Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին

ԱԺ նոր կանոնակարգը հաճախ բացակայող պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մեխանիզմներ է սահմանում 12/20/2016   11:56  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի խորհրդարանն օրերս երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքը: «Արմենպրես»-ը ներկայացնում է նոր կանոնակարգի ուշագրավ և հետաքրքիր դրույքները:

Նոր կանոնակարգով հետաքրքիր դրույթ է ամրագրվել պատգամավորի պարտականությունների շարքում: Մասնավորապես, օրենքով սահմանված է, որ պատգամավորը պարտավոր է կազմակերպել քաղաքացիների ընդունելություն: Պատգամավորը պարտավոր է նաև՝ ընդգրկվել առնվազն մեկ մշտական հանձնաժողովի կազմում, մասնակցել ազգային ժողովի, ինչպես նաև իր անդամակցած հանձնաժողովի և աշխատանքային խմբի նիստերին, մասնակցել իր անդամակցած հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումներին, պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները, Ազգային ժողովի, ինչպես նաև իր անդամակցած հանձնաժողովի կամ հանձնաժողովի նիստերին մասնակցելու անհնարինության դեպքում այդ մասին տեղյակ պահել Ազգային ժողովի նախագահին, պահպանել Ազգային ժողովի նստավայրի տարածքում գործող անվտանգության կանոնները:

Նոր կանոնակարգով ընդլայնվում են նաև Ազգային ժողովի նախագահի լիազորությունները: Ազգային ժողովի նախագահը հանդիսանում է նաև նոր ձևավորվելիք մարմնի՝ Ազգային ժողովի խորհրդի նախագահը: ԱԺ նախագահը նախագահում է խորհրդարանի նիստերը, գումարում է Ազգային ժողովի արտահերթ նիստեր և նստաշրջաններ: Ազգային ժողովի նախագահը հրավիրում և նախագահում է նոր մարմնի՝ խորհրդի նիստերը, որի կազմում ընդգրկված են լինելու բոլոր խմբակցությունների և մշտական հանձնաժողովների ղեկավարները, հաստատում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կազմերը և դրանցում փոփոխությունները:

Ի տարբերություն գործող կանոնակարգի՝ Ազգային ժողովի նոր նախագահը նոր կանոնակարգի համաձայն կունենա երեք տեղակալ՝ ներկայից 2-ի փոխարեն: Ընդ որում, Ընտրական օրենսգրքով սահմանված է, որ Ազգային ժողովի երեք տեղակալներից մեկը կլինի ընդդիմության ներկայացուցիչ: Ազգային ժողովի նախագահի տեղակալները ԱԺ նախագահի հանձնարարությամբ կարող են նախագահել խորհրդարանի նիստեր, Ազգային ժողովի խորհրդի նիստերը, փոխարինել ԱԺ նախագահին կամ իրականացնել նրա որոշ գործառույթներ:

Նոր կանոնակարգը սահմանում է, որ խորհրդարանական խմբակցություններում ընդգրկվում են միևնույն կուսակցության կամ դաշինքի ցուցակով մանդատ ստացած պատգամավորները: Ազգային ժողովի ընտրության արդյունքներով մանդատների 24 տոկոսը ստացած կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը կամ կոալիցիոն քաղաքական ուժերի ստեղծած

խմբակցությունը համարվում է կառավարող, իսկ մյուս խմբակցությունները՝ ընդդիմադիր: Խմբակցություններն իրավունք ունեն առաջադրել վարչապետի թեկնածու ,կարգապահական պատասխանատվության ենթարկել իր անդամներին. Ընդհուպ՝ հեռացնել խմբակցությունից: Նոր կանոնակարգով խմբակցությունները Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող շաբաթվա ընթացքում պետք է նիստեր գումարեն և քննարկեն օրակարգային հարցեր, ինչպես նաև գալիք նիստերի ընթացքում քննարկվելիք հարցերը: Նոր կանոնակարգով նաև սահմանվում է, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե նա դուրս է գալիս կամ հեռացվում է խմբակցությունից, որը նրան լիազորել է տվյալ հանձնաժողովում ներկայացնել խմբակցության շահերը: Խորհրդարանի նոր կանոնակարգով կարևոր նորամուծություն է քննիչ հանձնաժողոﬖերի ձևավորման մասին դրույթը:

Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժող ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: Քննիչ հանձնաժողովի քննության առարկա չի կարող դառնալ դատավարության որևէ փուլում գտնվող, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտին վերաբերող հարցը:

Նոր կանոնակարգով Ազգային ժողովի հերթական նստաշրջանները տեղի կունենան երկու շաբաթը մեկ անգամ և կմեկնարկեն ժամը 10:00-ին: Հերթական նիստերը կլինեն քառօրյա, սակայն, ի տարբերություն գործող կանոնակարգի, հերթական նիստերը կﬔկնարկեն երեքշաբթի օրը: Հերթական նիստի մեկնարկին նախորդող երկուշաբթի օրերը կհատկացվեն Ազգային ժողովի խորհրդի նիստերի գումարմանը, որի ընթացքում կհաստատվի քառօրյա նիստի օրակարգը:

Սահմանվում է, որ յուրաքանչյուր օրացույցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հայցով Սահմանադրական դատարան է դիմում Ազգային ժողովի խորհուրդը, ինչպես նաև պատգամավորների ընդհանուր թվի մեկ հինգերորդը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը ուժի մեջ կմտնի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից, սակայն կան նաև որոշ անցումային դրույթներ: Անցումային դրույթները վերաբերվում են ՀՀ նախագահի ընտրությանը, որն անցկացվում է հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ: Հանրապետության նախագահի թեկնածուները կարող են առաջադրվել նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան հիսուն օր, և ոչ ուշ, քան քառասուն օր առաջ:

Լուսանկարը՝ Armenpress-ի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:03 16/12/2016  |  ԼՐԱՀՈՍԽորհրդարանն ամբողջությամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը
16:13 13/12/2016  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը
11:54 30/11/2016  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ն ավարտեց արտահերթ նիստը. Օրինագծերն ընդունվեցին
11:31 30/11/2016  |  ԼՐԱՀՈՍԱԺ արտահերթ նիստ. քվեարկության կդրվի ԱԺ կանոնակարգ-օրենքի նախագիծը. ՈւՂԻՂ
17:57 28/11/2016  |  ԼՐԱՀՈՍԱԺ նոր կանոնակարգի նախագծով խմբակցությունը հնարավորություն կունենա հեռացնել հակառակ դիրքորոշում ունեցող պատգամավորին
18:00 24/11/2016  |  ԼՐԱՀՈՍ«Ազգային ժողովի կանոնակարգ»-ի նախագիծը հակասում է Սահմանադրության տառին և ոգուն. Արփինե Հովհաննիսյան
16:13 28/10/2016  |  ԼՐԱՀՈՍԱԺ նոր կանոնակարգով ամրագրվում է գործադիրի նկատմամբ խորհրդարանի վերահսկողության սահմանադրական նորմը
09:15 07/09/2016  |  ՄամուլԱԺ մշտական հանձնաժողովների քանակը 12-ի փոխարեն 10 -ը. «Հայկական Ժամանակ»
16:03 31/08/2016  |  ԼՐԱՀՈՍԱԺ նոր կանոնակարգ-օրենքի նախագիծն առաջիկայում կներկայացվի խմբակցություններին
12:54 16/03/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱԺ կանոնակարգ-օրենքն էականորեն կփոխվի. բուն նախագծի վրա աշխատանքները երևի մեկ ամսից կսկսենք. Հովհաննես Սահակյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]