեն: Արտակարգ իրավիճակի դեպքում հորդառատ անձրեւը կարող է պատճառ դառնալ ոչ միայն ավտոմեքենաների արգելափակման, շենքերի և շինությունների, գույքի վնասման, այլ նաեւ մարդկային զոհերի:
Անձրեւատարերի ոչ բավարար լինելը, առկա ջրահեռացման համակարգի ոչ պատշաճ շահագործումը ` աղտոտված (խցանված) լինելը, ճարտարապետա-շինարարական նորմերի կոպիտ խախտումներով Երեւանի կառուցապատումը հանգեցրել է ջրահեռացման համակարգերի բացակայության` ջրահեռացման համատարած խափանման:
2007 թվականից առ այսօր շուրջ 100 միլիոն եվրոյի վարկ է տրամադրվել Երեւանում ջրային տնտեսության ոլորտը բարելավելու համար (ջրամատակարարման և ջրահեռացման):
Երեւանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությանն է փոխանցել Երեւանում աղբահանության եւ սանիտարական մաքրման գործառույթների (աշխատանքների) իրականացումը :
Երեւանի քաղաքապետարանի «Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը, որն իր գործունեությունն է իրականացնում «Վեոլիա» ընկերության հետ, վարձակալության պայմանագրի համաձայն պատասխանատու է Երեւանում ջրամատակարարման եւ ջրահեռացման գործառույթների (աշխատանքների) իրականացման համար:
Երեւանի քաղաքապետարանում եւ 12 վարչական շրջաններում միաժամանակ գործում են` կոմունալ տնտեսության, ճարտարապետության եւ քաղաքաշինության, շինարարության եւ բարեկարգման, քաղաքաշինության եւ հողի վերահսկողության, վերահսկողության եւ բնապահպանության վարչություններ: Այս վարչական մարմինների գործունեությունը ղեկավարում է Տարոն Մարգարյանը:
Տարոն Մարգարյանի կողմից թույլ տրված ապօրինությունների` տարիներ շարունակ անգործության, հանրային գումարների յուրացման եւ այլ անօրինականությունների հետեւանքով արձանագրվել է՝ Երեւանում ջրահեռացման համակարգերի բացակայություն: Երեւանի քաղաքապետը եւ քաղաքապետի թվով չորս տեղակալները՝ իրենց լիազորությունների ու պարտականությունների շրջանակում ունեալով համապատասխան վարչակազմ եւ միջոցներ, չեն ապահովել հորդառատ անձրեւից առաջացող ջրային հոսքի անխափան հեռացումը, ինչը 2017 թվականի հունիսի 12-ին Երեւանում հանգեցրել է ջրհեղեղի, որից տուժել են բազմաթիվ քաղաքացիներ:
Հաշվի առնելով, որ բազմաթիվ երեւանցիներ տուժել են Երեւանի քաղաքային իշխանությունների հանցավոր անգործությունից` նրանց պատճառվել է էական վնաս,եւ հաշվի առնելով, որ հորդառատ անձրևները կարող են կրկնվել ու տեւել մի քանի օր, ինչը կարող է պատճառ դառնալ նաեւ անդառնալի վնասների ու կորուստների:
Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը պատրաստակամություն է հայտնում նախաձեռնել դատական գործընթաց Երեւանի քաղաքային իշխանության անունից հանդես եկող Տարոն Մարգարյանի անօրինական գործունեության դեմ:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ