ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարեն Կարապետյանը ծանոթացել է Սյունիքի մարզի զարգացման ծրագրերին 03/11/2017 10:22 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Սյունիքի մարզ: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
Կառավարության ղեկավարը նախ եղել է «Տաթևեր» ճոպանուղու տարածքում, որտեղ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել «Տաթևի դարպասներ» ներդրումային ծրագրի նախագիծը:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է «Տաթևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի շրջակա տարածքում կառուցել «Տաթևի դարպասներ» համալիրը, որի մեջ կներառվեն տեղեկատվական, ժամանցային և սպասարկման ենթակառուցվածքներ ու ծառայություններ՝ նպաստելով այցելուների քանակի աճին, ծառայությունների տեսակների ավելացմանը և դրանց որակի բարձրացմանը:
Ըստ արդեն իսկ մշակված գլխավոր հատակագծի՝ ծրագրի առաջին փուլով նախատեսվում է ստեղծել այցելուների կենտրոն, ազգային խոհանոցն ու ավանդույթները ներկայացնող սննդի օբյեկտներ, հին ավանդական հայկական խաղերի և զվարճանքի կենտրոն: Ծրագիրը նախատեսում է 6 ռազմավարական ուղղությամբ շուրջ 95 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ, որի արդյունքում կստեղծվի մոտ 1500 նոր աշխատատեղ, իսկ տարածաշրջան այցելող զբոսաշրջիկների թիվը կքառապատկվի՝ հասնելով տարեկան 400 հազարի:
Նշվել է, որ ծրագիրը հնարավոր է իրականացնել պետություն-մասնավոր համագործակցությամբ և «Տաթևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի հարակից տարածքում անհրաժեշտ է լուծել ենթակառուցվածքային խնդիրներ: Նախատեսվում է միջոցներ ներգրավել նաև միջազգային ֆինանսական կազմակերպություններից: Վարչապետը ողջունել է ծրագրի նախագիծը՝ առաջարկելով այն բերել վերջնական տեսքի և առաջիկայում առարկայական քննարկել կառավարությունում:
Այնուհետև Կարեն Կարապետյանն այցելել է Գորիսի հայ-ֆրանսիական սրտաբանական կենտրոն, շրջայցի ընթացքում ծանոթացել այստեղ ստեղծված պայմաններին և մատուցվող բժշկական ծառայություններին: Նշվել է, որ 2013 թվականից գործող կենտրոնն ունի տարածաշրջանային նշանակություն՝ սպասարկելով Սյունիքի, Վայոց ձորի մարզերի և Արցախի բնակչությանը: Ժամանակակից սարքավորումներով հագեցած բուժհաստատությունը տարեկան միջինում սպասարկում է 1500 մարդու և կատարում 500 վիրահատություն: Կարեն Կարապետյանը զրուցել է նաև հիվանդների հետ, ովքեր գոհունակություն են հայտնել կենտրոնի բժշկական ծառայությունների և սպասարկման որակից: Անդրադառնալով առողջապահության ոլորտում պետական պատվերի բաշխման հարցին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը նախատեսում է վերանայել քաղաքականությունն այդ ոլորտում և իրականացնել համակարգային բարեփոոխումներ:
Կառավարության ղեկավարը եղել է նաև մարզի Տեղ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում, շրջայց կատարել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ բացված «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում, որտեղ անվճար տեխնոլոգիական կրթություն կստանան ինչպես այս համայնքի, այնպես էլ հարակից բնակավայրերի դպրոցականները: Վարչապետին ներկայացվել է, որ եռաչափ տպիչով, համակարգիչներով և ռոբոտաշինության հավաքածուներով կահավորված ժամանակակից այս լաբորատորիայում աշակերտները կսովորեն ծրագրավորման և ռոբոտաշինության հիմունքներ:
Արտաժամյա դասընթացներից բացի, լաբորատորիայի սաները կմասնակցեն նաև մի շարք խրախուսական միջոցառումների, որտեղ կկիրառեն իրենց ձեռք բերած հմտությունները, կընդգրկվեն ավելի լայն և ստեղծագործական միջավայրում, կծանոթանան մյուս դպրոցների խմբակների աշակերտների աշխատանքներին: «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, որոնք մարզային համաչափ զարգացման նպատակով առաջնահերթ հիմնվում են մարզերում, գործում են ՀՀ-ի ու Արցախի շուրջ 200 դպրոցում: «Արմաթ»-ում այժմ սովորում է ավելի քան 5 հազար դպրոցական: Կարեն Կարապետյանը կարևորել է տեխնոլոգիական կրթության շարունակական զարգացումը մեր երկրում և ընդգծել, որ Հայաստանի համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարող է դառնալ տնտեսության առաջընթացի շարժիչ ուժ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ