Թեմաներ
Ուրբաթ 05 / 17 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/16/2024   23:56 Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ 05/16/2024   23:52 Հայկական կողմը չի խնդրել ՌԴ սահմանապահները մնան հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին․ Արմեն Գրիգորյան 05/16/2024   23:46 Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ 05/16/2024   23:42 Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը 05/16/2024   23:37 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 05/16/2024   23:23 Թափանցիկությունն ու հրապարակայնությունն այս կառավարության համար հիմնարար խոչընդոտ է․ Թաթոյան 05/16/2024   23:08 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/16/2024   23:02 65-ամյա տղամարդը հայտնաբերեցին Մեծամոր քաղաքում 05/16/2024   22:38 Ռուսաստանն ու Չինաստանը կարող են ջրածնով աշխատող ավտոմեքենաների արտադրություն հիմնել 05/16/2024   22:22 Ալափարսում վթարից հետո ավտոմեքենաները հայտնվել են ձորակում 05/16/2024   22:08 Իշխանություններն անհանգստացած են Բագրատ Սրբազանի առաջնորդությած շարժումից, փորձում են պառակտել․ Իշխանյան 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/16/2024   21:58 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց անվանի գիտնական, բարերար Նուբար Աֆեյանին 05/16/2024   21:52 Միրզոյանը ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   21:30 Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե անգամ մենակ էլ մնամ էս հրապարակում․ Բագրատ Սրբազան 05/16/2024   21:19 Ականատեսները պատմել են Ֆիցոյի դեմ մահափորձի մանրամասները 05/16/2024   21:07 ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ 05/16/2024   21:02 Շատ մեծ հանրահավաք կլինի՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու իրենց հանգրվանին․ շարժման առաջնորդ 05/16/2024   20:56 Հայաստանի ժուռնալիստների միության ահազանգն իրավապահներին, միջազգային կառույցներին, կոչը՝ լրագրողներին 05/16/2024   20:49 Պատասխան են տալու Արցախի կորստի համար․ Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. Վիտալի Բալասանյան 05/16/2024   20:47 Ոստիկանության գործողություններից տուժած լրագրողների դեպքերը պատշաճ քննության առարկա կդարձվե՞ն 05/16/2024   20:45 Մեր երկիրը կորցնում է շուրջ 1100 հեկտար տարածք. դատապարտում ենք գիշերային կապիտուլյացիոն գործարքը. Վահագն Մելիքյան (տեսանյութ) 05/16/2024   20:38 Խնդիրը ծագել է Տավուշում, բայց լուծումն այնտեղ չէ. Շարժման առաջնորդ 05/16/2024   20:35 Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան 05/16/2024   20:32 Սյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է 05/16/2024   20:20 Էրդողանը Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը «պատմական հնարավորություն» է անվանել 05/16/2024   20:08 Երևանը պատրաստ է ընդլայնել Քիշնևի հետ գործակցությունը. նախապատրաստվում է փոխգործակցության համաձայնագիր 05/16/2024   19:54 Մեր հաշվարկով 16 հեկտար ավել հող է անցնում իրենց, թուրքերն անգամ իրենց ամենալավ երազում չէին կարող տեսնել, որ դրանք իրենցը կլինեն. Կիրանցի բնակիչ 05/16/2024   19:43 Չինաստանը պետք է ընտրություն կատարի Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ. Պետդեպ 05/16/2024   19:37 ՄԻՊ-ն առ այժմ զերծ է մնում Կիրանց մեկնել՝ կիրանցեցիների հետ հանդիպման 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   19:07 Ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա. 05/16/2024   19:01 Արդեն կասկածից վեր է, որ այս հակաիրավական գործընթացը լրջագույն հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Դիվանագիտական համահայկական խորհուրդ 05/16/2024   18:56 Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղություն հաստատելու նպատակով են սա անում. Ոսկեպարցի 05/16/2024   18:53 Գնել Սանոսյանի հայրն ու երկու եղբայրները տարիներ շարունակ աշխատել են ՌԴ-ում, առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են․ խոսնակը՝ Սանոսյանի դղյակի մասին 05/16/2024   18:46 ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ 05/16/2024   18:36 Քաղաքացին անվնաս հայտնաբերվել է 05/16/2024   18:31 Վարչապետն ընդունել է ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությանը 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   18:18 Մեզ ասում են, թե մեր սեփականության վկայականները կեղծ են. Կիրանցի կին (տեսանյութ) 05/16/2024   18:17 Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս. Թաթոյան 05/16/2024   17:56 Լարված վիճակ Կիրանցում. բնակիչները փակել են միջպետական ճանապարհը 05/16/2024   17:39 Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին 05/16/2024   17:36 SOTA լրատվամիջոցների գործունեությունը ՌԴ տարածքում անցանկալի է ճանաչվել 05/16/2024   17:16 Ալեն Սիմոնյանը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/16/2024   16:56 Վարչապետն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/16/2024   08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ» 05/15/2024   12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան

Ապրիլյան պատերազմի հերոս Աղասի Ասատրյանի ծննդյան օրն է 02/23/2017   11:30  |  ԼՐԱՀՈՍ

Ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված հետախույզ Աղասի Ասատրյանի ծննդյան օրն է: Երկու քույրերի՝ Հռիփսիմե եւ Ռիտա Ասատրյանների համար Աղասին միշտ եղել է շատ հոգատար եղբայր, ով ամեն հարցում կանգնած էր նրանց կողքին: Հռիփսիմեն դպրոցական տարիներին չարաճճիության հետեւանքով ստացված կոտրվածքներով է հիշում եղբորը:

«Աղասին շատ աշխույժ էր, ամեն տեղ, ամեն ինչում կար, մշտապես վազքի մեջ էր: Դրա հետ մեկտեղ եղբայրս շատ դրական մարդ էր, շատ ընկերասեր. երբ ընկերներին, նրանց ընտանիքներին ինչ-որ բանով օգնելու կարիք կար, միշտ պատրաստ էր: Շատ լավ եմ հիշում մեր մանկության օրերը, մեր խաղերը, այն, որ միշտ մի զբաղմունք ստեղծում էինք, որ օրերը լավ անցնեին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում վերհիշում է հերոսի քույրը:

Նա պատմում է, որ Աղասին ծառայության անցավ մեծ ոգեւորությամբ, միշտ ասում էր՝ «ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը». «Ոչ մի անգամ ծառայությունից հետ չի կանգնել, միշտ ցանկացել է գնալ բանակ, ասում էր՝ մյուս տղաներից ինչո՞վ եմ պակաս, որ չգնամ: Երբ զանգում էինք, ասում էր՝ ամեն ինչ լավ է, ոչնչի կարիք չունի: Աղասին առհասարակ հարմարվող էր, հենց նոր շրջապատ էր մտնում, միանգամից մարդկանց սիրտը գրավում էր, բանակային միջավայրին էլ շատ շուտ հարմարվեց: Բոլորը նրան սիրում էին. Աղասին կա՛մ փոքր, կա՛մ մեծ եղբայր էր: Ավարտել էր Մասիսի գյուղատնտեսական քոլեջը, մի նպատակ ուներ՝ բանակից գալ ու Երեւանում բարձրագույն կրթություն ստանալ»:

Հռիփսիմեն Աղասիի հետ վերջին անգամ խոսել է մարտի 31-ին, երբ եղբայրը պատրաստվում էր բարձրանալ դիրքեր, ասել էր, որ տեղ հասնելուն պես զանգի կամ գրի:

«Ապրիլի 2-ն էր, հիշում եմ՝ դրսում ուժեղ անձրեւ էր գալիս, մենք էլ շատ անհանգիստ էինք, Աղասիից լուր չունեինք: Սրան-նրան էինք զանգում, որ գոնե մի բան իմանայինք, քեռուս սկզբում ասել էին, որ Մասիսից ոչ մի զոհ կամ վիրավոր չկա, մի փոքր հանգստացել էինք, բայց դե ապրիլի 4-ին արդեն մեզ ասացին: Չգիտեմ՝ այս պատերազմը ամբողջ ազգի համար էր մեծ ցավ, բայց ես երեւի միշտ էլ եղբորս կսպասեմ, որ գա, դուռը բացի, ժպտա ու ասի՝ ես եկել եմ: Հիմա էլ, որ զինվորի եմ հանդիպում, նրա մեջ եղբորս եմ տեսնում, ուզում եմ մոտենալ, գոնե բարեւել ու հարցնել՝ ինչպես է»,-նշում է քույրը:

Վլադիմիր Խեչոյանի հետ Աղասին անցկացրել է մանկության, պատանեկության լավագույն տարիները, միասին սովորել են, ծրագրեր կազմել ապագայի համար, միասին նախապատրաստվել ծառայության:

«Եթե ինչ-որ մեկին նվիրվում էր, ապա մինչեւ վերջ, շատ բաների դեմ գնալով ամեն ինչ կաներ այդ մարդու համար: Հիշում եմ մեր խոսակցությունը. մինչ բանակ գնալը բակում ֆուտբոլ էինք խաղում, երկուսս էլ ասում էինք, որ հաստատ Արցախ ենք գնալու: Ինչ-որ մի բան հուշում էր, որ միասին ենք գնալու: Ես երեք օր շուտ գնացի: Նրան ասացի, որ փոխի օրը, ինձ հետ գա, ասաց՝ լավ նշան չէ: Ես Հադրութում էի, Աղասին՝ Թալիշում: Չնայած կարեւորը դա չէր, շատ ավելի կարեւոր էր, որ երկուսս էլ լավ էինք տրամադրված: Աղասին ուզում էր գալ, իր տունը կառուցել, գործը կիսատ թողեցինք ու գնացինք բանակ, ես եկա ու հիմա էլ օգնում եմ, որ շինարարությունը ավարտին հասցվի»,-պատմում է Վլադիմիրը:

Ընկերները մշտական կապ էին պահպանում անկախ նրանից, որ ծառայում էին Արցախի տարբեր շրջաններում: Վլադիմիրը ասում է, որ եղբայր չունի, բայց Աղասին նրա համար եղբայր էր:

«Մենք շատ էինք վստահում իրար: Գիտեք, ես, իրոք, այսքան տարիների ընթացքում Աղասիի նման մարդ չեմ հանդիպել, անչափ անկեղծ էր: Չնայած կատակասեր էր, բայց մեկ-մեկ, որ կատակում էի, փոքր երեխայի պես նեղանում էր ու գնում, չէինք բարիշում, մինչեւ չգնայի, չհամոզեի»,- հիշում է Վլադիմիրը, ով ընկերոջ հետ պատահածի մասին իմացել է շատ ուշ՝ դեպքից երկու ամիս անց: Համացանցում պատահաբար կարդացել ու անմիջապես զանգել է տուն:

«Եթե իմանայի, հաստատ կփախչեի ու կգայի: Ինձնից թաքցրել են, կարդացի ու չէի հավատում, նույնիսկ կողքիս զինվորին եմ տվել, որ մեկ անգամ էլ նա կարդա: Զանգեցի տուն, ծնողներս ասացին՝ այդպիսի բան չկա, Աղասին արձակուրդ է գալու, ես էլ ասացի՝ ինչ եք խոսում, ինչ արձակուրդ: Զանգեցի քրոջս, չխաբեց, ճիշտն ասաց»:

Վլադիմիրը շատ բաներ է հասկացել պատերազմի ընթացքում, բայց չի ուզում, որ այն երբեւէ վերսկսվի. «Իրոք չէինք պատկերացնում, որ նման բաներ կարող են լինել, բայց եղան: Այդ պահին դու ոչնչի մասին չես մտածում, պարզապես չես ուզում, որ դա քեզնից այն կողմ անցնի, որովհետեւ քո հետեւում հայրենիքն է, ժողովուրդը, ընտանիքդ ու ընկերներդ: Ես իմ ընկերոջը իր լավ բնավորությամբ կհիշեմ: Մի քանի օր առաջ Աղասիին երազումս տեսա: Հենց այնպիսին էր, ինչպիսին ես հիշում եմ նրան: Գնացել էի զորամաս նրան տեսնելու ,հետո չգիտեմ՝ ինչպես հայտնվեցի նրանց տանը: Հեռախոսով խոսում էի նրա հետ, ասում էի՝ Աղասի, անպայման պետք է գաս, որ ծնունդիդ ներկա լինես, ինձ ասում էր՝ փող չկա: Ես խոստացա, որ կուղարկեմ ու նորից պնդում էի, որ պարտադիր պիտի գա: Այդտեղ երազս ընդհատվեց»:


Սյուզի Մուրադյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:20 21/02/2017  |  ԼՐԱՀՈՍԱվագ լեյտենանտը փրկեց զինվորի կյանքն ու զոհվեց. հերոս Տիգրան Պողոսյանի ծննդյան օրն է
18:20 17/02/2017  |  ԼՐԱՀՈՍԱյսօր ապրիլյան պատերազմում զոհված Վլադիմիր Նարինյանի ծննդյան օրն է
10:30 15/02/2017  |  ԼՐԱՀՈՍՔառօրյա պատերազմի հերոս Գրիգոր Հարությունյանի ծննդյան օրն է
11:59 14/02/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԱպրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից ԼՂՀ բնակչության և զինծառայողների իրավունքների խախտումների փաստով հայ իրավապաշտպանների խումբը դիմել է ՄԻԵԴ
10:32 10/02/2017  |  ԼՐԱՀՈՍԱպրիլյան պատերազմի հերոս Նորիկ Գասպարյանի ծննդյան օրն է. մարտական ընկերը նրան կհիշի ժպիտը դեմքին
13:58 06/02/2017  |  ԼՐԱՀՈՍԼույս է ընծայվել «Հուշամատյան ոգեկոչման» գիրքը
11:09 28/01/2017  |  ԼՐԱՀՈՍԱպրիլյան պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
12:17 21/01/2017  |  ԼՐԱՀՈՍԱպրիլյան պատերազմի հերոս Գոռ Կիրակոսյանի ծննդյան օրն է
11:29 19/01/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԱպրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ռաֆիկ Հակոբյանի ծննդյան օրն է
11:28 17/01/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունՈր ասում են դիրքի թասիբ, Մերուժանի մասին է. Հերոս Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]