Թեմաներ
Երեքշաբթի 05 / 14 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/13/2024   23:58 Երևանում նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ Shamshyan.com 05/13/2024   23:53 «Կարմիրբերետավորների» այսօրվա արարքները քաղաքացիների նկատմամբ պատժիչ բնույթ ունեին․ Արման Թաթոյան 05/13/2024   23:50 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/13/2024   23:45 Բժիշկը նախազգուշացրել Է կերակրի սոդայի վտանգի մասին 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/13/2024   22:58 Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համար 05/13/2024   22:41 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/13/2024   22:27 Ես իրենց հետ գործ չունեմ, բայց եթե գա՝ ազատ լինեմ, կզրուցենք․ Ճարտապետների պալատի նախագահը՝ Տավուշի թեմի առաջնորդին 05/13/2024   22:21 Փաշինյանը հանցանք է գործում ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականության. գլխավոր դատախազությունը համամիտ է, հերքումներ չկան 05/13/2024   21:59 Մեզ հետ պայմաններով ու պարտադիր խորհուրդներով մի խոսեք, շարժումն օրակարգ ունի ու չի շեղվելու այդ օրակարգից. Շարժման առաջնորդ (տեսանյութ) 05/13/2024   21:53 Բովանդակային դաշտից փորձում են շեղել, սադրանքներին չենք տրվի. Ապիտոնյանը՝ նախկին դիվանագետներին դասալիք որակելու Միրզոյանի հայտարարության մասին (տեսանյութ) 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/13/2024   21:38 Հնդկաստանի Մումբայ քաղաքում գովազդային վահանակի ընկնելու հետեւանքով 54 մարդ Է տուժել 05/13/2024   21:22 Կոչ եմ անում ՝ 1000 և ավելի ուսանողների վաղը դասադուլ անել․ այցելելու եմ ԵՊՀ․ Բագրատ Սրբազան 05/13/2024   21:08 Շուրջ 30 փողոց ու խաչմերուկ է փակվել, իրականացվել են ավտոերթեր․ պայքարի մեկ օրը 05/13/2024   20:52 Որքան ճնշումները ավելանում են, այնքան մարդկանց թիվը շատանում է․ այսօր բերման է ենթարկվել 171 քաղաքացի 05/13/2024   20:45 «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է 05/13/2024   20:36 Նախկինում հպարտ էինք, որ հայ ենք, հիմա ամաչում ենք, որ ասենք հայ ենք․ լիբանանահայ (տեսանյութ) 05/13/2024   20:26 Վաղը դասադուլին են միանալու և ուսանողների հետ հանդիպելու Վարդան Ոսկանյանը և Վարուժան Գեղամյանը 05/13/2024   20:17 Եգիպտոսում Բլինքենին նախազգուշացրել են «Ռաֆահ» անցակետի փակման հետեւանքների մասին 05/13/2024   20:02 Բագրատ Սրբազանը աղոթում է Սուրբ Աննա եղեղեցում 05/13/2024   19:55 Դիրքային տեղաշարժերը կասեցվել են. Ժողովրդին դեմ չեն գնա․ սահմանազատման գործընթացը չի վերսկսվի․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ) 05/13/2024   19:45 Իշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ Գալստյան 05/13/2024   19:42 Բողոքի ակցիաներ մարզերում եւ Երեւանում. հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ միացում 05/13/2024   19:37 Իսրայելցի դիվանագետները վերադառնում են Թուրքիա 05/13/2024   19:25 Թբիլիսիում սկսվում է օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հերթական բողոքի ակցիան 05/13/2024   19:14 Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը 05/13/2024   19:10 Եթե մարդիկ բողոքում են , ուրեմն մի բան այնպես չի գնում, մարդիկ բնական ցասում ունեն. ճարտարապետ 05/13/2024   18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ 05/13/2024   18:50 Անթալիայում՝ գետում հայտնաբերել են ՌԴ քաղաքացու դին 05/13/2024   18:44 Ես Բագրատ սրբազանի հետ սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, բավականին մտերիմ հարաբերություններ ենք ունեցել,բայց հիմա սառել են. Ղալումյան 05/13/2024   18:35 Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել 05/13/2024   18:31 Ստամբուլում ձերբակալել են տղամարդուն, ով փորձել է երկրից կարիճներ տեղափոխել 05/13/2024   18:30 Փաշինյանը մեկնել է Դանիա 05/13/2024   18:29 Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի եւ առեւտրի նախարար Իեն Բորջին 05/13/2024   18:11 Քաղաքացիները փակել են Բագրատաշենի ճանապարհը 05/13/2024   18:06 Վաղվանից Շիրակում` դասադուլ, գործադուլ, անհնազանդության ակցիաներ 05/13/2024   18:00 Քաղաքացիները փակել են Երևան-Ապարան մայրուղին 05/13/2024   17:50 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ին 05/13/2024   17:46 Ռուս սահմանապահները Ներքին Հանդում էլ չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները 05/13/2024   17:38 Սիսիան Պօղոսեանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից 05/13/2024   16:46 Բարդուղիմեոս առաքյալի մասունքները կհանգրվանեն Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (տեսանյութ) 05/13/2024   16:39 ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո պարտավորությունների կատարման վերաբերյալ 05/13/2024   16:38 Ղազախստանում նախկին նախարարը 24 տարվա ազատազրկման է դատապարտվել կնոջ դաժան սպանության համար 05/13/2024   16:27 Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը 05/13/2024   16:14 Ավտոերթի մասնակիցները փակել են Երեւան-Սեւան մայրուղին. ոստիկանները մեծ ուժեր են կենտրոնացրել (տեսանյութ) 05/13/2024   16:08 Ալեն Սիմոնյանն այս լարված իրավիճակում ժպտացող սթորիներ է հրապարակում 05/13/2024   16:07 Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է և կոչով դիմում ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեին 05/13/2024   16:03 Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի գործով նախագահող դատավորն ինքնաբացարկ հայտնեց 05/13/2024   15:50 Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին
05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/12/2024   11:35 Կիրակի օրով էլ եք աշխատում. Բագրատ արքեպիսկոպոս 05/13/2024   12:20 Ո՞վ է Արման Բաբաջանյանը․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի պաշտոնական հաղորդագրությունը 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/12/2024   10:23 Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ․ Վահե Հովհաննիսյան 05/13/2024   10:29 Կարմիրբերետավորները հոգևորականի են բերման ենթարկել (տեսանյութ) 05/12/2024   15:58 Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 05/13/2024   13:11 Պայծառ անակնկալ էր ինձ համար, չէիր սպասում, որ վերածնունդը կգա եկեղեցու կողմից. Մարինե Պետրոսյան 05/12/2024   09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա 05/12/2024   22:47 Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները 05/13/2024   19:45 Իշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ Գալստյան 05/13/2024   16:08 Ալեն Սիմոնյանն այս լարված իրավիճակում ժպտացող սթորիներ է հրապարակում 05/13/2024   17:50 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ին 05/13/2024   13:54 Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/12/2024   23:21 Շոյգուն չնշանակվեց պաշտպանության նախարար. Պուտինը Բելոուսովի թեկնածությունն է առաջարկել 05/13/2024   12:50 Այս պահին Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպում է ունենում գրողների տանը 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/12/2024   20:29 Իշխան Զաքարյանը չի մերժել գործընթացին միանալը. Բագրատ Սրբազանը հանդիպել է նրա հետ 05/12/2024   20:47 Պարոն Աբազյան, դադարեցրեք հեռախոսային այլանդակ հարձակումները. Շարժման առաջնորդը դիմեց ԱԱԾ տնօրենին

«Թուրք չէին, բայց նրանց արածը թուրքի արած է». կուրսանտի սպանության գործով տուժող 06/20/2016   22:31  |  Քրեական խրոնիկոն

2015թ. հունվարի 29-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց երկրոդ տուժողը, ում ցուցմունքները նախորդ տուժողի ցուցմունքներից գրեթե չէին տարբերվում:

Տուժող Կարեն Բաղրամյանը այս գործով 6 տուժողներից մեկն է, սակայն նա նաև ամբաստանվում է Հ. Բարսեղյանի սպանության գործի շրջանակներում բացահայտված մեկ այլ գործով:

Տուժողը վստահաբար նշեց, որ Հայկազ Բարսեղյանը սպանվել է, սակայն պատճառներին տեղյակ չէր:

Միևնույն ժամանակ խնդրեց դատարանին, որ Հայկազ Բարսեղյանի նկատմամբ այս հանցագործությունը կատարողները պատժվեն:

Նկարագրելով դեպքի օրվա իրադարձությունները` տուժողն ասաց, որ արթնացել է ձայներից, լսել է Հայկազ Բարսեղյանի «ախ» բացականչությունը, ապա տեսել, որ Գնել Թևոսյանը ձեռքի կտրուկ շարժում է կատարել՝ վերևից իջեցնելով ներքև, որից հետո Հայկազ Բարսեղյանը փսխել է, ապա լսել խոսակցություններ՝ «ադիալը քաշի»:

Տուժողի խոսքով՝ այդ ընթացքում Նորիկ Սահակյանը բաճկոնների միջից քուղերն է հանել:

Վկան պատմելով լսել է, որ Մովսես Ազարյանը ցանկացել է  նամակ գրել, սակայն սենյակը լավ լուսավորված չի եղել, իսկ մինչ այդ խոսակցություններ են գնացել Հայկազի դին պատշգամբից նետելու մասին, «սակայն նրանք հասկացան, որ դա ինքնասպանության փորձ կարող է չդիտվեր»,- ասաց տուժողը:

Ըստ նրա՝  «ինքնասպանություն» բառից հասկացել է, որ Հայկազի վրա ուժ են գործադրել:

Տուժողը նաև  լսել է, որ թղթի վրա գրել են «ոչ ոքի բան չասեք, ոչ ոք մեղավոր չէ, ուղղակի հոգնել եմ»: Տուժողը նաև նշեց, որ այդ գրությանը ինքը նախաքննության փուլում տեսել է, իսկ ամբաստանյալ Մովսես Ազարյանի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանի հարցին, թե ինչպես է գրված եղել «ուղղակի» բառը նա պատասխանեց, որ 2 ղ-ով:

Մինչդեռ, նշենք, որ այդ գրության մեջ ուղղակի բառը գրված է «ուղակի»:

Ըստ տուժողի ինքը ծածկոցի տակ թաքնված է եղել, սակայն մի քանի անգամ ծածկոցը ետ է քաշել որպեսզի ամբաստանյալների գործողություններն ավելի ստույգ տեսնի: Տեսել է, որ Մովսես Ազարյանը և Նորիկ Սահակյանը դուրս են եկել ննջարանից, ապա նաև լսել է, որ Մովսես Ազարյանն ասել է` «Վարոն»  ներքևում սպասում է»:

Նշենք, որ «Վարո» ասելով տուժողը նկատի ուներ  գործով ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանին:

Ըստ տուժողի` ինքը տեսել է, թե ինչպես են ննջարանից դուրս գալով Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը իրենց հետ տարել  Հայկազ Բարսեղյանին. Հայկազի գլխին եղել է զինվորական գլխարկ, իսկ բաճկոնը գցած է եղել նրա ուսերին:

Քիչ անց Գնել Թևոսյանը վերադարձել է ննջարան, վառել  լույսն ու սպառնացել` ասելով.  «կատարվածի մասին, ով ինչ որ մեկին ինչ որ բան ասի, որտեղ որ լինի կգտնի … » և հայհոյել է:

Ինքն էլ փորձում է մոռանալ այդ ամենը և քանի որ չի կարողանում ընկնում է  մտածմունքների մեջ  հետո քնում:

Ի տարբերություն գործով մյուս տուժող Տիգրան Դեմիրճյանի` Կարեն Բաղրամյանը նշեց, որ երբ գործով 4 ամբաստանյալը գտնվել են իրենց ննջարանում ինքն օղու հոտ  է զգացել, ըստ տուժողի՝ նրանք գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ:

Ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանի հետեւյալ հարցին ի պատասխան` թե արդյոք դեպքից հետո 6 տուժողներով զրուցել են այդ մասին տուժողը փորձեց սրամտել՝ այո, բայց չի կարող ասել, քանի որ տուժողներն այդ մասին գրել են իրենց ցուցմունքներում, ինչը դեռևս դատարանում չի հետազոտվել: Սակայն մի քանի բառով  ներկայացրեց, թե ինչ են խոսել միասին դեպքից հետո:

Հիշեցնենք, որ գործով հարցաքննված մյուս տուժող Դեմիրճյանը դատարանում ցուցմունքն տալիս, պնդում էր որ դեպքի մասին միմյանց հետ չեն խոսել:

Տուժող Կարեն Բաղրամյանի գնահատմամբ իրենք բոլորը եղել են շփոթված, վախի ազդեցության տակ, այդ պատճառով էլ չեն կարողացել միջամտել:

Պաշտպան Անահիտ Հովհաննիսյանի հարցին՝ ինչու չեն միջամտել, հո թուրք չէին, ինչից են վախեցել, տուժողը պատասխանեց՝ «թուրք չէին, բայց նրանց արածը թուրքի արած է»:

Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանի հարցին էլ թե դեպքի հանգամանքների վերաբերյալ  խոսե՞լ են միմյանց հետ, տուժողը ծանո՞թ է մյուս տուժողների ցուցմունքների բովանդակությանը` տուժողը պատասխանեց՝ «կա մի պարզ բովանդակություն, որի մասին դուք ինձանից լավ գիտեք, չորսով Հայկազ Բարսեղյանին սպանել են»:

Նշենք, որ տուժող Կարեն Բաղրամյանը իր ցուցմունքում հայտնեց նաև, որ սպանված Հայկազ Բարսեղյանի հետ կոնֆլիկտային հարաբերությունների մեջ է գտնվել, հաճախակի վիճել են, վեճերի պատճառ են հանդիսացել ինչպես կենցաղային խնդիրները, այնպես էլ` ուսման հետ կապված հարցերը:

Երբեմն նաև նրանց վիճաբանությունն ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով, անգամ Բաղրամյանը մի անգամ ինքնասպան լինելու մասին հայտարարություն է արել՝ «ինչ ես ուզում ինձանից, պատշգամբից գցեմ ինձ պրծնեմ քեզանից»: Այս մասին տեղեկացել է գործով ամբաստանվող Վաչե Սահակյանը, ով Կարեն Բաղրամյանին մեկ անգամ ապտակել է:

Տուժողի այս խոսքերը հաստատեց նաև ամբաստանյալ Վաչե Սահակյանը, վերջինս հայտարարեց, որ հարվածել է Բաղրամյանին` ուշքի բերելու համար:

Ինչ վերաբերում է Վաչե Սահակյանի գործողությունից տուժելուն, ապա Բաղրամյանը հայտարարեց, որ բողոք, պահանջ չունի նրանից:

Ըստ տուժողի՝ դեպքի ժամանակ ինքը եղել է վախի ազդեցության տակ, չի հասկացել, թե ինչ է կատարվում և եթե հասկանար, թե ինչ է կատարվում  կկանգնեցներ նրանց, բայց քանի որ ինքը չի կարողացել` մինչ  հիմա մեղքի զգացողություն ունի:

Տուժողի ցուցմունքներում առկա էական հակասություններով պայմանավորված ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները, ինչին միացավ նաև մեղադրանքի կողմը:

Հաջորդ՝ հուլիսի 4-ին կայանալիք նիստում կհրապարակվեն նրա նախաքննական ցուցմունքները: 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:48 07/06/2016  |  Դատական ռեպորտաժներՀայկազ Բարսեղյանի սպանությունից հետո Գնել Թևոսյանը կուրսանտներին սպառնացել է. «Որ իմացել եմ ծախվել եք, ձեր հետևից կգան». տուժող
21:38 06/06/2016  |  Դատական ռեպորտաժներԻնչու է փաստաբան Գարիկ Գալիկյանը հրաժարվում ներկայացնել տուժողի իրավահաջորդի շահերը
20:10 06/06/2016  |  Դատական ռեպորտաժներԻրարանցում դատարանի բակում. սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը սպառնալիքներ հնչեցրեց փաստաբանի հասցեին
13:02 27/05/2016  |  Դատական ռեպորտաժներԿուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունից հետո 2 առաջարկ է եղել՝ կախել և պատշգամբից գցել ցած. գործով տուժող
19:02 26/05/2016  |  Դատական ռեպորտաժներՀայկազ Բարսեղյանի հայրը ցանկանում է ևս մեկ ներկայացուցիչ ունենալ
11:27 26/05/2016  |  ԼՐԱՀՈՍՈմն գնդապետ փրկում է որդուս սպանողներից մեկին. սպանված կուրսանտի հոր դիմումը Սեյրան Օհանյանին (Տեսանյութ). 1In.am
17:22 19/05/2016  |  Դատական ռեպորտաժներԿուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով հետազոտվեցին իրեղեն ապացույցները (Լուսանկարներ)
17:43 12/05/2016  |  Քրեական խրոնիկոնԿուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով իրեղեն ապացույցները կհետազոտվեն փորձագետի մասնակցությամբ
17:35 05/05/2016  |  Դատական ռեպորտաժներՆախաքննական մարմինը փորձել է հասկանալ Հայկազ Բարսեղյանի գործով մեղադրյալների հոգեբանական առանձնահատկությունները
14:01 18/03/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայկազ Բարսեղյանի գործով ապացույցն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ պաշտպանի միջնորդության քննարկումը հետաձգվեց՝ մինչև էական հանգամանքների պարզումը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]