ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախորդ տարվա համեմատ` սուտ մատնությունների թիվը կտրուկ աճել է 01/16/2017 18:09 | Քրեական խրոնիկոն
Երկու դրվագով սուտ մատնություն կատարելու դեպքի վերաբերյալ իրականացված նախաքննության արդյունքում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, բնակարանային գողության մեջ մեղադրվող Տիգրան Հարությունյանին, ով ՀՀ հատուկ քննչական ծառայությանը կեղծ տեղեկություններ է հաղորդել ոստիկանի ու քննիչի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և կաշառք ստանալու մասին:
Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` Տ.Հարությունյանին 20.07.2016-ին գողության կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանություն և խուզարկել: Սակայն, որոշ ժամանակ անց, Տ. Հարությունյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը կեղծ հաղորդում է տվել այն մասին, թե, իբր, ոստիկանության օպերլիազոր Ա. Կարակոզյանն իրեն անձնական խուզարկության չի ենթարկել, հետևաբար` չի հայտնաբերել այդ ժամանակ իր մոտ եղած 35.000 ՀՀ դրամը, այնուհետև կազմել է ձևական արձանագրություն, որում նշել է, թե ընթերակաների մասնակցությամբ խուզարկություն է կատարվել: Նախաքննության արդյունքում, սակայն, պարզվել է, որ Տ. Հարությունյանը սուտ մատնություն է կատարել` ոստիկանության աշխատակցին հանիրավի մեղադրելով պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:
Բացի այդ, կալանավորը սուտ տվյալներ է հաղորդել ՀՀ քննչական կոմիտեի ավագ քննիչ Ս. Հովհաննիսյանի մասին: Մասնավորապես, հայտնել է, թե, իբր, ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի քննչական բաժին տեղափոխվելուց հետո նշված 35.000 դրամը որպես կաշառք տվել է Ս. Հովհաննիսյանին՝ խնդրելով իր նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն գումարը վերցնելուց հետո վերջինս խոստումը չի կատարել: Տ. Հարությունյանը կալանավորվել է:
Սուտ մատնություն կատարելու ևս երկու դեպքի վերաբերյալ կատարված լրիվ և բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ նախկին կալանավորներ Վահագն Ավագյանը և Արմեն Այվազյանը հանցագործության մասին սուտ մատնություն են կատարել և ոստիկանության ավագ քննիչ Սամվել Հովհաննիսյանին հանիրավի մեղադրել պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:
Թե՛ Վ. Ավագյանը և թե՛ Ա. Այվազյանը կեղծ տեղեկություններ են հաղորդել այն մասին, որ Ս. Հովհաննիսյանի վարույթում գտնվող քրեական գործով կատարված քննչական գործողությանը որպես ընթերակա չեն մասնակցել և այդ կապակցությամբ կազմված արձանագրությունում, առհասարակ, որևէ գրառում չեն կատարել: Սակայն Հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննության արդյունքում պարզվել է, որ նշված անձինք իրականում մասնակցել են քննչական գործողությանը և որպես ընթերակա ստորագրել քննիչի կազմած արձանագրությունում:
Այսպիսով, սուտ մատնություններ կատարելու համար Տիգրան Հարությունյանին, Վահագն Ավագյանին և Արմեն Այվազյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով: Դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` դրանք հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ի դեպ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ նախորդ տարվա համեմատ` սուտ մատնությունների թվի էական աճ է արձանագրվել. եթե 2015թ.-ին սուտ մատնության դեպքերի առթիվ հարուցվել էր ընդամենը 17 քրեական գործ, ապա 2016 թ.-ին դրանց թիվը կտրուկ աճել է` կազմելով 46 գործ: Բոլոր քրեական գործերով մեղավոր անձինք ենթարկվել են քրեական պատասխանատվության:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել