ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում գազպրոմյան կառավարում է առնվազն 2013 թվականի դեկտեմբերից. Միլլերի այցի քողարկված նպատակը. «Ժամանակ» 10/26/2016 09:23 | Մամուլ
«Ժամանակ»-ն անդրադարձել է ռուսական գազային հսկայի նախագահ Ալեքսեյ Միլլեր՝ Երևան այցին, ով, փաստորեն, Հայաստանի ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի ըստ էության նախկին ղեկավարն է:
Թերթը մեկնաբանում է, թե ինչու է հիշատակում այս այցը համանախագահների այցելության ֆոնին:
Բանն այն է, որ ղարաբաղյան կարգավորման թեմայով տեղի ունեցած այս այցելությունն իր քաղաքական կշռով, ըստ էության, երևի թե առնվազն որևէ գրամով ավելի չէ, քան Միլլերի այցն իր քաղաքական նշանակությամբ, թեև քննարկվող հարցերը վերաբերել են ընդամենը էներգետիկայի ոլորտում հետագա համագործակցությանը: Եվ այս համեմատությունը խոսում է այն անհամարժեքության մասին, որն այսօր բնորոշում է Հայաստանի թե´ ներքին, թե´ արտաքին քաղաքական իրողությունները:
«Գազպրոմի» ղեկավարի այցը այսօր Հայաստանում, Հայաստանի համար ունի շատ ավելի մեծ քաղաքական նշանակություն, քան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը: Կամ առնվազն իր քաղաքական նշանակությամբ չի զիջում նրանց:
«Միլլերի այցն իհարկե ստուգայցի է վերածում ոչ թե այն հանգամանքը, որ նրա նախկին ենթականերից մեկը այսօր Հայաստանի վարչապետ է նշանակվել, այլ այն հանգամանքը, որ կոչվում է հայ-ռուսական գազային պայմանագիր, և որը կնքվեց 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Պուտինի հայտնի այցի ժամանակ, երբ նա առաջին հաստատությունը, որտեղից սկսեց պետական այցը Հայաստան՝ ընտրել էր Հայաստանում Գյումրիի ռուսական ռազմակայանը:
Իսկ «Գազպրոմի» հետ գազային այդ համաձայնագրով, Հայաստանն ըստ էության «Գազպրոմի» համար ձևակերպվում է որպես մի մեծ պարտք: Եվ հենց այդ համաձայնագիրն է, որ Հայաստանի ռազմավարական նշանակության ոլորտում առաջացնում է այնպիսի կախվածություն «Գազպրոմից», որը քաղաքական լծակ է դառնում արդեն ըստ էության գրեթե ցանկացած ոլորտի համար: Միլլերի այցը բնականաբար շատ շատերին է առիթ տալու կրկնել Կարեն Կարապետյանի նշանակումից ի վեր բազմաթիվ անգամներ հնչող միտքը, որ նա Ռուսաստանից նշանակված վարչապետ է, և Հայաստանում ըստ էության հաստատվում է գազպրոմյան կառավարում:
Սակայն, հենց այն պայմանագրի առկայությունը, որի մասին հիշատակեցինք, արդեն իսկ բավարար է՝ եզրակացնելու համար, որ Հայաստանում գազպրոմյան կառավարում է առնվազն 2013 թվականի դեկտեմբերից և ունենալով այդ պայմանագիրը՝ «Գազպրոմը» Հայաստանում վարչապետի կարիք չունի: Այլ հարց է, որ վարչապետը կարող է «Գազպրոմի» կարիք ունենալ: Այդ տեսանկյունից դժվար է ասել՝ Միլլերը եկել է, որովհետև Կարեն Կարապետյանը զգացե՞լ է դրա կարիքը, թե՞ եկել է, որ առաջիկա ժամանակահատվածում Կարապետյանը դրա կարիքը չզգա: Սակայն մյուս կողմից պետք չէ բացառել և այն, որ Միլլերը եկել է Սերժ Սարգսյանից Կարեն Կարապետյանի տրանսֆերի գինն ուզելու»,–գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ»-ի՝ 26.10.16թ. համարում:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/24/2024 15:54 Հայաստանի բոլոր դպրոցների շրջանավարտների համար հնչեց Վերջին զանգըՄամուլ
- 06/15/2024 08:38 21 մլն աշխատանքի վարձատրություն, նոր բնակարան. Սանոսյանի մոր տան գործը ստուգող հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի ունեցվածքը. «Ժողովուրդ»
- 06/15/2024 08:35 Օրենքի տառը չի պահպանվել․ «Հրապարակ»
- 06/15/2024 08:31 Քննչական կոմիտեն քննարկել է ՔՊ պատգամավորի կնոջը պատկանող ընկերության շուրջ առկա գործը կարճելու հարցը.«Ժողովուրդ»
- 06/15/2024 08:27 Փաշինյանն ու Ալիևը սինխրոն են աշխատում․ «Հրապարակ»
- 06/15/2024 08:23 27-ից 37 տարեկան 22 անձ 15 մլն եւ 2 անձ 8 մլն դրամ են վճարել եւ ազատվել զինվորական ծառայությունից. «Ժողովուրդ»
- 06/15/2024 08:21 Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել․«Հրապարակ»
- 06/15/2024 08:15 «Բիրտ ուժի կիրառումը ցույց տվեց, որ Փաշինյանն ընտրել է ավտորիտար ռեժիմի անցման ճանապարհը». «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/03/2024 20:11 Էն մարտավարությունը, որ կար նախկինում, երբ մեկ ոստիկանի ցուցմունքով մարդկանց կալանավորում էին, Սրբազանի շնորհիվ փոխվեց. Հարությունյան (տեսանյութ)
- 05/28/2024 20:29 Մենք համարում ենք, որ կառավարության քայլերը ճիշտ չեն, բայց դեմ չենք դրան,վերապահումներով, բայց աջակցում ենք կառավարության ջանքերին. Խզմալյան
- 05/24/2024 19:59 Շարժումը հաջողելու շանս ունի, բայց անհրաժեշտ է հրաժարվել փնթի պետություն ստեղծելու մեր դարավոր սխալից. Հարություն Մեսրոբյան
- 05/24/2024 09:38 Հայ Եկեղեցին ոչ միայն չի օգտվում շոշափելի հարկային արտոնություններից, այլև կամավոր ստանձնել է Կառավարությանը վերապահված պատմամշակութային հուշարձանների պահպանության գործառույթը
Մեկնաբանություն
- 06/17/2024 17:23 Ով է գործակալը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
- 06/17/2024 17:03 Այս պահին Ստեփանվանի շրջակայքում առկա է պտտահողմ. Գագիկ Սուրենյան
- 06/16/2024 21:36 Ակնհայտ է, որ այս որոշմամբ իշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը. Առաքելյան
- 06/16/2024 21:06 Մեր նորանկախ պատմության կարևորագույն գործընթացով ենք անցնում. Արթուր Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 06/17/2024 10:45 Ամրակից գյուղում բնակելի տուն է այրվել
- 06/17/2024 10:21 Պատահար Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 06/16/2024 20:52 Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ ․ կան տուժածներ
- 06/16/2024 16:46 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 06/17/2024 13:46 Երգիչ Գրիգորի Լեպսը որոշել է ամուսնանալ 18-ամյա ուսանողուհու հետ
- 06/13/2024 18:58 «Սեքս՝ ձիու դիմաց». SpaceX-ի նախկին աշխատակիցները դատի են տվել Իլոն Մասկին
- 06/12/2024 00:04 Դպրոցի պահակ կնոջը ձերբակալել են աշակերտների հետ թմրանյութեր օգտագործելու համար
- 06/11/2024 11:36 Մայր գորշ արջն ապահով շրջում իր ձագերի հետ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում (տեսանյութ)