Թեմաներ
Երեքշաբթի 05 / 07 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/07/2024   16:23 Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը 05/07/2024   16:17 Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին 05/07/2024   16:11 Հայկական բժշկական ասոցիացիայի անդամները միանում են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը 05/07/2024   16:06 Ոչ բոլոր միջնորդներն են եղել օբյեկտիվ, չեզոք, ազնիվ, բայց մենք չենք հրաժարվում միջնորդություններից. Փաշինյան 05/07/2024   16:03 Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև հրավեր էի ստացել, Պուտինից հրավեր ոնց որ չեմ ստացել. Փաշինյան 05/07/2024   16:00 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը հասավ Չարենցավան 05/07/2024   15:52 Որեւէ մեկը չի կարող եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/07/2024   15:50 Իշխանությունն անտե՞ր ա, որ տամ ձեզ. հոգևորականները բացահայտ պատերազմ են քարոզում. Փաշինյան 05/07/2024   15:47 Տո նակրոբարոնն էլ են իրենք․ Խաչիկ Մանուկյանը՝ Փաշինյանին 05/07/2024   15:43 Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը 05/07/2024   15:38 Երթը շարունակվում է՝ չնայած կարկուտին ու քամուն (տեսանյութ) 05/07/2024   15:29 Փաշինյանը Վեհափառին մեղադրում է քաղաքական շարժում առաջնորդելու մեջ 05/07/2024   15:27 Այն, ինչ անում է Փաշինյանը, եթե կյանքի կոչվի, այդ դեպքում պատերազմի սպառմալիք կլինի․ Մանուկյան 05/07/2024   15:23 Փաշինյանը համաձայն է մինչև նոյեմբեր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարին 05/07/2024   15:19 Չի կարող նման բան լինել ուղղակի, բացառում եմ. Փաշինյանը՝ ՌԴ հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ 05/07/2024   15:14 Պատերազի դուռը բացել են ու չեն փակել. Հայի արյունով ականազերծում են հայի դրած ականները, Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 05/07/2024   15:11 Բոլորս հավաքվել ենք՝ կասեցնելու ապօրինի սահմանազատման գործընթացը․ Մրո 05/07/2024   15:06 Կողմնորոշվեք՝ ես որտեղի՞ գործակալ եմ. Սուրեն Պետրոսյան 05/07/2024   14:55 Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) ամենամյա նիստին 05/07/2024   14:36 Ադրբեջանն այսօր մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել. մենք պատրաստ ենք ապահովել հաղորդակցությունն Ադրբեջանի և Նախիջևանի միջև. Փաշինյան 05/07/2024   14:28 Խնդիրը լայն հանրային համախմբում ստեղծելն է. Բագրատ Սրբազան 05/07/2024   14:24 Մեկուկես միլիոն դրամի ծխախոտը գնել էր վերավաճառելու նպատակով 05/07/2024   14:19 Ինքնիշխանության գերեզմանափորն ինքն է․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին 05/07/2024   14:17 Ո՞վ է Ալեն Սիմոնյանը, նման մարդ կա՞. Բագրատ Սրբազան 05/07/2024   14:09 Սիրելի՛ ուժայիններ, սպասում ենք Ձեզ , եկե՛ք իրավական լծակներ գործադրեք, ինչ ուզում եք արե՛ք. Բագրատ Սրբազան 05/07/2024   13:56 Սա մեր գոյաբանական պայքարի մաս է․ Արման Թաթոյանը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժմանը 05/07/2024   13:42 Վաղը մեկնում եմ Մոսկվա, կլինի հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան 05/07/2024   13:31 Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքել 05/07/2024   13:22 Առանձին շրջաններում սպասվում են ինտենսիվ տեղումներ, հնարավոր է՝ կարկուտ 05/07/2024   13:17 Սահմանային սյուներն անվտանգության սյուներ են, պատերազմը դառնում է ոչ լեգիտիմ՝ ըստ Փաշինյանի 05/07/2024   13:16 Ինչու է սահմանազատումը սկսվում Տավուշից. Փաշինյանը հայտարարել է, թե այլ տարածքից սկսելը չէր դելիգիտիմացնելու պատերազմը (տեսանյութ) 05/07/2024   13:00 6 տարի առաջ Փաշինյանը պարտադրեց ՀՀԿ-ին՝ իրեն ընտրել վարչապետ. այսօր ներկայացնում է, թե որն է ՀՀ-ի գոյության նպատակը (տեսանյութ) 05/07/2024   12:58 Սահմանազատման գործընթացը մոտենում է Իջեւան խոշորացված համայնքին. Ծաղկավան գյուղի ներքեւի հատվածում շարժեր են նկատվել 05/07/2024   12:55 Տավուշի շարժումը վերածվում է համաժողովրդական. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթ Երեւան. ուղիղ 05/07/2024   12:51 Ադրբեջանցի զինծառայողները հիմա Կիրանց գյուղի մատույցներում են. Գառնիկ Դանիելյան 05/07/2024   12:48 Գլենդելում տեղի կունենա մեծ երթ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 05/07/2024   12:42 70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել 05/07/2024   12:33 Փաշինյանի պատկերացրած Հայաստանում Արարատը փոխարինվել է Արագածով. սլայդում միայն Արագածն է 05/07/2024   12:30 Նիկոլ Փաշինյանին երևի չթողեցին մասնակցել Պուտինի երդմնակալության արարողությանը․ Արթուր Խաչատրյան 05/07/2024   12:28 Որոշ ուժերի նպատակն է՝ ունենալ ծայրագավառ՝ գավառապետով․ Արթուր Հովհաննիսյանը շարունակում է պնդել իշխանական թեզը 05/07/2024   12:23 Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել 05/07/2024   12:21 Միջանցքի գաղափարը մեր քաղաքական ուժի համար ամբողջությամբ մերժված է. Աբրահամյան 05/07/2024   12:05 Էս իշխանությունները հոգով-սրտով կոմունիստներ են. ես չգիտեմ ուժ, որ ուզում է Հայաստանը դարձնի ծայրագավառ, բայց ՔՊ-ն ուզում է դարձնի վիլայեթ. Խաչատրյան 05/07/2024   12:05 6 տարի առաջ Փաշինյանը պարտադրեց մեծամասնությանը իրեն ընտրել վարչապետ. մամուլի ասուլիսը՝ ուղիղ 05/07/2024   11:58 Ոչնչացվել է վտանգավոր սննդամթերքի իրացումը 05/07/2024   11:35 Կիրանցից հյուսիս պայթեցման աշխատանքներ կիրականացվեն. ՊՆ 05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/07/2024   11:26 Արթուր Հովհաննիսյանը հստակ պատասխան չունի՝ արդյո՞ք ՔՊ-ականները ցանկանում են միանալ Բագրատ Սրբազանին 05/07/2024   11:19 Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ 05/07/2024   11:16 ԱԺ խմբակցությունները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ
05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/06/2024   20:34 Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/06/2024   20:19 Տավուշից մեկնարկած երթը 30 000 -50 000-ով կմտնի Երևան. Ալեն Սիմոնյանը ու մյուսները թող հանգիստ նստեն տեղներն ու սպասեն, իմպիչմենտի ժամանակը գալու է. Արթուր Գևորգյան 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ»

Ադրբեջանը փորձում է չեղարկել 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը. Էդվարդ Նալբանդյան 05/02/2016   17:20  |  Ղարաբաղյան հակամարտություն

Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ անհնար է անտեսել ինքնորոշման ուղին բռնած ժողովուրդների ընտրությունը, - Հելսինկիի համալսարանում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանի արկածախնդրությունը մեծ վնաս է հասցրել բանակցություններին և լրջորեն խաթարել է խաղաղ գործընթացը:

Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.

Ղարաբաղյան հակամարտության հիմքում միջազգային իրավունքի առանցքային սկզբունքներից մեկի՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումն է: Տասնամյակներ շարունակ այդ իրավունքի իրականացումը խոչընդոտվել է բռնակցման, էթնիկ զտումների, կոտորածների և ռազմական ագրեսիայի պատճառով: Այնուամենայնիվ, պատմությունը բազմիցս ապացուցել է, որ անհնար է անտեսել ինքնորոշման ուղին բռնած ժողովուրդների ընտրությունը:

Չկարողանալով խնդիրը լուծել ռազմական ճանապարհով՝ Ադրբեջանը ստիպված էր 1994թ. մայիսին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ կնքել զինադադարի, 1994թ. հուլիսին՝ զինադադարի վերահաստատման և 1995թ. փետրվարին՝ հրադադարի ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերը: Հաջորդող տարիների ընթացքում բանակցություններն անցկացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին համանախագահներից մեկը Ֆինլանդիան էր (այս գործընթացում ներգրավված են եղել այնպիսի ականավոր ֆին դիվանագետներ, ինչպես Հեյկի Տալվիտիեն և Ռենե Նիբերգը): Այս ձևաչափով բանակցությունների բազմաթիվ փուլեր են տեղի ունեցել նախագահների, արտաքին գործերի նախարարների մակարդակով, սակայն, արդյունք չի արձանագրվել Ադրբեջանի կողմից համանախագահների առաջարկությունների շարունակական մերժման պատճառով: Բանակցությունների էությունը եղել է մի կողմից խնդրի քաղաքական կարգավորում գտնելու անհրաժեշտությունը, իսկ մյուս կողմից՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի ամրապնդումը:

Այս ապրիլի սկզբից Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական ագրեսիվ գործողություններ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով, որին թիրախ դարձան նաև քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակավայրերը: Եղան հարյուրավոր զոհեր և վիրավորներ:

Հրադադարի փխրուն ռեժիմի ավելի քան 20 տարվա ընթացքում սա դարձավ աննախադեպ ապակայունացում՝ ծանր սպառազինության, տանկերի, հրթիռների, հրետանու, օդուժի կիրառմամբ: Բաքվի կողմից հարձակողական սպառազինության շարունակական ձեռքբերումը, սեփական հասարակությանը ռազմատենչ հռետորաբանությամբ սնուցումը և հայերի դեմ ատելության սերմանումը վաղ թե ուշ չէին կարող նման իրադրության չհանգեցնել: Սա այն է, ինչի մասին վերջին տարիների ընթացքում զգուշացրել ենք մեր միջազգային գործընկերներին:

Բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության մեջ Ադրբեջանը մեղադրում է հայերին, ինչպես նաև միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի: Նման անհիմն մեղադրանքներին կարելի է արձագանքել մի քանի հռետորական հարցադրումներով: Ո՞վ է մերժում ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները որպես բանակցությունների հիմք: Ո՞վ է ընդդիմանում վստահության ամրապնդման միջոցների ներդրմանն ուղղված բոլոր առաջարկություններին՝ սկսած հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելուց մինչև հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը: Ո՞վ է մեղադրում համանախագահ երկրներին, այդ թվում նրանց անվանելով «սադրիչներ» և պիտակավորելով որպես «իսլամաֆոբներ»: Ո՞վ է մշտապես փորձում ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունները տեղափոխել այլ հարթակներ` հակամարտության կարգավորմամբ զբաղվելու միջազգային մանդատ չունեցող և նախկինում որևէ հակամարտություն չկարգավորած կառույցներ: Այդ բոլոր հարցերի պատասխանն է՝ Ադրբեջանը:

Բաքուն ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները բանակցություններում ցանկացած առաջընթաց տապալելու համար` զուգահեռաբար գնելով աննախադեպ քանակության հարձակողական սպառազինություն և այնուհետև հայտարարելով, թե իրավունք ունի ուժ կիրառել, քանի որ բանակցություններում որևէ հեռանկար չի տեսնում: Առավել պարզ ասած, Ադրբեջանը, ձախողվելով բանակցություններում, փորձեց հաջողություն գտնել ռազմական ճանապարհով, ուր ևս ձախողվեց:

Ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումը բազմիցս դատապարտվել է միջազգային հանրության կողմից: Մեր հարևանը էլ ավելի հեռուն է գնացել՝ որդեգրելով զանգվածային ահաբեկման միջոցով իր կամքը պարտադրելու չափազանց վտանգավոր քաղաքականություն:

Քառօրյա պատերազմի ընթացքում մենք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի զինված ուժերի կողմից բացառիկ վայրագության ականատեսը եղանք: Կիրառելով «Գրադ» տեսակի հրթիռային կայանքներ՝ Ադրբեջանը հրետանակոծության է ենթարկել Լեռնային Ղարաբաղի դպրոցները, որի հետևանքով աշակերտներ զոհվեցին և վիրավորվեցին: Լեռնային Ղարաբաղի գյուղերից մեկում երեք տարեց անձինք, ներառյալ՝ 92-ամյա կին, դաժան կտտանքների ենթարկվեցին, անդամահատվեցին՝ կտրվեցին նրանց ականջները, և այնուհետև սպանվեցին: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի գերեվարված երեք զինվորներ ԴԱԻՇ-ին բնորոշ ոճով գլխատվեցին: Դա հոխորտանքով ի ցույց դրվեց Ադրբեջանի քաղաքներում ու գյուղերում, հրապարակվեց սոցիալական ցանցերում: Ավելին, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տեղի ունեցավ հայ զինծառայողների մարմինների վերադարձ, ակնհայտ էր, որ բոլորն անխտիր ենթարկվել են խեղման: Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերի հրետանակոծումը շարունակվում է մինչ օրս:

Դրանք միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներ են: Տարիներ շարունակ պետական մակարդակով քարոզվող հայատյացությունը էլ ավելի է խորանում Ադրբեջանում: Սա որևէ մեկի համար գաղտնիք չէ: Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովը (ՌԱԵՀ) Ադրբեջանի վերաբերյալ իր զեկույցում խոր անհանգստությամբ ահազանգել է «պաշտոնական և լրատվամիջոցների հրապարակումներում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ մշտական բացասական քարոզչության» կապակցությամբ և հորդորել Ադրբեջանի իշխանություններին «համապատասխան կերպով արձագանքել հայերի հանդեպ խտրականության և ատելության քարոզչության բոլոր դրսևորումներին»:

Շարունակաբար ականատես լինելով այս քաղաքականության ողբերգական հետևանքներին՝ մշտապես մեր բոլոր գործընկերների ուշադրությունը հրավիրել ենք այս խնդրի վրա: Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության սերմանումը հանգեցրել է ամենասարսափելի հանցագործությունների, ներառյալ՝ մարդկության դեմ հանցագործությունների: Առավել քան երկու տասնամյակ առաջ Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Ադրբեջանի տարբեր շրջաններում բնակվող հայերը արդեն իսկ վերապրել են բռնի տեղահանություն և ջարդեր: Գրեթե մեկ տասնամյակ առաջ Ադրբեջանի զինված ուժերը իրենց ողջ կարողության կիրառմամբ թիրախավորեցին Ադրբեջանի տարածքում մնացած սակավաթիվ հայկական հուշարձաններից մեկը՝ Ջուղայի միջնադարյան գերեզմանատունը: 9-ից 16-րդ դդ. մի քանի հազարի հասնող միջնադարյան խաչքարեր ոչնչացվեցին Ադրբեջանի կառավարության թողտվության պայմաններում, իսկ այդ տարածքը կառավարության կողմից վերածվեց ռազմական օբյեկտի: Այս վանդալիզմի առնչությամբ Հուշարձանների պահպանության 16-րդ միջազգային խորհրդի (ICOMOS) Գլխավոր ասամբլեան հայտարարել է. «այս ժառանգությունը, որը մի ժամանակ իր արժանի տեղն էր զբաղեցնում համաշխարհային գանձերի ժառանգության մեջ, այսօր այլևս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին»: Նախիջևան միջազգային փաստահավաք առաքելություններ ուղարկելու մեր բազմաթիվ կոչերը, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների և երկրների փորձերը մերժվեցին Ադրբեջանի կողմից:

Լայնամասշտաբ ռազմական գործողություն ձեռնարկելուն զուգահեռ Ադրբեջանը նաև մեկ այլ նպատակ է հետապնդում: Փորձ է կատարվում չեղարկել 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը: Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված զինադադարի եռակողմ այդ համաձայնագրերն անժամկետ են: Ավելին, 1994թ. զինադադարի վերահաստատման համաձայնագրով կողմերը պարտավորվել են «պահպանել զինադադարի ռեժիմը մինչև քաղաքական մեծ պայմանագրի կնքումը»: ԵԱՀԿ համապատասխան որոշումներով ու հայտարարություններով բազմիցս աջակցություն է հայտնվել այդ համաձայնագրերին։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն իսկ հայտնել են իրենց դիրքորոշումը Ադրբեջանին՝ կրկին և կրկին ընդգծելով, որ 1994 և 1995թթ. համաձայնագրերը, որոնք, ինչպես և նախկինում, շարունակում են անժամկետ մնալ, հանդիսանում են հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման հիմքը: Համանախագահները կոչ են արել խստորեն հարգել վերոնշյալ համաձայնագրերը և թույլ չտալ դրանց ոտնահարումը:

Ադրբեջանի արկածախնդրությունը մեծ վնաս է հասցրել բանակցություններին և լրջորեն խաթարել է խաղաղ գործընթացը: Այսօր մենք համանախագահների հետ միասին ջանքեր ենք գործադրում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքները հաղթահարելու ուղղությամբ: Առանց հրադադարի ռեժիմի իրական ամրապնդման՝ բանակցային գործընթացը կհանդիսանա սոսկ ադրբեջանական շանտաժի գործիք: Այդ համատեքստում միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահությունը ընդգծել են հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը մշտապես ողջունել են այդ առաջարկները:

Ադրբեջանը ոչ միայն մերժեց դրա իրականացումը, այլ նաև հրադադարի ամրապնդման միջոցառումները հրապարակայնորեն ամենաբարձր մակարդակով որակեց որպես «տարօրինակ և զավեշտալի առաջարկություն»: Փաստորեն 21-րդ դարում կան առաջնորդներ, որոնց համար մարդկային զոհերը կանխող նախաձեռնությունները կարող են թվալ տարօրինակ և զավեշտալի: Սա մարդկային կյանքի հանդեպ, այդ թվում նաև սեփական քաղաքացիների կյանքի հանդեպ պաշտոնական Ադրբեջանի ղեկավարության իրական վերաբերմունքի վկայությունն է:

Մյուս առաջարկությունը, որի իրականացումը շարունակ խոչընդոտվում է Ադրբեջանի կողմից, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և նրա թիմի կարողությունների ընդլայնումն է: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը աջակցում են այս առաջարկությանը, սակայն Բաքուն ոչ միայն չի ցանկանում լսել այդ մասին, այլև անում է ամեն ինչ նվազեցնելու դրա դերակատարությունը` մտադրություն ունենալով արգելափակելու նրանց գործունեությունը, ինչպես եղավ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի պարագայում: Ավելին, Ադրբեջանը սկսել է խոչընդոտել ԵԱՀԿ դիտորդների կողմից շփման գծում դիտորդական առաքելությունների իրականացմանը:

ԼՂ հակամարտության էությունը, որի մասին ես նշեցի ելույթիս սկզբում, եղել է և մնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ազատ և անվտանգ կերպով իր ապագան տնօրինելու իրավունքը:

Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել անկախ Ադրբեջանի մաս: Այն բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին Ստալինի կողմից: Ավելին, տասնամյակների ընթացքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրել է էթնիկ զտումների քաղաքականություն` սպառնալով ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգությանը, իսկ այնուհետև սանձազերծել բացահայտ ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ՝ միջազգային ահաբեկչական կառույցների հետ կապ ունեցող վարձկանների օգտագործմամբ:

Չնայած 1994 և 1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերը անվերապահորեն հարգելու վերաբերյալ եռանախագահների և միջազգային հանրության հորդորներին՝ Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները` շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա և զորքեր, էլ ավելի ուժգնացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունը և իրականացնելով սադրիչ քարոզչություն միջազգային հարթակում` փորձելով հայկական կողմին մեղադրել այն ամենում, ինչ հենց ինքն է անում և այդպիսով փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի բացասական հետևանքներ ամբողջ տարածաշրջանի համար: Վաղուց ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը հստակ քայլեր ձեռնարկի Ադրբեջանին կարգի հրավիրելու նպատակով:

Ներկա պայմաններում ինքնորոշման իրավունքի իրացումը ոչ թե ԼՂ ժողովրդի սոսկ ձգտումն է, այլ հիմնախնդրի արդարացի լուծման միակ բանալին:

Ապրիլյան լայնամասշտաբ ռազմական հարձակումը լուրջ հարված էր՝ ուղղված բանակցային գործընթացին և առավել քան 20 տարվա ընթացքում համանախագահների գործադրած ջանքերին: Այժմ հսկայական ջանքեր են անհրաժեշտ՝ բանակցային գործընթացի համար համապատասխան բարենպաստ պայմանների հաստատման նպատակով:

Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն ապացուցել են իրենց հանձնառությունը ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորմանը: Դժբախտաբար, Ադրբեջանը մշտապես ընդդիմանում է դրան: Տարածաշրջանում նոր պատերազմից խուսափելու համար միջազգային հանրության ջանքերը պետք է ուղղված լինեն պարտադրելու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:

 
 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:16 02/05/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՊատերազմական գործողություններով Ադրբեջանը փորձում է ծածկել ներքին խնդիրները. Արա Պապյան
12:41 29/04/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱդրբեջանական բարբարոսությունները շատ են հիշեցնում 1915 թվականին տեղի ունեցածը. Ֆրանկ Փալոն
09:37 29/04/2016  |  ՄամուլԵվրոպական օմբուդսմենների ինստիտուտն արձագանքել է ԼՂՀ ՄԻՊ դիմումին և քննադատել Ադրբեջանին. Արման Թաթոյան. «Ժողովուրդ»
09:26 29/04/2016  |  ՄամուլԱդրբեջանցիների հետ խաղաղ ապրել հնարավոր է Ադրբեջան պետությանն ուժգին ռազմական հարվածներ հասցնելով. «Առավոտ»
13:42 28/04/2016  |  ԼՐԱՀՈՍՄեր ուղերձն անփոփոխ է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի. Մարկ Թոներ
10:25 28/04/2016  |  ԼՐԱՀՈՍՖրանսիայի Մարտիգ քաղաքում տեղի է ունեցել Արցախին նվիրված կոնֆերանս
09:26 28/04/2016  |  ՄամուլԱդրբեջանն արդեն սկսում է նվնվալ. որքան ուժգին լինեն հայկական զինուժի պատժիչ գործողությունները, Ադրբեջանն այնքան ավելի «խաղաղասեր» կդառնա. «Ժողովուրդ»
13:48 27/04/2016  |  ԼՐԱՀՈՍԴեսպան Թումանյանի հանդիպումը Իրանի արդարադատության նախարարի հետ
12:28 27/04/2016Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել Հոսեին Դեհղանի հետ
09:31 27/04/2016  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի արտգործնախարարի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարարի հետ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]