Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   16:15 Այսօր տարածքների ու ռեսուրսների մեծ պայքար է գնում, միայն ՀՀ -ն է ամեն բան շատ թեթև ու հեշտ զիջում. Ղուլյան (տեսանյութ) 04/29/2024   16:14 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը 04/29/2024   15:58 Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան 04/29/2024   15:54 Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը. (տեսանյութ) 04/29/2024   15:49 Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   15:40 Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ 04/29/2024   15:34 Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ․ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 04/29/2024   15:34 Բլինքենը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հետ 04/29/2024   15:19 Հայ-ադրբեջանական բանակցություններում Ղազախստանի միջնորդության մասին խոսք չկա. երկրի ԱԳՆ 04/29/2024   15:05 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան 04/29/2024   14:58 Թուրքիան կպաշտպանի Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում.ԶԼՄ 04/29/2024   14:49 Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   14:26 «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպով 1 անձի մեղադրանք է ներկայացվել, մյուսներն ազատվել են արգելանքից 04/29/2024   14:17 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ 04/29/2024   14:14 100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիայում 04/29/2024   14:06 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան 04/29/2024   14:01 Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է 04/29/2024   13:55 Բագրատ սրբազանին զրպարտել են՝ մեղադրելով «Կրեմլից միլիոնավոր դոլարներ» ստանալու մեջ. պահանջում են քրգործ հարուցել 04/29/2024   13:52 Գյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան 04/29/2024   13:49 «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/29/2024   13:47 «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան 04/29/2024   13:32 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը 04/29/2024   13:28 Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով 04/29/2024   13:15 Ջերմաստիճանը նվազելու է մինչև10 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/29/2024   13:11 Վարդապետյանն ասելիք չուներ արդարադատությանը միջամտելու աղմկահարույց գործի վերաբերյալ 04/29/2024   13:08 Հանգստյան և տոնական օրերին դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի 04/29/2024   13:04 Կալանքի կտրուկ աճը Ձեր պաշտոնավարման հետ է համընկել․դատախազական հսկողությու՞նն է թուլացել՝ ամեն ինչ հաստատում եք, թե իրապես նման ծանր հանցավորության վիճակում ենք․ Թորոսյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   12:42 Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 04/29/2024   12:35 Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին 04/29/2024   12:28 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ 04/29/2024   12:20 Կալանավորումը մնում է որպես պատիժ. Նազարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) 04/29/2024   12:10 Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/29/2024   12:05 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում 04/29/2024   12:03 Պայքարի օջախը Տավուշն է, բայց իրական թատերաբեմը Երևանն է, քաղաքական, ապակուսակցական կոնսոլիդացիա է պետք. Դավիթ Անանյան 04/29/2024   11:48 Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ 04/29/2024   11:44 Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան 04/29/2024   11:40 Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ 04/29/2024   11:25 Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   11:15 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել 04/29/2024   11:05 Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, հասկանանք՝ որտեղ են պտտվում. Ավինյան 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/29/2024   10:54 Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ 04/29/2024   10:51 Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո 04/29/2024   10:43 Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. պետաիրավական հանձնաժողովի նիստ. ուղիղ 04/29/2024   10:38 Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան 04/29/2024   10:31 Ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են (տեսանյութ) 04/29/2024   10:27 Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել․ Վարազդատ Հարությունյան
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում

Սումգայիթի ցեղասպանության չճանաչումն ինքնին հանցագործություն է. դեսպան Ադոնցի հոդվածը իսպանական EFE-ում 03/06/2017   15:33  |  ԼՐԱՀՈՍ

Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը հոդված է հրապարակել իսպանական «EFE» գործակալությունում: «Արմենպրես»-ը ներկայացնում է այն մասնակի կրճատումներով.

«Այս օրերին լրանում է Սումգայիթի ոճրագործության 29-րդ տարելիցը: Սովետական Միության մայրամուտին, Ադրբեջանի ղեկավարության հրահանգով և թողտվությամբ ադրբեջանական մի շարք քաղաքներում՝ մայրաքաղաք Բաքվում,  Կիրովաբադում, Մարաղայում և այլ բնակավայրերում տեղի ունեցան տեղի հայ բնակչության կոտորածներ, էթնիկ զտումներ: Այդ ողբերգության կիզակետը մայրաքաղաքից ընդամենը 25-կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքն էր, որտեղ հայերի նկատմամբ կոտորածներն ուղեկցվում էին առանձնահատուկ դաժանությամբ: Բավական է միայն թերթել այդ օրերի միջազգային մամուլի էջերը (BBC, New York Times, The Guardian և այլն) կամ ականատեսների վկայությունները սովետական դատարաններում:

Այդ լայնածավալ, պլանավորված և մասսայական դաժան կոտորածները հնարավոր եղավ կասեցնել միայն այն բանից հետո, երբ Սովետական Միության կենտրոնական իշխանությունները օրեր անց որոշում կայացրեցին սովետական բանակը մտցնել Ադրբեջան՝ կանգնեցնելու հայերի կոտորածներն ու թալանը: Միայն դրանից հետո հնարավոր եղավ կազմակերպել կենդանի մնացած հայերի տարհանումն Ադրբեջանից:

Անգամ Սովետական Միության այն ժամանակվա պաշտպանության նախարար Դմիտրի Յազովն էր նշում, որ օգնության եկած սովետական զինվորներն ուշաթափ էին լինում՝ տեսնելով հայերի տանջամահ արված և այլանդակված մարմինները:

Սովետական Միության տոտալիտար ռեժիմով պայմանավորված, այդ օրերի ադրբեջանական ագրեսիային և վայրագություններին զոհ գնացած և փախստական դարձած հայերի իրական թիվն անհայտ է:

Դժվար է հավատալ, որ այդ ամենը տեղի էր ունենում ժամանակակից աշխարհում, մեր օրերում, սակայն սա ադրբեջանական իշխանությունների հակահայկական, ռասիստական քաղաքականության սկիզբն էր միայն: Այս կոտորածների կազմակերպիչներն ու իրականացնողներն Ադրբեջանում հռչակվեցին ազգային հերոսներ: Այս սահմռկեցուցիչ ավանդույթը շարունակվեց նաև հետագայում: Պատմությունը և հետագան ցույց տվեցին այս բառերի ճշմարտացիությունը: Ադրբեջանն անկախություն ձեռք բերելուց հետո էլ շարունակեց նման գործելաոճը, և XX դարավերջի հայ ժողովրդի նկատմամբ գործած հանցանքները փորձեց բազﬕցս կրկնել նաև արդեն XXI դարում: Այսպիսով, Ադրբեջանը հիմք դրեց հային սպանելու համար հերոսացնելու և պարգևատրելու սովորույթին:

Այս օրինակների շարքից է Բուդապեշտում՝ ՆԱՏՕ-ի դասընթացների ընթացքում, ադրբեջանցի սպայի կողմից իր քնած հայ գործընկերոջը կացնով դաժանաբար սպանելը, դրա համար ազգային հերոս հռչակվելն ու պարգևատրվելը հնարավոր ամենաբարձր մակարդակով: 2016 թվականի ապրիլի Ադրբեջանը մեկ անգամ ևս ագրեսիա իրականացրեց Արցախի բնակչության նկատմամբ:

Բազմաթիվ միջազգային կառույցներ փաստեցին այդ օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացրած հանցագործությունները խաղաղ բնակչության, ծերերի և մանուկների նկատմամբ: Ադրբեջանական ապրիլյան ագրեսիայից ընդամենը օրեր անց ադրբեջանական կայքերը ողողվեցին հայ զինվորին գլխատած ադրբեջանցի սպայի լուսանկարներով, ով հպարտորեն շրջում էր ադրբեջանական բնակավայրերում՝ բոլորին ի ցույց դնելով գլխատված հայ զինվորի գլուխը: Մի ամիս անց նա պարգևատրվեց անձամբ Ադրբեջանի նախագահի կողﬕց և արժանացավ պատվո շքանշանների:

Վերլուծելով այս ամենը՝ Սումգայիթում տեղի ունեցածը, հետագայում նույնի կրկնության փորձերն Արցախում, ակամայից հիշում ենք Նոբելյան մրցանակակիր, ակադեմիկոս Անդրեյ Սախարովի խոսքերը, որոնք նա դեռ 1992 թվականին գրել էր Մ. Գորբաչովին ուղղված նամակում. «Եթե դեռ ինչ-որ մեկը կար, որ կասկածում էր, ապա Սումգայիթի ողբերգությունից հետո, ոչ ոք բարոյական իրավունք չունի պնդել, որ Լեռնային Ղարաբաղի գոյությունը Ադրբեջանի կազմում հնարավոր է»:

Սումգայիթյան ոճրագործությունը չունի վաղեմության ժամկետ, այդ ցեղասպանության չճանաչումն ու կազմակերպիչներին չմեղադրելն ինքնին հանցագործություն է: Սակայն, դա անելու փոխարեն Ադրբեջանի ներկայիս իշխանություններն անում են ամեն հնարավոր բան միջազգային հանրության ուշադրությունը տեղի ունեցածից շեղելու համար, ինչի նպատակով ամեն տարի Ադրբեջանի պետական միջոցներից միլիոնավոր նավթադոլարներ են հատկացվում քարոզչական աշխատանքի համար:

Այդ նպատակին է ծառայում նաև այսպես կոչված «Արդարություն Խոջալուի համար» նախաձեռնությունը: Հետևություններ անելու և ապաշխարելու փոխարեն նրանք փորձում են առաջ տանել այն թեզը, թե հայերն են իրենց կոտորել և հանդես գալ զոհի դերում: Կարճ կասեմ՝ անբարոյական է այդ ամենը: Կան փաստեր, որոնց դեմ անգամ բազմաﬕլիոնանոց բյուջե ունեցող ադրբեջանական քարոզչությունն է անզոր:

Գոնե մեզ համար պարզ է, թե այս աշխատաոճը ումից է կրկնօրինակել մեր հարևանը: Նման մի «զուգադիպությամբ» էր, երբ ողջ աշխարհը 2015 թվականի ապրիլի 24-ին հիշատակում էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, Թուրքիան, որի իշխանություններն 1915-ին իրականացրել են այդ հանցագործությունը, ապաշխարելու փոխարեն որոշեց այդ տարի հենց ապրիլի 24-ին նշել Չանաքքալեի ճակատամարտի օրը, որը բացարձակ կապ չուներ այդ օրվա հետ: Դա պարզապես միջազգային հանրության ուշադրությունը շեղելու ևս մեկ անհաջող փորձ էր:

Ինչևէ, անկեղծ ասած մեր ադրբեջանցի և թուրք հարևաններից, որոնք, ի դեպ, մինչ օրս փակ են պահում սահմանները Հայաստանի հետ, փորձելով ամեն կերպ խոչընդոտել Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին, սպասում էինք մի փոքր ավելի շատ կրեատիվություն: Իսկ ադրբեջանցի մեր գործընկերներին, եթե իսկապես ցանկանում են արդարություն պահանջել, խորհուրդ կտայինք նախևառաջ պահանջել իրենց գործընկեր Թուրքիայից, որպեսզի նա ճանաչի Հայոց ցեղասպանությունը, սովորի հարգել ազգային փոքրամասնությունների իրավունքները: Չնայած ինչպես կարող է նման բան պահանջել մի երկիր, որտեղ զարմանք է առաջացնում չձերբակալված ընդդիմադիր լրագրողը, որտեղ արդեն շուրջ 30 տարի իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, իսկ նախագահը երկրի փոխնախագահ է նշանակում իր կնոջը:

Ժամանակն է համակերպվել, որ չի կարող հազարամյակներ գոյություն ունեցող մի քաղաքակրթություն «պատմականորեն պատկանել Ադրբեջանին», եթե նույն Ադրբեջանը անգամ չունի հարյուր տարվա պատմություն:

Գուցե ոմանց համար Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտ է, տարածք, արդարացում, սակայն մեզ՝ հայերիս համար՝ այն Հայրենիք է: Ժամանակն է հասկանալ այդ ակնհայտ ճշմարտությունը:

Պատերազմը լուծում և ելք չէ, որևէ կողմ չի հաղթում, բոլորը պարտվում են: Ցանկացած մարդու կյանք, անկախ նրանից թե նա քաղաքացիական է, զինվորական, ինչ ազգի կամ կրոնի ներկայացուցիչ՝ բացարձակ արժեք է: Այլատյացությունն ու կեղծիքը վնասում են հենց դրանք սերմանողին: Պետք է հասկանալ, գործած հանցանքի համար պետք է ապաշխարել, պետք է հասկանալ, որ վերադարձ դեպի անցյալ հնարավոր չէ, բայց միևնույն ժամանակ պետք չէ վախենալ անցյալի ստվերներից, ճշմարտությունից և սեփական սխալներն ընդունելուց:

Պետք է ժամ առաջ հասկանալ, որ մեր տարածաշրջանի երկրներից և ոչ մեկը վաղը չի գնալու լուսին ապրելու: Անհրաժեշտ է ամեն բան անել գտնելու կայուն խաղաղության բանալին՝ հանուն մեր երեխաների, հանուն գալիք սերունդների ապագայի: Միայն կարելի է համաձայնվել իսպանացի հումանիստ և փիլիսոփա Խուան Լուիս Վիվեսի հետ, որ խաղաղություն ունենալու առաջին նախապայմանը դրան հասնելու կամքն է»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:25 02/03/2017  |  ԼՐԱՀՈՍՍումգայիթյան դեպքերն Ադրբեջանի հակահայկական քարոզչության գագաթնակետն էին. Ադամ Շիֆ
19:08 01/03/2017  |  ԼՐԱՀՈՍԹբիլիսիում հարգել են Սումգայիթի, Բաքվի եւ Կիրովաբադի զոհերի հիշատակը
12:57 01/03/2017  |  ԼՐԱՀՈՍՍումգայիթի հայկական ջարդերի 29-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Ռումինիայում
17:11 28/02/2017  |  ԼՐԱՀՈՍՔաղաքակիրթ աշխարհն այսօր էլ լռում է` համարժեք գնահատական չտալով. Արցախի ԱԺ հայտարարությունը
13:31 28/02/2017  |  ԼՐԱՀՈՍԲակո Սահակյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի անմեղ զոհերի հիշատակին
18:10 09/03/2016  |  ԼՐԱՀՈՍՍումգայիթյան ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված հոգեհանգստյան արարողություններ ԱՄԷ-ում
18:40 29/02/2016  |  ԼՐԱՀՈՍՍումգայիթի ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված միջոցառում Լիբանանում
15:29 29/02/2016  |  ԼՐԱՀՈՍ«Ադրբեջանական իշխանությունների սանձահարմամբ տեղի ունեցած զարհուրելի ողբերգությունը չի մոռացվել»
12:04 29/02/2016  |  ԼՐԱՀՈՍՍումգայիթ. 28 տարի անց
14:25 28/02/2016  |  ԼՐԱՀՈՍԲակո Սահակյանը ծաղիկներ է դրել Սումգայիթի ջարդերի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]