ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերին Լարսը, այդուհանդերձ, այլընտրանք չունի. «Իրազեկ քաղաքացիների միավորում» 01/30/2017 17:57 | Վերլուծություններ
«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը վերլուծել է Լարսի անցակետի խնդիրը՝ հիշեցնելով, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 26-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարեց ռուսական և վրացական կողմերի հետ քննարկել և մինչ մարտի 1-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ:
Ինչպես նշվում է կառավարության մամլո ծառայության հաղորդագրությունում, հանձնարարությունը տրվել է՝ «հաշվի առնելով բանակցությունները Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ և Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհահատվածում եղանակային պայմաններով պայմանավորված թողունակության սահմանափակումները»։
Միայն Վրաստանով
Փաստ է, որ ցամաքային ճանապարհով Հայատանը Ռուսաստանի հետ կարող է կապվել ամենակարճը Վրաստանի ճանապարհով։ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ կայացնելու տարբերակը, ցավոք սրտի, չի էլ կարող քննարկվել։ ՀՀ-ից ՌԴ տանող այլ ճանապարհները կնմանվեն շուրջերկրյա ճամփորդությունների։ Ուրեմն, մնում է միայն Վրաստանը, որի տարածքով էլ հայկական բեռնատարները մտնում են Ռուսաստան՝ անցնելով Վերին Լարսի անցակետը։
Իսկ ահա դեպի Վերին Լարս տանող լեռնային ճանապարհը բնակլիմայական պատճառներով տարեկան մի քանի ամիս փակ է լինում: Վրաստանի տարածքով Ռուսաստան հասնելու մյուս ճանապարները, կարող ենք ասել, որ քաղաքականապես անգործունակ են։
Աբխազական երկաթուղին վերաբացելու հնարավորության մասին խոսվել է 2013 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին՝ 2012-ին, երբ Վրաստանում իշխանության էր եկել Բիձինա Իվանիշվիլիի կառավարությունը և ակնկալիքներ կային, թե ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում կարող է լուծվել նաև այդ խնդիրը։ Մասնավորապես, աբխազական երկաթուղին վերաբացելու մասին այն ժամանակ հայտնել էր վրաց վերաինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին, ում կարծիքով, անթույլատրելի է, որ Աբխազիան տրանսպորտային ուղիներով և տնտեսապես կապված լինի բացառապես Ռուսաստանին։ Ըստ այն ժամանակվա վրացական դիրքորոշման, ավելի լավ էր հաղորդակցություն սահմանել Աբխազիայի հետ և այդ կերպով ինտեգրել անջատողական շրջանը Վրաստանին։
Անհույս է
Դա, սակայն, տեղի չունեցավ, քանի որ պաշտոնական Թբիլիսին մինչ այժմ չի համաձայնվում բացել Աբխազիայի հետ սահմանը և այդկերպ ջուր լցնել իր տարածքային ամբողջականությանը սպառնացող ջրաղացին։
Դրա փոխարեն վրացական գնացքները բարեհաջող Ռուսաստան են հասնում Ադրբեջանի տարածքով: Այլ կերպ ասած, Աբխազական երկաթուղու փակ լինելուց Վրաստանի տնտեսույթունը շատ չի տուժում… Ի տարբերություն Հայաստանի տնեսության (քանի որ հայ գործարարները չեն կարող Ադրբեջանով հասնել Ռուսաստան):
Իսկ աբխազական երկաթուղու վերաբացումը ներկա փուլում միմիայն Մոսկվայի եւ Թբիլիսիի խնդիրն է, ինչը նաև նախագահ Սերժ Սարգսյանն է խոստովանել 2014 թվականի հունիսին։
Նույնն է վիճակը նաև Հարավային Օսիայի դեպքում։ Ավելի պարզ լինելու համար, վրաց-հարավօսական սահմանը կարելի է անվանել «շփման գիծ», ինչը արդեն բավականին պարզ ցուցադրում է այդ սահմանով հայկական բեռների տեղափոխման անհնարինությունը։
Անհնարինության մասին են վկայում նախկինում այս մասին արված հայտարարություններն ու դրանց արդյունքները։ Հիշենք թեկուզ 2016 թվականի հունիսին այն ժամանակվա տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հայտարարությունները, թե հայ-վրացական բանակցություններ են ընթանում Վերին Լարսին այլընտրանք գտնելու վերաբերյալ։ Ինչպես հայտնի է, այդ բանակցությունների մասին ուրիշ ոչինչ էլ հայտնի չդարձավ, փոխարենը՝ որոշ ժամանակ անց վերաբացվեց սողանքի պատճառով փակված Լարսն ու կյանքը շարունակեց հոսել սովորականի պես։
Սև ծովը
Իհարկե, դիտարկելով այս տարբերակները ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, վարչապետի հանձնարարության համաձայն ՝ կարող է դիտարկել ծովային ուղիները, միայն թե՝ դա արդեն յուրացված տարբերակ է, մշտապես օգտագործվում է և որևէ նորություն իրենից չի ներկայացնում. հայկական բեռները հասնում են վրացական նավահանգիստ, բարձվում լաստանավ, հասնում Ռուսաստան ու շարունակում ճանապարհը ցամաքով։ Սակայն դա շատ դանդաղ է ու թանկ:
Նման պայմաններում անհասկանալի է, թե ինչու է Կարեն Կարապետյանը այսպիսի անիրատեսական հանձարարություններ տալիս նախարարին, այն էլ՝ սահմանելով հստակ ժամանակացույց մինչ մարտի 1-ը։
Հնարավոր է, իհարկե, որ նախարարը գտնի որևէ էքստրաօրդինար տարբերակ, որի մասին դեռևս ոչ ոք գլխի չի ընկել կամ էլ, ասենք, կիրառի զարմանալիորեն հայտնված կախարդական փայտիկը։ Սակայն ավելի իրատեսական է, որ Վերին Լարսին այլընտրանք գտնելու մասին խոսակցությունը լինի ընդամենը նախընտրական աժիոտաժի մի մաս։
Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ