ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանն ընդդեմ ԱԺ պատգամավորի. ի՞նչ որոշում կկայացնի Էթիկայի հանձնաժողովը 07/12/2016 13:06 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը հուլիսի 14-ի դռնփակ նիստում կքննարկի փաստաբան Սուսաննա Սարգսյանի՝ ընդդեմ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դիմումը քննության ընդունել-չընդունելու հարցը:
Ս.Սարգսյանը, ով առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու մեջ մեղադրվող Արտակ Գալստյանի պաշտպանն է, խնդրում է կարգապահական վարույթ հարուցել՝ Տիգրան Ուրիխանյանի վարքագիծը «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 6–րդ հոդվածով սահմանված էթիկայի կանոններին համապատասխանության հարցը պարզելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, փաստաբանն իր դիմումի մեջ նշել է, որ պատգամավորն իր հայտարարություններով ոտնահարել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 23-րդ, 31-րդ, 39-րդ, 61-րդ, 64-րդ, 66-րդ, 67-րդ, 71-րդ, 162-րդ հոդվածները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածները, ՀՀ Փաստաբանության մասին օրենքի 21-րդ հոդվածը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով սահմանված նորմերը:
Դա, ըստ դիմողի, դրսևորվում է Տիգրան Ուրիխանյանի կողմից ընթացիկ տարվա մայիսի 17-ին արված մի շարք հայտարարություններում՝ «… պարզվեց, որ սրանց թիկունքում կենդանաբանական օրգանիզմներ կան…», «… բացահայտ տականքություններով, ապազգային մակարդակի անբարոյական ստով ու այլանդակությամբ են դրսևորվում, շորթողին զոհ են սարքել ու սեփական փտախտի հոտն են տարածում ինտերնետով մեկ…: Այդ կայքերի հետ կապված փաստաբան կոչվողների խունտան, որը թաթախված է բազմաթիվ պատմությունների մեջ ու փողի դիմաց մարդ վարկաբեկելու բիզնեսով է զբաղված… Իսկ օրենքի թակարդն ընկած հանցագործին փրկելու խնդիր ունեն նրանք, ովքեր վառվում են հասկանալով, որ նրանց օրերը հաշված են…»:
Ս.Սարգսյանը նշում է նաև, որ հունիսի 22-ի հայտարարություններում «…Երբ ձերբակալվեց Անիի (խմբ.- «analitik.am» լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հովհաննիսյանի) հանցակից ու հովանավոր ՀՀ Ոստիկանության կարգապահական խորհրդի արդեն նախկին անդամ, «Արմքրայմնյուզ» կայքի սեփականատեր Արտակ Գալստյանը…» արտահայտություններն ակնհայտորեն խախտում են ՀՀ Սահմանադրության վերոնշյալ հոդվածները, մասնավորապես, պատգամավորի կողմից հասցվում են վիրավորանքներ՝ անձանց անբարոյական, տականք, այլանդակ, շորթող, հանցագործ անվանելով, և ակնհայտ անձնական հակակրանք արտահայտելով:
Ս.Սարգսյանն եզրահանգում է, որ Տիգրան Ուրիխանյանը, ոտնահարելով ՀՀ սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով անձին տրված անօտարելի իրավունքները, անձի պաշտպանությունն իրականացնող փաստաբանին մեղադրել է հանցագործությունների կոծկման մեջ, փաստաբանին փաստացի նույնացնելով իր պաշտպանյալի հետ և, ինչո՞ւ չէ, դրանով իսկ փաստաբանին դարձնելով հետապնդման թիրախ:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
- 05/19/2024 11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ