Թեմաներ
Շաբաթ 05 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/18/2024   21:15 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, տղամա՞րդ չեք, խոսեք․ Սրբազան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   20:33 Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան 05/18/2024   20:26 Բագրատ Սրբազանը դիմեց ԱԱԾ-ին, որպեսզի թույլ տան այցելի օդանավակայանում հացադուլի անող Լեո Նիկոլյանին 05/18/2024   20:16 Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան 05/18/2024   20:10 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   19:57 Գուցե ոմանց համար անհասկանալի լինի, ոմանց համար անընդունելի, բայց այս ճանապարհը անբեկանելի է․ Բագրատ Սրբազան 05/18/2024   19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/18/2024   19:21 Պահեստազորի սպաները ներկա են եղել Սրբազանի հետ հանդիպմանը 05/18/2024   18:55 Ադրբեջանի պահանջները բոլորը կատարում են եռանդով ու մի բան էլ վատ սցենարով. Դանիելյան 05/18/2024   18:17 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի» 05/18/2024   17:46 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Տավուշ, բայց ոչ՝ Կիրանց, այլ ներկա լինելու խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:44 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 05/18/2024   17:33 Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:25 Հաշտությունը չի ենթադրում լղոզված վիճակ. Բագրատ Սրբազան 05/18/2024   17:13 Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 05/18/2024   16:51 Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   16:01 Բագրատ սրբազանն հանդիպում է զինվորականների հետ. ուղիղ 05/18/2024   15:56 Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը 05/18/2024   15:50 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը 05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնել, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ 05/18/2024   15:22 Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները 05/18/2024   15:14 Հայաստանի իշխանությունները հանձնել են էական դիրքեր՝ Հայաստանն ավելի խոցելի դարձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի համար, վտանգվում է բնակչությունը. Ձյունիկ Աղաջանյան 05/18/2024   14:49 Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել 05/18/2024   14:38 ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ» խմբակցությունը կանեն ամեն ինչ՝ սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար. Մամիջանյան 05/18/2024   14:25 Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ. ուղիղ 05/18/2024   14:12 Պաշտոնական որոշում չկա․ Բագրատ սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին 05/18/2024   14:06 Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ 05/18/2024   13:57 Ըստ էության Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց Տավուշով Իջևան, Վանաձոր և Լոռի մտնելու. Վրթանեսյան 05/18/2024   13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 05/18/2024   13:16 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին դառել է նույն դևը. Իշխան Գեւորգյան 05/18/2024   12:55 Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին 05/18/2024   12:45 Այս համագործակցությունն անհաղթելի է. Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է երևանյան պատվիրակության անդամներին 05/18/2024   12:40 Առերևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/18/2024   12:31 «Մեդիահաբի» լրագրող Նարե Գնունին տուժող է ճանաչվել 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   12:14 «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է գործարկվել 2028-2029թթ. թուրք պաշտոնյա 05/18/2024   12:08 Պատճառը մեկն է, որը գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում և այդ պատճառը պետք է լուծվի. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:58 Վարչապետի այլ թեկնածուի քննարկումը քաղաքական տարաձայնությունների կբերի. Մեսրոպ Առաքելյան 05/18/2024   11:45 Կիրանց բնակավայրի մոտ առերևույթ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով . ՔԿ 05/18/2024   11:42 Արարատ Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցը
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/17/2024   14:11 Ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում․ արքեպիսկոպոս 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ» 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/16/2024   23:37 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը

ԿԽՄԿ-ն չի կարող ցուցմունք տալ. հարցազրույց անհայտ կորածների, արտաշիրիմումների և ԿԽՄԿ բացահայտած խախտումների մասին 05/23/2016   10:47  |  ԼՐԱՀՈՍ

Կարմիր խաչի միջազգային կոﬕտեն, մանդատի բերումով աշխատելով հակամարտության թեժ կետերում, ակնատես է լինում միջազգային
մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) խախտմանը, բայց դրա մասին վկայություն տալու գործառույթ չի կատարում: Այն ու երկկողմանի գաղտնի
երկխոսություն է վարում երկու կողմի հետ էլ՝ հիշեցնելով ՄՄԻ-ին հետևելու կողմերի հանձնառության մասին: Այս, ապրիլյան առաջին օրերի ռազմական գործողությունների, դրանց ժամանակ արձանագրված դեպքերի, ինչպես նաև դեռևս 1992-1994-ին անհայտ կորածների թեմայով «Արմենպրես»-ը զրուցել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզի հետ:

-Ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում համակարտության սրման պայմաններում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունն առավել տեսանելի դարձավ, ի՞նչ է, մասնավորապես, արել կառույցն այդ օրերին:

-Ապրիլի 2-ին մենք առաջարկեցինք մեր ծառայությունները` արձագանքելով մարդասիրական կարիքներին և գործեցինք որպես չեզոք միջնորդ կողմերի միջև: Ապրիլի 8-20-ը մենք աջակցել ենք մարտի դաշտում ընկած զինվորների մարմինների մորոնման ու վերադարձման հետ կապված մի քանի գործողությունների և նպաստել ենք նրանց հանձնելու գործընթացին: Մենք շարունակում ենք կանոնավոր կապի մեջ լինել կողմերի հետ և քննարկում ենք սրման հետևանքով առաջացած կարիքները: Կազմ պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում ապահովելու մարդասիրական օգնություն:

-Դուք միակ միջազգային կազմակերպությունն եք, որ աշխատում է Լեռնային Ղարաբաղում: Ինչպե՞ս եք գնահատում     մարդասիրական իրավիճակը լարվածությունից հետո և ի՞նչ քայլեր եք իրականացնում ներկայում:

-Դուք շատ ճիշտ եք, ԿԽՄԿ-ն Լեռնային Ղարաբաղում է 1992 թվականից մինչ օրս` կապված հակամարտության հետ: Մեր այնտեղի գրասենյակը բաղկացած է 15 անդամից: Ներկայում մենք ընդլայնում ենք մեր աշխատանքային պլանն ու գործունեությունը` արձագանքելու վերջին լարվածությունից հետո առաջացած մարդասիրական իրավիճակին: Մեր մասնագետները աշխատում են տեղական կառույցների հետ` հաշվի առնելով տարբեր ոլորտներում առկա կարիքները`ներառյալ առողջապահությունը, տուժած շրջաններում չպայթած զինմթերքի առկայությունը, ենթակառուցվածքների և քաղաքացիների ունեցվածքի վնասները: Ապրիլի վերջին մենք սկսեցինք բաշխել մեկանգամյա դրամական միջոցներ մարդկանց, ովքեր թողել են իրենց տները Տոնաշենում, Մատաղիսում և Թալիշում և ժամանակավորապես վերաբնակեցվել են ԼՂ այլ տարածքներում: Երկամսյա ժամանակահատվածում այս մարդկանցից յուրաքանչյուրը կստանա 37 հազար 500 դրամ յուրաքանչյուր ամիս, որը կօգնի նրանց հոգալ առաջնային կարիքների ծախսերը: Կարևոր է նշել, որ ԿԽՄԿ-ն աշխատում է շփման գծի երկու կողմերի հետ էլ:

-Թույլ տվեք անդրադառնալ հետ վերադարձին: Ներկա լինելով և աջակցելով որոշակի գործողությունների՝ կազմակերպությունը շատ բաների ականատեսն է լինում: Մի խումբ հայ իրավաբաններ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան այն զինվորների ընտանիքների անունից, որոնց մարմինները վերադարձվել են խոշտանգված և խեղված: Ինչպե՞ս է ԿԽՄԿ-ն վարվում այսպիսի դեպքերում: 

- Մեզ անընդհատ խնդրում են կիսվել այն ամենով, ինչ տեսել ենք և նաև հաստատել, թե արդյոք այս կամ այն կողմը խախտել է Ժնևի կոնվենցիան: Պատասխանն այն է, որ ԿԽՄԿ-ն շատ մոտիկից հետևում է խախտումների վերաբերյալ հայտարարություններին՝ ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքների խախտումներին: Այնուամենայնիվ, որպես չեզոք միջնորդ, մենք աշխատում ենք երկկողմ սկզբունքով և գաղտնի երկխոսություն ենք վարում կողմերի հետ: Դա նշանակում է, որ մենք երբեք մեր կատարած բացահայտումները չենք կիսում ոչ երրորդ կողմի հետ, ոչ էլ դրանք ուղարկում ենք դատարան կամ միջազգային այլ կազմակերպություն: Արդյունքում իշխանությունները չեն կարող ԿԽՄԿ-ին խնդրել ցուցմունք տալ կամ էլ որպես վկա հանդիսանալ խախտումների դեպքում: Այս աշխատաոճը գործում է բազում տարիներ բոլոր երկրներում, ուր մենք աշխատում ենք:

-Այդ դեպքում ինչպե՞ս եք վարվում ձեր կատարած բացահայտումների հետ:

-Մենք փորձում ենք խախտումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալ առաջին ձեռքից և հետո կիսել այն միայն համապատասխան կողմի հետ: Ինչպես ես արդեն նշեցի, մեր երկխոսությունը հակամարտության կողմերի միջև գաղտնի է ու երկկողմանի՝ բոլոր դեպքերում: Այդպիսով մենք քննարկում ենք տեղեկատվությունը համապատասխան կողմի հետ՝ խնդրելով ձեռնարկել քայլեր և դիտարկել դրանք հետագայում ռազմական գործողությունների դիմելիս: Ինչպես մենք սովորաբար ասում ենք, մեր մանդատի շրջանակներում, մենք հետևողական ենք կողմերին հիշեցնելու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին հետևելու իրենց պարտավորությունների մասին:

-Ինչպես արդեն հայտնել եք ձեր նախորդ հաղորդագրություններում, Ղարաբաղյան պատերազﬕ հետևանքով ներկայում 4500 անհայտ կորած անձ կա, ի՞նչ է արվում նրանց փնտրելու ուղղությամբ, այդ գործընթացն ինչպե՞ս է ընթանում:

-Երևի թե սկսեմ այն բանից, որ ապրիլի սկզբի չորս օրերին, երբ հակամարտությունը կտրուկ սրվեց, կային անհայտ կորած զինվորներ, սակայն որոշ գործողությունների արդյունքում ներկայում ոչ մի անհայտ կորած մարդ չկա այդ լարվածության հետևանքով: Կարծում եմ՝ կարևոր է գնահատել այս փաստն ու ասել, որ դա հնարավոր եղավ կողմերի միջև անընդհատ կոորդինացիոն աշխատանքի շնորհիվ: Մենք նաև աջակցել ենք այդ գործընթացին. դա ցույց է տալիս, որ եթե յուրաքաչյուրը ներդնում է անհրաժեշտ ջանքեր, չկան անհայտ կորած մարդիկ: Եվ դա այն է, ինչ կուզեինք տեսնել նաև 90-ականներին: Այո, ճիշտ եք, դեռևս կա 4500 (Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում) մարդ, ով տարածաշրջանային մակարդակում համարվում է անհայտ կորած: Նրանց ընտանիքները սպասում են լուրերի ու չնայած մենք զբաղված ենք ներկա փուլում համակարտության սրմամբ առաջացող խնդիրներով, ամեն դեպքում այս  խնդիրը շատ կարևոր է մեզ համար և կշարունակի այդպիսինը լինել, քանի որ գիտենք, թե որքան են նրանք տառապել ու շարունակում տառապել՝ անկախ նրանից՝ որքան ժամանակ է անցել: Այսպիսով մենք շարունակում ենք աշխատել կողմերի համապատասխան հանձնաժողովների հետ՝ փորձելով պարզել այդ մարդկանց ճակատագիրը, ստանալ ավելի շատ տեղեկատվություն: Մենք նաև Հայկական կարմիր խաչի ընկերության և տեղական այլ կազմակերպությունների հետ ենք աշխատում՝ փորձելով ցուցաբերել որոշակի աջակցություն: Մենք իսկապես հուսով ենք, որ ընտանիքների համար պատասխաններ ու լուծումներ կգտնվեն:

-Արդյոք մեկնարկե՞լ է անհայտ կորածների ընտանիքների անդամներից կնեսաբանական նմուշառում վերցնելու ծրագիրը, և մինչ այժմ քանի՞ այդպիսի նմուշառում է վերցվել:

-Պատասխաններ գտնելու համար մենք ուսումնասիրությունների կարիք ունենք: Երկու կողմերում էլ արտաշիրիմումներ կապահովվեն: Դա նշանակում է, որ սկզբում մենք պետք է աշխատենք կողմերի հետ՝ նույնականացնելու վայրեր, ուր կարող են մարդկանց մնացորդներ լինել: Մենք դրանք կոչում ենք պոտենցիալ գերեզմանոցներ: Սա մի քանի կողմերի հետ փոխկապակցված աշխատանք է, այդ թվում՝ ընտանիքների՝ վերցնելու կենսաբանական նմուշառում: Մենք գործընթացն սկսել ենք 2 տարի առաջ և արդեն Հայաստանում հավաքել ենք հարյուր նմուշ անհայտ կորած ընտանիքի անդամներից: Մենք շարունակում ենք գործընթացն ու հույս ունենք, որ երկու տարուց կհավաքենք նմուշներ անհայտ կորածների ընտանիքների բոլոր համապատասխան անդամներից:

-Արդյո՞ք Ադրբեջանում գործընթացը ևս բնականոն ընթանում է, քանի որ գերիների հարցերով զբաղվող կազմակերպության կողմից միշտ այդ հարցը բարձրացվել է, որ իրենք չեն ցանկանում համագործակցել:

-Այո, գործընթացը բնականոն ընթացքի ﬔջ է բոլոր կողﬔրում, որն իրականանում է ԿԽՄԿ-ի ու տեղի հանձնաժողովների համատեղ աշխատանքի արդյունքում: Մենք շատ լավ աշխատանքային երկխոսություն ունենք բոլոր կողﬔրում էլ:

-Խոսք գնաց նաև ընտանիքներին հոգեբանական ու նաև տնտեսական աջակցություն ցուցաբերելու մասին: Որոշակի հաջողված պատմություններ կարո՞ղ եք ներկայացնել:

-Հաջողության շատ պատմություններ կան: Առաջին հերթին, դա այն է, երբ ընտանիքը հարցի պատասխանն է ստանում, բայց մեծամասամբ այդ պատասխանը ստացված չէ, այն դեռ բաց է մնում: Բայց կյանքի տարբեր իրավիճակներում աջակցության տարբեր քայլեր ենք կատարում: Որոշ ընտանիքներ ունեն տնտեսական դժվարություններ, մենք ի վիճակի ենք եղել նպաստել ընտանիքների համար փոքրիկ եկամուտ ապահովող նախագծերի իրականցմանը: Ընտանիքների մեկ այլ խումբ ապրում է ոչ բարվոք տնային պայմաններում, նրանց ևս աջակցել ենք: Կան ընտանիքներ, ովքեր պարզապես կարիք ունեն իրենց զգացածը կիսել այլ մարդիկ և քննարկել այդ հարցերն այլ մարդկանց հետ: Սա իսկապես կարևոր է, որ այդ մարդիկ իրենց միայնակ չզգան: Մեկ այլ հաջողված պատմություն է վերջերս ընտանինքների հիշողության գրքի պատրաստումը իրենց կորած հարազատների մասին: Ես հիշում եմ մի երիտասարդ աղջկա, ով մի քանի ամսական էր, որ կորցրել էր հորը, ով մինչ այժմ անհայտ կորած է: Այդ գրքի միջոցով նա գտավ իր հորը այն պատմությունների, նկարների միջոցով, որոնք նա հավաքել էր
իր հայրիկի մասին այլ մարդկանց հետ զրույցներից: Նա (խմբ. անհայտ կորած հայրիկը) կրկին իրական դարձավ, ու ես կարծում եմ, սա իսկապես շատ զորեղ է: Ես կարծում եմ այս ընտանիքների համար կարևոր է, որպեսզի հասարակությունը հասկանա իրենց կարիքներն ու ցավը: Մենք աշխատում ենք տեղական իշխանությունների հետ հիշատակի վայրեր ստեղծելու ուղղությամբ, ուր մարդիկ կարող են հարգել անհայտ կորած իրենց հարազատի հիշատակը: Նման նախագիծ կա, հուսանք առաջիկայում կկարողանանք տեղեկացնել դրա մասին:

Անի Նազարյան

Լուսանկարում՝ Կարոլին Դույեզը
Լուսանկարը՝ Armenpress-ի




Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]