Թեմաներ
Կիրակի 05 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/19/2024   16:57 ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում. Տավուշի բաժնի պետ 05/19/2024   16:47 Ադրբեջանը ողջունում է Իրանի ջանքերն՝ ուղղված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը. Ալիև 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   16:07 Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Կիրանցի բնակիչների նկատմամբ. Խամոյան 05/19/2024   15:51 «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը 05/19/2024   15:20 ՆԳՆ-ն՝ Կիրանց մուտք գործելու արգելքի մասին 05/19/2024   14:58 Կիրանցի հատվածում սահմանապահ զորքերը իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված աշխատանքներ.ԱԱԾ 05/19/2024   14:42 Ոստիկանները թույլ չեն տալիս նաև մշակութային գործիչների մուտքը Կիրանց 05/19/2024   14:36 Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ 05/19/2024   14:07 «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին 05/19/2024   14:04 Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ 05/19/2024   13:45 ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանի մեղադրանքի մասին 05/19/2024   13:43 Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո, բայց ոչ ամեն գնով. Բագրատ Սրբազան 05/19/2024   13:21 3-5 աստիճանով տաքանալու է. տեղումներ են սպասվում 05/19/2024   13:12 Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը,պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել. Խամոյան 05/19/2024   13:01 ԳՇ պետ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը 05/19/2024   12:44 Իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. եթե «հավես» ունեք, պատրաստվեք դրան. Արսեն Թորոսյան 05/19/2024   12:30 Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը 05/19/2024   12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com 05/19/2024   11:52 Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին 05/19/2024   11:39 Սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով 05/19/2024   10:31 Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը 05/19/2024   10:18 Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ 05/19/2024   10:03 Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   21:15 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, տղամա՞րդ չեք, խոսեք․ Սրբազան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   20:33 Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան 05/18/2024   20:26 Բագրատ Սրբազանը դիմեց ԱԱԾ-ին, որպեսզի թույլ տան այցելի օդանավակայանում հացադուլի անող Լեո Նիկոլյանին 05/18/2024   20:16 Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան 05/18/2024   20:10 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   19:57 Գուցե ոմանց համար անհասկանալի լինի, ոմանց համար անընդունելի, բայց այս ճանապարհը անբեկանելի է․ Բագրատ Սրբազան 05/18/2024   19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/18/2024   19:21 Պահեստազորի սպաները ներկա են եղել Սրբազանի հետ հանդիպմանը 05/18/2024   18:55 Ադրբեջանի պահանջները բոլորը կատարում են եռանդով ու մի բան էլ վատ սցենարով. Դանիելյան 05/18/2024   18:17 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի» 05/18/2024   17:46 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Տավուշ, բայց ոչ՝ Կիրանց, այլ ներկա լինելու խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:44 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 05/18/2024   17:33 Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:25 Հաշտությունը չի ենթադրում լղոզված վիճակ. Բագրատ Սրբազան 05/18/2024   17:13 Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 05/18/2024   16:51 Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ) 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/18/2024   07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»

Զինվորի արյունը, պատերազմի թեման ու ազգի պատիվը Անին գնահատել էր 1.000.000 դրամ ամսական. Բացահայտումներ «Անալիտիկի գործի» շուրջ. Տիգրան Ուրիխանյան 07/12/2016   18:01  |  ԼՐԱՀՈՍ

ԱԺ պատգամավոր Տ.Ուրիխանյանի գրասենյակ հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով "Անալիտիկի գործին" վերաբերող այն ցնցող տեղեկությունները, որոնք ձեռք են բերվել ձերբակալված մեղադրյալների ու նրանց ստոր գործունեության առնչությամբ:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

Երկար ժամանակ analitik. am կայքը հոդվածներ էր գրում "ՎՏԲ- Հայաստան" բանկի մասին` ահազանգելով, որ այդ բանկի սեփականատեր հանդիսացող ռուսաստանյան ՎՏԲ բանկի 2.9 % բաժնեմասերին տիրապետում է Ադրբեջանի պետական նավթային ֆոնդը: Նրանք գրում էին, որ ադրբեջանցիները այդ ֆինանսական կորպորացիայի միջոցով հետախուզական գործունեություն են ծավալում Հայաստանում, տեղեկություններ հավաքում ձեռնարկությունների մասին, և տիրապետության տակ առնում մեծաքանակ շարժական ու անշարժ գույք, օբյեկտներ և այլն:

Շորթման համար մեղադրվող ու ձերբակալված Անալիտիկի տնօրեն Անի Հովհաննիսյանը հարցազրույցներ էր տալիս այդ թեմայի շուրջ, կազմակերպում էր ստորագրահավաք ու հրավիրում էր ասուլիսների այն գործիչներին, որոնք պատրաստ էին խոսել այդ թեմայի շուրջ, քննադատական հոդվածներ էր տարածում ադրբեջանական բաժնեմասով "ՎՏԲ Հայաստան" բանկի մասին: Զուգահեռ նույն գործունեությունն էր իրականացնում ԱՄՆ-ում գրանցված armcrimenews.com կայքը: Միևնույն ժամանակ "ԱԼԳԱ" կոչվող փաստաբանական գրասենյակը սկսում է մասսայական հայցեր կազմակերպել "ՎՏԲ Հայաստան" բանկի վարկառուների անունից ընդդեմ բանկի : Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին այդ կայքերը գրում էին, որ "ՎՏԲ -ի փամփուշտից սպանվեց հայ զինվորը", որ ռուս-ադրբեջանական բանկը փող է աշխատում վարկառու հայ զինվորների հաշվին այն պահին, երբ այդ զինվորները զոհվում են սահմանին", որ "այն ժամանակ, երբ սահմանին արյուն են թափում մեր քաջ զինվորները, Հայաստանի իշխանությունը հանձնում է Հրազդանի ցեմենտի գործարանը ադրբեջանական ՎՏԲ -ին" և այլն:

Հենց այդ օրերին է Անին հրավիրում պատգամավոր Ուրիխանյանին ասուլիսի, իսկ երբ պատգամավորը հրաժարվում է, նա արդեն որերորդ անգամ տարածում է սուտ ու վիրավորական հոդված Ուրիխանյանի մասին: Դրանից հետո Անին հրավիրվում է հանդիպման, պահանջում ամսեկան 300000 դրամ սուտ, զրպարտիչ ու վիրավորական հոդվածներ պատգամավորի մասին չգրելու դիմաց: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավոր Ուրիխանյանի կենսագրությունը բացարձակ մաքուր է, և նա երբևէ չի հանդուրժել ու չի հանդուրժելու շորթողներին և այլ հանցագործներին` գործը հանձնվեց իրավապահներին ըստ օրենքի ու բարոյականության պահանջի, և գումարը վերցնելուց հետո Անին ձերբակալվեց: Դրանից անմիջապես հետո armcrimenews.am կայքը և մի քանի փատաբաններ ու ֆեյսբուքյան ֆեյքեր վայնասուն բարցրացրեցին` թե Անին պայքարում էր ազգային շահի, հայ զինվորի կյանքի ու հայրենիքի համար ընդդեմ ռուս-ադրբեջանական բանկի, իսկ Ուրիխանյանը նրան չեզոքացրեց, դրանից բխող հետևանքներով հանդերձ: Ամեն օր նշյալ կայքը կեղտ ու զառանցանք էր տարածում Ուրիխանյանի, իր գործունեության, նրա ընտանիքի, մերձավորների ու թիմակիցների մասին` մեղադրելով գրեթե հակապետական արարքների մեջ:

Իսկ հիմա ուշադրություն` վերը նշված փաստաբանական գրասենյակը փաստացի ղեկավարում էր ՀՀ ոստիկանության կարգապահական խորհրդի արդեն նախկին անդամ, ներկայումս ձերբակալված Արտակ Գալստյանը: Իսկ էլեկտրոնային հետախուզության արդյունքում ապացուցված է armcrimenews.am կայքի կապակցվածությունը նույնանուն կամ նմանատիպ ֆեյքերի հետ, որոնք ֆեյսբուքում տարածում էին այդ նյութերը և դրանց կապվածությունը Արտակ Գալստյանի հետ, ինչպես նաև առկա է նրա խոստովանության ձայնագրությունն ու այլ ապացույցներ: Հենց Արտակն է ազգականի միջոցով խոշոր վարկ ձևակերպել ՎՏԲ բանկում, իրականացրել մեքենայություններ ու հետո հայցով դիմել դատարան վարկը մարելու պահանջով, և հենց դրանից հետո է սկսվել իբր ազգային շահի համար պայքարը տեղեկատվական դաշտում: Առաջարկում ենք, որ հանրությունն ինքը կարծիք կազմի այս համադրության վերաբերյալ: Իսկ Անիի փող շորթելու ձևը հասել էր նույնիսկ սրբապղծության: Ադրբեջանական բանկի,պատերազմի, զոհված զինվորների մասին գրելով հանդերձ, Անալիտիկը դիմում է այդ նույն ռուս-ադրբեջանական բանկին` պահանջելով բանկից 1000000 դրամ ամսեկան, ոչ միայն վատ նյութեր չգրելու,այլև գովաբանելու համար: Այն, որ այս հանցագործներից տուժած բազմաթիվ շարքային քաղաքացիներ, պատգամավորներ, այլ պաշտոնյաներ,գործարարներ այս օրերին հայտարարեցին ևս դրանց զոհը լինելու մասին ու տալիս են բազմաթիվ ցուցմունքներ, դեռ մեկ խնդիր է, իսկ այն որ պատերազմի, ադրբեջանական հետախուզության, զոհված զինվորի ու ազգի պատիվը դրանք գնահատել էին ընդամենը 1000000 դրամ, սա արդեն սարսափելի է: Վստահաբար, Տ. Ուրիխանյանը մեծ ծառայություն մատուցեց երկրին` բացահայտելով այս սրիկայությունն ու քրեական հանցագործությունները` վտանգի տակ դնելով սեփական հեղինակությունն ու անվտանգությունը:

Հատուկ նշում ենք, որ ամբողջ վերոգրյալը ապացուցվում է ձայնագրություններով, փաստաթղթերով ու վկայություններով, որոնք կտրամադրվեն ցանկացած լրատվամիջոցի ըստ պահանջի: Հատուկ ձերբակալվածների պաշտպանների, այդ թվում, պատգամավորի դեմ էթիկայի հանձնաժողով դիմողին, հայտարարություններ տարածողներին ու ՀՀ նախագահին բաց նամակներ գրողին հայտնում ենք, որ բոլոր այդ ապացույցները ձեռք են բերվել ինքնուրույն, առանց որևէ իրավապահ մարմնի առնչության, նախաքննական գաղտնիք չեն հանդիսացել և ի սկզբանե գտնվել են տուժող կողմի տիրապետության տակ: Իսկ թե ինչ այլ փաստեր կան, ինչ առնչություն ունեն այս ամենի հետ արդեն նախկին և ներկա որոշ պետական պաշտոնյաներ,վստահ ենք,նախաքննությունը կպարզի:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:06 12/07/2016  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանն ընդդեմ ԱԺ պատգամավորի. ի՞նչ որոշում կկայացնի Էթիկայի հանձնաժողովը
13:12 09/07/2016  |  Քաղաքացիական իրավունքԲանկն ընդդեմ «Անալիտիկ» կայքէջի տնօրեն Անի Հովհաննիսյանի
12:20 01/07/2016  |  Քաղաքացիական իրավունքԸնդդեմ Տիգրան Ուրիխանյանի Անի Հովհաննիսյանի հայցադիմումը վերադարձվել է
19:10 30/06/2016  |  Քրեական խրոնիկոնԱնի Հովհաննիսյանի կալանքի ժամկետն երկարացվեց երկու ամսով
13:10 30/06/2016  |  ԼՐԱՀՈՍՊատգամավորը ոտնահարել է Սահմանադրությունն ու օրենքները. պաշտպան
18:50 29/06/2016  |  Քրեական խրոնիկոնԱնի Հովհաննիսյանի կալանքի ժամկետն երկարացնելու միջնորդության քննությունը հետաձգվել է 4 ժամով
11:30 29/06/2016  |  Քրեական խրոնիկոնԿքննվի «Analitik.am» կայքի տնօրենի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը
11:39 23/06/2016  |  ԼՐԱՀՈՍՇուտով տեղի կունենա այնպիսի բացահայտում, որից կցնցվի ողջ հանրությունը. Ուրիխանյան
18:09 14/06/2016  |  Քրեական խրոնիկոն«analitik.am»-ի տնօրենի պաշտպանությունը կիրականացնի միայն փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը
09:39 31/05/2016  |  ՄամուլՎանոյի Արտակը Կարեն Բաբակեխյանից փորձել է 6 հազար դոլար շորթե՞լ. «Հրապարակ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]