Թեմաներ
Ուրբաթ 05 / 10 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/09/2024   23:59 Ոչ Քոչարյանի մոտ եմ, ոչ Սերժ Սարգսյանի. ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սրբազանը հայտնել է, որ ոտքերը վնասվել են 05/09/2024   23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար 05/09/2024   23:44 Հանրապետության հրապարակում հավաքին մասնակցել են ավելի քան 60.000 քաղաքացիներ․ Ազգային ճակատ 05/09/2024   23:35 ԱՄՆ-ը կասեցրել Է Իսրայելին 1,8 հազար ռումբերի փոխանցման գործընթացը 05/09/2024   23:16 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/09/2024   22:59 ԱՄՆ-ում չեն բացառել միջուկային զենքի կիրառումը Ուկրաինայի պատճառով 05/09/2024   22:45 Վրաստանի կառավարությունը ներկա չի գտնվել Եվրոպայի օրվան նվիրված գալա համերգին 05/09/2024   22:30 Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա. Սուրեն Պապիկյան 05/09/2024   22:22 Հանրահավաքի ընթացքում մարդկանց ուղղությամբ վարած «Կամազ»-ի վարորդը ձերբակալվել է. ՔԿ 05/09/2024   22:08 Արամ Ա կաթողիկոսը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է Տավուշի համար մեկնարկած հավաքը 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:35 Իշխանամերձ լրատվականի լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրգործ 05/09/2024   21:21 Հրապարակում բեռնատար մեքենան վարել է հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ 05/09/2024   21:17 Առաջինը ես եմ այս իշխանությանն անվանել 5-րդ շարասյուն. Դավիթ Շահնազարյան 05/09/2024   21:14 Հիմա Սրբազանը միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/09/2024   21:05 Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է իմպիչմենտի գործընթաց սկսել․ վաղվանից սկսվում են անհնազանդության ակցիաներ 05/09/2024   20:58 Բագրատ Սրբազանը ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցության պատգամավորների հետ մուտք գործեց հյուրանոց՝ քննարկման 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/09/2024   20:34 ԱՄՆ-ը մտադիր է օգնել Իսրայելին զենքի մատակարարումը դադարեցնելու որոշումից հետո 05/09/2024   20:22 Առաջին քայլը՝ ԱԺ-ով նրան անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելն է լինելու․ Բագրատ Սրբազան 05/09/2024   20:20 Էլ ժամանակ չեմ ավելացնում, չկա ժամանակ. Խոփդ, քարի է կպել Նիկոլ Փաշինյան. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   20:16 Պետք լինի մի քանի գիշեր էլ չենք քնի, մի քանի գիշեր էլ անձրևի տակ կլինենք, կարկուտի տակ կլինենք, բայց մեր հայրենիքը չենք թողնի թշնամուն․ Դանիելյան 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/09/2024   20:07 Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/09/2024   19:53 ՔՊ-ի չատում, որը կոչվում է՝ «դուխով Նիկոլ», հրահանգել են համատարած դնել Նիկոլ Փաշինյանի նկարը ու գրել «լեգիտիմ ղեկավար»․ Հայրապետյան 05/09/2024   19:48 Իշխանական շրջանակները լռում են. Հրաժարականի պահանջի վերջնաժամկետը մոտենում է 05/09/2024   19:44 Մինչեւ ժամը 20։00-ն համբերությամբ կսպասենք հրաժարականին. Սրբազան 05/09/2024   19:39 Հրատապ. Մելիք Ադամյան փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված (տեսանյութ) 05/09/2024   19:37 Անպատվության, արնաքամության շղթան պետք է այսօր կտրվի․ Բագրատ Սրբազան 05/09/2024   19:22 Սպասենք մեր պահանջի իրականացմանը, հուսանք անցնցում կկատարեն իրենց պարտավորությունը. Սրբազան 05/09/2024   19:14 Նիկոլ Փաշինյանի հրաժարականով կվերադարձվի Հայոց Եռատոնը․ Բագրատ Սրբազան 05/09/2024   19:12 Խարազանն իրենցն է լինելու, գալու է այդ օրը. Գուրգեն Մելիքյան 05/09/2024   18:58 Գալուստյանը հրաժարվել է մեկ մթերքից և նիհարել 14 կիլոգրամով 05/09/2024   18:41 Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես՝ հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան 05/09/2024   18:25 Մենք դատապարտված ենք հաղթանակի այլ ճանապարհ չունենք, այս դեպքում հաղթելու է հանուն սիրո ուժը. Դավիթ Ամալյան 05/09/2024   18:15 Հրապարակում մեկնարկել է Բագրատ Սրբազանի նախաձեռնած հանրահավաքը 05/09/2024   18:07 Քաղաքացիները ծափողջյուններով ու «Սրբազան» վանկարկումներով դիմավորեցին Տավուշի թեմի առաջնորդին, ինչ է կատարվում հրապարակում (տեսանյութ) 05/09/2024   17:53 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. նախկին արտգործնախարար 05/09/2024   17:50 Ժողովրդի նվաստացումը չէր կարող երկար տևել․ Բագրատ Սրբազան 05/09/2024   17:43 Հանրապետության հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ սպասում են Սրբազանին. հրապարակը՝ հիմա 05/09/2024   17:15 Մարդիկ հույսով են եկել, որ սուտը պետք է ջնջվի. Արամո (տեսանյութ) 05/09/2024   17:12 Նախկին արտգործնախարարնեը միացան ճշմարտության համար պայքարին. Սրբազանի նախաձեռնած երթը ձնագնդի նման մեծանում է 05/09/2024   16:56 Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 05/09/2024   16:47 ԱԱԾ-ի հայտարարությունը դիտարկում եմ որպես սպառնալիք՝ սեփական ժողովրդի նկատմամբ. Գառնիկ Դանիելյան 05/09/2024   16:42 Շատ եմ ուզում, որ այս շարժումը, քայլերթը դառնա արժանապատվության վերգտնման, ճնշվածի, պարտվածի, ձախողածի խարանի հաղթահարման միջոց. ադրբեջանագետ 05/09/2024   16:38 Կառավարության շենքը պաշտպանված է ոստիկանական պատնեշով
05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/09/2024   11:59 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն Աբովյանից շարժվում է դեպի Երևան․ երթի առջևից քայլում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ զոհված ընկերների նկարներով շապիկներով 05/09/2024   18:41 Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես՝ հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան 05/08/2024   20:40 Հայ տղամարդու պատվի հարց է, ինչ է նշանակում՝ պետք է գյուղդ, կնոջդ, աղջկադ տես, թե չէ քեզ ծեծելու են. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) 05/08/2024   12:48 Սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք․ Մելիքյանն ահազանգում է՝ արցախցիների դեմ հերթական արշավի մասին 05/08/2024   17:43 Բագրատ Սրբազանը խոնարհվեց Գուրգեն Մելիքյանի առջև

ԱԺ նոր կանոնակարգով ամրագրվում է գործադիրի նկատմամբ խորհրդարանի վերահսկողության սահմանադրական նորմը 10/28/2016   16:13  |  ԼՐԱՀՈՍ

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը պատգամավորներին ներկայացրեց ԱԺ նոր կանոնակարգ-օրենքի նախագիծը:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված աշխատանքային քննարկման ընթացքում Հովհաննես Սահակյանը նախ նշեց, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանն անցնելու է խորհրդարանական կառավարման համակարգի:

«Մենք 2016թ հունվարին ձևավորել ենք աշխատանքային խումբ, որը մշակել է Ազգային ժողովի նոր կանոնակարգ-օրենքը: Կանոնակարգ-օրենքը սահմանադրական օրենք է, և մենք փորձել ենք վեր հանել հին կանոնակարգում առկա հիմնական խնդիրները և խորհրդարանին տալ այն մեխանիզմներն ու գործիքները, որոնք հնարավորություն կտան իրականացնել նոր Սահմանադրությամբ իր վրա դրված լիազորություններն ու պարտականությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հովհաննես Սահակյանը:

Պատգամավորը հավելեց, որ Ազգային ժողովի գործող կանոնակարգ-օրենքը մի քանի անգամ փոփոխությունների է ենթարկվել և այս ընթացքում, կարծես թե, իր առջև դրված հիմնական խնդիրները լուծել է:

«Բայց, այնուամենայնիվ, կային որոշակի խնդիրներ, որոնք մենք փորձել ենք բարձրացնել և լուծումներ տալ նոր կանոնակարգ-օրենքով: Օրինակ, դրանցից մեկը Ազգային ժողովում օրակարգային հարցերի կուտակումն է, երբ մենք ականատես ենք լինում, որ նստաշրջանի և քառօրյա նիստերի օրակարգում կան հարցեր, որոնց խորհրդարանն այդպես էլ չի անդրադառնում: Մյուսը մշտական հանձնաժողովներում հարցերի քննարկման ընթացքում քվեարկությամբ նախագծերում փոփոխություններ կատարելու ընթացակարգերի բացակայությունն է:

Սա նույնպես շատ կարևոր դրույթ է, որին մենք փորձել ենք լուծում տալ նոր կանոնակարգով: Ազգային ժողովի նիստերում որոշ դեպքերում հարցերի երկարատև քննարկումը, կառավարությանը հարցապնդումներով դիﬔլու կարգը գործնականում չկիրառելը նույնպես կարևոր հարցեր են, որոնց հետ կապված մենք նոր մեխանիզմներ ենք դրել»,- մանրամասնեց Հովհաննես Սահակյանը:

Նա հիշեցրեց, որ ընդդիմադիր պատգամավորները շատ են բարձրաձայնել այն մասին, որ Ազգային ժողովի արտահերթ նիստերի օրակարգում ընդգրկվում են հարցեր, որոնք չեն քննարկվել մշտական հանձնաժողոﬖերում:

«Մենք այստեղ գնացել ենք լուծումների և սահմանել ենք, որ նախագիծը չի կարող ընդգրկվել արտահերթ նստաշրջանի օրակարգում, քանի դեռ քննարկման չի ենթարկվել մշտական հանձնաժողովներում: Թողել ենք մի փոքր բացառություն, եթե կառավարությունը, օրինակ, մեկ նախագծի դեպքում կներկայացնի հիմնավորում և կասի, որ դա պետք է արտահերթ քննարկման առարկա դառնա, քանի որ շատ կարևոր է օրհասական խնդիրների լուծման առումով»,- նշեց Սահակյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ նոր Սահմանադրությամբ Ազգային ժողովը ստացել է մի շարք վերահսկողական ֆունկցիաներ, այդ թվում՝ վերահսկողություն գործադիր իշխանության նկատմամբ:

«Որպեսզի մենք կարողանանք իրականացնել այս սահմանադրական նորմը, մի քանի գործուն մեխանիզմներ ենք առաջարկել: Յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 40 օրվա ընթացքում կառավարությունն Ազգային ժողով տեղեկանք է ներկայացնում պետական բյուջեի կատարման ընթացքի մասին, որը քննարկման է դրվում իրավասու մշտական հանձնաժողոﬖերում: Այսինքն, մենք ոչ թե հանդիպելու ենք տարին ﬔկ անգամ կամ տարվա վերջին, այլ յուրաքանչյուր եռամսյակից հետո մենք կառավարության կատարած աշխատանքը մանրամասն քննարկելու ենք»,- հավելեց պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Նա հիշեցրեց, որ նոր Սահմանադրությամբ բարձրացել է նաև խմբակցությունների դերը: Մասնավորապես, խմբակցությունները պետք է մշտապես նիստեր գումարեն: Սահակյանը նշեց, որ մշտական հանձնաժողովների նիստերի համար ներկայում առանձացված շաբաթ կա: Նոր կանոնակարգով խմբակցությունների նիստերի համար ևս առանձնացված շաբաթ կլինի, քանի որ խմբակցությունները պետք է պարբերաբար նիստեր գումարեն, իսկ որոշումները պետք է կայացվեն ձայների մեծամասնությամբ: Խմբակցությունների նիստերը կարող են լեգիտիմ համարվել, եթե դրան ներկա է խմբակցության անդամների կեսից ավելին: Խմբակցությունները կառավարությանը հարցապնդմամբ դիմելու իրավունք ունեն:

Նոր Սահմանադրությամբ և կանոնակարգով մեծացվում է նաև ԱԺ մշտական հանձնաժողովների դերը, որոնք նույնպես իրականացնելու են խորհրդարանական վերահսկողություն: Խորհրդարանական վերահսկողության իրականացման առումով մշտական հանձնաժողովները իրենց լիազորությունների շրջանակներում իրավասու են իրականացնել մի քանի այդպիսի գործառույթներ: Օրինակ` հանձնաժողովները կարող են վերահսկել պետական բյուջեի կատարման, օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացած վարկերի ու փոխառությունների իրականացման ընթացքը: Հանձնաժողովները վերահսկողություն են իրականացնելու նաև օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի արդյունավետության, ինչպես նաև դրան խոչընդոտող գործընթացների նկատմամբ:

Նոր կանոնակարգի նախագծի համաձայն՝ հերթական նստաշրջանի ընթացքում գումարվող նիստերից մեկում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼ թվի պահանջով կարող է իրականացվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում: Հովհաննես Սահակյանի գնահատմամբ՝ սա ընդդիմության և ընդհանրապես Ազգային ժողովի համար լուրջ գործիք կկարողանա հանդիսանալ, որպեսզի քննարկվեն կարևոր հարցեր, որոնք խորհրդարանում քննարկման առարկա չեն դառնում ընդդիմության քիչ ձայների պատճառով:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:15 07/09/2016  |  ՄամուլԱԺ մշտական հանձնաժողովների քանակը 12-ի փոխարեն 10 -ը. «Հայկական Ժամանակ»
16:03 31/08/2016  |  ԼՐԱՀՈՍԱԺ նոր կանոնակարգ-օրենքի նախագիծն առաջիկայում կներկայացվի խմբակցություններին
12:54 16/03/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱԺ կանոնակարգ-օրենքն էականորեն կփոխվի. բուն նախագծի վրա աշխատանքները երևի մեկ ամսից կսկսենք. Հովհաննես Սահակյան
12:39 16/03/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱԺ-ն միաձայն ընդունեց պատգամավորների կարգազանցության և ԵՏՄ տարածքից ներկրման ժամանակ ԱԱՀ-ից ազատելու վերաբերյալ օրինագծերը
16:59 15/03/2016  |  ԼՐԱՀՈՍՈւրիշի փոխարեն քվեարկող պատգամավորը կհամարվի կարգազանց՝ դրանից բխող հետևանքներով
16:16 09/03/2016  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը ձեռնպահ է ԱԺ գործունեության կարգի սահմանմանն ուղղված օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու հարցում
17:16 04/06/2015  |  ԼՐԱՀՈՍԸնդդիմադիր պատգամավորն առաջարկում է նախ հնչեցնել ՀՀ կառավարությանն ուղղված բանավոր, ապա՝ գրավոր հարցերը
15:04 16/07/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԸնդդիմադիր պատգամավորն առաջարկում է առցանց հեռարձակել ոչ միայն ԱԺ լիագումար նիստերը
13:05 04/03/2014  |  ԼՐԱՀՈՍ«Ժառանգություն»-ն առաջարկում է վերադառնալ նախկին աշխատակարգին
15:08 20/01/2014  |  ԼՐԱՀՈՍՊատգամավորներն առաջարկում են Գլխավոր դատախազի հաղորդումը քննարկել ԱԺ նիստում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]