ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավագ լեյտենանտը փրկեց զինվորի կյանքն ու զոհվեց. հերոս Տիգրան Պողոսյանի ծննդյան օրն է 02/21/2017 10:20 | ԼՐԱՀՈՍ
Ապրիլյան պատերազմի հերոս, ապրիլի 26-ին Մարտակերտում զոհված ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյանի ծննդյան օրն է: Տիգրանի եղբայրը՝ Տարոն Պողոսյանը, ասում է, որ այս ամիսների ընթացքում շարունակել է ապրել՝ գիտակցելով մի բան. նա հերոսի եղբայր է: Հենց այդ միտքն է ապրեցրել ու ստիպել առաջ նայել:
«Ինչպես են իսկական, լավ եղբայրները լինում միմյանց հանդեպ, այդպիսի եղբայրներ էինք՝ ամեն հարցում իրար աջակցող: Տիգրանը շատ բարի էր, դպրոցում շատ էին սիրում նրան, օրինակելի ու պարտաճանաչ էր, միայն լավ արարքներով էր աչքի ընկնում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է հերոսի եղբայրը: Տիգրանը սիրել է երգել, միառժամանակ հաճախել է երաժշտական դասերի: Դպրոցական տարիներին նաեւ զբաղվել է բռնցքամարտով եւ կարատեով: Թեպետ հերոսն ուներ տարբեր նախասիրություններ, բայց ամբողջ կյանքի համար մեկ հստակ ուղղություն էր ընտրել, որոշել էր՝ զինվորական է լինելու:
«Սովորեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, որը եղբորս մեջ հայրենիքի մասին պատկերացումներն ավելի ամրապնդեցին: Դեռ փոքրուց ասում էր, որ հայրենիքի պաշտպան է դառնալու ,ամբողջությամբ նվիրվել էր զինվորական գործին: Ինստիտուտն ավարտելու օրը լրագրողի հետ զրուցելիս ասել էր՝ սպան զինվորի ավագ ընկերն է ու միշտ նրա կողքին պետք է լինի: Ավարտեց ուսումը, ստացավ սպայական կոչում ու պայմանագրային ծառայության անցավ Մարտակերտում որպես հրաձգային վաշտի հրամանատար»:
Տիգրանի խոսքով՝ եղբոր հերոսական մարտական ուղու մասին փաստում են հենց նրա զինվորները, բոլորը, ովքեր երբեւէ ծառայել են հերոսի հետ: Լեյտենանտ Պողոսյանի անունը կհայտնվեր ապրիլյան պատերազմում հաղթանակած կենդանի հերոսների ցանկում, սակայն ապրիլի 26-ին՝ մարտական դիրքում հերթափոխ իրականացնելու ժամանակ, թշնամու հրթիռակոծման հետեւանքով զոհվեց նա՝ մարմնով պաշտպանելով իր զինվորին: Ինչպես նա էր ասել՝ «սպան զինվորի ավագ ընկերն է», հենց այսպես նա եւս մեկ անգամ ապացուցեց զինվորների հանդեպ իր անսահման նվիրվածությունը:
«Զինվորներն են պատմում, որ եղբայրս ամեն պահի իրենց հետ է եղել: Կողքի դիրքն էլ Արմենակ Ուրֆանյանի դիրքն էր: Քառօրյա պատերազմի ժամանակ թեթև վիրավորվել էր, ոչ ոքի չէր ասել այդ մասին, ես շատ ավելի ուշ եմ իմացել, բայց ինձ էլ ասել էր, որ ոչ ոքի չասեմ՝ նույնիսկ ընկերուհուն: Շուտ ապաքինվեց ու նորից շարք վերադարձավ: Ուղղակի բառերով չեմ կարող արտահայտել, թե ինչ նվիրված զինվորական է եղել եղբայրս: Մի անգամ նույնիսկ իր դիրքում ստուգումներ անցկացնելուց հետո Տիգրանին լավագույն հրամանատար են ճանաչել, շատ ամուր է պահել դիրքը, որն էլ հենց իր անունով են կոչել: Եղբայրս ուրիշ էր, հենց հերոսի նման էլ կռվեց ու ցույց տվեց, թե ովքեր են զինվորներն իր համար: Շատ բաներ անգամ եղբորս մասին չեմ էլ իմացել, գնացել եմ իր զորամաս, այնտեղ ինձ պատմել են: Ավագ լեյտենանտի կոչումն էլ մայիսին հետմահու ստացավ»,- հպարտորեն ներկայացնում է եղբայրը՝ շեշտելով, որ զինվորներն էլ միշտ հիշում են իրենց հրամանատարին ու հաճախ այցելում հարազատներին:
Հերոսի եղբայրը նաեւ տեղեկացրեց, որ այսօր՝ ժամը 13:00-ին, Հոռոմ գյուղի մշակույթի տանը կանցկացվի հերոսի հիշատակին նվիրված միջոցառում:
Սյուզի Մուրադյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/16/2024 08:41 Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:30 Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:26 Իշխանությունը սարսափած է արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած պայքարից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:20 ՔՊ-ականները ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շխումները դարձել են օնլայն․ «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:16 Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»
- 05/16/2024 08:12 Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը