ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով վկան օրեր առաջ ավազակային հարձակում գործելու ժամանակ մահացել է 05/24/2016 14:45 | Դատական ռեպորտաժներ
![](https://www.pastinfo.am/news_images/135/404107_1/1425561552_dfgdfg1_420x280_thumb.thumb.jpg)
Երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության գործով վկան մահացել է: Վերջինս, ոչ ավել ոչ պակաս, օրեր առաջ մայրաքաղաքում իր իսկ կողմից կատարված ավազակային հարձակման ժամանակ է մահացել:
Պարզվում է, որ այս գործով մահացած վկա Հրաչյա Ֆալանջյանը նույն անձն է, ով մայիսի 13-ին Շենգավիթ վարչական շրջանի Դոդոխյան փողոցի 24-րդ տան վրա մեկ այլ անձի հետ ավազակային հարձակում էին կատարել, վերջիններս ատրճանակի ու դանակի սպառնալիքներով հարձակվել էին այդ պահին տանը գտնվող 5 անձանց վրա և փորձել գումար հափշտակել։
Սակայն տան բնակիչները դիմադրություն էին ցույց տվել և վնասազերծել տուն մուտք գործած անձանց, որոնցից մեկը՝ Ֆալանջյանը ոստիկանության աշխատակից էր և մեր տեղեկություններով գտնվում էր կադրերի ռեզերվում:
Այս դեպքով ավազակային հարձակում կատարած մյուս անձը, ինչպես նաև ընտանիքի անդամներից 3-ը դեպքից հետո ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ կողմերին տեղեկացրեց, որ դատակոչված և ծանուցված 7 վկաներից ոչ մեկը չի ներկայացել դատարան, սակայն գրություն էր ստացվել, որ նրանցից երկուսը գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, մեկը հիվանդ է, մյուսը մահացած վկա Ֆալանջյանն էր:
Վկաների դատարան չներկայանալու վերաբերյալ նիստը նախագահող դատավորը նաև տեղեկացրեց, որ մինչև նիստի օրը նրանք հեռախոսակապով հասանելի են լինում, իսկ նիստի օրը դառնում են անհասանելի: Ավազակային հարձակում գործած անձինք վնասազերծվել են տան բնակիչների կողմից. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել
Նշենք, որ նախորդ նիստին ծանուցված վկաները կրկին չէին ներկայացել:
Մեղադրող դատախազները միջնորդեցին դատարան չներկայացող վկաների նկատմամբ բերման որոշում կայացնել, սակայն պաշտպանական կողմը՝ փաստաբան Լուսինե Սահակյանը գտավ, որ աընդունելի է այս փուլում նրանց բերման ենթարկել: Նա կարծիք հայտնեց, որ կարելի է ծանուցել այլ վկաների և միայն վկաների հարցաքննության ավարտին բերման որոշում կայացնել այն վկաների նկատմամբ, ովքեր չեն ներկայանում:
Այսպիսով, դատարանը որոշեց ծանուցված 7 վկաներից 3-ի նկատմամբ բերման ենթարկելու որոշում կայացնել, իսկ մյուսներին կրկին ծանուցել, կծանուցվեն նաև ևս 5 վկա:
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց մայիսի 31-ին:
Ըստ մեղադրանքի՝ 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել (առնվազն 82 փամփուշտ) Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, որի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Նշենք նաև, որ բոլոր երեք ամբաստանյալները «Գաստիկ»-ը՝ Վահան Հակոբյանը, «Տլե»-ն՝ Սարգիս Հախանումյանն ու «Ծգլ»-ը՝ Սարգիս Գրիգորյանը առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
![](https://www.pastinfo.am/video_images/12/35370_1/f661914cf769d1_661914cf76a34.jpg)
Տեսադարան
![](https://www.pastinfo.am/cache_image/album_main_images/1/6806/mhm0156502.thumb-270x158.jpg)
Մամուլ
- 06/15/2024 08:38 21 մլն աշխատանքի վարձատրություն, նոր բնակարան. Սանոսյանի մոր տան գործը ստուգող հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի ունեցվածքը. «Ժողովուրդ»
- 06/15/2024 08:35 Օրենքի տառը չի պահպանվել․ «Հրապարակ»
- 06/15/2024 08:31 Քննչական կոմիտեն քննարկել է ՔՊ պատգամավորի կնոջը պատկանող ընկերության շուրջ առկա գործը կարճելու հարցը.«Ժողովուրդ»
- 06/15/2024 08:27 Փաշինյանն ու Ալիևը սինխրոն են աշխատում․ «Հրապարակ»
- 06/15/2024 08:23 27-ից 37 տարեկան 22 անձ 15 մլն եւ 2 անձ 8 մլն դրամ են վճարել եւ ազատվել զինվորական ծառայությունից. «Ժողովուրդ»
- 06/15/2024 08:21 Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել․«Հրապարակ»
- 06/15/2024 08:15 «Բիրտ ուժի կիրառումը ցույց տվեց, որ Փաշինյանն ընտրել է ավտորիտար ռեժիմի անցման ճանապարհը». «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/03/2024 20:11 Էն մարտավարությունը, որ կար նախկինում, երբ մեկ ոստիկանի ցուցմունքով մարդկանց կալանավորում էին, Սրբազանի շնորհիվ փոխվեց. Հարությունյան (տեսանյութ)
- 05/28/2024 20:29 Մենք համարում ենք, որ կառավարության քայլերը ճիշտ չեն, բայց դեմ չենք դրան,վերապահումներով, բայց աջակցում ենք կառավարության ջանքերին. Խզմալյան
- 05/24/2024 19:59 Շարժումը հաջողելու շանս ունի, բայց անհրաժեշտ է հրաժարվել փնթի պետություն ստեղծելու մեր դարավոր սխալից. Հարություն Մեսրոբյան
- 05/24/2024 09:38 Հայ Եկեղեցին ոչ միայն չի օգտվում շոշափելի հարկային արտոնություններից, այլև կամավոր ստանձնել է Կառավարությանը վերապահված պատմամշակութային հուշարձանների պահպանության գործառույթը
Մեկնաբանություն
- 06/14/2024 18:32 Մի մոռացեք, որ այդ նռնակը ով է գցել, այն նետել է ՈՍՏԻԿԱՆԸ այս իշխանության հրամանով ու քաջալերանքով. տուժած քաղաքացու կինը արձագանքել է իշխանության մեղադրանքներին
- 06/14/2024 17:45 Վայոց Ձորի քննչական վարչությունում առեւանգել ու պատանդ են պահում մի քանի քաղաքացիների, այդ թվում՝ կանանց․ Մանուկյան
- 06/14/2024 16:46 Կառավարող խմբակցության անդամը ԱԺ ամբիոնից ժողովրդի իրենցից դժգոհ մասին անվանում է «ներքին թշնամի», իսկ Վեհափառին դիմում է «դու»-ով ու անպարկեշտ բառերով․ Թաթոյան
- 06/14/2024 15:49 Իսկ ի՞նչ կանեի ես, եթե լինեի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը (որ մեղքիս համար). Խուդոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 06/15/2024 18:24 Բաղրամյան պողոտայում ոչ սթափ վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով անցնող կնոջն ու երեխային
- 06/15/2024 16:38 Շունն ընկել է Հրազդան գետի ներքին ջրանցքը
- 06/15/2024 11:38 Փրկարարներն Արագած լեռան վրա հայտնաբերել են Իրանի քաղաքացիներին և ուղեկցել անվտանգ տարածք
- 06/15/2024 10:49 Իջևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 06/13/2024 18:58 «Սեքս՝ ձիու դիմաց». SpaceX-ի նախկին աշխատակիցները դատի են տվել Իլոն Մասկին
- 06/12/2024 00:04 Դպրոցի պահակ կնոջը ձերբակալել են աշակերտների հետ թմրանյութեր օգտագործելու համար
- 06/11/2024 11:36 Մայր գորշ արջն ապահով շրջում իր ձագերի հետ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում (տեսանյութ)
- 06/09/2024 14:45 Տղամարդը որոշել է սպանել սարդին ու հրդեհել է իր տունը