ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքի բակում բացվել է Մխիթար Գոշի հուշարձանը 05/31/2016 18:34 | ԼՐԱՀՈՍ
Մայիսի 31-ին, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի վարչական շենքի բակում տեղի է ունեցել Մխիթար Գոշի հուշարձանի բացման արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ փաստաբանական պալատից:
Վաղ միջնադարի Վարդապետի դիմաքանդակի հեղինակն է հայտնի քանդակագործ, քանդակային կոմպոզիցիաների վարպետ Ղուկաս Չուբարյանը (Չուբարը) (16.06.1923 - 23.03.2009):
Հուշարձանը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատին նվիրաբերել է ՀՀ վաստակավոր բժիշկներ, բարերարներ Կառլեն և Սառա Եսայանների ընտանիքը։
Միջոցառումը սկսվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի աղոթքով:
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ նա մասնավորապես նշել է, որ Մեծ Վարդապետի թողած ավանդն անգնահատելի է Հայաստանի հոգևոր և աշխարհիկ կյանքում։ Գոշն աչքի է ընկել միջնադարյան աշխարհին դեռևս անհայտ բարոյականության նոր և ժամանակակից լուծումներ առաջարկելու խիզախությամբ և մինչ օրս կիրառելի պատգամներով։ Անդրադառնալով Գոշի փիլիսոփայությանը և աշխատություններին՝ Արա Զոհրաբյանն ընդգծել է, որ 12-րդ դարում, երբ Եվրոպան Խաչակրաց արշավանքներ էր ձեռնարկում, Հայաստանի հեռավոր վանքերից մեկում Մխիթար Գոշն առաջարկում էր ՕՐԻՆԱՊԱՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ հետաքրքիր մոդել, ինչը իրավական մտքի գյուտ էր։
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ իրեն միշտ հիացրել է Վարդապետի՝ ժամանակի հարաբերություններն առաջադեմ կերպով համապարփակ կարգավորելու տաղանդը, նրա գրչի ճկունությունն ու մտքի թռիչքը, այն, թե ինչ հանճարեղ կերպով է մեծանուն գիտնականը միավորել Աստվածաշնչյան կանոնները, հայոց կանոնական և սովորութային իրավունքը: ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ Պատմիչի վկայությամբ՝ Վարդապետը երկար տարիներ «Դատաստանագիրքը» անավարտ Էր համարում, քանի որ, ըստ նրա` օրենսգրքերը երբեք կատարյալ և ավարտուն չեն կարող լինել. ժամանակի, միջավայրի և իրադրության պահանջով միշտ ենթակա են փոփոխման, լրացման ու կատարելագործման: Ուստի, առաջադեմ մտածողը խնդրում է հետնորդներին, որպեսզի լրացնեն ու կատարելագործեն: Վարդապետը խորապես գիտակցում էր, որ իրավունքը և օրենսդրությունը տարբեր ժամանակներում, տարբեր երկրների և ժողովուրդների մոտ տարբեր է և առանձնահատուկ, ուստի, յուրաքանչյուր ժողովուրդ պետք է ընտրի իր կարգերին ու ժամանակին համապատասխանող նորմեր: Ելույթի վերջում Ա. Հովհաննիսյանը նշել է, որ մեր գործունեության ընթացքում, պետք է հետևենք Մ. Գոշի այն մտքին, որ արդարությունը պետք է լինի անաչառ, անկաշառ ու արդարացի և որ օրենքին ենթարկվելը պարտադիր է բոլորի համար:
Ողջունելով ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությունը՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խորհրդանշական է համարել ՀՀ փաստաբանների պալատի բակում Գոշի դիմաքանդակի տեղադրումը, քանի որ Մխիթար Գոշն էր հենց իր Դատաստանագրքում խոսել դատավարության, դատ ու դատաստանի, մարդու իրավունքների մասին: Նա նկատել է, որ դրանք ունեն այնպիսի արդիական նշանակություն, որ այսօր ընկալվում են՝ որպես եվրոպական քաղաքակիրթ արժեքներ: Մարդու իրավունքների պաշտպանը անգնահատելի է համարել փաստաբանների դերը Հայաստանում մարդու իրավուքնների և ժողովրդավարության կայացման գործում և, հետևաբար նաև՝ Մխիթար Գոշի ներկայացրած սիզբունքներն իրագործելու հարցում:
Ելույթի վերջում Արման Թաթոյանն ասել է, որ այսպիսի միջոցառումները հնարավորություն են տալիս ևս մեկ անգամ քաղաքակիրթ աշխարհին ներկայացնելու հայ իրավական մտքի հարուստ պատմությունը և ապացուցելու, որ դրանք մեր իրավական համակարգի պատմական հիմքերն են կազմում:
Ելույթ են ունեցել նաև «Մխիթար Գոշի ժառանգությունը. Պատմություն և արդիականություն» գիտագործնական ձեռնարկի հեղինակ Գառնիկ Սաֆարյանը, գրող հրապարակախոս, հասարակական գործիչ Զորի Բալայանը:
Փաստաբան Ալինա Ենգոյանի կատարմամբ հնչել է Կոմիտասի «Տեր ողորմեա» ստեղծագործությունը։
Փաստաբանների երեխաների ջանքերով բեմադրվել է Մեծ Վարդապետ Մխիթար Գոշի առակներից մեկը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/02/2024 08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ»
- 05/02/2024 08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»
- 05/02/2024 07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
- 05/02/2024 07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
- 05/02/2024 07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- 05/01/2024 17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն