ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկազի թևերն ընկած իջեցրել են աստիճանահարթակով՝ ասելով, թե Հայկազը լավ չի զգում իրեն. Վկայի ցուցմունքից 02/13/2017 19:29 | Դատական ռեպորտաժներ
2015թ. հունվարի 29-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեց վկա Արթուր Կարապետյանը:
Ըստ վկայի՝ ինքը նորմալ հարաբերություններ է ունեցել գործով ամբաստանյալների, ինչպես նաև մյուս տուժողների հետ: Նշենք, որ վկա Արթուր Կարապետյանը և գործով ամբաստանյալ Գնել Թևոսյանը միևնույն ննջարանում են քնել։
Դեպքի նախորդ օրը՝ Հայոց բանակի տոնի առթիվ, իրենք Օպերա են գնացել՝ համերգի, իսկ վերադառնալուց ժամեր անց, ինչպես նշեց վկան, գնացել են քնելու: Սակայն քնելու գնալուց առաջ Կարապետյանը կուրսանտ Հովիկ Հովհաննիսյանի հետ պայմանավորվել է գիշերը պարապեն, քանի որ անբավարար գնահատական են ունեցել:
Ըստ վկայի՝ Հովհաննիսյանն արթնացրել է իրեն գիշերը և մարտկոցի միջանցքում միասին պարապել են: Նրանց հետ է եղել նաև Նորիկ Սահակյանը: Վկան դեպքի օրվա հետ կապված մանրամասները դժվարությամբ էր մտաբերում:
Ուստիև նրա ցուցմունքներում առկա էական հակասություններով պայմանավորված մեղադրող դատախազների միջնորդությամբ հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները: Իսկ նախաքննության ընթացքում վկան հայտնել է, որ Հովհաննիսյանն իրեն քնից արթնացրել է ժամը 01։30-ի սահմաններում։ Գիշերը՝ միջանցքում դաս սովորելու ընթացքում, ցանկացել են սուրճ խմել, սակայն սրճեփն անսարք է եղել, ինչը որձել են նորոգել, սակայն չի հաջողվել: Միջանցքում դաս սովորելիս է եղել նաեւ Ն.Սահակյանը։ Ժամը 03.00-ի սահմաններում, վկայի պնդմամբ, գնացել է քնելու:
Այդ ընթացքում վկայի խոսքով՝ ինքը միջանցքից բացակայել է մի քանի անգամ, ընդհանուր առմամբ 10 րոպե ժամանակային տևողությամբ:
Նախաքննության ընթացքում վկան նաև նշել էր, որ լվացարանում գտնվելու ընթացքում ձայնել է լսել և, դռանը մոտենալով, Հովիկ Հովհաննիսյանին հարցրել է, թե ինչ ձայներ են, վերջինս էլ պատասխանել է, որ Հայկազի թևերը ընկած իջեցնում էին աստիճանահարթակով և որ Նորիկը Հովիկին ասել է, որ Հայկազն իրեն լավ չի զգում:
Վկան նաև հայտնել էր, որ դասն ավարտելուց հետո գնացել է քնելու եւ այդ ժամանակ Նորիկը միջանցքում չի եղել, իսկ արդեն հաջորդ օրն առավոտյան, երբ արթնացել են՝ Գնել Թևոսյանը ննջարանում է գտնվել, սակայն «ռազվոդին» չի մասնակցել:
Վկան նաև հայտնել էր, որ Գնել Թևոսյանը հաճախակի է բացակայել զորամասից. քանի որ նույն ննջարանում են քնել՝ այդ մասին տեղյակ է եղել:
Նա շաբաթ և կիրակի օրերին տուն է գնացել, բացի այդ՝ եղել է նաև այնպես, որ ճաշին էլ ներկա չի գտնվել: Այս ամենը, ըստ վկայի, Գնելի հոր միջոցով է տեղի ունեցել:
Նախաքննության ընթացքում վկային հարց էր ուղղվել առ այն, որ տվյալներ են ձեռք բերվել, որ վկան տեսել է, թե ինչպես են Հայկազ Բարսեղյանին թևերն ընկած իջեցնում, ինչին նա բացասական պատասխան է տվել:
Նա կրկին դատարանում պնդեց, որ չի տեսել, և այդ մասին իրեն հայտնել է Հովիկը, ով չի նշել, թե ովքեր են Հայկազի թևերն ընկած իջեցրել աստիճանահարթակով:
Դատարանում վկան ասաց, որ երբ արթնացել է և գնացել է միջանցք՝ պարապելու, Գնելը ննջարանում չի նկատել։
Նշենք, որ այս հարցի վերաբերյալ վկայի նախաքննական ցուցմունքներում որևէ գրառում չկար, իսկ դատարանում իր հայտարարությունից հետո հնչեցված հարցերին նա մեկը մյուսից տարբերվող պատասխաներ տվեց՝ սկզբում ասաց, որ չի նկատել, հետո թե ննջարանում լուսավորություն չի եղել, իսկ վերջում ասաց թե չի կարող վերհիշել Գնել Թևոսյանը ննջարանում գտնվել է, թե ոչ:
Վկան փոքր ինչ կաշկանդված էր, նա որպես պարզաբանում ասաց, որ չի կարողանում մտքերը հավաքել:
Ամբաստանյալ Նորիկ Սահակյանի հարցերին էլ, թե չի հիշո՞ւմ, որ միասին սուրճ են խմել, պատշգամբում գտնվել են, ծխել են, իր մոտ հեռախոս է եղել, թե ով է իրեն նկարել: Այս բոլոր հարցերին վկան պատասխանեց որ չի հիշում:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 20-ին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/02/2024 08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ»
- 05/02/2024 08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»
- 05/02/2024 07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
- 05/02/2024 07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
- 05/02/2024 07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- 05/01/2024 17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն