Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   14:58 Թուրքիան կպաշտպանի Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում.ԶԼՄ 04/29/2024   14:49 Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   14:26 «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպով 1 անձի մեղադրանք է ներկայացվել, մյուսներն ազատվել են արգելանքից 04/29/2024   14:17 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ 04/29/2024   14:14 100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիայում 04/29/2024   14:06 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան 04/29/2024   14:01 Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է 04/29/2024   13:55 Բագրատ սրբազանին զրպարտել են՝ մեղադրելով «Կրեմլից միլիոնավոր դոլարներ» ստանալու մեջ. պահանջում են քրգործ հարուցել 04/29/2024   13:52 Գյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան 04/29/2024   13:49 «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/29/2024   13:47 «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան 04/29/2024   13:32 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը 04/29/2024   13:28 Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով 04/29/2024   13:15 Ջերմաստիճանը նվազելու է մինչև10 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/29/2024   13:11 Վարդապետյանն ասելիք չուներ արդարադատությանը միջամտելու աղմկահարույց գործի վերաբերյալ 04/29/2024   13:08 Հանգստյան և տոնական օրերին դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի 04/29/2024   13:04 Կալանքի կտրուկ աճը Ձեր պաշտոնավարման հետ է համընկել․դատախազական հսկողությու՞նն է թուլացել՝ ամեն ինչ հաստատում եք, թե իրապես նման ծանր հանցավորության վիճակում ենք․ Թորոսյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   12:42 Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 04/29/2024   12:35 Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին 04/29/2024   12:28 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ 04/29/2024   12:20 Կալանավորումը մնում է որպես պատիժ. Նազարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) 04/29/2024   12:10 Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/29/2024   12:05 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում 04/29/2024   12:03 Պայքարի օջախը Տավուշն է, բայց իրական թատերաբեմը Երևանն է, քաղաքական, ապակուսակցական կոնսոլիդացիա է պետք. Դավիթ Անանյան 04/29/2024   11:48 Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ 04/29/2024   11:44 Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան 04/29/2024   11:40 Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ 04/29/2024   11:25 Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   11:15 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել 04/29/2024   11:05 Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, հասկանանք՝ որտեղ են պտտվում. Ավինյան 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/29/2024   10:54 Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ 04/29/2024   10:51 Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո 04/29/2024   10:43 Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. պետաիրավական հանձնաժողովի նիստ. ուղիղ 04/29/2024   10:38 Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան 04/29/2024   10:31 Ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են (տեսանյութ) 04/29/2024   10:27 Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել․ Վարազդատ Հարությունյան 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում

ԱԳ փոխնախարար. Մեզ մոտ ներդրումների անկում է նկատվում, և դա մեզ համար խնդիր է ստեղծում 06/27/2016   16:47  |  ԼՐԱՀՈՍ

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը հարցազրույց է տվել Banks.am պորտալին:

- Ձեր՝ փոխարտգործնախարար նշանակվելուց անցել է ավելի քան 3 ամիս: Տնտեսական հարցերով փոխարտգործնախարարի հաստիքի ստեղծումը դրական ընկալվեց տնտեսական դիվանագիտության ակտիվացման տեսանկյունից: Արդեն կա՞ մշակված ռազմավարություն, թե կոնկրետ ի՞նչ ուղղություններով եք Դուք կառուցելու ձեր աշխատանքը:

- Վերջին ժամանակաշրջանում բավական ակտիվ զարգանում է տնտեսական դիվանագիտության գաղափարը: Այդ դիվանագիտությունը կարելի է բաժանել մի քանի մակարդակի կամ բլոկների:

Առաջինը երկկողմ տնտեսական հարաբերությունների բլոկն է, որի շրջանակում ձեւավորվում են տնտեսական հարաբերություններ այս կամ այն երկրի հետ:

Երկրորդը ինտեգրացիոն ձեւաչափերն են, որոնց շրջանակում որոշ երկրներ համախմբվում են տվյալ տարածաշրջանի ներքին տնտեսական հարաբերությունները զարգացնելու եւ շահերը պաշտպանելու նպատակով: Եվ երրորդը միջազգային կառույցների հետ համագործակցությունն է, որի շրջանակում երկրները փորձում են ձեւավորել իրենց տնտեսության համար բարենպաստ պայմաններ: Այս երեք բլոկներով աշխատանքը նպատակ ունի բարձրացնել երկրի՝ նոր շուկաներ մուտք գործելու մրցունակությունը եւ տնտեսական իրավիճակը, հետեւաբար, բարելավել մարդկանց կյանքի որակը:

ԱԳՆ համակարգում տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ ջանքեր գործադրվել են, բայց դրանք համակարգված չեն եղել: Արտերկրում ՀՀ դեսպանատների օրակարգում, անշուշտ, դրված է տնտեսական հարցերով զբաղվելու անհրաժեշտությունը, բայց դա եւս համակարգված, դասակարգված չի եղել: Մենք հիմա մի փուլ ենք անցնում, որտեղ փորձում ենք ձեւավորել նոր համակարգ՝ ինչպես այստեղ՝ ԱԳՆ-ում, այնպես էլ արտերկրի մեր դեսպանատներում եւ դիվանագիտական ներկայացուցչություններում:

Տնտեսական դիվանագիտությունն իրականացվում է հենց դիվանագիտական կորպուսի միջոցով: Լավագույն տարբերակը կլիներ այն, որ մենք մեր բոլոր դեսպանատներում ունենայինք առեւտրատնտեսական հարցերով ներկայացուցիչ, որոնց միջոցով հնարավոր կլիներ կոնկրետ հարցեր լուծել: Ցավոք, մեր պետությունն այսօր չունի նման ֆինանսական հնարավորություններ, եւ մենք փորձում ենք տնտեսական բաղադրիչին առնչվող հարցերը լուծել մեր՝ արդեն իսկ գործող դիվանագիտական ներկայացուցչության միջոցով: Սա ունի իր որոշակի դժվարությունները, ինչը պայմանավորված է ռեսուրսների, նախեւառաջ, մարդկային ռեսուրսի ոչ բավարար լինելով:

Գիտեք, որ մենք ունենք դեսպանատներ, որտեղ աշխատում են երկու հոգի՝ դեսպանը եւ մեկ դիվանագետ: Ակնկալել, որ այդ դեսպանությունն առեւտրատնտեսական հարցերով լուրջ ձեռքբերումներ կգրանցի, իրականում մի փոքր բարդ է: Թեեւ, ունենում ենք նաեւ դեպքեր, երբ փոքրաթիվ ուժերով մեր դեսպանատները հաջողություններ են արձանագրում այս ոլորտում եւս:

Պետք է նկատի ունենալ, որ մեր ոչ բոլոր դեսպաններն ունեն տնտեսագիտության ոլորտի փորձ, եւ այս տեսանկյունից մեր գործառույթն է մշտական կապ ապահովել դեսպանությունների հետ, նրանց ներկայացնել, ուղղորդել, թե կոնկրետ երկրում ինչ ուղղությամբ աշխատանք պետք է տարվի:

Մեր նպատակը հետեւյալն է՝ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում ներկայացնել եւ պաշտպանել Հայաստանի տնտեսական շահերը, զարգացնել արտահանումը եւ ներդրումներ ներգրավել:

Մեր ռազմավարությունն է՝ վեր հանել եւ ուսումնասիրել այն խնդիրները, որոնք ունենք երկկողմ հարաբերությունների մակարդակում: Տնտեսական դիվանագիտությունն ուղղակիորեն կապված է ընդհանուր դիվանագիտության հետ: Կան երկրներ, որոնց հետ մենք պետք է սերտ քաղաքական համագործակցություն եւ տնտեսական հարցերի հստակ ձեւավորված լայն օրակարգ ունենանք: Այսինքն, մշակենք տնտեսական դիվանագիտության օրակարգը՝ ելնելով մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից:

Այդ երկրների ցանկից եւ նախանշված ուղղություններից ելնելով՝ պետք է հասկանալ երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններում մեր անելիքները մակրո եւ միկրո մակարդակում: Մակրոմակարդակ ասելով՝ մենք հասկանում ենք տվյալ երկրում կամ ինտեգրացիոն ձեւաչափում իրավապայմանագրային, նորմատիվ եւ այլ կարգավորման դաշտի ուսումնասիրություն՝ պարզելու, թե արդյոք ունենք խնդիրներ այս դաշտում, ինչ խնդիրների են հանդիպում հայկական ընկերությունները մուտք գործելիս համապատասխան շուկա եւ այլն:

Միկրոմակարդակի տակ հասկանում ենք համապատասխան գործողություններ՝ այս կամ այն երկրի նմանատիպ ընկերությունների հետ համագործակցության ձեւավորման, ներդրողների բացահայտման ուղղությամբ աշխատանքների իրականացման շուրջ այդ երկրներում գտնվող մեր դիվանագիտական ներկայացուցչությունների, տնտեսական ներկայացուցչի, հասարակական, Սփյուռքի կազմակերպությունների միջոցով եւ ներուժով, ինչպես նաեւ մեր ներքին ուժերով: Մեր ռազմավարությունը սա պետք է լինի:

- Դուք նկարագրեցիք հսկայական աշխատանք: Ակնհայտ է, որ մեկ անձն այս ծավալի աշխատանքը չի կարող իրականացնել: Ինչպես նշեցիք, արտերկրում ՀՀ դեսպանությունների մեծ մասը չունի առեւտրատնտեսական հարցերով ներկայացուցիչ: Այդ դեպքում ինչպե՞ս եք Դուք համակարգելու, կառուցելու Ձեր աշխատանքը դեսպանությունների հետ:

- Դուք միանշանակ ճիշտ եք: Միայնակ, առանց համապատասխան ռեսուրսների եւ գործիքակազմի, շատ դժվար է կազմակերպել այս աշխատանքը: ԱԳՆ-ում կա երկկողմ եւ բազմակողմ տնտեսական հարաբերությունների վարչություն:

Վարչությունը նոր ղեկավար ունի, եւ հուսով եմ, որ գալիք ամիս այն կհամալրվի տնտեսագիտական կրթություն ունեցող աշխատակիցներով: Այս վարչությունը մեզ օգնելու է մեր աշխատանքում: Իհարկե, մենք համագործակցում ենք մեր բոլոր նախարարությունների, գերատեսչությունների հետ: Ինչ վերաբերում է դեսպանատներին, ընդունում եմ, որ խնդիր ունենք դրանք մեծացնելու եւ այնտեղ տնտեսական բաղադրիչն ընդլայնելու առումով:

Այս պահին ՀՀ-ն ունի տնտեսական հարցերով ներկայացուցիչ երեք երկրներում՝ Բելգիայում, որը զբաղվում է ԵՄ-ի հետ մեր տնտեսական դիվանագիտությամբ, Շվեյցարիայում՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակում, եւ ՌԴ-ում: Եթե չեմ սխալվում, անցյալ տարվանից ունենք նաեւ ՏՏ ոլորտի ներկայացուցիչ ԱՄՆ-ում, որը փորձում է ներկայացնել մեր ընկերությունները եւ ներդրումներ ներգրավել: Ներկայում փորձում ենք պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում որոշ երկրներում ձեւավորել ոլորտային ներկայացուցիչների ինստիտուտը: Հուսով եմ, որ առաջիկայում կհաջողվենք այս գործընթացում եւ հանրությանը կներկայացնենք վերոնշյալ համագործակցության արդյունքները:

- Դա եղել է Ձե՞ր առաջարկությունը:

- Ես այդ առաջարկությունն արել եմ դեռեւս 2008թ., երբ ղեկավարում էի Հայաստանի զարգացման գործակալությունը: Մեր դեսպանատները պետք է մեծ ռազմավարության մաս կազմեն:

- Նախքան ապրիլյան դեպքերը ՀՀ նախագահը հանդիպումների շարք անցկացրեց արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանների հետ՝ նպատակ ունենալով խթանել ՀՀ արտաքին տնտեսական կապերը: Ի՞նչ տեսանելի արդյունքներ կան արդեն:

- Նախագահը հանդիպեց Իրանում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Արգենտինայում հավատարմագրված ՀՀ դեսպանների հետ: Հանդիպումների ժամանակ ՀՀ նախագահին ներկայացվեցին տնտեսական ուղղությամբ դեսպանատների իրականացրած աշխատանքները, ձեռքբերումները: Դեսպանները ներկայացրին նաեւ իրենց պատկերացումները՝ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ քայլերի վերաբերյալ: Արդյունքում եղան երկրի ղեկավարի հստակ հանձնարարականներ համապատասխան գործողություններ իրականացնելու վերաբերյալ: Վերոնշյալ երկրները մեծ նշանակություն ունեն մեր երկրի տնտեսական զարգացման համար:

Մասնավորապես, մենք պետք է ընդլայնենք տնտեսական հարաբերությունները Իրանի հետ: Ինչպես գիտեք, որոշակի քննարկումներ են ընթանում Իրանի եւ ԵԱՏՄ միջեւ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Երկկողմ հարաբերությունների շրջանակը եւս ուշադրության կենտրոնում է: Դեսպանության միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանում այս տարվա հոկտեմբերին Made in Armenia էքսպո կազմակերպելու վերաբերյալ: 1000 քմ տաղավարի տարածքում կներկայացվեն հայկական ընկերությունները եւ դրանց արտադրանքը: Համապատասխան համաձայնագիրն արդեն կնքված է:

Խնդիր ունենք աշխատելու հայ-իրանական իրավապայմանագրային դաշտի ուղղությամբ: Մեր կողմից բարձրացվել է որոշ հայկական ապրանքների նկատմամբ Իրանի կողմից արտոնյալ առեւտրային ռեժիմ սահմանելու հարցը:

Վերջերս Հայաստան էր այցելել Չինաստանի փոխվարչապետը: Այցը շատ հաջող էր, եւ մեզ հաջողվեց ձեւավորել տնտեսական հարաբերությունների լայն օրակարգ: Այցի ընթացքում մշակվել է տնտեսական համագործակցության մոտ 20 նախագիծ: Ակնկալվում է ստեղծել հայ-չինական աշխատանքային խումբ, որը զբաղվելու է այդ գաղափարների իրագործմամբ:

- Ինչպե՞ս եք կառուցում Ձեր աշխատանքը Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ: Որտե՞ղ են տարանջատվում ձեր գործառույթները, եւ որտեղ կարող են միավորվել ջանքերը:

- Ջանքերը կարող ենք միավորել բոլոր ուղղություններում: Մենք պետք է աշխատենք որպես մեկ թիմ՝ յուրաքանչյուրս կատարելով մեր գործառույթները: Ես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ եմ: Դա հատուկ արվեց, որպեսզի մենք կարողանանք այնտեղ ներկայացնել եւ համատեղ քննարկել մեր խնդիրները: Սա համագործակցության ձեւաչափ է, տարանջատումն այստեղ կարող է լինել զուտ ֆունկցիոնալ:

- Ի՞նչ աշխատանք եք տանում Սփյուռքի նախարարության հետ՝ սփյուռքահայ գործարարների ներուժն օգտագործելու համար:

- Որոշ հանդիպումներ այս ուղղությամբ արդեն անցկացրել ենք: Անշուշտ, Սփյուռքի հայ գործարարների հետ համագործակցությունը մեր առաջնային ուղղություններից պետք է լինի:

Եթե նայում ենք վիճակագրությանը, ապա տեսնում ենք, որ բացառությամբ ենթակառուցվածքային ծրագրերի, այլ ներդրումների հետեւում հիմնականում կանգնած են սփյուռքահայերը: Որքան շատ սփյուռքահայերն այստեղ ներդրումներ կատարեն, այնքան շատ նրանք կգովազդեն Հայաստանն արտերկրում: Բոլոր ներդրողների համար ամենակարեւոր հարցը նախեւառաջ իրենց ներդրումների պաշտպանվածությունն է: Պետք է ապահովել դա եւ աշխատանքն անհամեմատ կհեշտանա:

- Ի՞նչ կասեք արտերկրում գործող անկախ կազմակերպությունների, միությունների, առեւտրային պալատների հետ համագործակցության մասին: Դրանք ինչպե՞ս կարող են նպաստել մեր տնտեսական դիվանագիտությանը:

- Ընդհանրապես տնտեսական դիվանագիտության սուբյեկտներ են հանդիսանում թե՛ դեսպանությունները, թե՛ արտերկրում գործող հանրային, մասնավոր, հասարակական կառույցները, որոնց գործողություններն ուղղված են երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Մեզ համար առաջնային տեղում են որոշ երկրների հետ արդեն ձեւավորված առեւտրային պալատները, որոնց հետ առնվազն մեր դեսպանությունների մակարդակով համագործակցություն է ծավալվում: Ավելին, հենց այդ համագործակցության, շփումների արդյունքում են ձեւավորվում մեր դեսպանատների տնտեսական օրակարգը եւ առաջարկությունները:

Եթե մենք կարողանանք օգտագործել այս կամ այն երկրում գործող երկկողմ առեւտրային պալատները եւ ներգրավվել այդ երկրի ներսում ազդեցիկ գործարարների, ապա մեզ կհաջողվի հետաքրքիր ծրագրեր իրականացնել: Մենք պետք է օգտվենք այդ կառույցների հնարավորություններից: Մեր դեսպանությունները պետք է ընդլայնեն գործարար շրջանակների հետ իրենց շփումները, ցանցեր ստեղծեն նոր ներդրումների խրախուսման համար, իսկ մենք՝ ԱԳՆ-ն, էկոնոմիկայի նախարարությունը եւ մյուս կառույցները, կօգնենք մեր դիվանագետներին այս հարցում:

- ԵԱՏՄ-ից դուրս ո՞ր երկրների հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումն է առաջնահերթություն դիտվում:

- Մեզ համար միանշանակ շատ հետաքրքիր ուղղություն է Եվրամիությունը: Քաղաքական տեսանկյունից այստեղ խնդիրներ չկան, եւ մենք պետք է օգտվենք քաղաքական լավ համագործակցությունից: Պարզապես Եվրոպան հեշտ հարթակ չէ: Մեզ անհրաժեշտ է համապատասխանել նրանց չափանիշներին եւ եվրոպական սպառողին ներկայանալ որակյալ արտադրանքով:

Առաջնահերթ ենք համարում ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: ԱՄՆ-ում առկա սփյուռքահայությունը լրջագույն ներուժ է ինչպես ներդրումների ներգրավման, այնպես էլ հայկական ապրանքների արտահանման տեսանկյունից:

Միանշանակ կարեւոր են Չինաստանի հետ հարաբերությունները: Չինաստանը հսկայական շուկա ունի, եւ մենք կարող ենք այնտեղ պահանջարկ գտնել հայկական ապրանքների համար: Վերջին տարիներին այդ ուղղությամբ լուրջ աշխատանք տարվում է: Չինաստանում մեր նոր դեսպանը բավական ակտիվ է աշխատում: Կարծում եմ՝ առաջիկայում կփորձենք եւ՛ ներդրումային, եւ՛ արտահանման տեսանկյունից Չինաստանի հետ հաջողություն արձանագրել:

Մեզ հետաքրքիր է նաեւ Հնդկաստանը, որը մեզ համար դեռեւս չբացահայտված ուղղություն է: Ապրիլին Երեւանում տեղի է ունեցել հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստ: Հիմա մեր գործընկերների հետ քննարկում ենք հնդկական ապրանքներն Իրանով, Հայաստանով դեպի Եվրոպա արտահանելու հնարավորությունը: Կա նախնական պայմանավորվածություն առ այն, որ մենք կփորձարկենք ապրանքների տեղափոխումը ՝ Հնդկաստան - Բանդարաբազ- Մեղրի- Բաթումի երթուղիով: Ուզում ենք հասկանալ փոխադրման ծախսը, ժամանակը, հնարավոր խնդիրները, որպեսզի հնդիկ գործարարներին ներկայացնենք այդ ուսումնասիրության արդյունքները:

Գերակա ուղղություններ են Իրանը եւ Վրաստանը: Մենք իրավունք չունենք այդ երկու հարեւան երկրների հետ չունենալ լուրջ, բովանդակային տնտեսական հարաբերություններ:

Վրաստանի մասով մենք մի փոքր պասիվ ենք: Հստակ է, որ Վրաստանում թուրքական եւ ադրբեջանական կապիտալ կա, եւ դա իր ազդեցությունն է թողնում: Մենք պետք է փորձենք տնտեսապես այնպես զարգացնել մեր հարաբերությունները Վրաստանի հետ, որ փոխհատուցենք այդ բացը: Իմ կարծիքով` Վրաստանի հետ մենք կարող ենք տարածաշրջանային ծրագրեր իրականացնել, օրինակ՝ համատեղ արտադրություն մշակել: Եթե մենք ունենք լավ հարաբերություններ ԵԱՏՄ երկրների, Իրանի, Չինաստանի հետ, ապա դա կարող է հետաքրքրել վրացիներին՝ համատեղ արտադրանքն այդ երկրներ արտահանելու համար: Որոշ քննարկումներ այս մասով արդեն ունեցել ենք: Ուզում ենք գտնել եզրեր այդ ծրագրերի համար:

- Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ ՀՀ օտարերկրյա ներդրումների ծավալը 2016թ. հունվար-մարտ ամիսներին գրանցել է լուրջ անկում: Ի՞նչ անելիք այստեղ ունի տնտեսական դիվանագիտությունը:

- Սա մեզ համար մարտահրավեր է ստեղծում: Ըստ վիճակագրության՝ մեզ մոտ ներդրումների անկում է նկատվում, եւ դա մեզ համար խնդիր է ստեղծում, որի պատճառները պետք է հասկանալ եւ զբաղվել լուծմամբ:

Սա պետք է խթանի մեր ակտիվ աշխատանքը, ավելի լուրջ ջանքեր են պահանջվում: Մենք որոշ առումով պետք է փոխենք մեր մտածելակերպը: Չպետք է վախենանք խոշոր ծրագրերից, պետք է խոսենք առնվազն 300-500 մլն արժողությամբ ծրագրերի իրականացումից: Դա պետք է լինի մեր թիրախը:

Մեր տնտեսական դիվանագիտությունը պետք է տարվի այն ուղղությամբ, որպեսզի կարողանանք Հայաստանում ստեղծել այնպիսի ձեռնարկություններ, որոնք կաշխատեն ոչ միայն հայկական,այլեւ համաշխարհային շուկայի ուղղությամբ: Պետք է ակտիվ ուսումնասիրենք եւ համագործակցենք ԵԱՏՄ-ի հետ: Խոշոր կենտրոններում, որտեղ ունենք նաեւ Սփյուռք, դեսպանությունները հսկայական աշխատանք ունեն անելու: Փոքր տնտեսական նախագծերով առաջ ընթանալ չենք կարող: Մեծ ծրագրեր պետք է նախագծել եւ իրականացնել:

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]