ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԱՊԾ-ն պարզեցնում է ընթացակարգերը սննդի շղթայի օպերատորների և սպառողների համար 03/03/2017 14:32 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արդեն ունի սպասարկման նոր կենտրոն և, այսուհետ, առավել համակարգված ու կենտրոնացված ծառայություններ կմատուցի սպառողներին ու տնտեսավարողներին՝ էականորեն նվազեցնելով վարչարարությունը, կրճատելով ծառայությունների մատուցման ժամանակահատվածը, բացառելով տեղեկատվություն ստանալու նպատակով մի քանի ստորաբաժանում դիմելու անհրաժեշտությունը, նվազագույնի հասցնելով տնտեսավարող-պաշտոնյա շփումը, ապահովելով իրականացվող բոլոր գործընթացների թափանցիկությունը: Այս մասին հայտնում է ՍԱՊԾ լրատվական ծառայությունը:
Մարտի 3-ին տեղի ունեցավ սպասարկման կենտրոնի բացման արարողությունը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի, ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի և այլ հյուրերի մասնակցությամբ: Ծառայության պետ Իշխան Կարապետյանը բացման խոսքում նշեց. «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը զգալիորեն պարզեցրել է վարչարարությունն ու Ծառայությանն առնչվող ընթացակարգերը, ներդրել էլեկտրոնային կառավարման գործիքներ և, արդյունքում, ապահովել գործողությունների թափանցիկությունը: Հուսով եմ՝ սպասարկման կենտրոնում առաջարկվող ծառայությունները կօգնեն թե տնտեսավարողներին և թե սպառողներին, միաժամանակ՝ կխնայվի բոլորի ժամանակը»:
Սպասարկման նորաբաց կենտրոնն ունի խորհրդատու, ով տեղում կաջակցի այս կամ այն պատասխանը փնտրող այցելուներին՝ տարբեր ստորաբաժանումներ ուղղորդելու փոխարեն: Մասնավորապես, այժմ հնարավոր է առանց հերթագրման խորհրդատուից նախապես ճշտել ներմուծվող ապրանքի ռիսկն ու դրա հետ կապված հետագա գործողությունները (ապրանքի ռիսկայնության մակարդակը տնտեսվարողը կարող է ճշտել նաև Ծառայության պաշտոնական կայքում՝ snund.am, տեղադրված ռիսկերի էլեկտրոնային հաշվիչի միջոցով): Այսուհետև ներմուծվող և արտահանվող ապրանքի սերտիֆիկատները կկնքվեն տեղում՝ էլեկտրոնային եղանակով լրացվելուց հետո, ինչը ենթադրում է տնետասավարողի ժամանակի մեծ խնայողություն ու վարչարարության նվազեցում:
Նույն ընթացակարգն է նաև կենդանականան ծագման ապրանքների արտահանման ժամանակ տրամադրվող տեղեկանքի դեպքում. անասնահամաճարակային վիճակի մասին տեղեկանքն արդեն գրվում է Անասնաբուժության տեսչության կողմից պարբերաբար տրվող տեղեկատվության հիման վրա՝ կնքվելով սպասարկման կենտրոնի պատասխանատուի կողմից: Ներմուծման և արտահանման գործընթացները ևս համակարգվել են, որի արդյունքում հնարավոր կլինի Ծառայության ենթահսկման ներմուծվող և արտահանվող բեռների փաստաթղթավորումն իրականացնել 4-5 անգամ ավելի կարճ ժամանակահատվածում՝ 20 րոպեում՝ նախկին մեկուկես կամ երկու ժամվա փոխարեն:
Ստեղծվել է արտահանողների արտադրական գործունեության տվյալների բազա և, եռամսյակային պարբերականությամբ ու սահմանված ձևաչափով տեղեկատվություն ներկայացնելու դեպքում, տնտեսավարողը հնարավորություն է ստանում բեռի արտահանման ուղեկցող փաստաթղթերը ստանալ նույն օրը՝ առանց լաբորատոր փորձաքննության: Այսինքն՝ տնտեսավարողը ստացել է փորձաքննության համար նախատեսված՝ 3-10 աշխատանքային օրը 1-ով փոխարինելու հնարավորություն:
Սպասարկման սրահում տեղադրված վճարման տերմինալը հնարավորություն կտա տնտեսավարողին ներմուծման բեռի զննման կամ լաբորատոր փորձաքննության համար նախատեսված գումարը հատուկ հաշվեհամարներին փոխանցել անմիջապես՝ խնայելով մոտակա բանկի մասնաճյուղ այցելելու ժամանակը: Ծառայության գործունեության հետ առնչվող բոլոր ձևաթղթերի օրինակները հրապարակված են կենտրոնի տեսանելի վայրում: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության նորաբաց սպասարկման կենտրոն այցելող սպառողների և տնտեսավարողների համար կլինեն նաև բուկլետներ, ուղեցույցներ՝ օգտակար խորհրդատվությամբ և ցուցումներով:
Սպասարկման կենտրոնը հնարավոր է դարձել գործարկել Համաշխարհային Բանկի ֆինանսավորմամբ «Գյուղատնտեսական ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակներում և աջակցությամբ:
ՍԱՊԾ սպասարկման կենտրոնը գործում է աշխատանքային օրերին առանց ընդմիջման. այն կաշխատի նաև շաբաթ օրը՝ մինչև ժամը 13.00:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել