Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում
04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում

Սուտ մատնության ևս մեկ դեպք. քննիչն ու օպերլիազորը հանիրավի մեղադրվել են հանցագործության կատարման մեջ 03/02/2017   16:11  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, բնակարանային գողության մեջ մեղադրվող Տիգրան Հարությունյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում  հաղորդում է տվել քննիչի կողմից  կաշառք վերցնելու դեպքի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:

Մասնավորապես, կալանավորը հաղորդմամբ հայտնել է, որ Քննչական կոմիտեի Մասիսի քննչական բաժնում վերջինս 35.000 ՀՀ դրամի կաշառք է տվել քննիչ Ս. Հովհաննիսյանին՝ խնդրելով իր նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն քննիչը գումարը վերցնելուց հետո խոստումը չի կատարել, իսկ ինքը կալանավորվել է: Նախաքննության արդյունքում, սակայն, ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ Տ. Հարությունյանը սուտ մատնություն է կատարել` Ս. Հովհաննիսյանին հանիրավի մեղադրելով կաշառք վերցնելու մեջ, քանի որ իրականում քննչական բաժին տեղափոխվելիս կալանավորի մոտ որևէ գումար չի եղել, հետևաբար վերջինս չէր կարող այն որպես կաշառք փոխանցեր քննիչին: Մասնավորապես, որպես ապացույց հաշվի է առնվել ոստիկանության օպերլիազոր Ա. Կարակոզյանի կազմած արձանագրությունը, համաձայն որի` Տ. Հարությունյանը մինչ քննչական բաժին տեղափոխվելը ոստիկանությունում ընթերակաների մասնակցությամբ ենթարկվել է խուզարկության, և նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել:

Չնայած այդ հանգամանքին` նախաքննության հաջորդ փուլում Տ. Հարությունյանը ևս մեկ սուտ մատնություն է կատարել` պնդելով, որ օպերլիազորի կազմած արձանագրությունը կեղծ է, քանի որ ոստիկանություն բերման ենթարկվելու ժամանակ իր մոտ եղել է նշված գումարը, սակայն ինքը ընթերակաների ներկայությամբ ընդհանրապես անձնական խուզարկության չի ենթարկվել: Նախաքննության ընթացքում ընթերակաների, օպերլիազոր Ա. Կարակոզյանի հարցաքննությամբ, ինչպես նաև մի շարք այլ քննչական ու դատավարական գործողությունների կատարման արդյունքում հերքվել են Տ. Հարությունյանի հայտնած տվյալները:

Այսպիսով, քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ քննիչն իրականում կալանավորից կաշառք չի վերցրել, իսկ ոստիկանության օպերլիազորը կեղծ արձանագրություն չի կազմել, այսինքն` Տ. Հարությունյանը երկու դրվագով սուտ մատնություն է կատարել: Ըստ  այդմ` որոշում է կայացվել քննիչ Ս. Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ ոստիկանության օպերլիազոր Ա.Կարակոզյանի նկատմամբ 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնել և քրեական գործով վարույթը կարճել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Իսկ Տ. Հարությունյանի կողմից երկու դրվագով սուտ մատնություն կատարելու համար հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով: Գործի նախաքննության ընթացքում վերը նկարագրված հանրորեն վտանգավոր արարքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցության հիման վրա Տ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ի դեպ, հարկ է նշել, որ կտրուկ աճել է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով սուտ մատնությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործերի քանակը: Այսպես,   եթե 2015թ.-ին քննվել է այս բնույթի ընդամենը 21 գործ, ապա 2016թ.-ին դրանց թիվն ավելի քան կրկնակի աճել է՝  հասնելով 44-ի: Նույնաբնույթ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի աճի միտումը պահպանվում է նաև այս տարի. եթե 2015թ.-ի առաջին երկու ամսվա ընթացքում քննվել է այս բնույթի 2, իսկ 2016թ.-ին` 7 քրեական գործ, ապա այս տարվա մարտի 1-ի դրությամբ այդ թիվն ավելի քան կրկնապատկվել է` հասնելով 15-ի: Սրան էականորեն նպաստել են որոշ քաղաքացիների կողմից իրավունքի չարաշահման դեպքերը, երբ տարբեր հանցագործություններ կատարած անձինք իրենց առաջադրված մեղադրանքից պաշտպանվելու, նախաքննության ընթացքում տված խոստովանական ցուցմունքներն անթույլատրելի ճանաչելու, հաճախ նաև իրավապահ մարմնի այս կամ այն աշխատակցից վրեժ լուծելու նպատակով ՀՀ դատախազությանը, ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, իշխանության տարբեր մարմիններին կամ դատարաններում իրականությանը չհամապատասխանող բազմաթիվ դիմում-բողոքներ են ներկայացնում և հայտարարություններ անում իրենց նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն կիրառելու մասին:

Հաշվի առնելով վերոգրյալը` Հատուկ քննչական ծառայությունը  հարկ է համարում կրկին տեղեկացնել, որ հանցագործության մասին սուտ մատնություն կատարելը քրեորեն պատժելի արարք է:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:28 28/02/2017  |  Քրեական խրոնիկոնՀերթական սուտ մատնության դեպքը քննիչի դեմ
10:16 17/01/2017  |  Քրեական խրոնիկոնԲանկային փաստաթղթեր կեղծելու մեջ մեղադրվող կինը սուտ մատնություն է կատարել հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչի և բաժանմունքի պետի նկատմամբ
18:09 16/01/2017  |  Քրեական խրոնիկոնՆախորդ տարվա համեմատ` սուտ մատնությունների թիվը կտրուկ աճել է
15:54 17/12/2016  |  ՎերլուծություններՉգործած հանցանքի մեջ մեղադրելը՝ սուտ մատնությունը, քրեորեն հետապնդելի է՝ նաև ամբաստանյալների համար
17:26 12/12/2016  |  Քրեական խրոնիկոնՍուտ մատնություն՝ ԱԱԾ աշխատակցի դեմ
14:55 02/12/2016  |  Քրեական խրոնիկոնՍուտ մատնություն քննիչի դեմ
13:30 07/11/2016  |  Քրեական խրոնիկոնՍտել է, թե ոստիկաններն իրենից հաղորդում չեն ընդունել 
15:16 04/11/2016  |  Քրեական խրոնիկոնՈստիկանին անհիմն է մեղադրել
16:23 24/10/2016  |  Քրեական խրոնիկոնԱկնհայտ սուտ մատնություն` քննիչների դեմ
15:24 16/09/2016  |  Քրեական խրոնիկոնՔրեական գործով վկան հանիրավի մեղադրել է քննիչին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]