Թեմաներ
Կիրակի 05 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   21:15 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, տղամա՞րդ չեք, խոսեք․ Սրբազան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   20:33 Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան 05/18/2024   20:26 Բագրատ Սրբազանը դիմեց ԱԱԾ-ին, որպեսզի թույլ տան այցելի օդանավակայանում հացադուլի անող Լեո Նիկոլյանին 05/18/2024   20:16 Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան 05/18/2024   20:10 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   19:57 Գուցե ոմանց համար անհասկանալի լինի, ոմանց համար անընդունելի, բայց այս ճանապարհը անբեկանելի է․ Բագրատ Սրբազան 05/18/2024   19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/18/2024   19:21 Պահեստազորի սպաները ներկա են եղել Սրբազանի հետ հանդիպմանը 05/18/2024   18:55 Ադրբեջանի պահանջները բոլորը կատարում են եռանդով ու մի բան էլ վատ սցենարով. Դանիելյան 05/18/2024   18:17 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի» 05/18/2024   17:46 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Տավուշ, բայց ոչ՝ Կիրանց, այլ ներկա լինելու խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:44 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 05/18/2024   17:33 Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:25 Հաշտությունը չի ենթադրում լղոզված վիճակ. Բագրատ Սրբազան 05/18/2024   17:13 Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 05/18/2024   16:51 Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   16:01 Բագրատ սրբազանն հանդիպում է զինվորականների հետ. ուղիղ 05/18/2024   15:56 Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը 05/18/2024   15:50 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը 05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնել, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ 05/18/2024   15:22 Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները 05/18/2024   15:14 Հայաստանի իշխանությունները հանձնել են էական դիրքեր՝ Հայաստանն ավելի խոցելի դարձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի համար, վտանգվում է բնակչությունը. Ձյունիկ Աղաջանյան 05/18/2024   14:49 Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել 05/18/2024   14:38 ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ» խմբակցությունը կանեն ամեն ինչ՝ սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար. Մամիջանյան 05/18/2024   14:25 Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ. ուղիղ 05/18/2024   14:12 Պաշտոնական որոշում չկա․ Բագրատ սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին 05/18/2024   14:06 Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ 05/18/2024   13:57 Ըստ էության Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց Տավուշով Իջևան, Վանաձոր և Լոռի մտնելու. Վրթանեսյան 05/18/2024   13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 05/18/2024   13:16 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին դառել է նույն դևը. Իշխան Գեւորգյան 05/18/2024   12:55 Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին 05/18/2024   12:45 Այս համագործակցությունն անհաղթելի է. Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է երևանյան պատվիրակության անդամներին 05/18/2024   12:40 Առերևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/18/2024   12:31 «Մեդիահաբի» լրագրող Նարե Գնունին տուժող է ճանաչվել 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   12:14 «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է գործարկվել 2028-2029թթ. թուրք պաշտոնյա 05/18/2024   12:08 Պատճառը մեկն է, որը գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում և այդ պատճառը պետք է լուծվի. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:58 Վարչապետի այլ թեկնածուի քննարկումը քաղաքական տարաձայնությունների կբերի. Մեսրոպ Առաքելյան 05/18/2024   11:45 Կիրանց բնակավայրի մոտ առերևույթ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով . ՔԿ
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ» 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/17/2024   14:11 Ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում․ արքեպիսկոպոս 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ)

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունից հետո 2 առաջարկ է եղել՝ կախել և պատշգամբից գցել ցած. գործով տուժող 05/27/2016   13:02  |  Դատական ռեպորտաժներ

2015թ. հունվարի 29-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության ժամանակ նույն ննջարանում քնող կուրսանտ Տիգրան Դեմիրճյանն սպանության ժամանակ արթուն է եղել, բայց չի կարողացել միջամտել. «շատ էի վախեցել»,- ասաց նա:

Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց տուժող Տիգրան Դեմիրճյանը, ով ինչպես սպանված Հայկազ Բարսեղյանին, այնպես էլ բոլոր ամբաստանյալներին ճանաչում է, նրանց հետ սովորել է ռազմական ինստիտուտում և նորմալ փոխհարաբերությունների մեջ են գտնվել:

Տուժողի խոսքով՝ դեպքից 2 օր առաջ ինքը և Մովսես Ազարյանը նստած հեռուստացույց են դիտել. «Այդ ժամանակ Մովսեսը կատակ էր ուզում անել ինձ հետ և տետրով հարվածել է իմ քունքին, որի հետևանքով կապտուկ է առաջացել, իսկ այդ դեպքից երկու օր անց, երբ Հայկազ Բարսեղյանը և մյուսները ճաշարանում ճաշելիս են եղել, Հայկազ Բարսեղյանին մոտեցել է Վաչեն ու ասել, որ «էդ խոսակցությունը ստեղ պետք ա չլինի, վերևը կխոսենք»:

Ըստ տուժողի՝ ավելի ուշ, երբ գնացել են քնելու, Հայկազին ննջարանից դուրս են կանչել, վերջինս 20-25 րոպե անց վերադարձել է ու հայհոյանքներ տվել, ապա պառկել է քնելու, իսկ կարճ ժամանակ անց ննջարան են եկել Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը:

Նկարագրելով, թե ինքը ինչ է տեսել և լսել՝ տուժողը պատմեց, որ իր մահճակալը գտնվել է սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մահճակալի դեմ դիմաց, իսկ ինքը քանի որ մեջքի վրա է պառկած է եղե,լ տեսել է գործով 4 ամբաստանյալներին Հայկազ Բարսեղյանի մահճակալի մոտ կանգնած: Ըստ նրա՝ Հայկազ Բարսեղյանի գլխի հատվածում կանգնած են եղել Նորայր Սահակյանը և Գնել Թևոսյանը, իսկ ոտքերի մոտ՝ Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը:

Մեղադրողի հարցին, թե ի՞նչ էին անում նրանք, տուժողը պատասխանեց, որ չգիտի, միևնույն ժամանակ հավելեց, որ Հայկազն անկանոն շարժումներ է կատարել. «Մովսեսն ու Վաչեն պահել են Հայկազի ոտքերը, Նորիկը ոնց որ Հայկազի բերանը փակել, իսկ Գնելը չեմ հիշում, թե ինչ է արել»,- ասաց տուժողն ու հավելեց, որ ավելի ուշ իմացել է, որ Գնելը գործիքով հարվածել է Հայկազին:

Ըստ տուժողի՝ ինքը նաև լսել է, որ Նորայր Սահակյանը ցանկացել է ինչ որ քուղեր պոկել զինվորական բաճկոնների միջից, ապա հնչել է 2 առաջարկություն՝ դիակը կախելու կամ պատշգամբից վայր գցելու մասին: Ըստ տուժողի՝ դին կախելու առաջարկն արել է Վաչե Սահակյանը, իսկ Նորայրն առաջարկել է պատշգամբից ցած գցել:

Սկզբում տուժողը կարծել է, թե եկել են ծեծելու, բայց երբ լսել է, որ Հայկազը նրանց 4-ին հայհոյել է՝ ասելով՝ «ինչ եք անում … տղերք», ապա նաև լսել է սրտխառնոցի ձայն իր աչքերի դիմաց սևացել է և հասկացել, որ ինչ որ բան այն չի, որ եկել են ուրիշ նպատակներով:

Այդուհանդերձ, տուժողը չկարողացավ նկարագրել, թե ինչ է կատարվել իր հետ: Այդ ամենից հետո Վաչեն ու Մովսեսը դուրս են եկել ննջարանից, իսկ Գնելն ու Նորայրը, Հայկազի թևերն ընկած, դուրս են տարել նրան: Ըստ տուժողի՝ ինքն այդ ժամանակ էլ հասկացել է, որ Հայկազը մահացել է:

Նա նաև նշեց, որ ննջարանն այդ ժամանակ լուսավորված է եղել կանաչ լույսով, և սենյակ է թափանցել նաև միջանցքի լույսը, և այդ լուսավորության ներքո իր համար նկատելի է եղել, որ Մովսես Ազարյանը նստած ինչ որ բան է գրել, հարցին թե՝ ի՞նչ, տուժողը պատասխանեց, որ ուզում էին որպես ինքնասպանության փորձ ձևակերպել:

Թե ինչպե՞ս են հագցրել Հայկազի հագուստները, տուժողը չի տեսել. աչքերը փակ են եղել, չի ցանկացել, որ տեսնեն՝ ինքն արթուն է. վախեցել է, որ նույնն իր հետ կկատարվի:

Պաշտպանական կողմի հարցին, թե ինչո՞ւ որևէ միջոց չի ձեռնարկել՝ տեսնելով, որ իր ընկերոջը ծեծում են, տուժողը պատասխանեց, որ չի կարողացել, վախեցել է: Նա նաև հավելեց, որ իմացել է, թե այդ ամբողջ ընթացքում միայն ինքն է արթուն:

Երբ Հայկազին ննջարանից դուրս են տարել, որոշ ժամանակ անց Գնելն ու Վաչեն հետ են վերադարձել, տուժողը ինչ որ ձայներ է լսել, սակայն չգիտի, թե ինչ են արել: Միևնույն ժամանակ նա նշեց, որ վերադառնալով՝ նրանք որևէ մեկին չեն դիմել, ոչ մեկի հետ չեն խոսել:

Սպանության գիշերը թե երբ է քնել և ինչքան, տուժողը դժվարացավ պատասխանել, սակայն նշեց, որ երբ հաջորդ օրն առավոտյան արթնացել են կուրսանտ Սամվել Սերոբյանը Հայկազի անկողնուն է ձեռք տվել՝ իմանալով թե պառկած մարդ կա, սակայն պարզվել է, որ սպորտային հագուստ է դրված՝ իբրև մարդ է քնած, իսկ երբ նա ձեռքով հրել է անկողինը բացվել է ու ամբողջն արնաշաղախ վիճակում է եղել, որից հետո զեկուցել են գումարտակի պատասխանատուին և գնացել են Հայկազին փնտրելու:

Տուժողը նշեց նաև, որևէ անձի կողմից իր վրա ճնշում չի գործադրել ցուցմունք տալիս, որևէ մեկն իրեն չի սպառնացել դեպքից հետո, սակայն իր անվտանգությունից ելնելով՝ խնդրել է իր նկատմամբ պաշտպանություն կիրառեն:

Նիստը նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի հարցին, թե ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել տվյալ գիշեր, տուժողը պատասխանեց՝ սպանություն:

Սպանությունից հետո տուժողն առողջական խնդիրներ է ունեցել, շոկային վիճակում է եղել, կակազել է, իսկ մեկ ամիս առաջ էլ հաճախել է հոգեբանի մոտ, վերջինիս ցուցումով ինքը դեղորայք է ընդունել, սակայն, ըստ նրա, դեռևս այդ վախի զգացողությունն իր մոտ առկա է:

Բնութագրելով ամբաստանյալներ Վաչե և Նորայր Սահակյաններին՝ տուժողն ասաց, որ նրանք ընկերասեր, հասնող են եղել, իսկ Մովսես Ազարյանը և Գնել Թևոսյանը՝ «կպնող էին»:
Այդուհանդերձ տուժողն ամբաստանյալներից բողոք, պահանջ չունի:

Տուժողի հարցաքննության ավարտին մեղադրող դատախազները գտան, որ նրա նախաքննական և դատաքննական ցուցմունքներում առկա են էական հակասություններ և միջնորդեցին հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները, դատարանը ևս գտավ, որ առկա են էական հակասություններ:

Հաջորդ դատական նիստում կհրապարակվի նրա նախաքննական ցուցմունքները:


Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:02 26/05/2016  |  Դատական ռեպորտաժներՀայկազ Բարսեղյանի հայրը ցանկանում է ևս մեկ ներկայացուցիչ ունենալ
11:27 26/05/2016  |  ԼՐԱՀՈՍՈմն գնդապետ փրկում է որդուս սպանողներից մեկին. սպանված կուրսանտի հոր դիմումը Սեյրան Օհանյանին (Տեսանյութ). 1In.am
17:22 19/05/2016  |  Դատական ռեպորտաժներԿուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով հետազոտվեցին իրեղեն ապացույցները (Լուսանկարներ)
17:43 12/05/2016  |  Քրեական խրոնիկոնԿուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով իրեղեն ապացույցները կհետազոտվեն փորձագետի մասնակցությամբ
17:35 05/05/2016  |  Դատական ռեպորտաժներՆախաքննական մարմինը փորձել է հասկանալ Հայկազ Բարսեղյանի գործով մեղադրյալների հոգեբանական առանձնահատկությունները
14:01 18/03/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայկազ Բարսեղյանի գործով ապացույցն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ պաշտպանի միջնորդության քննարկումը հետաձգվեց՝ մինչև էական հանգամանքների պարզումը
19:15 17/03/2016  |  Քրեական խրոնիկոնՀայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվողների մոտ հոգեկան առողջության հետ կապված որևէ կասկած չի եղել
17:45 17/03/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայկազ Բարսեղյանն ինքնասպանության հակված չի եղել. նրա բաճկոնի գրպանում հայտնաբերված գրառումն էլ նրա կողմից չի գրվել
19:31 03/03/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայկազ Բարսեղյանի պարանոցին ճմլման ակոսն առաջացել է հետմահու, ուրեմն մարդն ինչպե՞ս կարող էր կախվել. փորձագետ
12:18 25/02/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿուրսանտի սպանության գործի շրջանակներում բացահայտված մեկ այլ գործով պաշտպանները միջնորդում են մի շարք ապացույցների օգտագործումն անթույլատրելի համարել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]