Թեմաներ
Երեքշաբթի 05 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/21/2024   18:15 Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Լեո Նիկոլյանին 05/21/2024   18:11 Ալեն Սիմոնյանն ու Ռուսլան Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ Ուկրաինայում 05/21/2024   18:11 Լաոն «արթնացավ», եկավ Երևան, մի ժամ տվեց հրաժարականի համար, հետո 20 րոպե. սրբազան շարժումը շուտով կդառնա խաչակրաց, չգիտեմ դրա վերջն ինչ է լինելու.Քոչարյան 05/21/2024   18:06 Սուրեն Պապիկյանն այցելել է շաբաթներ առաջ շահագործման հանձնված մշտական տեղակայման վայր 05/21/2024   18:01 Իջեւանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 05/21/2024   17:56 Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին 05/21/2024   17:31 Ասում են՝ 25 հեկտար հող է անցել Հայաստանին, ումի՞ց՝ մեր վերահսկողության տակ գտնվող հողերը «թանկով վաճառում եք» ժողովրդին որպես ձեռքբերո՞ւմ. Գրիգորյան 05/21/2024   17:26 Մեզ համար երբեք ինքնանպատակ չի եղել ինչ-որ մեկին հայհոյելը․ Սաղաթելյան 05/21/2024   17:24 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հալլեի համալսարանի պատվիրակությանը 05/21/2024   17:19 Մոդուլային զորանոցները ներքին հարդարումներն իրականացված են հակահրդեհային, հրակայուն և հականեխիչ նյութերով մշակված փայտատաշեղային սալերով. ՊՆ 05/21/2024   17:16 Մոտ 11 կգ թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության վարույթով նախաքննությունը, երկու անձի մասով, ավարտվել է 05/21/2024   17:02 Երբ մեզ՝ մի քանի պատգամավորներիս հաջողվեց սարերով-ձորերով պարտիզանի պես հասնել Կիրանց, ԱԹՍ բարձրացրին՝ փակելու մյուս պատգամավորների ճանապարհը. Կյուրեղյան 05/21/2024   16:57 ՄՊՀ-Ն սկզբունքային դիրքորոշումներ է ձևավորել ապրանքային նշանների նկատմամբ իրավունքի չարաշահման առնչությամբ 05/21/2024   16:50 Ադրբեջանը ցանկանում է ստանալ երաշխիք, որ ցանկացած բանակցության մեջ Հայաստանը այլ ելք չի ունենա, քան կատարել Բաքվի կամքը. Աբրահամյան 05/21/2024   16:50 Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանն ազատ կարձակվեն 05/21/2024   16:46 Հայաստանում մեկնարկել է կիբեռանվտանգության շաբաթը 05/21/2024   16:44 Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ դիտարկում է կոշտ թափոնների կառավարման նախագիծ իրագործելու հնարավորությունը 05/21/2024   16:41 «Վիգմա» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է 05/21/2024   16:33 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/21/2024   16:29 ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ուղիղ 05/21/2024   16:28 Դանակը հասել է ոսկորին. ժողովրդական մեծ ճնշում է սպասվում. Գառնիկ Դանիելյան 05/21/2024   16:23 Ասադի կնոջ մոտ լեյկոզ է ախտորոշվել 05/21/2024   16:20 Գործակալական ցանց են ներկայացնում, էդ ամեն ինչը գրքերից գիտենք, ձեւեր ունեն. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) 05/21/2024   16:17 Այ քեզ բան, եկեղեցու բակում առավոտից երեկո սուտ եք խոսում, ձեւը այդպես չէ՞, ինչու եկեղեցու բակը պղծում. քպական (տեսանյութ) 05/21/2024   16:13 ՀՀ-ում հեղաշրջում տեղի ունեցած հենց այդ հարցի հենքի վրա. փուլային լուծումը պատերազմ է. քպական 05/21/2024   16:11 Եկեղեցական որոշ սպասավորներ չեն կարող աջը համբուրելը դարձնել քաղաքական կապիտալ. Ռուբինյան (տեսանյութ) 05/21/2024   16:09 Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար 05/21/2024   16:08 Ալիևն ասել է ինչ են քննարկել Ռաիսիի հետ նախքան վերջինիս ողբերգական վթարն ու զոհվելը 05/21/2024   16:00 Վարչապետն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին 05/21/2024   15:56 ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը` Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի արդյունքներով 05/21/2024   15:44 ՔՊ-ն ՍԴ-ն զավթելու հերթական արարն է. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) 05/21/2024   15:41 Սահմանազատումը պետք է կատարվի, դուք սահմանների անվտանգության համար ոչ մի բան չեք արել, Սեյրան Օհանյանի ականջը կանչի. քպական (տեսանյութ) 05/21/2024   15:39 Իշխանության համար հավատալի չի, որ մարդիկ կարող են փողոց դուրս գալ միայն հայրենիք ու պատիվ ունենալու համար. շարժման առաջնորդ 05/21/2024   15:39 Ժողովուրդ, մոռացե՞լ եք, որ իշխանություն եք,ով չգիտի դատախազության տեղը՞, շպիոնների ցանկը ունե՞ք, հաղորդում ներկայացրեք. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) 05/21/2024   15:30 ԼՂ-ում իշխանության եկան դաշնակցական, քոչարյանական ուժերը ու ստորագրվեց ԼՂ-ի լուծարման հրամանագիրը. ՔՊ-ականը կրկին մեղադրեց ընդդիմությանը 05/21/2024   15:24 Լարված վիճակ ԱԺ-ում. «Եթե մի քիչ մարդ լինեիք, էլ չեմ ասում՝ հայ». Քրիստինե Վարդանյանին հակադարձեց ԱԺ փոխնախագահը՝ «հիմա կասեմ՝ ով է մարդ, ով՝ հայ» (տեսանյութ) 05/21/2024   15:16 Աբսուրդին էլ չափ ու սահման կա, չի կարելի սեփական ժողովրդին ծաղրանքի ենթարկել. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 05/21/2024   15:13 «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը մերժվել է օրենքի խախտումների հիմքով 05/21/2024   15:09 «Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկումներով և ցուցապաստառներով պիկետ՝ դատարանի դիմաց 05/21/2024   15:00 Նման պայմաններում Հայաստանը կենթարկվի Ադրբեջանին և կվերածվի ամբողջությամբ ավտորիտար ոստիկանապետության. Օսկանյան 05/21/2024   14:52 Պաշտպանության նախարարն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ 05/21/2024   14:38 2026 թվականի ընտրություններում ՔՊ-ն Կիրանցում հաղթելու է շռնդալից ձեւով. Ալեն Սիմոնյան 05/21/2024   14:13 52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, քարոզելու համար 05/21/2024   14:03 Ցուրտ ու անձրևոտ. մայիսը չի շտապում արևառատ լինել 05/21/2024   14:01 Դավիթ Խաչատուրյանը խուսափեց սահմանազատումից խոսել, խաղաղության պայմանագիրը հետագայում քննարկման առարկա պետք է դարձվի ՍԴ-ում 05/21/2024   13:52 Արայիկ Հարությունյանն ընդունել է Օլիվյե Դեկոտինիին 05/21/2024   13:51 Շարունակենք պահել Արցախը մեզ համար որպես ուղեցույց և թույլ չտալ, որ դա որևէ մեկը դիտարկի որպես ռևանշիստական հայտարարություն. Սուրեն Պետրոսյան 05/21/2024   13:49 Պետք չէ առանձնացնել՝ «արցախցի». նրանք էթնիկ փոքրամասնություն չեն, այլ ազգ չեն, այս բաժանարար գիծը պետք է վերացվի. Բագրատ սրբազան 05/21/2024   13:46 Դանակահարություն․ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության մասնակիցներից մեկը «հետույքի շրջանի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց 05/21/2024   13:42 Նման կենսագրությամբ՝ ինչ երաշխիք կա, որ առնվազն ազդեցության գործակալ չեք. Խամոյանը՝ Դավիթ Խաչատուրյանին
05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսանյութ) 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/20/2024   20:01 «Կոլցո» օպերացիայով ոստիկանները Կիրանցը հանձնում են թշնամուն 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/20/2024   22:27 Հայտնել են Եվրոպայի հանգստավայրում զբոսաշրջիկ կնոջ խմբակային բռնաբարության մանրամասները 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/20/2024   15:59 Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց․ նա գյուղի եկեղեցու մոտ է 05/21/2024   12:54 Որն էր աղետի պատճառը. Hurriyet-ը ներկայացրել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման թուրքական վարկածը 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/20/2024   08:52 Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է նախագահ Ռաիսիի մահը 05/19/2024   21:37 Իրանի նախագահ Ռաիսին այսօր պետք է այցելեր Հայաստան. աղբյուր 05/20/2024   17:04 Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, դարձել՝ ուրվական գյուղ, մարդիկ մեռելի պես ապրում են․ Բագրատ Սրբազան 05/20/2024   18:30 Թուրքիան հայտնում է, որ Ռաիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար 05/20/2024   11:01 Բագրատ սրբազանին Ծովագյուղում հայկական գամփռ նվիրեցին 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/20/2024   11:58 Ռաիսիի ուղղաթիռում գտնվողները մահացել են վթարի առաջին իսկ վայրկյաններին. կարմիր մահիկ

ԼՂ հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ գոյություն չունի. Սեբաստիան Կուրցի բացառիկ հարցազրույցը 11/21/2016   11:01  |  Ղարաբաղյան հակամարտություն

Ավստրիան բացառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով: «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում այս մասին հայտարարեց 2017 թվականին ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը: Նա ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված կողﬔրը պետք է անեն առավելագույնը` ռազմական նոր դրսևորումները բացառելու նպատակով, քանի որ դրանց կրկնությունը կարող է ճակատագրական լինել: Ներկայացնում ենք Սեբաստիան Կուրցի հետ հարցազրույցը ԵԱՀԿ-ում Ավստրիայի առաջնահերթությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Հայաստան-Ավստրիա հարաբերությունների շուրջ:

-2017 թվականի հունվարից Ավստրիան ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը: Որո՞նք են լինելու ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության առաջնահերթությունները:

-Ես մի սերնդի ներկայացուցիչ եմ, ով, բարեբախտաբար, միայն պատմության գրքերից գիտի, թե ինչ բան է Սառը պատերազմը: Սակայն մեր օրերում մենք ականատեսն ենք լինում սառը պատերազմի բնույթ ունեցող թշնամանքի վերադրսևորման որոշ միտումների, հետևաբար մենք՝ թե՛ Ավստրիայի, թե՛ Կովկասի երիտասարդներս, պետք է տքնաջան աշխատենք ապահով և կայուն Եվրոպայի համար: Մեր նախագահության ընթացքում մեր գլխավոր թեման լինելու է «անվտանգության և վստահության ամրապնդումը»: Կկենտրոնանանք երեք ոլորտների վրա՝ տարածաշրջանային հակամարտություններ, արմատականացում և բռնի ծայրահեղականություն, վստահության վերականգնում: Ոչինչ ցույց չի տալիս միջազգային համակարգի թուլությունը, ինչպես բացահայտ ռազմական թշնամանքն ու տարածաշրջանային հակամարտությունները: Քաղաքացիներն ակնկալում են, որ մենք աշխատենք հանուն խաղաղության, հետևաբար ﬔնք
հատուկ ուշադրություն կդարձնենք ԵԱՀԿ տարածաշրջանում գոյություն ունեցող ձգձգված հակամարտություններին:

Արմատականացումը և բռնի ծայրահեղականությունն այսուհետ մեր քաղաքացիների համար ամենամեծ մտահոգվելու առարկան են, և մենք հավատում ենք, որ պետք է ակտիվորեն համագործակցենք և կանխենք արմատականությունը դրա վաղ փուլում: Եվ վերջապես, այսօր հիﬓական խնդիրներից մեկն էլ վստահության պակասն է: Սա լրջագույն խնդիր է ԵԱՀԿ-ում, սակայն, անշուշտ, ավելի լայն մակարդակում ևս:

-Ձեր ելույթներից մեկում գլոբալ անվտանգությանն ու կայունությանը սպառնացող երեք հիﬓական սպառնալիքների մեջ նշել եք ռազմական հակամարտությունների աճը, ծայրահեղականության և ահաբեկչության աճը և պետությունների միջև վստահության մակարդակի նվազումը. որն է լինելու Ավստրիայի դերը այս երեք հիմնական սպառնալիքները հաղթահարելու գործում:

-Ինչպես տեսնում եք, մենք այս հիմնական սպառնալիքները ԵԱՀԿ նախագահության շրջանում վերածել ենք մեր հիմնական առաջնահերթությունների՝ հետևելով գործընկերների խորհրդատվությանը: Ավստրիան՝ որպես չեզոք երկիր, բարիդրացիական հարաբերություններ ունի շատ երկրների և մասնավորապես ԵԱՀԿ-ում 56 մասնակից պետությունների հետ՝ մի կառույց, որին իսկապես հավատում ենք և ցանկանում ենք ուժեղ տեսնել: Եվրոպան կրկին անվտանգ դարձնելու համար մենք պետք է վերադառնանք արմատներին և կենտրոնանանք անվտանգության ու համագործակցության վրա: ԵԱՀԿ-ն դրա կարևորագույն հիմքն է, և ներկա իրադրության պայմաններում, թեև բոլոր 57 մասնակից պետություններն էլ սեղանի շուրջ են և որոշումները կայացվում են կոնսենսուսի միջոցով, մարտահրավերները հսկայական են: Սակայն, եթե գտնվեն միասնական լուծումներ և համաձայնություններ, դրանք հատկապես ամուր և ուժեղ կլինեն: Հետևաբար` մենք կաշխատենք զարգացնել ընդհանուր նպատակները, այլ ոչ թե բաժանարար դիրքորոշումները: Ավստրիան հին ավանդույթ ունի ՝ որպես երկխոսության վայր, և մենք ցանկանում ենք նպաստել անվստահության հաղթահարմանը: Կան մի շարք ծրագրված հստակ իրադարձություններ, և մենք հուսով ենք ստանալ ԵԱՀԿ մասնակից բոլոր պետությունների աջակցությունն այս ուղղությամբ: Վստահության ավելացման և գլոբալ առումով համագործակցության գլուխկոտրուկի լուծմանն ավելի մոտենալը նաև դրականորեն կազդի Հարավային Կովկասում ձգձգված հակամարտությունների վրա:

- Որպես ԵԱՀԿ գործող նախագահ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

-Միանշանակ է մի բան. հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ գոյություն չունի, և ներգրավված կողմերը պետք է անեն առավելագույնը՝ համագործակցելու, վստահություն և երկխոսություն հաստատելու համար՝ կենտրոնանալով դիվանագիտության, այլ ոչ ռազմական գործողության վրա: Բռնության ևս մեկ դրսևորում ճակատագրական կլինի, և միջազգային հանրությունը դրան կողմնակից չէ, բոլորը՝ Մոսկվայից մինչև Վաշինգտոն, շատ հստակ դիրքորոշում ունեն այս հարցում: Մի շարք առաջարկներ քանիցս եղել են բանակցային սեղանին, իսկ վերջերս վստահության հաստատման միջոցների մասին որոշ գաղափարներ են ընդունվել, որոնք սպասում են կիրառման:

-Ունենալո՞ւ եք արդյոք որևէ առանձնահատուկ նախաձեռնություն, որը կարող է խթանել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ակտիվացումը:

-Ավստրիան պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հակամարտության խաղաղ կարգավորման փնտրտուքներում: Թերևս չափազանց վաղ է խոսել հստակ նախաձեռնությունների մասին՝ շատ բան կախված է տարածաշրջանում զարգացումներից: Վիեննան այս տարվա մայիսին նախագահական գագաթնաժողովի անցկացման վայրն էր, մենք միշտ պատրաստ ենք կրկին բանակցություններ հյուրընկալել, եթե կա ցանկություն: Մենք Մինսկի խմբի անդամ չենք, սակայն կանենք առավելագույնը՝ աջակցելու Մինսկի գործընթացին: Մենք դա կանենք որպես ԵԱՀԿ նախագահ և որպես մի պետություն, որը շատ լավ հարաբերություններ ունի երկու ներգրավված երկրների հետ:

- Ե՞րբ եք ծրագրում այցելել Հարավային Կովկասի տարածաշրջան:

-ԵԱՀԿ նախագահի պաշտոնում ես, անշուշտ, կայցելեմ Հարավային Կովկաս և կգամ Երևան ու Բաքու :Դա կապված կլինի բանակցային գործընթացի առաջընթացի հետ: 2017 թվականին Ավստրիան նաև կնշի երկու երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակը, ինչը լրացուցիչ խթան է՝ առաջիկա տարում ակտիվացնելու դիվանագիտական հարաբերությունները:

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-Ավստրիա հարաբերությունների ներկա մակարդակը. ինչպե՞ս է ձեր գնահատմամբ ընթանում քաղաքական երկխոսությունը, ի՞նչ հեռանկարներ կան տնտեսական կապերի ակտիվացման տեսանկյունից:

-Ավստրիայի և Հայաստանի միջև փայլուն հարաբերություններ են: Մենք հաճախակի քաղաքական խորհրդակցություններ ենք ունենում. նախարար Նալբանդյանի հետ իմ վերջին երկկողմ հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, իսկ դրանից միայն մի քանի օր անց մեր գլխավոր քարտուղարն ընդլայնված խորհրդակցություններ անցկացրեց Երևանում: Ավստրիան ամբողջությամբ աջակցում է Հայաստանի և Եվրամիության միջև ամենասերտ հնարավոր հարաբերություններին, հետևաբար մենք շատ գոհ ենք այն առաջընթացով, որը գրանցվել է Համընդհանուր համաձայնագրի շուրջ բանակցություններում: Բացի այդ, մենք լիակատար մշակութային համագործակցություն ունենք` հատկապես Երևանի Ֆրանց Վերֆելի անվան ավստրիական գրադարանի միջոցով:

Ավստրիական զարգացման համագործակցության շրջանակում Հայաստանն առաջնահերթություն համարվող երկիր է: Այդ պատճառով էլ 2014 թվականի սեպտեմբերին նախարար Նալբանդյանն ու ես Երևանում բացեցինք Ավստրիական զարգացման գրասենյակը:

Հարցազրույցը՝ Արաքս Կասյանի

Լուսանկարը՝ Armenpress-ի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:04 19/11/2016  |  ԼՐԱՀՈՍՄենք կցանկանայինք, որ Հայաստանը և Ադրբեջանը ընդհանուր հայտարարի գային. Կոնստանտին Կոսաչև
13:14 19/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԼՂ հարցի լուծումը հնարավոր է միայն քաղաքական և ոչ երբեք ուժային և ռազմական մեթոդներով. Կոնստանտին Կոսաչև
13:45 18/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱպրիլյան պատերազմից հետո Ալիևը հասկացել է, որ ռազմական ճանապարհով չի կարող խնդիրը լուծել. Արտակ Զաքարյան
14:01 17/11/2016  |  ՀարցազրույցՀՀ Նախագահ. Ազգային գաղափարն ուժեղ պետությունն է` առանց Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խնդիրների. Sputnik Armenia
13:20 17/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Իսկանդերը» հակաթույն է. ՀՀ Նախագահ
12:58 17/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՍերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել Ալիևի հետ, եթե այդ հանդիպումն օգուտ կբերի. Sputnik
16:56 16/11/2016  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը. Էդվարդ Նալբանդյան
14:50 10/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԲաքուն շարունակում է տորպեդահարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները. Շավարշ Քոչարյան
14:21 09/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՄիջխորհրդարանական միության վեհաժողովում պատգամավորները ԼՂ հարցում ավելի շատ հակված են հայերի կողմը. Կարինե Աճեմյան
10:45 08/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՄենք անհամբերությամբ ենք սպասում Համբուրգում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը. Ուորլիք

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]