ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՔԿ. Անընդունելի է ողբերգական դեպքը շահարկումների առարկա դարձնելը (լուսանկարներ) 09/28/2016 19:05 | Քրեական խրոնիկոն
Շիրակի մարզի բնակիչ Արշակ Գրիգորյանի ինքնասպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, կարեւորելով ՀՀ քաղաքացիների ստուգված եւ հավաստի տեղեկություն ստանալու իրավունքը՝ հայտարարում են, որ օրաթերթերից մեկի այսօր՝ սեպտեմբերի 28-ին, տարածած տեղեկությունն առ այն, թե Ա.Գրիգորյանի դին հայտնաբերվել է իրենց ավտոտնակում եւ ոչ թե նկուղում, կեղծիք է, չի բխում գործի փաստական հանգամանքներից եւ միտված է ստահոդ «տեղեկություններով» ապակողմնորոշել հանրային կարծիքը եւ ստվերել վարույթն իրականացնող մարմնի աշխատանքը։
Այսպես՝ երիտասարդի՝ հրազենային վնասվածքով բժշկական կենտրոն տեղափոխվելու մասին ահազանգն իրավապահ մարմիններն ստացել են Գյումրիի բժշկական կենտրոնից՝ 2016թ. սեպտեմբերի 20-ին։ Պարզվել է նրա ինքնությունը, որ նա հանդիսանում է Գյումրիի բնակիչ, 1990թ. ծնված Արշակ Գրիգորյանը, եւ ձեռնարկվել անհրաժեշտ անհետաձգելի քննչական գործողություններ՝ նրա՝ հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները, դեպքի վայրը պարզելու ուղղությամբ։
Արդյունքում պարզվել է, որ Ա.Գրիգորյանին հրազենային վնասվածքով հայտնաբերել եւ բժշկական կենտրոն են տեղափոխել նրա հարազատները, ովքեր հարցաքննվել են։
Տուժածի հորաքրոջ որդու՝ Հ.Հարությունյանի, ցուցմունքի համաձայն՝ Ա.Գրիգորյանի մարմինը հայտնաբերել է ինքը՝ նկուղում, մեջքի վրա ընկած, գլուխն արյունոտված: Անմիջապես կանչել է հարազատներին և, Արշակի թևերի տակից բարձրացնելով, նրան դուրս բերել նկուղի մուտքի դռան մոտ, որտեղ մոտեցել է բարեկամուհին և միասին Արշակին դուրս բերել նկուղից։ Մոր ահազանգով տուն է եկել Արշակի եղբայրը և միասին նրան տեղափոխել են բժշկական կենտրոն։
Հ.Հարությունյանի ցուցմունքները հաստատվել են նաեւ տուժողի ընտանիքի անդամների ցուցմունքներով, նրանց կողմից նշված դեպքի վայրի՝ նկուղի, զննության արդյունքներով, որտեղ հայտնաբերվել են արյան հետքեր, «Մակարով» տեսակի «ԼԱ 1948 Ր» գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, 1 պարկուճ և 1 գնդակ, նկուղի հողածած հատակով անձին քարշ տալու հետքեր։ Վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ, առգրավվել են տուժուղի, ինչպես նաև նրան հայտնաբերած հարազատի հագուստները եւ քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել փորձաքննություններ, որոնց թվում՝ դատաբժշկական, դատամատնադրոշմային, դատակենսաբանական, դատաձգաբանական։
Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական հետաքրքրությունը՝ վարույթն իրականացնող մարմինը պարբերաբար տեղեկություններ է տրամադրել եւ տրամադրում քննության արդյունքների մասին՝ այն ծավալով, որքանի հրապարակումը չի խոչընդոտի գործի քննությանը՝ հարգելով անհատական տվյալների պաշտպանությունը։
Նախկինում եւս հայտարարվել է, որ Ա.Գրիգորյանն հրազենային վնասվածքով հայտնաբերվել է տան նկուղում. հանգամանք, որն առ այսօր նրա հարազատների կողմից կասկածի տակ չի դրվել։
«Ակնհայտ է, որ լրատվամիջոցն իր ընթերցողներին է տրամադրում կեղծ տեղեկություններ։
Անընդունելի ենք համարում ողբերգական դեպքը անբարեխիղճ լրագրության արդյունքում շահարկումների առարկա դարձնելն ընդհանրապես»,-ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։
ՔԿ-ն կից ներկայացնում է դեպքի վայրի՝ նկուղի զննության լուսանկարները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել