Թեմաներ
Ուրբաթ 05 / 17 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ) 05/17/2024   18:55 «Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ 05/17/2024   18:50 Վրաստանում ցույցերի ժամանակ ավելի քան 180 մարդ է բերման ենթարկվել 05/17/2024   18:43 Սա ցույց է տալիս Լուկաշենկոյի կեղծավորությունը․ Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ 05/17/2024   18:39 Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին 05/17/2024   18:35 ՀՀ-ն չի խնդրել, որ ռուս սահմանապահները մնան Թուրքիայի սահմանին, դա կարգավորված է պայմանագրով. Խանդանյան 05/17/2024   18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները 05/17/2024   18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին 05/17/2024   18:22 12 գողություն, 7 ձերբակալված. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը 05/17/2024   18:19 Շարժման առաջնորդը խոստացավ՝ բուռն օրեր են սպասվում, մեծ հանրահավաք է լինելու (տեսանյութ) 05/17/2024   18:19 Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից 05/17/2024   18:14 Ում ուզում եք, որ գործից ազատեն՝ ասեք ողջագուրվեմ հետը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/17/2024   18:04 Ավարտվեց Արթուր Սուքոյանի եւ Դավիթ Լեւոնյանի միջեւ առերես հարցաքննությունը 05/17/2024   17:59 Հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված՝ «Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ 05/17/2024   17:43 Միշտ լույսը հաղթել է խավարին. Երիտասարդական ֆորումի մասնակիցները հանդիպել են Թովմաս Առաքելյանի հետ 05/17/2024   17:31 Սուրեն Պապիկյանը հետևել է զինված ուժերում ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին 05/17/2024   17:28 Գումարի շուրջ վիճաբանության ժամանակ Երեւանում սպանել են 47-ամյա տղամարդուն, փորձել սպանել նրա 38–ամյա ընկերոջը 05/17/2024   17:24 Սուրեն Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոններից մեկը 05/17/2024   17:15 Շարժման առաջնորդը հանդիպում է բժշկական համայնքի հետ. ուղիղ 05/17/2024   17:11 Հրաժարականի հարցը որևէ քննարկման չի կարող դրվել. Սարգիս Խանդանյան 05/17/2024   17:02 Ալեն Սիմոնյանը Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Ժնեւի համալսարան 05/17/2024   16:53 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին 05/17/2024   16:43 ՀՀ կառավարության ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան 05/17/2024   16:38 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան 05/17/2024   16:38 Որ մթերքներն են դրական ազդում ձայնի վրա, որոնք՝ բացասաբար 05/17/2024   16:36 Նոր ֆլեշ մոբ «ես +1». Քաղաքացիները միանում են Սրբազանի հայտարարությանը, թե. «այս պայքարից ոտք ետ դնողը չեմ» 05/17/2024   16:17 Հանրային տրանսպորտում Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանելու գործով նախաքննությունն ավարտվել է 05/17/2024   16:07 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված 4 քաղաքացիների հետ․ Աբրահամյան 05/17/2024   16:04 «Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա». Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է Շանթ Հարությունյանի հետ 05/17/2024   16:00 Չնայած իշխանության քարոզչությանը՝ կիրանցեցին շարունակում է դեմ արտահայտվել հայրենի հողը գումարի դիմաց հանձնելու դավաճանական օրակարգին․ Դանիելյան 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   15:19 Հրազդանում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը 05/17/2024   15:12 Զինծառայողների հարազատները  ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով և սեփական ցանկությամբ․ ՊՆ 05/17/2024   15:00 ՀՀ-ն վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու հարցում. Միրզոյանը՝ ԵԽ նախարարական նստաշրջանում 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/17/2024   14:42 Հայրենի՞քն է արժեք, թե՞ ասֆալտը. 21-րդ դարում արժեքը մարդու համար շատ հարաբերական է. Գալստանյան 05/17/2024   14:35 ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄՆ դեսպանին 05/17/2024   14:11 Ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում․ արքեպիսկոպոս 05/17/2024   14:06 Մեզանից շատերը դեռևս մնում են անհաղորդ ու անտարբեր մեր երկրի ճակատագրի և մեր երեխաների ապագայի նկատմամբ. Անանյան 05/17/2024   13:55 Ավետիք Չալաբյանի անունը մինչև հիմա չի հնչել որպես թեկնածու.առաջիկա հանրահավաքին կներկայացվի ամեն ինչ 05/17/2024   13:41 Մեզ առաջիկայում շատ լուրջ օրեր են սպասվում և, Աստծո կամոք, շատ փոփոխությունների օրեր. Գալստանյանը հորդորեց պատրաստ լինել (տեսանյութ) 05/17/2024   13:37 Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 251 մլն դրամ 05/17/2024   13:25 Կիրանցում ավարտվել է մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումը. այն անցել է անարդյունավետ 05/17/2024   13:08 Տիգրան Աբրահամյանը տեսակցել է «Ազատազէն» ՀԿ-ի ձերբակալված 5 անդամներին 05/17/2024   12:49 Առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան և ձյան տեսքով. ևս 2-3 աստիճանով կցրտի 05/17/2024   12:49 Սա 2-3 տան խնդի՞ր է, թե՝ պետության․ իշխանությունները փորձում են ամբողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա, ընդ որում՝ պառակտելով․ Տավուշի թեմի առաջնորդ 05/17/2024   12:25 Սուտ եք խոսում. Պապոյանին հունից հանեց հարցը, թե ինչու է իր կինը հավաքի մասնակիցներին «անասուն» անվանել 05/17/2024   12:20 Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը 05/17/2024   12:17 Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստանին, ինչ Ադրբեջանինն է՝ անցել է Ադրբեջանին. Արմեն Գրիգորյան 05/17/2024   12:15 ՀԱԿ-ի հետ հանդիպել և խոսել ենք գործընթացների և իրենց դիրքորոշման մասին. Բագրատ Սրբազան
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/16/2024   08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ» 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում

«Հերոսի ծնողները». Մանվելի մայրն ամեն առավոտ սպասում է սանհրահանգիչ որդու զանգին 02/27/2017   11:12  |  ԼՐԱՀՈՍ

«Հերոսի ծնողներ»-ը նախագծի շրջանակում «Արմենպրես»-ն այս անգամ այցելել է ապրիլի 14-ին Արցախի Մարտունու շրջանում զոհված զինծառայող, կրտսեր սերժանտ Մանվել Գեւորգյանի ծնողներին՝ Արմեն եւ Նաիրա Գեւորգյաններին: Ընտանիքի անդամների համար՝ Մոշը, ընկերների համար՝ Մանչը. նպատակներին անսպառ եռանդով ու նախանձելի արագությամբ մոտեցող Մանվելը կյանքում ուզում էր ամեն ինչ հասցնել. դեռ տասը տարեկան չկար, արդեն Եվրոպայի չեմպիոն էր: Ծնողները պատմում են, որ նույնիսկ խոսել սկսեց շատ վաղ, վեց ամսականում հստակ հասկացնել էր տալիս՝ ինչ է ուզում:

«Այդքան վաղ տարիքում շատ մաքուր բառեր էր արտաբերում: Մենք ինչ-որ աղավաղված բառեր չենք էլ լսել: Միայն հիշում եմ՝ պինգվին բառը գովազդից էր լսել, տինգվին էր ասում: Տասը ամսականում մեքենայում արդեն մեծի նման նստում էր, պապիկին ասում էր՝ կարմիր լույս է, կանգնի: Շատ շուտ էր ընկալում, ամեն ինչ տպավորվում էր, աշխույժ ու կյանքով լեցուն էր»,-պատմում է մայրը:

Փոքրիկ Մանվելը դեռ դպրոց չէր գնում, բայց արդեն գիտեր թվերը, տառերը, նույնիսկ ռուսերեն էր խոսում, ինչին մեծապես նպաստել էին մուլտֆիլմերը. «Որ գնաց առաջին դասարան, Մոշիս համար այնքան անհետաքրքիր էր, նախնական ամեն ինչ գիտեր, դա սովորական բան էր նրա համար: Ռուսերենի ուսուցչուհին մեզ մի օր ասաց՝ այսպես, որ գնա, մեր մեդալակիրն է լինելու: Նրան ծնողները դեռ մանկուց էին Մոշ անունը տվել, տիկին Նաիրան ասում է՝ շատ-շատերին էր հետաքրքրում, թե ինչու հենց Մոշ:

«Նույնիսկ Մանվելս մի օր ասաց՝ մամ, ինչի Մոշ, ասացի, որովհետեւ մոշի նման քաղցր ու անուշ ես: Ասում էին՝ լավ է, էրեխուն մալինա չես ասում»,-պատմում է մայրը:

Մանվելը սկսում է սպորտի հաճախել յոթ տարեկանից, գալիս, ծնողներին ասում է, որ կարատեի խմբակ է բացվել, ցանկանում է անպայման հաճախել: Հայրն էլ մի պայման է դնում՝ եթե պիտի սիրով մասնակցի պարապմունքներին, ապա կարող է հաճախել:

«Ճիշտ է, շատ ինքնուրույն էր, բայց ամեն հարցում խորհրդակցում էր մեզ հետ, ու հատկապես ինձ շատ էր լսում: Ընդամենը մի տարի պարապեց, դուրս եկավ Եվրոպա, ասաց՝ պապ, Ավստրիա ենք գնում: Մենք էլ շատ ուրախացանք: Հենց Ավստրիայում Եվրոպայի չեմպիոն դարձավ: Եվրոպայից վեց մեդալ ունի: Մի դեպք կա՝ կապված այդ մրցումների հետ, մարզիչն էր պատմել: Ասում են՝ արդեն պատրաստվում էին ինքնաթիռից իջնել, Մանվելիս ոչ մի կերպ չեն կարողացել արթնացնել, գավաթը ձեռքին խորը քնել էր: Հենց ձեռքը տարել են, որ գավաթը վերցնեն, միանգամից վեր է թռել. բա, իր աշխատանքով վաստակածն էր: Ուժեղ էր որդիս, բայց կռիվ անել չէր սիրում, երբեք ձեռքերը գործի չէր դնում: Կամքի ուժով էր ու մինչեւ վերջ էր գնում, մրցումներից մեկի ժամանակ ուսն էր կոտրել, ոչ մեկին չէր ասել, մինչեւ վերջ այդպես պայքարել էր, բայց երկրորդ տեղն էր զբաղեցրել, երեւի վերջին փուլում արդեն զգացել են, որ
ուսը թույլ է»,-ասում է հայրն ու հպարտությամբ ցույց տալիս որդու գավաթներն ու մեդալները: Բացի սպորտից, Մանվելը սիրում էր այն ամենը, ինչ կապված է համակարգչի հետ: Արդեն ավագ դասարաններում սովորում է համակարգչային ծրագրավորում, սակայն ուսումն այդ մասնագիտությամբ չի շարունակում:

«Դե, ես բուժաշխատող եմ, ինձ միշտ ասում էին՝ ես եմ ուղղորդել որդուս, բայց իրականում իր ցանկությամբ ընտրեց ու ընդունվեց Ֆիզկուլտ ինստիտուտի ադապտիվ ֆիզկուլտուրայի բաժինը: Ուզում էր բժիշկ-վերականգնողաբան դառնալ, նույնիսկ մտածում էր բակալավրիատից հետո տեղափոխվել Բժշկական համալսարան»,-ասում է մայրը:

Արդեն մոտենում է ծառայության անցնելու ժամանակը, ծնողները թեպետ մի փոքր անհանգիստ էին ու մտահոգ, բայց տեսնելով Մանվելի դրական տրամադրվածությունն ու շուտափույթ կերպով ծառայության անցնելու ձգտումը՝ նրանք նույնպես դրական են տրամադրվում: Շատ շուտով Մանվելը մեկնում է Արցախի Մարտունու շրջան, այնտեղ դառնում սանմասի Մանչը:

«Մոշս սանհրահանգիչ էր, նախքան բանակ գնալը Խոջալուում վերապատրաստվեց: Ինստիտուտում բարձր գնահատականներով ավարտեց առաջին կուրսն ու գնաց բանակ: Մանվելս նույն հաջողությունները բանակում էլ գրանցեց. մի քանի շաբաթվա ծառայող էր, արդեն ավագ հրաձիգ էր, ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտի կոչում ուներ: Որ պատմում էր, ասում էի՝ դե չափազանցնում ես, արձակուրդին զինգրքույկը բերեց, հերթով գրածները կարդալ տվեց: Ասում էր՝ մամ, գամ, դու էլ չես աշխատելու ,գործդ ձեռքիցդ վերցնելու եմ: Մանվելս հոգնել բառը
չուներ. հասցնում էր եւ՛ դասի գնալ, եւ՛ աշխատել: Բանակ գնալուց առաջ հայրն առաջարկեց՝ գոնե այս մի ամիս տանը մնա, հանգստանա, հրաժարվեց»:

Մայրն ասում է՝ Մանվելի ապրած նույնիսկ ամեն վայրկյանը պատմություն էր, որը ներկայացնելու համար անգամ ամբողջ կյանքը բավարար չի լինի: Թեպետ ծնողները շատուշատ դրվագներ են հիշում որդու կյանքից, բայց հետ նայելով մի բան են հստակ զգացել. Մանվելի հետ կապված ամեն մի իրադարձություն շատ արագ էր տեղի ունենում:

«Ասում էի՝ Մանվել ջան, ոնց որ ցունամի լինես, իսկական փոթորիկ: Նույնիսկ բանակ գնալու ժամանակ էլ մի ժամ շուտ ներկայացավ, առաջինը մասնակցեց վիճակահանությանը, առաջինը նստեց ավտոբուս: Նրա հետ «չէ» չէր լինում, երեւի, որ ամեն ինչին մեծ սիրով էր մոտենում, դրանից էր: Տպավորություն էր ստեղծում, որ ամեն ինչում շտապում էր, ոչինչ չէր ուզում կիսատ թողնել: Արձակուրդի ժամանակ եկավ, ամեն օր ինստիտուտում էր լինում, նվիրվում էր բոլորին, ուզում էր հասցնել բոլորին տեսնել, խոսել նրանց հետ: Վերջին անգամ, երբ գնաց ինստիտուտ, բոլորին պատմել էր իր հաջողությունների մասին: Եկավ տուն, ինձ ասաց՝ մամ, այնպես եմ անելու ,որ ինստիտուտը ինձ պարտք մնա, վճարովին դարձնեն անվճար: Դրանից հետո ամբիոնի վարիչին էինք հանդիպել, մեզ ասաց՝ այո, Մանվելն այնպես արեց, որ ամբողջ կյանքում նրան պարտական կմնանք: Դպրոցի դասասենյակներից մեկն էլ որդուս անունով է»:

Հերոսը ապրիլի 2-ից եղել է դիրքերում, սակայն իրադրության մասին ծնողներին ոչինչ չի ասել: Վերջին անգամ նրանք որդու հետ խոսել են ապրիլի 14-ին՝ նախքան դիրքի վրա հակառակորդի կողմից հարձակում գործելը: Դիրքում մնալով միայնակ՝ հերոսը պայքարել է հակառակորդի անհավասար ուժերի դեմ, մինչ ընկերները օգնության կհասնեն:

«Մենք իմացել էինք, թե ինչ է կատարվում Արցախում, բայց Մանվելս չէր ասել: Դե որ Մանվելս սանհրահանգիչ էր, այդ առումով էլ մի փոքր հանգիստ էինք, որ դիրքեր չի բարձրանա, բայց երեւի այդ օրերին բոլորը դիրքերում էին: Որդիս այնպես է արել, որ թշնաﬕն առաջ չգա, դիրքը միայնակ պահել է, հետեւից եկող զինվորներին էլ փրկել: Այդ օրերին ամուսինս զանգեց, ասաց՝ Նառ հրադադար է, անկախ ինձնից սկսեցի լացել, ասում էի՝ ախր ինչ հրադադար»:

Նախքան դիրքեր բարձրանալը, Մանվելը հաղորդագրություն էր ուղարկել հորը, ասել, որ չանհանգստանան, կիջնի, անպայման կզանգահարի: Հայրը մինչև այսօր էլ պահում է այդ հաղորդագրությունը:

«Ծառայության գնալու օրվանից մի վայրկյան անգամ չէր տրտնջացել, ոչ մի բողոք չենք լսել: Ասում էր՝ ամեն ինչ իրենց մոտ շատ լավ է: Այդ օրերին էլ այնքան հանգիստ էր խոսում, որ նույնիսկ չէինք էլ մտածում, որ նման մի բան կարող է լինել»,-հիշում է հերոսի հայրը:

Տիկին Նաիրան ասում է, որ 14 թիվը ճակատագրական էր նրանց համար: Մանվելը ծնվել էր մայիսի 14-ին, զոհվեց ապրիլի 14-ին, հենց նախորդ տարվա հունիսի 14-ին էլ մայրը երազ էր տեսել: Որդու ծառայության բոլոր ամիսներին հերոսի մոր սրտում ինչ-որ վախ կար, որ երազը միգուցե իրականություն կդառնա: «Առհասարակ, Մանվելիս հետ կապված ամեն ինչ կարծես երկնային մի բան լիներ: Մի նկար կա, դիրքերում էր նկարվել: Առավոտը զանգեց՝ մամ նկար եմ ուղարկել, մտեք, նայեք: Որ չտեսնեմ, հենց նույն նկարն էր, որ ես տեսել էի երազումս: Ես ցնցվեցի, հենց նկարը տեսա, որովհետեւ սարսափելի երազ էի տեսել՝ իբր Մանվելս հենց այդպես կանգնած էր դիրքերում, հետո շրջվեց թիկունքով դեպի ինձ: Այդ ընթացքում ինչ-որ մեկը անընդհատ գոռում էր՝ Մանվելը սահմանում զոհվել է: Այնքան վատ էի զգում այդ երազից հետո, ամուսնուս պատմեցի, ամբողջ օրը ապրումներով անցավ: Այս դեպքերից հետո էլ մեզ հետ աﬔն կերպ մի աղջիկ էր փորձել կապվել: Մանվելիս նկարն էր տեսել, մեր բարեկամներից մեկից իմացել էր մեր հեռախոսահամարն ու զանգել մեզ: Պարզվեց, որ Մանվելիս էր երազին տեսել, ասել էր, որ զոհվելու է, ու որ գնանք եկեղեցի, ափով մեկ ինչքան մոմ կլինի, վառենք: Գնացինք Եռաբլուր, եկեղեցի մտանք, ամուսինս դրեց մոմերը ափի մեջ, հաշվեցինք՝ ուղիղ 18: Երազում նաեւ երկու բանալի էր տվել, որ մեզ փոխանցի: Դա, հավանաբար, մեր նոր բնակարանն էր եւ ավտոմեքենան, որն արձակուրդից առաջ ստիպել էր փոխել: Չգիտեմ՝ ես երբեք երազներին այդքան նշանակություն չեմ տվել, բայց նրա հետ կապված ամեն ինչը կարծես ազդանշան լիներ»:

Մանվելի ընտանիքը հոկտեմբերից ապրում է պետությունից տրամադրված նոր բնակարանում, որը ստացել էին շատ ավելի շուտ, բայց չէին կարողանում տեղափոխվել. Մանվելի ներկայությունը նախորդ տանը չափազանց շատ էին զգում:

«Տեղափոխվեցինք, Մանվելիս համար մի անկյուն պատրաստեցինք: Մի անգամ լրագրողներից մեկն ասաց՝ կարծես թանգարան լինի: Ասացի՝ բա Մանվելս թանգարանային նմուշ էր»:

Հերոսի անկյունը զբաղեցնում էր հյուրասենյակի մի մեծ հատված. հենց հյուրասենյակի, որպեսզի այստեղ էլ Մանվելի ներկայությունն ավելի շատ զգացվի: Ամեն մի իրը նրա կյանքի մի շրջանն էր ներկայացնում. գավաթները, մեդալները, բանակային համազգեստը, մրցույթներում ստացած հուշանվերները եւ ի վերջո տարբեր ժամանակահատվածներում արված նկարները, որոնցից իրեն բնորոշ հանդարտ ու հմայիչ ժպիտով ներկաներին է նայում մերօրյա հերոսը: Ծնողները միշտ էլ աջակցել են երեխաներին, այնպես արել, որ ոչնչի կարիք չունենան, ոչ ոք նույնիսկ չի էլ իմացել, որ ընտանիքը վարձակալած տանն է բնակվում:

«Անգամ մեր կոլեկտիվում, Մանվելենց դպրոցում ոչ ոք չի իմացել այդ մասին: Ուսուցիչներն էլ են զարմացած, ասում են՝ եթե դպրոցում ինչ-որ մի առիթով գումար են հավաքել, միշտ մերոնք են առաջինը տվել: Դեպքերից հետո էլ քաղաքապետարանից մեզ այցելեցին, իմացան, որ վարձով ենք ապրում, երեւի մտածեցին՝ ինչ-որ պարտքեր կամ խնդիրներ ունենք, հարցրին՝ ինչի կարիք ունենք, ու զարմացան, որ ասացինք՝ ոչնչի: Ավելի լավ կլինի, որ աջակցեն նրանց, ովքեր հիմա ավելի շատ դրա կարիքն ունեն»,-ասում է հայրը:

Դեպքերից այսքան ամիս անց տիկին Նաիրան նույն ճշտապահությամբ ամեն առավոտ աչքը գցում է ժամացույցին ու սպասում, որ ուր որ է Մանվելը կզանգի:

«Ժամը տասը Մանվելիս շրջայցի ժամն էր, ամեն օր զանգում էր, մի փոքր զրուցում էինք, ու անցնում էր գործի: Չգիտեմ՝ երեւի սպասում եմ էլի: Բոլորս էլ սպասում ենք, բոլորիս համար էլ դժվար է: Քրոջ համար հատկապես այն ժամանակն էր դժվար, երբ դասարանում բոլորի եղբայրները զորացրվում ու տուն էին վերադառնում: Շատ մտերիմ էին քույր ու եղբայր, իսկական ընկերներ: Չգիտեմ այս ամիսների ընթացքում շատ նոր բաներ եմ հիշում, օրինակ՝ այն օր հենց այդ օրը աշխատավայրում մի սենյակից մյուսն էի անցնում, Մանվելիս նկարներն էի ցույց տալիս հպարտորեն, թե տեսեք՝ ինչ տղա է: Ոչ միայն իմ, այլեւ մեր կոլեկտիվի նկատմամբ էր շատ ուշադիր, ծաղիկներ էր բերում: Ամեն շրջապատում էլ Մանվելիս սիրում էին: Վերջերս նույն զորամասի նորակոչիկներից մեկն էլ զանգեց մեզ, ասաց, որ այդ զորամասում այնքան են սիրել ու հարգել Մանվելին, որ նրա անունով անկյուն են բացելու: Մենք նաեւ փոքրիկ Մանվել ունենք, քեռուս թոռը որդուս անունն է կրում»:

Հերոսի հայրը շուրջ 30 տարի է՝ աշխատում է Հանրային ռադիոյում որպես էլեկտրիկ: Դեռ Մանվելը բանակ չէր գնացել, ուզում էր աշխատանքից դուրս գալ, բայց կինը համոզել էր, ասել, որ ավելի լավ կլինի երկու տարի էլ շարունակի աշխատել, մինչեւ որդին բանակ կգնա, կգա:

«Ասում էի՝ Մանվելիս այդ աշխատանքին կտեղավորի, նոր կթողնի աշխատանքը, Մանվելս էլ էր լավ հասկանում այդ գործից: Հիմա Արմենը չի կարողանում աշխատանքից դուրս գալ, կարծես նա էլ է սպասում»:

Հայրն ասում է՝ Մանվելն, իրոք, արեց այնպես, որ շատ շատերը նրան ճանաչեն, ինչպես եւ խոստացել էր ծնողներին. անել այնպիսի մի բան, որ ամբողջ աշխարհը նրան ճանաչի:

«Մի տեղ կա հպարտություն, մի տեղ՝ ցավ: Տեր Հայրը մի անգամ մեզ ասաց, որ Մանվելն իր 18 տարիների ընթացքում արեց այն, ինչ մարդիկ չեն կարողանում անել իրենց 100 տարիների ընթացքում: Հիմա այսպես մարդիկ այցելում են, նստում, խոսում ենք, բայց առավել դժվար է հատկապես, երբ մենակ ենք մնում, ընկնում ենք մտածմունքների մեջ:

Աշխատում ենք այդ ամենը շատ ցույց չտալ, որովհետեւ երկրորդ երեխա էլ ունենք, ով դեռ դպրոցում է սովորում: Չպիտի թողնենք, որ կոտրվի, նեղվի, պետք է առաջ տանենք, աջակցենք, որ նպատակներին հասնի, Մանվելիս կիսատ թողած գործերն ու երազանքներն էլ իրականացնենք, ավարտին հասցնենք»:

Սյուզի Մուրադյան
Լուսանկարը՝ Գեւորգ Պերկուպերկյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:30 23/02/2017  |  ԼՐԱՀՈՍԱպրիլյան պատերազմի հերոս Աղասի Ասատրյանի ծննդյան օրն է
10:20 21/02/2017  |  ԼՐԱՀՈՍԱվագ լեյտենանտը փրկեց զինվորի կյանքն ու զոհվեց. հերոս Տիգրան Պողոսյանի ծննդյան օրն է
18:20 17/02/2017  |  ԼՐԱՀՈՍԱյսօր ապրիլյան պատերազմում զոհված Վլադիմիր Նարինյանի ծննդյան օրն է
10:30 15/02/2017  |  ԼՐԱՀՈՍՔառօրյա պատերազմի հերոս Գրիգոր Հարությունյանի ծննդյան օրն է
11:59 14/02/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԱպրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից ԼՂՀ բնակչության և զինծառայողների իրավունքների խախտումների փաստով հայ իրավապաշտպանների խումբը դիմել է ՄԻԵԴ
13:58 06/02/2017  |  ԼՐԱՀՈՍԼույս է ընծայվել «Հուշամատյան ոգեկոչման» գիրքը
11:09 28/01/2017  |  ԼՐԱՀՈՍԱպրիլյան պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
12:17 21/01/2017  |  ԼՐԱՀՈՍԱպրիլյան պատերազմի հերոս Գոռ Կիրակոսյանի ծննդյան օրն է
11:29 19/01/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԱպրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ռաֆիկ Հակոբյանի ծննդյան օրն է
18:40 28/12/2016  |  ԼՐԱՀՈՍԿուրսանտներն այցելել են ապրիլին զոհված հայ զինվորների ծնողներին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]