ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի և Չինաստանի միջև ընդլայնվում են առևտրատնտեսական կապերը 01/14/2017 23:26 | Քաղաքական
Հունվարի 14-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համերգ՝ Չինաստանի Գանսյու պարի համույթի մասնակցությամբ։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Երևանում հավատարմագրված դեսպաններ, մշակութային և հասարակական գործիչներ։ Ողջույնի խոսքով դիմելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասաց.
«Ողջունում եմ ձեզ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված այս գեղեցիկ միջոցառմանը:
Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհավորել բոլորին` անցած տոների և նաև բարեկամ չին ժողովրդին` գալիք չինական Նոր տարվա կապակցությամբ։
Թեև մեր երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են քառորդ դար առաջ, սակայն հայ-չինական կապերն ունեն դարավոր արմատներ, որոնց մասին իրենց աշխատություններում գրել են դեռևս 5-րդ և 7-րդ դարերի մեր պատմիչները՝ Մովսես Խորենացին և Անանիա Շիրակացին: Եվ այսօր մեր երկու երկրները, հիմնվելով բարի կամքի, փոխադարձ հարգանքի վրա, շարունակում են զարգացնել միջպետական հարաբերությունները և համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում:
Անցած 25 տարիների ընթացքում համատեղ հետևողական աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է հասնել զգալի ձեռքբերումների մեր երկկողմ հարաբերություններում: Հայաստանի և Չինաստանի միջև հաստատվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ընդլայնվում են առևտրատնտեսական կապերը։
Վերջին տարիներին նկատելիորեն ակտիվացել են երկկողմ բարձրաստիճան փոխայցերը, որոնց շարքում առանձնանում է 2015թ. մարտին կայացած ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստան, որի ընթացքում նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը ձեռք բերվեցին կարևոր պայմանավորվածություններ` ուղղված մեր երկու երկրների միջև համագործակցության առավել ամրապնդմանն ու խորացմանը։
Նախորդ տարվա հունիսին կայացած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի առաջին փոխնախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի պաշտոնական այցը Հայաստան:
Ես պատիվ եմ ունեցել Հայաստանում հյուրընկալել իմ չին գործընկերոջը և միաժամանակ առանձնակի ջերմությամբ եմ հիշում իմ այցելությունները Չինաստան:
Հայաստանը և Չինաստանն արդյունավետ փոխգործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ակտիվացել են նաև միջխորհրդարանական փոխանակումները և ապակենտրոնացված համագործակցությունը:
Հայաստանը բարձր է գնահատում ՉԺՀ կառավարության կողմից տրամադրվող աջակցությունը՝ ուղղված մեր երկրի տարբեր ոլորտների զարգացմանն ու արդիականացմանը:
Տիկնայք և պարոնայք,
Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված այս համերգը, որը կազմակերպվել է երկու երկրների Մշակույթի նախարարությունների համագործակցության արդյունքում, խորհրդանշում է այն բացառիկ ջերմ վերաբերմունքը, որ մեր երկու հինավուրց ժողովուրդները տածում են միմյանց հարուստ մշակույթի նկատմամբ: Տարվա ընթացքում Չինաստանում նույնպես կազմակերպվելու են մշակութային տարաբնույթ միջոցառումներ՝ համերգներ, ցուցահանդեսներ, հոբելյանական նամականիշերի թողարկում:
Այսօր, բացելով մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, մենք կարող ենք վստահաբար փաստել, որ անցած քառորդ դարի ընթացքում հասել ենք մեծ հաջողությունների մեր հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում: Համոզված եմ, որ առջևում մեզ սպասում են էլ ավելի մեծ նվաճումներ և ձեռքբերումներ, որոնք նոր վառ էջեր կլրացնեն հայ և չին ժողովուրդների դարավոր բարեկամության շտեմարանում:
Շնորհակալություն»:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ