ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ նոր կանոնակարգի նախագծով խմբակցությունը հնարավորություն կունենա հեռացնել հակառակ դիրքորոշում ունեցող պատգամավորին 11/28/2016 17:57 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի նոր կանոնակարգ օրենքի նախագծով սահմանվում է, որ պատգամավորը, դուրս գալով որևէ խմբակցությունից, այլ խմբակցություն մտնելու հնարավորություն չի ունենալու: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Պատգամավորը, դուրս գալով խմբակցությունից, չի կորցնելու իր մանդատը, քանի որ դա կհակասի Հայաստանի Սահմանադրությանը, սակայն նա այլ խմբակցություն մտնելու հնարավորություն չի ունենա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Նա պարզաբանեց, որ խմբակցությունը լքելու դեպքում պատգամավորը դառնում է որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր, իսկ Ազգային ժողովի կանոնակարգի տրամաբանությունը հանգում է նրան, որ պատգամավորը հանձնաժողոﬖերում, միջազգային խորհրդարանական պատվիրակությունների կազմում ընդգրկվում է այն դեպքում, եթե որևէ խմբակցության անդամ է:
«Եթե պատգամավորը խմբակցության անդամ չէ նրա մոտ լիազորությունների շեշտակի անկում կլինի: Ստացվում է, որ նա, բացի քվեարկությունից, այլ կարևոր բան Ազգային ժողովում չի կարողանալու անել»,- ասաց Հովհաննիսյանը:
Հարցին՝ կարո՞ղ են 15 պատգամավորներ, ովքեր լքել են իրենց խմբակցությունները, միավորվել և պատգամավորական խումբ ձևավորել, նախարարը բացասական պատասխան տվեց. «Ոչ, չեն կարող որևէ խումբ ձևավորել: Ես արդեն ասացի, որ նրանք կարող են գործել միայն որպես որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր»:
Արփինե Հովհաննիսյանը նաև հստակեցրեց, որ սահմանվել են մեխանիզմներ, որոնք խմբակցություններին հնարավորություն են տալիս հեռացնել խմբակցությունից այն պատգամավորներին, ովքեր չեն կիսում խմբակցության տեսակետն ու կարծիքները:
«Մենք պետք է նման դեպքերում խմբակցություններին հնարավորություն տանք վերաբերմունք արտահայտել նման պատգամավորների նկատմամբ, քանի որ նրանք շատ հաճախ չեն կիսում խմբակցության տեսակետը, սակայն օգտվում են, օրինակ, ընդդիմադիր խմբակցության համար նախատեսված արտոնություններից՝ չկիսելով նույն այդ խմբակցության տեսակետը»,- եզրափակեց պատգմավորը:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/10/2024 07:47 Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
- 05/10/2024 07:43 ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված. «Ժողովուրդ»
- 05/10/2024 07:40 Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին. «Ժողովուրդ»
- 05/09/2024 08:17 ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:14 Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:11 Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
- 05/09/2024 08:08 Ասել են` «կայֆավատ լինել պետք չի»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/09/2024 12:03 Պատերազմները հաղթում են ուղեղով և դրա ապացույցը Շուշիի ազատագրման այս քարտեզն է. Սամվել Բաբայանը քարտեզ է հրապարակել
- 05/09/2024 10:56 Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան
- 05/08/2024 12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
- 05/08/2024 10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/09/2024 20:07 Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
- 05/09/2024 15:36 Վայոց ձորի մարզում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության բաժնի պետը որսորդական հրացանով կրակել է շան վրա․ բաժնի պետը տեղափոխվել է հիվանդանոց
- 05/09/2024 12:53 Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 05/08/2024 18:08 «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/09/2024 23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար
- 05/09/2024 18:58 Գալուստյանը հրաժարվել է մեկ մթերքից և նիհարել 14 կիլոգրամով
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն