Թեմաներ
Կիրակի 05 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով 05/19/2024   10:31 Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը 05/19/2024   10:18 Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ 05/19/2024   10:03 Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   21:15 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, տղամա՞րդ չեք, խոսեք․ Սրբազան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   20:33 Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան 05/18/2024   20:26 Բագրատ Սրբազանը դիմեց ԱԱԾ-ին, որպեսզի թույլ տան այցելի օդանավակայանում հացադուլի անող Լեո Նիկոլյանին 05/18/2024   20:16 Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան 05/18/2024   20:10 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   19:57 Գուցե ոմանց համար անհասկանալի լինի, ոմանց համար անընդունելի, բայց այս ճանապարհը անբեկանելի է․ Բագրատ Սրբազան 05/18/2024   19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/18/2024   19:21 Պահեստազորի սպաները ներկա են եղել Սրբազանի հետ հանդիպմանը 05/18/2024   18:55 Ադրբեջանի պահանջները բոլորը կատարում են եռանդով ու մի բան էլ վատ սցենարով. Դանիելյան 05/18/2024   18:17 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի» 05/18/2024   17:46 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Տավուշ, բայց ոչ՝ Կիրանց, այլ ներկա լինելու խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:44 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 05/18/2024   17:33 Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:25 Հաշտությունը չի ենթադրում լղոզված վիճակ. Բագրատ Սրբազան 05/18/2024   17:13 Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 05/18/2024   16:51 Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   16:01 Բագրատ սրբազանն հանդիպում է զինվորականների հետ. ուղիղ 05/18/2024   15:56 Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը 05/18/2024   15:50 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը 05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնել, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ 05/18/2024   15:22 Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները 05/18/2024   15:14 Հայաստանի իշխանությունները հանձնել են էական դիրքեր՝ Հայաստանն ավելի խոցելի դարձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի համար, վտանգվում է բնակչությունը. Ձյունիկ Աղաջանյան 05/18/2024   14:49 Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել 05/18/2024   14:38 ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ» խմբակցությունը կանեն ամեն ինչ՝ սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար. Մամիջանյան 05/18/2024   14:25 Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ. ուղիղ 05/18/2024   14:12 Պաշտոնական որոշում չկա․ Բագրատ սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին 05/18/2024   14:06 Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ 05/18/2024   13:57 Ըստ էության Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց Տավուշով Իջևան, Վանաձոր և Լոռի մտնելու. Վրթանեսյան 05/18/2024   13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 05/18/2024   13:16 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին դառել է նույն դևը. Իշխան Գեւորգյան 05/18/2024   12:55 Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին 05/18/2024   12:45 Այս համագործակցությունն անհաղթելի է. Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է երևանյան պատվիրակության անդամներին 05/18/2024   12:40 Առերևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/18/2024   12:31 «Մեդիահաբի» լրագրող Նարե Գնունին տուժող է ճանաչվել 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   14:11 Ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում․ արքեպիսկոպոս 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ) 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին

ՔԿՀ-ներում գտնվող անձանց կողմից կատարվել է ավելի քան 150 մլն դրամի հափշտակություն. ՔԿ 02/13/2017   19:39  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։

Օրակարգում ընդգրկված է եղել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գտնվող կալանավորված եւ դատապարտված անձանց կողմից խարդախությամբ հափշտակություններ կատարելու վերաբերյալ հարցը, որի քննարկմանը հրավիրվել եւ մասնակցել  է նաեւ ՀՀ ԱՆ ՔԿ վարչության պետ Արթուր Օսիկյանը։

ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ կատարված ուսումնասիրությունների համաձայն` մի շարք բազմադրվագ խարդախություններ կազմակերպվում եւ իրականացվում են ՔԿՀ-ներում պահվող անձանց կողմից։

Այսպես՝ 2016 թվականին հանրապետությունում գրանցվել է խարդախությամբ գույքի եւ գումարի հափշտակության 964 դեպք, որոնցից 106-ը (դրանցից 3-ը՝ շորթում), ձեռք բերված ապացույցների համաձայն,  կազմակերպվել և իրականացվել է քրեակատարողական հիմնարկներում պահվող  դատապարտյալների կամ կալանքի տակ գտնվող  անձանց կողմից: Վերջիններիս կողմից քաղաքացիներին և իրավաբանական անձանց պատճառված գույքային վնասը, նախնական տվյալներով, գնահատվում է մոտ 150 մլն դրամ:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խարդախությամբ, վստահությունը չարաշահելու միջոցով մի շարք հափշտակություններ կատարվել են ՔԿՀ-ներում գտնվող կալանավորված անձանց կամ պատիժը կրող դատապարտյալների կողմից, որտեղ պետք է ապահովվեր նրանց մեկուսացվածությունը, սահմանափակվեր նոր հանցագործություններ կատարելու հնարավորությունը, բայց պարզվում է, որ անգամ նման պայմաններում շարունակում են կատարել մի շարք հանցագործություններ, այդ թվում` խարդախություններ: ՔԿՀ-ում գտնվելով կարողանում են կապ հաստատել տարբեր իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ, ձեռք բերել նրանց վստահությունը եւ չարաշահել այն՝ պատճառելով զգալի գույքային վնաս։ Քրեական գործերով բացահայտվել են նման բազմաթիվ դեպքեր եւ պետք է միջոցներ ձեռնարկել ոչ միայն հանցագործությունները բացահայտելու, այլեւ դրանք կանխելու ուղղությամբ»,- ասել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։

ՔԿ վարույթում քննվող քրեական գործերով ձեռք բերված փաստական տվյալները վկայում են, որ խարդախությունները կատարվել են տարբեր եղանակներով՝  հիմնական միջոցը  բջջային հեռախոսներն են, որոնցով  առանձին կալանավորված եւ դատապարտված անձինք հնարավորություն են ունեցել օգտվելու ինտերնետային  կապից: Վերջիններս իրենց հանցավոր մտադրություններն իրականացնում եւ ավարտին են հասցնում  ազատության մեջ գտնվող հանցակիցների միջոցով:         

ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների վարույթում գտնվող քրեական գործերի ուսումնասիրություններից պարզվել է նաև, որ բացի վերը նշված արդեն իսկ բացահայտված 106 դեպքից, հափշտակության եւս 100 և ավել դեպքերով  տուժողների հետ առերեւույթ հանցագործություն կատարած անձինք կապ են հաստատել բջջային հեռախոսների միջոցով, որոնց զանգերը սպասարկվել են ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկների մոտ տեղակայված ալեհավաքների կողմից։ Նախնական տվյալները վկայում են, որ դրանք ևս ամենայն հավանականությամբ կատարվել են քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց կողմից, եւ բացահայտման ուղղությամբ  կատարվում են համապատասխան քննչական եւ դատավարական այլ գործողություններ։ Անհրաժեշտ է նկատել, որ մեր քաղաքացիները բավական պարզունակ իրավիճակներում են ընկնում հանցավորի ստեղծած ծուղակը՝ արդյունքում կրելով լուրջ նյութական վնաս:

Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց կողմից հեռախոսների կամ ինտերնետային կապի միջոցով կազմակերպված և իրականացրած հանցագործությունները չեն սահմանափակվում միայն խարդախություններով և շորթումներով.  բազմաթիվ քրեական գործերի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ նրանց կողմից նույն տեխնիկական միջոցների օգտագործմամբ կազմակերպվել և իրականացվել են նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր:

Խորհրդակցության արդյունքում ՀՀ ՔԿ նախագահը տվեց մի շարք հանձնարարականներ՝ այս հանցատեսակի քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ՝ միաժամանակ կարեւորելով հանրային իրազեկումն ու քաղաքացիների տեղեկացվածության մակարդակի բարձրացումը։ ՀՀ ԱՆ ՔԿՎ ներկայացուցիչների հետ համատեղ վերլուծվեցին նպաստող պայմաններն ու պատճառները, եւ ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ՝ տեղեկատվության փոխանակումը բարելավելու, առանձին դեպքերում աշխատանքային քննարկումներ ծավալելու վերաբերյալ, որոնք թույլ կտան բարելավել նախեւառաջ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից նախականխիչ գործողությունների իրականացման, ինչպես նաեւ բացահայտումների արդյունավետությունը։       

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:46 30/11/2016  |  ԼՐԱՀՈՍՊրոֆեսիոնալ աշխատանքի համար ՔԿ նախագահը պարգևատրել է քննիչին և ոստիկանության աշխատակցին (Լուսանկարներ)
17:12 24/11/2016  |  ԼՐԱՀՈՍՄենք ոչ թե խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին, այլ ուղղակի աշխատում ենք այդ ուղղությամբ. Աղվան Հովսեփյան
16:36 21/10/2016  |  Քրեական խրոնիկոնՓախուստ դատարանից. պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայությունն անփույթ կատարելու վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատախազին
17:36 06/10/2016  |  ԼՐԱՀՈՍՎերականգնվել է պետությանը պատճառված վնասի 93.6%-ը. ՔԿ
18:16 30/08/2016  |  Քրեական խրոնիկոնՔննչական կոմիտեն կոչ է անում քաղաքացիներին՝ ցուցաբերել զգոնություն
17:15 11/07/2016  |  ԼՐԱՀՈՍՏեղեկատվական բազաների ստեղծումը միտված է օգնելու քննիչներին՝ բարձրացնել քննության որակը. Աղվան Հովսեփյան
21:36 28/06/2016  |  ԼՐԱՀՈՍՏեղի ունեցավ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նոր վարչական շենքի բացման արարողությունը (լուսանկարներ)
09:07 21/06/2016  |  ՄամուլՆախարարության բաժնի պետի որդին ազատազրկվեց. «Ժողովուրդ»
18:03 08/06/2016  |  ԼՐԱՀՈՍԱվան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժինը նոր պետ ունի
17:46 23/05/2016  |  ԼՐԱՀՈՍՀանդիպում ՀՀ քննչական կոմիտեում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]