ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միջազգային հանրության կողմից ոչ մի պատժամիջոց չկիրառվեց, Ադրբեջանն էլ իրեն զգում է անպատիժ. քաղաքագետ 07/14/2016 10:36 | Ղարաբաղյան հակամարտություն
Ապրիլին քառօրյա պատերազմ հրահրելու համար միջազգային հանրության կողմից ոչ մի պատժամիջոց չկիրառվեց Ադրբեջանի նկատմամբ, և չէր էլ կիրառվելու, ակնկալել պետք չէր, դա նշանակում է, որ այդ երկիրն իրեն ինչ-որ տեղ զգում է անպատիժ:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրուցյում նշեց քաղաքագետ Նարեկ Գալստյանն` անդրադառնալով ղարաբաղյան հարցի շուրջ ծավալվող վերջին զարգացումներին:
-Պարոն Գալստյան, վերջին օրերին Հայաստանի ու Արցախի պաշտոնյաները տարբեր առիթներով ընդգծում են, որ Արցախի անկախության ճանաչմանն ու բանակցային ձևաչափի լիարժեք վերականգնմանն այլընտրանք չկա: Հայկական կողմի դիրքորոշումը կարճ ժամկետում հաճախակի շեշտադրելն ինչի՞ մասին է խոսում: Կարծիքներ են հնչում այն մասին, թե փորձ է արվում առաջ տանել խնդրի լուծման փուլային տարբերակը, ինչին հայկական կողմը դեմ է:
-Ես այդ հայտարարություններում ոչ մի նոր բան չեմ տեսնում: Թե պաշտոնական Երևանը, թե պաշտոնական Ստեփանակերտը միշտ են այդպես հայտարարել, որ ակնկալում են Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչում, նոր մյուս հացերի քննարկում: Նորությունն այստեղ այն է, որ կարճ ժամանակում են սկսել հաճախ հայտարարել: Կարծում եմ`դա կապված է այն հանգմանքի հետ, որ ընթանում է բանակցությունները վերսկսելու հիմքերի ստեղծման գործընթաց: Հիմա, ըստ էության, բուն կոնֆլիկտի կարգավորման շուրջ բանակցություններ չեն ընթանում, այլ ավելի շուտ գնում գործընթաց բանակցությունները վերսկսկելու պայմանների ապահովման վերաբերյալ: Բնական է, որ դիրքորոշումները պետք է վերահաստատվեն` ինչ է փոխվել, ինչ չի փոխվել: Ըստ էության, հայկական կողմի դիրքորոշման մեջ բուն կոնֆլիկտի կարգավորման հարցում, ամատական փոփոխություն չկա: Հայկական ու ադրբեջանական կողմերի միջև անկյունաքարային տարբերություն կա: Հայկական կողմը կարգավորումը տեսնում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս, իսկ Ադրբեջանը հակառակը:
-Այդ դեպքում ի՞նչ էր ենթադրում Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավորվի այն հայտարարությունը, որ կողմերը այս անգամ շատ ավելի մոտ են հաջողության հեռանկարին, քան երբևէ:
-Ես շատ հաճախ եմ լսել նման արտահատություններ, որ հիմա բեկուﬓային պահ է, մենք շատ մոտ ենք հանգուցալուծմանը: Ժամանակին, երբ ամերիկյան կողմն էր նախաձեռնություն ցույց տալիս, նրանք էին նման հայտարարություններ անում: Քանի որ հիմա ռուսական կողմն է հիմնական նախաձեռնողը բանակցային գործընթացի վերակտիվացման և կոնֆլիկտի սառեցման հարցում, բնականաբար պետք է ցույց տա, որ իրենք գործ են անում և իրենց հաջողվել է ինչ-որ մի քայլ կատարել: Ռեալ տեղաշարժ. մոտ ժամանակներում էլ չեմ պատկերացնում ինչ պետք է անեն առաջընթացի համար: Ամեն դեպքում, առայժմ նոր բան չկա:
-Ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը բազﬕցս նշում էր, որ պետք չէ թևեր տալ Ադրբեջանին: Օրերս
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը հայտարարեց , որ ռուսական սպառազինության մատակարարումները Ադրբեջան շարունակվում են՝ համաձայն կնքված պայմանագրի, և Մոսկվան մտադիր է զենքի վաճառքի նոր պայմանագրեր կնքել Բաքվի հետ:
-Ռուսաստանը հենց անմիջապես պատերազմն օրերին էլ հայտարեց Ռոգոզինի շուրթերով, որ պատրաստվում են շարունակել զենքի առևտուրը: Այստեղ ոչ մի նոր բան չեմ տեսնում: Իհարկե, շատ լավ է, որ մենք քաղաքական էլիտայի մակարդակով սկսեցինք մեր դժգոհությունը ներկայացնել: Տարբեր հարթակնեում այդ հարցը բարձրաձայնվում է, բայց չեմ կարծում, որ մեր մտահգությունն էական ազդեցություն ունի:
-Նման գործողությունները Արդբեջանին թևե՞ր են տալիս այն տեսանկյունից, որ ապրիլյան պատերազմը զանձազերծելուց հետո նա անպատիժ մնաց:
-Ըստ էության, ռազմի դաշտում ունեցած կորուստներից բացի, Ադրբեջանը ոչ մի բանով չտուժեց: Կորուստների ուղղությամբ էլ տեղեկատվական դաշտում լուրջ աշխատանք է տարվում և հասարակության վրա ազդեցությունը չեզոքացվում է, այսինքն` իր հանրությունը պարտված չի զգում: Քանի որ միջազգային հանրության կողմից ոչ մի պատժաﬕջոց չկիրառվեց, և չէր էլ կիրառվելու ,ակնկալել պետք չէր, դա նշանակում է, որ Ադրբեջանն իրեն ինչ-որ տեղ զգում է անպատիժ:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/11/2024 08:37 2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»
- 05/11/2024 08:34 Ինչն է «պաշտպանել» իր հայտարարագրի եկամուտների 3-րդ տողում Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»
- 05/11/2024 08:30 ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ»
- 05/11/2024 08:28 Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել․ «Հրապարակ»
- 05/11/2024 08:24 ԿԳՄՍ-ից զգուշացրել են․ «Հրապարակ»
- 05/11/2024 08:20 Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում․«Հրապարակ»
- 05/11/2024 08:13 Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/11/2024 19:46 Ադրբեջանին զիջումների իրական դեմքը սա է. հաջորդը դու ես ու քո տունը. Վարուժան Գեղամյան
- 05/11/2024 17:44 Հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների հիման վրա է իրականացվում դելիմիտացիան. Աբրահամյան
- 05/11/2024 17:34 Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է՝ ինչ հիմքով է ազատ արձակվել
- 05/11/2024 15:43 Նիկոլ, ես գալու եմ քո հետևից․ Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել մեկուսարանից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/13/2024 10:37 Մուշավան թաղամասում ավտոմեքենա է այրվել
- 05/12/2024 21:04 Երևանի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկի բակում առկա է հաստաբուն ծառի ընկնելու վտանգ
- 05/12/2024 20:38 Երևանում ծառն ընկել է «Nissan» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաների վրա
- 05/12/2024 17:31 Պայթյուն՝ Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում գտնվող ավտոտնակում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/12/2024 09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա
- 05/11/2024 18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
- 05/10/2024 22:22 Ամուսնացած տղամարդուց ծննդաբերած կինը տարօրինակ առաջարկ է ստացել նրա կնոջից
- 05/09/2024 23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը