Թեմաներ
Երեքշաբթի 05 / 14 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/14/2024   19:52 ԵՊՀ-ն քաջալերում է ուսանողներին՝ արտահայտել իրենց քաղաքացիական դիրքորոշումը. ԵՊՀ-ն քաջալերում է ուսանողներին՝ արտահայտել իրենց քաղաքացիական դիրքորոշումը. Շարժման առանորդ 05/14/2024   19:30 Կուսակցական հավակնությունները պետք է մի կողմ դնել. Ծառուկյան (տեսանյութ) 05/14/2024   19:22 Թբիլիսիում ցուցարարները չեն պատրաստվում ցրվել․ տարածքում են հատուկ նշանակության ստորաբաժանումներ եւ ջրցան մեքենաներ 05/14/2024   19:14 Ոստիկանությունը պատանդ է իշխանության ձեռքին. Ավետիսյան 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/14/2024   18:41 Երևանում կբացվի հուշատախտակ՝ նվիրված Սվետլանա Գրիգորյանի հիշատակին ու Երվանդ Մանարյանի արձանը 05/14/2024   18:38 Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի խոսնակ Սյորեն Գադեի հետ 05/14/2024   18:23 Եթե եկամուտների հայտարարագիրը ժամանակին չներկայացնեմ, կարող է նոր քրեական գործ «սարքվել»․ Աշոտյանը՝ դատավորին 05/14/2024   18:19 Նմանատիպ հուշագրերն ու պայմանագրերը Շուշիի իսլամացման գլոբալ ծրագրի մի մասն են կազմում 05/14/2024   18:03 Պատերազմը, որ տեղի ունեցավ մեր տարածաշրջանում, հետագա զարգացումների նախաբանն էր, այժմ հիմնական հարցը անվտանգությունն է. Փաշինյան 05/14/2024   17:58 Ժամանակն է, որ ձեռք բերված համաձայնությունները արտացոլվեն խաղաղության պայմանագրում. Փաշինյան 05/14/2024   17:55 Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների կալանքը ևս կարող է երկարաձգվել. առաջարկ են ներկայացրել 05/14/2024   17:46 Թբիլիսիում սկսել են բերման ենթարկել խորհրդարանի մոտի մետաղական պատնեշները հանած քաղաքացիներին 05/14/2024   17:32 Ոստիկանության առաջնային թիրախ են հռչակվել լրատվամիջոցները․ Աբրահամյան 05/14/2024   17:19 Հուսով ենք` գլոբալ ժողովրդավարությունը կկանգնի մեր կողքին մարտահրավերներին դիմակայելու հարցում. վարչապետ Փաշինյանը մասնակցել է «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին 05/14/2024   17:12 «Կարմիրբերետավորների» կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով քաղաքացի Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք․ հայտարարություն 05/14/2024   17:05 Մազերի խնամքի հիմնական սխալները 05/14/2024   16:56 Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը Ճապոնիայում կմասնակցի աշխարհի վարկանիշային առաջնությանը 05/14/2024   16:49 Կոռուպցիայի կանխարգելման թվային գործիքներ, օրենսդրական նոր կարգավորումներ. ԿԿՀ-ի և դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքային քննարկում է անցկացվել 05/14/2024   16:42 Վրաստանի խորհրդարանն ընդունել է օտարերկրյա գործակալների մասին սկանդալային օրենքը. շենքի մոտ իրավիճակը լարվել է 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/14/2024   15:51 Հաջող մեկնարկած գործընթացի նկատմամբ վտանգ եմ կանխազգում ոչ միայն քարկոծողներից, այլև երկրպագողներից. Հրանտ Խաչատրյան 05/14/2024   15:42 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի գործողությունը ապօրինի է.հետամուտ կլինենք՝ քրեական գործ հարուցվի. Չալաբյան 05/14/2024   15:39 Նիկոլ Փաշինյանի երազանքն է, որ Հայաստանը այս տարի դառնա ԵՄ անդամ 05/14/2024   15:31 Սահմանազատման անօրինականության հարցով հաղորդում են ներկայացնում Դատախազություն. ուղիղ 05/14/2024   15:23 ԳՇ պետը միայն ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ռուս. ՊՆ 05/14/2024   15:18 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի ծառայողական գործունեությանը առերևույթ բռնության գործադրմամբ միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 05/14/2024   15:07 ԵԱՀԿ-ն լիակատար աջակցություն է ցուցաբերում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասնելու հարցում. Յան Բորգ 05/14/2024   15:02 Բոլոր չափ ու սահմաններն անցել են, բոլորի դեմքերը ֆիքսվել են. Գառնիկ Դանիելյան 05/14/2024   14:51 Ինձ վիրավորողը ղալաթ կանի, գլուխը կտա պատերին ու պոլերին. այս իշխանությունը հեռանալու է շատ ավելի շուտ, քան պատկերացնում է. Մանուկ Սուքիասյան 05/14/2024   14:50 Թուրքիան նորից շրջանառում է «Զանգեզուրի միջանցքի» հարցը 05/14/2024   14:41 Բայրամովը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ 05/14/2024   14:30 Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ 05/14/2024   14:16 ՌԴ-ում կալանավորվել է ՊՆ-ի կադրերի վարչության պետը 05/14/2024   14:11 Ալեն Սիմոնյանը կհանդիպի ադրբեջանցի «գործընկերոջ» հետ 05/14/2024   14:09 Ուսանող, ոտքի. իրազեկման ակցիա՝ Գյումրիի բուհերում 05/14/2024   14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/14/2024   13:57 Աուդիտը «Քաղաքացիական պայմանագրում» ֆինանսական խոշոր խախտումներ է հայտնաբերել. civilnet.am 05/14/2024   13:54 «Դեմ ենք միակողմանի զիջումներին». ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին 05/14/2024   13:51 Մեր տղաներն էին պահում սահմանը, իրենք մեզ օգուտ չէին տալիս. Ներքին Հանդի համայնքապետը՝ ռուս սահմանապահների հեռանալու մասին 05/14/2024   13:46 Բաքվի դատարանը երկարացրել է Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը հինգ ամսով 05/14/2024   13:40 Որոշ հատվածներում սպասվում է ինտենսիվ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին 05/14/2024   13:37 Հանրապետության Հրապարակում կազմակերպված հավաքի մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է սառը զենք` սուր․ նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 05/14/2024   13:35 Արտաքին աշխարհը հետաքրքրություն է ցուցաբերում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նկատմամբ․ արքեպիսկոպոս 05/14/2024   13:32 «Կարմի'ր բերետավորներ», չհամարձակվե'ք չարաշահել ձեր պաշտոնեական դիրքը . Թաթոյան 05/14/2024   13:25 Կոպենհագենում կայացել է Հայաստանի և Դանիայի վարչապետների հանդիպումը 05/14/2024   13:22 Խաղաղ անհնազանդության ակցիայի 63 մասնակից է բերման ենթարկվել 05/14/2024   13:15 Բաքուն և Անկարան մտածում են ռազմական կոնտիգենտ մտցնել ՀՀ՝ ներքաղաքական կյանքին միջամտելու համար. Գրիգոր Բալասանյան 05/14/2024   13:11 Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
05/13/2024   12:20 Ո՞վ է Արման Բաբաջանյանը․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի պաշտոնական հաղորդագրությունը 05/13/2024   10:29 Կարմիրբերետավորները հոգևորականի են բերման ենթարկել (տեսանյութ) 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/13/2024   13:11 Պայծառ անակնկալ էր ինձ համար, չէիր սպասում, որ վերածնունդը կգա եկեղեցու կողմից. Մարինե Պետրոսյան 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/13/2024   16:08 Ալեն Սիմոնյանն այս լարված իրավիճակում ժպտացող սթորիներ է հրապարակում 05/13/2024   19:45 Իշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ Գալստյան 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/12/2024   22:47 Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/13/2024   17:50 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ին 05/13/2024   13:54 Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/13/2024   12:50 Այս պահին Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպում է ունենում գրողների տանը 05/13/2024   19:55 Դիրքային տեղաշարժերը կասեցվել են. Ժողովրդին դեմ չեն գնա․ սահմանազատման գործընթացը չի վերսկսվի․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ) 05/12/2024   23:21 Շոյգուն չնշանակվեց պաշտպանության նախարար. Պուտինը Բելոուսովի թեկնածությունն է առաջարկել 05/12/2024   20:47 Պարոն Աբազյան, դադարեցրեք հեռախոսային այլանդակ հարձակումները. Շարժման առաջնորդը դիմեց ԱԱԾ տնօրենին 05/14/2024   08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ»

Հայկազ Բարսեղյանի սպանությունից հետո Գնել Թևոսյանը կուրսանտներին սպառնացել է. «Որ իմացել եմ ծախվել եք, ձեր հետևից կգան». տուժող 06/07/2016   12:48  |  Դատական ռեպորտաժներ

2015թ. հունվարի 29-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունից հետո Գնել Թևոսյանը, մտնելով ննջասենյակ, սպառնացել է մյուս կուրսանտներին՝ ասելով՝ «Ով դրա մասին ասի…(հայհոյանք) նրա լավը, որ իմացել եմ ծախվել եք, Ձեր հետևից կգան» ու հեռացել է:

Այդ մասին հայտնի դարձավ տուժող Տիգրան Դեմիրճյանի նախաքննական ցուցմունքներից:

Նշենք, որ տուժողի դատաքննական և նախաքննական ցուցումնքների միջև առկա էական հակասությունների պատճառով մեղադրանքի կողմը միջնորդել էր հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները:

Թերևս այս հակասությունը միակը չէր տուժողի ցուցմունքներում. դատաքննության ընթացքում նա նշել էր, որ Հայկազին ննջարանից դուրս են տարել, որոշ ժամանակ անց Գնելն ու Վաչեն հետ են վերադարձել, ինքը ինչ որ ձայներ է լսել, սակայն չգիտի, թե ինչ են արել: Միևնույն ժամանակ նա նշել էր, որ վերադառնալով՝ նրանք որևէ մեկին չեն դիմել, ոչ մեկի հետ չեն խոսել:


Նախաքննության ընթացքում տուժողը նաև նշել է, որ երբ Գնելը, Նորայրը, Վաչեն և Մովսեսը գտնվել են իրենց ննջասենյակում, հնչել է մի արտահայտություն՝ «վսյո էսի մեռավ»: Ըստ տուժողի նախաքննական ցուցմունքի՝ այդ արտահայտությունն արել է Վաչե Սահակյանն այն բանից հետո, երբ Հայկազը փսխել է, ապա ոչ մի ձայն չի հանել: Այս մասին ևս դատաքննության ընթացքում տուժողը չէր հայտնել:


Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանի հարցին էլ, թե դեպքի հաջորդ օրը տուժողը ցուցմունք է տվել և Վաչե Սահակյանի և Մովսես Ազարյանի մասին ոչ մի բառ չի նշել, միայն նշել է Գնել Թևոսյանի և Նորիկ Սահակյանի մասին, ինչո՞վ է դա պայմանավորված, տուժողը պատասխանեց, որ լարված է եղել, չի հիշել, թե ովքեր են եղել, երբ հիշել է հաջորդիվ տված իր ցուցմունքներում լրացրել է:

Տուժողի խոսքով՝ բոլոր հակասությունները պայմանավորված են վախով և լարվածությամբ:

Ցուցմունքներից մեկում տուժողը հայտնել էր, որ դեպքից առաջ Գնելը և Նորայրը Հայկազին կանչել են խոսելու, և Հայկազը նրանց հետ դուրս է եկել ննջարանից և որոշ ժամանակ անց Գնելը և Նորիկը Հայկազին թևատակերից բռնած բերել են ննջարան ու պառկեցրել, սակայն հաջորդ ցուցմունքներում հայտնել էր, որ Գնելն ու Նորիկը Հայկազին բերել են մինչև ննջարանի դռան մոտ որտեղից վերջինս մենակ է եկել ու պառկել:

Պաշտպան Նադիրյանի այս հարցին էլ տուժողը պատասխանեց, որ աղոտ է հիշել սկզբում, իսկ վերհիշելուց հետո ուղղել է ու ասել, որ բերել են մինչև ննջարանի դռան մոտ, ապա Հայկազը, կաղալով, հայհոյելով, հազիվ հազ եկել ու պառկել է:

Գործով մյուս ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանի վերաբերյալ էլ սկզբնական ցուցմունքում ոչինչ չի հայտնել, իսկ ավելի ուշ տված ցուցմունքներում նշել է, որ երբ գործով անցնող 4 ամբաստանյալներն իրենց ննջարանում են եղել, Վարազդատը դուռը թակել է ու ասել՝ «տղերք ջան ստեղ եք», ոչ ոք ձայն չի հանել, թե ինչո՞ւ այս մասին տուժողը չի հայտնել, վերջինս պատասխանեց, որ չի հիշել:

Սպանության մասին ևս նախնական ցուցմունքներում տուժողը ոչինչ չի հայտնել. այս մասին Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանի հարցին նա պատասխանեց, որ վախեցած և լարված է եղել, իսկ արդյոք այդ իրավիճակում կարո՞ղ էր նա տեղի ունեցածը սխալ ընկալել, ասեր մի բան, որը իրականում չի եղել կամ չի տեսել, տուժողը բացառեց՝ «չի կարող»:

Այն, ինչ չի ասել նախաքննական ցուցմունքներում պայմանավորված է եղել իր վիճակով. «Ես ինձ մեղավոր եմ զգացել, որ չէի վերկացել և օգնել»,- ասաց նա:

Ըստ տուժողի նախաքննական ցուցմունքների՝ դեպքից հետո իր վիճակի մասին նշել է, որ այնքան վախեցած և լարված է եղել, որ քարացել է ու չի կարողացել ծպտուն հանել և ձևացրել է, որ քնած է, հուզմունքից նույնիսկ լացել է և չի հասկացել, թե ինչպես է քնել:

Քննիչի հարցին, թե նա երբևէ ինքնասպանության մտքեր արտահայտե՞լ է, տուժողը բացասական է պատասխանել:

Ի՞նչ դիրք են զբաղեցրել Գնելը, Վաչեն և Նորայրը համածառակիցների շրջանում քննիչի հարցին ի պատասխան՝ տուժողը նշել է, որ նրանք իշխող դիրք են ունեցել, բոլորը նրանցից քաշվել են, և ոչ ոք չի ցանկացել նրանց հետ կոնֆլիկտի մեջ մտնել, ինչպես նրանք, այնպես էլ Մովսես Ազարյանն իրենց մարտկոցի «հարց լուծողներն են» եղել:

Ի վերջո, տուժողը պնդեց իր նախաքննական ցուցմունքը՝ հավելելով, որ նախորդ նիստին լարված է եղել և իր միտքը չի կարողացել շարադրել:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:38 06/06/2016  |  Դատական ռեպորտաժներԻնչու է փաստաբան Գարիկ Գալիկյանը հրաժարվում ներկայացնել տուժողի իրավահաջորդի շահերը
20:10 06/06/2016  |  Դատական ռեպորտաժներԻրարանցում դատարանի բակում. սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը սպառնալիքներ հնչեցրեց փաստաբանի հասցեին
13:02 27/05/2016  |  Դատական ռեպորտաժներԿուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունից հետո 2 առաջարկ է եղել՝ կախել և պատշգամբից գցել ցած. գործով տուժող
19:02 26/05/2016  |  Դատական ռեպորտաժներՀայկազ Բարսեղյանի հայրը ցանկանում է ևս մեկ ներկայացուցիչ ունենալ
11:27 26/05/2016  |  ԼՐԱՀՈՍՈմն գնդապետ փրկում է որդուս սպանողներից մեկին. սպանված կուրսանտի հոր դիմումը Սեյրան Օհանյանին (Տեսանյութ). 1In.am
17:22 19/05/2016  |  Դատական ռեպորտաժներԿուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով հետազոտվեցին իրեղեն ապացույցները (Լուսանկարներ)
17:43 12/05/2016  |  Քրեական խրոնիկոնԿուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով իրեղեն ապացույցները կհետազոտվեն փորձագետի մասնակցությամբ
17:35 05/05/2016  |  Դատական ռեպորտաժներՆախաքննական մարմինը փորձել է հասկանալ Հայկազ Բարսեղյանի գործով մեղադրյալների հոգեբանական առանձնահատկությունները
14:01 18/03/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայկազ Բարսեղյանի գործով ապացույցն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ պաշտպանի միջնորդության քննարկումը հետաձգվեց՝ մինչև էական հանգամանքների պարզումը
19:15 17/03/2016  |  Քրեական խրոնիկոնՀայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվողների մոտ հոգեկան առողջության հետ կապված որևէ կասկած չի եղել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]