Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիթտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք հարմակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար

Արտահերթ զեկույց՝ Ջրառատի դեպքերի մասին 03/15/2017   14:44  |  Ընտրական իրավունք

«Անկախ Դիտորդ» հասարակական դաշինքը հանդես է եկել արտահերթ զեկույցով՝ Ջրառատի դեպքերի մասին:

Զեկույցում մասնավորապես ասվում է.

2017 թվականի մարտի 12-ին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» («ՕՐՕ») դաշինքը, իսկ ապա նաև ոստիկանությունն ու քննչական կոմիտեն հայտարարեցին, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «ՕՐՕ» դաշինքի նախընտրական հանդիպումից հետո եղել է միջադեպ, որի ժամանակ կիրառվել է նաև հրազեն: Ջրառատ գյուղից «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչները տարվել են ոստիկանություն, որտեղից ժամեր անց ազատ արձակվել:

Այնուհետև, մարտի 14-ին նույն գյուղում հրազենի կիրառմամբ մեկ այլ միջադեպի արդյունքում վիրավորվեցին նախորդ միջադեպին մասնակից «ՕՐՕ» դաշինքի համակիրները:

Դեպքերով զբաղվում են թե Քննչական կոմիտեն, թե Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը իրականացնում է երկարաժամկետ դիտորդական առաքելություն, որի սահմաններում որոշեց ուսումնասիրել միջադեպերը:

Հրազենի կիրառումը

Ոստիկանութունը հայտնել է, որ մարտի 12-ին հրազենը կիրառել է Ոստիկանության զորքերի 1001 զորամասի ծառայող, գնդապետ Լեռնիկ Երանոսյանը, ով միջադեպից հետո տեղափոխվել է հիվանդանոց: Ավելին, ատրճանակից կատարվել է մեկ կրակոց, որից տուժողներ չեն եղել: Կրակոցից հետո «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչները Լեռնիկ Երանոսյանի ձեռքից խլել են հրազենը, որը հետո հանձնվել է ոստիկանությանը: Վերոնշյալը հաստատում են նաև «ՕՐՕ» դաշինքի առաջնորդները:

Ոստիկանությունից մեզ նաև հայտնեցին, որ գնդապետ Լեռնիկ Երանոսյանը միջադեպի ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս չի եղել: «Մակարով» տեսակի ատրճանակը կցված է եղել (կամ պատկանել է) Լեռնիկ Երանոսյանին:

Ջրառատում մեր երկարաժամկետ դիտորդների հավաքած տեղեկություններով պարզվել է, որ մարտի 14-ին նույն գյուղում գյուղապետի եղբորորդու և նախորդ միջադեպի մասնակիցներից մեկի միջև ծագել է միջադեպ, որին խառնվել է ինքնաձիգով զինված ոստիկանության ծառայող՝ գյուղապետի եղբայր, Սերյոժա Գալստյանը: Այս տեղեկությունները հաստատում են նաև «ՕՐՕ» դաշինքից: Իսկ Քննչական Կոմիտեից պնդում են, որ ինքնաձիգով զինված է եղել այլ անձ և արձակվել է 4 կրակոց:

Ըստ մեզ հետ զրուցած ականատեսների և «ՕՐՕ» դաշինքի, միջադեպի ժամանակ կիրառվել են նաև մետաղյա ձողեր: «Էրեբունի» հիվանդանոցից լրագրողներին հայտնել են, որ 3 տուժածներից մեկը հրազենային վիրավորում ունի, մեկը ծակող-կտրող վիրավորում, իսկ երրորդը՝ կոտրվածք: Դատելով հրապարակված տեսանյութից՝ կրակոցներից առնվազն մեկը և ծեծի մի մասը եղել է փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի ներկայությամբ:

Նշենք, որ նախկինում հաստատված փաստ է, որ Լեռնիկ Երանոսյանը Հայաստանի փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի եղբայրն է: Երանոսյանները բնակվում են Ջրառատ գյուղում և այդ գյուղի գյուղապետ, Հանրապետական կուսակցության անդամ Սամվել Գալստյանի քեռիներն են:

Կապը ընտրությունների հետ

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները չեն հաստատում և չեն հերքում, որ հրազենով 1-ին միջադեպը կապված է եղել ընտրությունների հետ, իսկ «ՕՐՕ» դաշինքից պնդում են կապի մասին և բերում մանրամասներ:

Մասավորապես, մեր երկարաժամկետ դիտորդների հետ զրույցում «ՕՐՕ» դաշինքի առաջնորդներից Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ մարտի 12-ին Ջրառատում իրենց նախընտրական հանդիպման ժամանակ գյուղապետ Սամվել Գալստյանը մոտեցել է քաղաքացիների մի մասին և հայհոյանքներով պահանջել հեռանալ հանրահավաքից: Միջոցառումից հետո «ՕՐՕ» դաշինքի ջրառատցի համակիրները գյուղապետից հայհոյանքների համար «հաշիվ են պահանջել» և եղել է վիճաբանություն: Վիճաբանությունից հետո, «ՕՐՕ» դաշինքի համակիրների տուն է եկել գյուղապետի քեռի՝ ոստիկանության գնդապետ Լեռնիկ Երանոսյանը և հանելով ատրճանակը՝ պահանջել է իր առջև ծնկի իջնել: Ստանալով մերժում՝ Երանոսյանը օդ է կրակել, որից հետո դաշինքի համակիները Երանոսյանի ձեռքից խլել են ատրճանակը:

Ատրճանակը ոստիկանությանը կամովին հանձնելը երևում է նաև հրապարակված տեսանյութերից մեկում:

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեր երկարաժամկետ դիտորդի հետ հեռախոսազրույցում հրաժարվեց մեկնաբանել միջադեպը:

Մարտի 13-ին Ջրառատ այցելած մեր երկարաժամկետ դիտորդների կողմից միջադեպի մասնակիցների (այդ թվում գյուղապետի կամ «ՕՐՕ» դաշինքի համակիրների) հետ զրուցելու բոլոր փորձերն ապարդյուն էին: Սակայն բազմաթիվ քաղաքացիներ հաստատեցին միջադեպի կապը «ՕՐՕ» դաշինքի հավաքի հետ՝ հաստատելով, որ վիճաբանության պատճառ է դարձել գյուղապետի կողմից նախընտրական հավաքի մասնակիցների մի մասին հայհոյելը:

Մարտի 14-ին Ջրառատում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժել են դրանից երկու օր առաջ Լեռնիկ Երանոսյանի ձեռքից ատրճանակը խլած անձինք, իսկ միջադեպին, ականատեսների վկայությամբ, մասնակցել են Երանոսյանների ու Գալստայանների ընտանիքները: Ավելին, ինչպես նշվեց, Լևոն Երանոսյանի՝ քաղաքացիական հագուստով միջադեպին մասնակցելու փաստը ապացուված է նաև հրապարակված տեսնյութով:

Այլ կերպ ասած, մարտի 14-ի միջադեպը թեև չի ունեցել քաղաքական ենթատեքստ, սակայն եղել է մարտի 12-ի միջադեպի շարունակություն: Դա հաստատում են թե՛ տուժողների հարազատները և թե՛ մեզ հետ զրույցում՝ բնակիչները: Բնակիչներից ոմանք, սակայն, մարտի 14-ի միջադեպը ուղղակի կապում էին «ՕՐՕ» դաշինքի հավաքի հետ: Մեր երկարաժամկետ դիտորդներ հետ զրուցած ջրառատցիներից և ոչ մեկը (այդ թվում՝ գյուղապետի հարազատները) ոչինչ չի ասել միջադեպի կողմերի՝ նախկինում ունեցած կոֆլիկտների կամ տարաձայնությունների մասին:

Ոստիկանությունը, սակայն, հայտարարել է, որ միջադեպը սկսվել է գյուղի դպրոցում երեխաների վիճաբանությունից: Այդուհանդերձ, գյուղում մեր դիտորդները նկատել են նաև ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանին:

Հարկ է նաև նշել, որ ի հեճուկս Ջրառատի գյուղապետի կողմից «ՕՐՕ» դաշինքի հավաքի խոչընդոտման մասին բազմաթիվ հայտարարությունների, իրավապահ մարմիններից և ոչ մեկը չի հետաքննել այդ դրվագը: Այստեղ կարևոր է նաև նկատել, որ թեև մարտի 12-ի հավաքի մասին իրազեկում չի ներկայացվել, սակայն այն ունեցել է 100-ից պակաս մասնակից և հետևապես եղել է ամբողջությամբ օրենքի շրջանակներում:

Մթնոլորտը Ջրառատում

Թեև ակնհայտ է, որ մարտի 12-ին և 14-ին Ջրառատում հնչել են ատրճանակից և ինքնաձիգից կրակոցներ, սակայն գյուղում մարդիկ վախենում են այդ մասին խոսել: Մարտի 13-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հետ զրուցած բոլոր և ամսի 14-ի երեկոյան համարյա բոլոր գյուղացիները միաբերան պնդում էին, որ կրակոց չեն լսել: Ջրառատ այցելած մեր երկարաժամկետ դիտորդներին ևս գյուղացիների ճնշող մեծամասնությունը հայտնում էին, որ կրակոց չեն լսել և դեպքից տեղյակ չեն:

Մեր դիտորների հետ զրույցում միայն մի քանի բնակիչ է հաստատել միջադեպը՝ այն էլ այն բանից հետո, երբ երաշխիքներ են ստացել, որ իրենց անունները չեն հրապարակվի: Այդ քաղաքացիների մի մասը դեռևս մարտի 13-ին նշում էին, որ միջադեպի մասնակից «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչները վախենում են վերադառնալ Ջրառատ:

Ըստ մեզ հետ զրուցած ականատեսների, հրազենով միջադեպը եղել է Ջրառատի գյուղապետարանի մոտ։ Թե ինգնաձիգով և թե մետաղյա ձողերով ու դանակով զինված անձինք դարանակալած են եղել գյուղապետարանի շենքում: Այդ տեղեկությունները ևս հաստատում են «ՕՐՕ» դաշինքից:

Հարկ ենք համարում նաև նկատել, որ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը հայտնի է ցուցարարների նկատմամբ բռնության կիրառման համակարգմամբ և լրագրողների նկատմամբ բռնությունների անմիջական հրամաններ արձակելով: Ընդորում, բոլոր այդ դեպքերից հետո այս տարվա ամանօրին Սերժ Սարգսյանը Լևոն Երանոսյանին պարգևատրեց «հասարակական կարգի գերազանց կատարման համար» մեդալով: Ջրառաատում բազմաթիվ գյուղացիներ «բարի խորհուրդ» էին տալիս մեր դիտորդներին անգամ չանցնել Երանոսյանների տան կողքով:

Լեռնիկ Երանոսյանը նախկինում դատվել է Զինված ուժերի զորամասերից մեկի հրամանատար եղած ժամանակ հարբած վիճակում վիճաբանություններ սարքելու և սպանության սպառնալիքով իր իսկ տեղակալին հետապնդելու համար: 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում Լեռնիկ Երանոսյանը լուսաձայնային նռնակ էր նետել լրագրողների ուղղությամբ: Այդ դեպքից հետո, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, Երանոսյանի ծառայողական պարտականությունների կատարումը կասեցվել էր, սակայն ավելի ուշ Երանոսյանը վերականգնվել էր իր պաշտոնում:

Նշենք նաև, որ թեև մարտի 14-ի առավոտյան Ջրառատում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Լևոն Երանոսյանը քաղաքացիական հագուստով էր և որոշ ականատեսների պնդմամբ ոչինչ չէր անում իր ազգականներին հանդարտեցնելու համար, սակայն ժամեր անց մեր դիտորդները նրան նկատել են գեներալի համազգեստով՝ իրավապահների գործողությունները համակարգելիս:

Ջրառատի բնակիչները դեպքի հետ կապված խոսելիս Լևոն Երանոսյանի անունը աշխատում էին չարտաբերել, կամ ասում էին շշուկով (անգամ, երբ շուրջը այլ մարդ չկար): Ամեն դեպքում, փաստ է, որ Երանոսյանների ընտանիքի և շրջապատի անդամները ատրճանակով և ապօրինի ինքնաձիգով զինված են եղել ու այդ զենքերը կիրառել են «ՕՐՕ» դաշինքի համակիրների դեմ:

Եզրահանգումներ

Ուսումնասիրելով վերը նշված փաստական հանգամանքները՝ «Անկախ Դիտորդ» հասարակական դաշինքի երկարաժամկետ դիտորդները եկան հետևյալ եզրահանգումներին:

1. Մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպը առնչություն ունի ընտրությունների հետ և իրենից ներկայացնում է իշխանության աջակիցների կողմից «ՕՐՕ» դաշինքի աջակից քաղաքացիների վրա ճնշում գործադրելու փորձ:

2. Մարտի 14-ին նույն գյուղում տեղի ունեցած միջադեպը մարտի 12-ի միջադեպի շարունակությունն է: Հավանական է, որ դա Երանոսյանների վրեժն էր «ՕՐՕ»-ի համակիրների կողմից Լեռնիկ Երանոսյանին զինաթափելու համար:

3. Ջրառատ գյուղում տիրում է վախի մթնոլորտ: Բնակիչները համատարած վախենում են բարձրաձայն խոսել միջադեպից, իսկ միջադեպի մասնակից ընդդիմադիրները, ոչ անտեղի, վախենում էին վերադառնալ գյուղ: Լևոն Երանոսյանից  Ջրառատում վախենում են համարյա բոլորը:

4. Միջադեպը մեծապես արդյունք է այն հանգամանքի, որ նախկինում հանցագործություններ կատարած անձինք (Լեռնիկ և Լևոն Երանոսյանները) անպատիժ են մնացել և շարունակել են ծառայությունը Ոստիկանության զորքերում:

5. Ոստիկանությունը փորձում է հանրային կեղծ տպավորություն ստեղծել, որ մարտի 14-ի միջադեպը որևէ առնչություն չունի նախընտրական գործընթացների, ընտրություններին մասնակցող ուժերի և ոստիկանության բարձրաստիճան ծառայողների հետ:

6. Բոլոր իրավապահները աչք են փակել «ՕՐՕ» դաշինքի այն հայտարարությունների վրա, ըստ որոնց Ջրառատի գյուղապետը խոչընդոտել է քաղաքացիների՝ օրինական հավաքին մասնակցելուն:

«Անկախ Դիտորդ» հասարակական դաշինք, ի դեմս՝
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի

Իրազեկ քաղաքացիների միավորման

Մարտունու կանանց համայնքային խորհրդի

Գորիսի մամուլի ակումբի

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:44 15/03/2017  |  ՄամուլՆախընտրական Հայաստանը վերածվել է Սիցիլիայի. «Ժողովուրդ»
09:34 15/03/2017  |  ՄամուլՋրառատի միջադեպն անձամբ Սամվել Բաբայա՞նն է կազմակերպել և համակարգել. «Ժամանակ»
20:16 14/03/2017  |  ԼՐԱՀՈՍՋրառատի գյուղապետի և Լեռնիկ Երանոսյանի ակտիվ մասնակցությամբ սպառնալիքներ են հնչեցվել ՕՐՕ-ի ակտիվիստների նկատմամբ. դաշինքի հայտարարությունը
19:48 14/03/2017  |  Քրեական խրոնիկոնԲերման ենթարկված գյուղապետի մտերիմը ձերբակալվել է
19:08 14/03/2017  |  Քրեական խրոնիկոնՍտուգվում է բերման ենթարկվածի առնչությունը դեպքին. ՔԿ
17:07 14/03/2017  |  Քրեական խրոնիկոնՋրառատում վնասվածք է ստացել ՕՐՕ-ի երեք կողմնակից. մեկը հրազենային, մյուսը՝ դանակահարվել, երրորդը՝ ծեծվել
16:02 14/03/2017  |  Քրեական խրոնիկոնԿրակոցներ Ջրառատում. կան վիրավորներ
12:44 14/03/2017  |  Քրեական խրոնիկոնՀանձնարարվել է Ջրառատի գյուղապետին ներկայացնել վարույթն իրականացնող մարմին
09:15 14/03/2017  |  ՄամուլԻնչպես պատահեց, որ Լեռնիկ Երանոսյանի լիազորությունները, Սարի թաղի դեպքերից հետո, վերականգնվեցին. «Հայկական ժամանակ»
18:17 13/03/2017  |  Քրեական խրոնիկոնԳեներալ Երանոսյանի եղբայրն է իր ատրճանակից կրակոց արձակել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]