ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ-ն քննարկում է ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգի ֆինանսական առողջացմանը միտված վարկային համաձայնագիրը 06/16/2016 17:06 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման
ծրագիր» վարկային համաձայնագիրը, որը միտված է էլեկտրաէներգետիկական համակարգի ֆինանսական առողջացմանը:
Հիմնական զեկուցողը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը նկատեց, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական վիճակի վատթարացման վրա լուրջ ազդեցություն են գործել մի շարք գործոններ: Մասնավորապես, համակարգի ընկերությունների գործունեության հետ չկապված ծախսերի կրումը և փոխառությունների տրամադրումը, սակագների հիմքում դրված ոչ իրական էներգահաշվեկշիռները և դրա արդյունքում Հայաստանի էլեկտրական ցանցերի կողմից արտադրող կայաններին և հաղորդողին թերվճարումները:
«Սկսած 2014 թ.՝ Հայաստանի կառավարությունը իրականացնում է միջոցառումներ, որոնք միտված են էներգահակամարգի ընկերությունների ֆինանսական առողջացմանը: Կառավարության 2016 թ. փետրվարի 18-ի արձանագրային որոշմամբ հավանության արժանացավ «էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների ֆինանսական առողջացման» ծրագիրը: Ծրագրով նախատեսված միջոցառումները կայուն ազդեցություն կունենան էլեկտրաէներգետիկական ոլորտի պետական արտադրող ընկերությունների՝ Հրազդան ՋԷԿ-ի և «Հայաստան» էլեկտրական ցանցի ֆինանսական վիճակի վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Գալստյանը: Նրա խոսքով՝ նախատեսված միջոցառումները կնպաստեն երկարաժամկետ հատվածում համարժեք և հուսալի էլեկտրաէներգիայի ապահովմանը:
«Կառավարությունը սահմանել է նաև հանձնարարականներ՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ պետական ընկերությունների բարձր տոկոսադրույքով առևտրային վարկերը ցածրատոկոս և երկարաժամկետ միջոցներով վերակառուցելու համար, խնդրի լուծման նպատակով բանակցել դոնոր կազմակերպությունների հետ՝ հաշվի առնելով, որ ներգրավվող վարկային միջոցները չպետք է գերազանցեն 30 միլիոն ԱՄՆ դոլարը, և դրանց վերադարձը պետք է լինի 25-30 տարվա ընթացքում»,- մանրամասնեց փոխնախարարը:
Նա հավելեց, որ այդ հանձնարարականները կատարելու համար կառավարությունը դիմել է դոնոր կազմակերպություններին և արդյունքում 2016 թ. մայիսի 12-ին ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է քննարկվող վարկային համաձայնագիրը: «Բանկի կողﬕց Հայաստանին տրամադրվում է 30 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից 14.5 տարին՝ արտոնյալ: Մայր գումարի մարումը կատարվում է 2030-2040 թթ. ընթացքում հավասար կիսամյակային վճարումներով: Տոկոսադրույքը 1.8 տոկոս է»,- ասաց Գալստյանը:
Վարկային միջոցները տրամադրվելու են Հայաստանի ատոմային էլեկտրակայանին և Երևան ՋԷԿ-ին: «8.5 միլիոն դոլար կտրամադրվի ատոմակայանին, որը կազմում է ընդհանուր գումարի 28.5 տոկոսը, 21.5 միլիոն դոլարն էլ կտրամադրվի Երևան ՋԷԿ-ին: Նրանք այդ գումարով վերաֆինանսավորելու են առևտրային բանկերից իրենց ներգրաված բարձր տոկոսադրույքներով վարկերը: Բացի այդ, Երևան ՋԷԿ-ը կմարի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հանդեպ բնական գազի իր պարտքերը»,- եզրափակեց Արեգ Գալստյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել