ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լևոն Պաչաջյան. Մոուրինյուի ակնարկից կարելի է կռահել, որ Մխիթարյանը վնասվածք ունի 03/21/2017 16:04 | Մարզական
Մարտի-26-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը «ArmSport.am»-ի հետ զրույցում կիսվել է առաջիկա խաղից ունեցած սպասելիքներով.
«Միանգամից պետք է ասեմ, որ սպասում եմ 3 միավոր... չնայած, կարծում եմ, Ղազախստանի հավաքականը պինդ կոլեկտիվ է։ Եվ հետո մի փոքր անհայտ է, թե ինչ մարզավիճակում է գտնվում մեր հավաքականի տղաների մեծ մասը։ Նաև շատ կարևոր է իմանալ Մխիթարյանի մարզավիճակի մասին։
ՄՅՈւ-ի վերջին խաղում նա բացակայում էր, չնայած պահեստայինների նստարանին էր։ Մոուրինյուի ակնարկից կարելի էր կռահել, որ նա թեթև վնասվածք ունի։ Բայց ամեն դեպքում խաղում ենք տանը և վերջին հրաշալի քամբեքից հետո ակնկալիքները միայն դրական են:
- Հենց այդ քամբեքով հիանալի ստացվեց գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նորամուտը, և հիմա բոլորը նրանից և հավաքականից առավելագույնը կսպասեն: Ըստ Ձեզ, սա ավելորդ լարվածության պատճառ չի՞ դառնա անձամբ մարզչի և հավաքականի համար:
- Հավաքական գալով՝ բոլորն էլ պետք է որոշ չափով լարված լինեն, քանի որ արդեն իսկ մեծ պատասխանատվություն է խաղալ և մարզվել ազգային հավաքականում: Իսկ առհասարակ պետք է հոգեբանորեն լավ նախապատրաստել թիմին։ Հաղթանակներից հետո, կարծում եմ, հոգեբանորեն ավելի հեշտ է, և ավելորդ լարվածություն պետք է չլինի:
- Ղազախստանի հավաքականն ամենահեշտն է թվում ընտրական փուլում մեզ բաժին հասած մրցակիցներից: Այս մասին ի՞նչ կարծիք ունեք և առհասարակ ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել առաջիկա խաղում:
- Այո, եթե համեմատենք, Ղազախստանը մի փոքր զիջում է մնացած հավաքականներին։ Բայց սխալ կլինի ենթադրել, որ մեզ հեշտ խաղ է սպասվում։ Կարծում եմ Ղազախստանը մեր դեմ կխաղա երկրորդ համարով և մենք հիմնականում կտիրենք գնդակին։
Նրանք կաշխատեն հնարավորինս ազատ տարածություններ չտալ մեզ՝ հաշվի առնելով մեր արագ և տեխնիկապես ուժեղ ֆուտբոլիստներին, և միևնույն ժամանակ կփորձեն հակագրոհել՝ օգտվելով մեր դարպասապահի և պաշտպանների միջև գտնվող ազատ գոտուց՝ պաշտպանների վրայով փոխանցումներ կատարելով ազատ խաղացողներին։ Այդ մասում պետք է շատ ուշադիր լինել և իհարկե անտեղի տուգանայիններ և անկյունային հարվածներ չբերել մեր դարպասին։ Դա նույնպես վտանգավոր կարող է լինել։
- Մոնտենեգրոյի հետ խաղում սառույցը կոտրվեց՝ տևական ժամանակ տնային հաղթանակ չէինք տոնել: Հիմա, ի՞նչ եք կարծքում, ո՞րը պետք է լինի մեր հավաքականի գլխավոր մոտիվացիան:
- Այո, վերջին մի քանի տարիների ընթացքում դա մեր հավաքականի կատարմամբ ամենադիտարժան և դրամատիկ խաղն էր: Եվ դա շատ ոգեվորիչ է։ Բայց ներսից իմանալով այս խաղը՝ կարող եմ ասել, որ մեզ, ցավոք չի հերիքում կայունությունը, որը շատ կարևոր է նպատակներին հասնելու համար։ Մեր հիմնական մոտիվացիան, ինչպես որ եղել և պետք է լինի, երկրի և հավաքականի պատիվը բարձր պահելն է։ Իսկ հետո՝ մեր երկրպագուներին ուրախացնելը։
- Խմբից դուրս գալու ի՞նչ շանսեր ենք պահպանում:
- Խմբում շատ բարդ իրավիճակում ենք հայտնվել մեկնարկային խաղերը ձախողելու պատճառով։ Բայց սա ֆուտբոլ է, և հրաշքներ հնարավոր են, ինչպես՝ դա եղավ Մոնտենեգրոյի հետ խաղում։ Ես ուզում եմ հավատալ, որ մեր հավաքականը կարող է հրաշք գործել և դուրս գալ խմբից։ Տեսնենք, պետք է ամեն խաղում հաղթանակի ձգտել և մոտեցնել այդ հրաշքը:
- Վերջին օրերի ընթացքում երկրպագուներն ակտիվորեն քննարկում են, թե որ դարպասապահին պետք է վստահել մեկնարկային կազմում՝ Արսեն Բեգլարյանի՞ն, թե՞՝ Անատոլի Այվազովին: Այս մասին ի՞նչ կարծիք ունեք, և արդյոք օպտիմա՞լ կազմով ենք ներկայանում առաջիկա խաղին:
- Անկեղծ ասած, երկու դարպասապահն էլ գրեթե նույն մակարդակի են, պարզապես Բեգլարյանը մի փոքր ավելի մեծ փորձ ունի հավաքականի կազմում և նրա թեկնածությունը մի փոքր ավելի նախնտրելի է։
Ափսոս որ ձմեռային դադարի ընթացքում մեր հավաքականն ընկերական խաղ չանցկացրեց և մենք հաստատ չենք կարող ասել, թե ով է ավելի լավ պատրաստված։ Բայց կարծում եմ՝ Բեգլարյանը կլինի մեկնարկային կազմում։
Կազմը հիմնականում օպտիմալ է։ Եթե հաշվի չառնենք ոչ ֆուտբոլային պատճառներով չհրավիրվածներին, ապա կարծում եմ՝ օպտիմալ է։
Նաև կցանկանայի նշել Էդգար Մանուչարյանի վերադարձը։ Կարծում եմ՝ նա շատ կօգնի հավաքականին առջևի գծում:
- Ի՞նչ կմաղթեք մեր հավաքականին և երկրպագուներին առաջիկա խաղում:
- Իհարկե, միայն հաղթանակ: Մեր երկրպագուներն ամենալավին են արժանի:
Նարե Հովհաննիսյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ