Թեմաներ
Շաբաթ 05 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/25/2024   11:16 Խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու հերթական դեպքն է բացահայտվել․ մեկ անձ ձերբակալվել է 05/25/2024   11:13 Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորում 05/25/2024   11:01 Դավիթաշենի կամրջի տակ գիշերը հայտնաբերվել է տղսմարդու դի 05/25/2024   10:45 Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի աշակերտներն իրենց վերջին զանգի գիշերն անցնացրել ե խարույկի շուրջ 05/25/2024   10:28 Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմից կիրակի Երևան կգան ավտոերթով 05/25/2024   10:16 ՀԱՊԿ երկրորդ թիրախը, որի մասին ՔՊ ղեկավարն ակնարկեց, ենթադրաբար ՌԴ-ն է. Տիգրան Աբրահամյան 05/25/2024   09:58 Գիշերը ձերբակալվել է Մարտակերտի քաղաքապետը 05/25/2024   08:35 Իշխանությունն աշխատում է արցախցիների վրա․ «Հրապարակ» 05/25/2024   08:33 Ի՞նչ են ցույց տալիս փաստաբանների հաղթանակները դատարաններում. «Փաստ» 05/25/2024   08:28 Եկեղեցին խոշոր հարկատու է. Ալեն Սիմոնյանը ստում է. թվեր. «Ժողովուրդ» 05/25/2024   08:26 Փաշինյանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/25/2024   08:22 Քաղաքական դաշտը համախմբվել է «կոնսոլիդացիա -1» սկզբունքով. «Ժողովուրդ» 05/25/2024   08:19 Կառավարության շենքը՝ մերօրյա «Ալկատրաս»․ «Հրապարակ» 05/25/2024   08:14 «Հասարակության բևեռացվածությունը միշտ խնդիր է եղել, բայց 2018-ից հետո այն հասել է խայտառակ ծավալների». «Փաստ» 05/25/2024   08:13 Ինչու է ՌԴ դեսպանը կանչվել Մոսկվա․ «Հրապարակ» 05/25/2024   08:09 Արտոնյալ աջակցություն՝ աշխատողներին վարչական լծակի մի մաս «դարձրած» «Երեմյան Փրոջեքթս»-ին. «Ժողովուրդ» 05/25/2024   08:06 Տարեկան 3մլն 504 հզր դրամ աշխատավարձ և 25 մլն արժողությամբ բնակարան․ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի եղբոր հայտարարագիրը. «Ժողովուրդ» 05/25/2024   08:02 Արևմուտքն անցնում է բաց «խաղի՞». «Փաստ» 05/25/2024   00:16 Անահիտ Մանասյանն այցելել է սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայր 05/25/2024   00:08 Թուրքիան ծրագրում է մեկ տարվա ընթացքում գործարկել «Աքքույու» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը 05/24/2024   23:53 Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է ձորակը. կան տուժածներ 05/24/2024   23:40 Ոչ մի կասկած չկա, որ Սրբազան պայքարի՝ մայիսի 26-ի հանրահավաքը լինելու է մարդաշատ. Վարդան Ոսկանյան 05/24/2024   23:22 Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահը գեներալ-մայորի զինվորական կոչումներ է շնորհել 05/24/2024   23:00 Մարմինը քայքայող հիվանդությունը պատուհասել Է Ճապոնիային. սպառնո՞ւմ է արդյոք աշխարհին նոր համաճարակ 05/24/2024   22:43 «Բարոյապես պարտված, քաղաքականապես սպառված և իրականությունից կտրված մարդու ելույթ…»․ Արտակ Զաքարյան 05/24/2024   22:22 Բրյուսելում Իսրայելի դեսպանատան վրա սթրայքբոլի նռնակ են նետել 05/24/2024   22:22 Ինչ էր ուզում ասել Նիկոլ Փաշինյանը 05/24/2024   22:04 Տղամարդկանց նախազգուշացրել են գարեջրի հանդեպ սիրո վտանգավոր հետեւանքների մասին 05/24/2024   22:00 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/24/2024   21:32 Թբիլիսիում հանրահավաք է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ․ առաջին անգամ հայտնվել է ԱՄՆ-ի դրոշը 05/24/2024   21:14 Իսրայելը պաշտոնապես պատասխանել է Ռաֆահում գործողությունը դադարեցնելու ՄԱԿ-ի պահանջին 05/24/2024   21:00 Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ժողովրդին ուղղված ուղերձով. ուղիղ միացում 05/24/2024   20:54 Աշոտ Ահարոնյանը նշանակվել է Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրենի գլխավոր խորհրդական 05/24/2024   20:47 ԱՆԻֆ-ում կոռուպցիոն չարաշահումների գործով որևէ մեղադրյալ չկա 05/24/2024   20:31 Փաշինյանի հայտարարությունները մեկ անգամ չէ, որ դիվանագիտական էթիկայի հետ առնչություն չունեն. Արա Պողոսյան 05/24/2024   20:24 Ֆեյսբուքյան գրառման համար ձերբակալված քաղաքացին ազատ արձակվեց․ փաստաբան 05/24/2024   20:07 ՆԳՆ ոստիկանության և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել 05/24/2024   19:59 Շարժումը հաջողելու շանս ունի, բայց անհրաժեշտ է հրաժարվել փնթի պետություն ստեղծելու մեր դարավոր սխալից. Հարություն Մեսրոբյան 05/24/2024   19:49 Աբովյանում նռնակով զինված մարդը սպառնացել է պայթեցնել բանկը 05/24/2024   19:36 Վերջ․ Տավուշում Ադրբեջանն այսօր հերթական տարածքն է գրավել․ թյուրքագետ 05/24/2024   19:24 Հանրահավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպքով ձերբակալվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ . ՔԿ (ձայնագրություն) 05/24/2024   19:11 Լուկաշենկոն ԱՄՆ-ին մեղադրել Է Իրանի նախագահի մահվան մեջ 05/24/2024   19:02 Ինչ է հայտարարելու Փաշինյանն իր այսօրվա ուղերձում. քաղաքացիների կանխատեսումները 05/24/2024   18:55 Մի քանի ժամից Հայաստանի ադրբեջանացման քավորը կխոսի անկախությունից. Շարմազանով 05/24/2024   18:51 ՍԴ-ն կարճել է Սուրեն Անտոնյանի վերաբերյալ գործը 05/24/2024   18:47 ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները 05/24/2024   18:40 ՀՀ տարածքներն ապօրինի օտարվում, վաճառվում են Ադրբեջանին. Կիրանցում ստորագրահավաք է սկսվել, 31 կիրանցի հրաժարվում է կառավարության փոխհատուցումից 05/24/2024   18:37 Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են 2025-2027 թթ. ՄԺԾԾ նախագծի շուրջ քննարկումները 05/24/2024   18:33 3 պատճառ՝ ՌԴ դեսպանին Մոսկվա խորհրդակցությունների կանչելու համար 05/24/2024   18:24 Արտակարգ իրավիճակ՝ Աբովյանում. տղամարդը նռնակներով զինված մտել է «Արդշինբանկ» ու սպառնում է այն պայթեցնել. ժամանել են մեծ թվով ոստիկաններ
05/24/2024   18:24 Արտակարգ իրավիճակ՝ Աբովյանում. տղամարդը նռնակներով զինված մտել է «Արդշինբանկ» ու սպառնում է այն պայթեցնել. ժամանել են մեծ թվով ոստիկաններ 05/23/2024   18:49 Որ օրգաններն է օղին քայքայում առաջին հերթին 05/23/2024   17:03 Կիրանցի բնակիչները քանդում են իրենց գույքը՝ տարածքները հանձնելուց առաջ 05/24/2024   18:33 3 պատճառ՝ ՌԴ դեսպանին Մոսկվա խորհրդակցությունների կանչելու համար 05/23/2024   23:23 Կինը դստեր համադասարանցիներին մարմնավաճառության է դրդել 05/23/2024   22:49 Մեկնարկում է Մոսկվա-Երևան ավտոերթը՝ ի աջակցություն Սրբազան պայքարի 05/23/2024   20:35 Ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը (տեսանյութ) 05/24/2024   12:49 Արմավիրի մարզում Վերջին զանգի 19-ամյա մասնակիցը «Mercedes»-ով բախվել է գազատար խողովակին ու հայտնվել ձորակում 05/24/2024   13:02 Հայտարարությունը Փաշինյանից,երկրների անունները՝ ԱԳՆ խոսնակից. Փաշինյանի խոսնակը հրաժարվում է մեկնաբանել 05/24/2024   19:02 Ինչ է հայտարարելու Փաշինյանն իր այսօրվա ուղերձում. քաղաքացիների կանխատեսումները 05/23/2024   19:26 7 ավտոմեքենա է բախվել Պռոշյան գյուղում․ 7 վիրավորների մեջ կան երեխաներ 05/24/2024   19:59 Շարժումը հաջողելու շանս ունի, բայց անհրաժեշտ է հրաժարվել փնթի պետություն ստեղծելու մեր դարավոր սխալից. Հարություն Մեսրոբյան 05/24/2024   21:00 Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ժողովրդին ուղղված ուղերձով. ուղիղ միացում 05/23/2024   16:22 Կիրանցի սահմանազատումը ավարտվել է. «Արբանյակով արել, պրծել են, սրանից ավել էլ ինչ պետք է անեին». գյուղապետ 05/24/2024   09:38 Հայ Եկեղեցին ոչ միայն չի օգտվում շոշափելի հարկային արտոնություններից, այլև կամավոր ստանձնել է Կառավարությանը վերապահված պատմամշակութային հուշարձանների պահպանության գործառույթը 05/24/2024   13:10 Ասկերանի քաղաքապետն ավտոմեքենայով տեղափոխվել է ՀՀ՝ իր հետ բերելով ՀՀ տեղափոխվելու հնարավորություն չունեցող երեք արցախցու․ ազգական 05/24/2024   11:40 Պատահար Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ 05/23/2024   15:41 Զախարովան Փաշինյանին կոչ է արել բարձրաձայնել՝ ՀԱՊԿ ո՞ր երկու երկրներն են իմիտացիա արել, թե աջակցում են Հայաստանին 05/23/2024   15:06 Սահմանազատում չի կարելի որակել միակողմանի զիջումները․ Օնիկ Գասպարյան 05/24/2024   08:10 Սրբազանը պարտիզանություն է անում․ «Հրապարակ»

Ընդլայնվում է պարտապան ֆիզիկական անձանց տրամադրվող սոցիալական երաշխիքների շրջանակը 04/28/2016   17:05

Այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:

Հիմնավորման համաձայն՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող լրացումը նպատակ է հետապնդում ընդլայնելու պարտապան ֆիզիկական անձանց տրամադրվող սոցիալական երաշխիքների շրջանակը, և պարտապանին հնարավորություն տալու իր գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում չզրկվել նվազագույն բնակապահովումից:

Առաջարկվում է նաև համապատասխան լրացումներ կատարել «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում. նախագծի ընդունմամբ կբացառվեն այն դեպքերը, երբ անձի միակ բնակարանի հարկադիր աճուրդի (այդ թվում՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդի) արդյունքում նրան հնարավոր չլինի տրամադրել ՀՀ կառավարության կողմից սահմանված բնակապահովման նվազագույն շեմի չափով գումարը:

Կառավարության հավանությանն են արժանացել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի և մի շարք այլ օրենքներում լրացումներ կատարելու ՀՀ օրենքների նախագծերը: Օրինագծերի ընդունմամբ ակնկալվում է Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության արդյունավետության բարձրացում, Պաշտպանի և նրա աշխատակազմի անկախության երաշխիքների ամրապնդում, ինչպես նաև որոշ՝ ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման տեղիք տվող դրույթների հստակեցում: ‹‹Մարդու իրավունքների պաշտպանի մասին›› ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններով, որոնք անհրաժեշտություն են առաջացրել համապատասխանեցնել առկա իրավակարգավորումները Սահմանադրության փոփոխություններին:

Սահմանադրական փոփոխություններից է բխում մի շարք իրավական ակտերի, այդ թվում՝ «Մարդու իրավունքերի պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համապատասխանեցումը Սահմանադրությանը՝ համաձայն 210-րդ հոդվածի:

Կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծում հստակ տարանջատում է անցկացվել Պաշտպանի անկախության և անձեռմխելիության երաշխիքների միջև: Օրինագծում կատարվել է նորամուծություն՝ Պաշտպանը նշված է որպես կանխարգելման ազգային մեխանիզմ: «Որպես ազգային մեխանիզմ՝ Պաշտպանը իրավասու է իրականացնել պարբերական, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության այցեր ազատությունից զրկման վայրեր՝ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը, կամ պատիժը կանխարգելելու նպատակով: Ընդ որում, պաշտպանը բացարձակապես պարտավոր չէ նախապես տեղեկացնել այցելությունների ժամանակի և նպատակի մասին»,-նշել է նախարարը:

Ա.Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ նկատի ունենալով օրինագծի հրատապությունը, կարևորությունը քննարկումները պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների հետ շարունակվելու են՝ ինչպես արտախորհրդարանական, այնպես էլ խորհրդարանական ձևաչափում:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է օրինագծի շուրջ քննարկումների կազմակերպումը քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության հետ մինչև այն Ազգային ժողով ներկայացնելը:

Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Նախագծով առաջարկվում է 2016թ. հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանել 65000 դրամ՝ գործող 55000 դրամի փոխարեն, և, դրա հետ կապված, վերանայել և սահմանել օրենքի 2-րդ հոդվածով սահմանված գործավարձով ու ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքների նոր նվազագույն չափերը:

Ըստ կառավարության եզրակացության, մասնավորապես, նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետբյուջեից լրացուցիչ ծախսերի անհրաժեշտության (մոտավոր գնահատմամբ տարեկան հաշվարկով կկազմի առնվազն շուրջ 13 մլրդ դրամ), ինչպես նաև համայնքների բյուջեների ծախսերի գծով լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության:

Գործադիրը բացասական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն` «առաջարկվող օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունի լուծումներ ապահովել ՀՀ-ում կենդանիների պաշտպանությանը վերաբերող չկարգավորված օրենսդրության տիրույթում»:

Կառավարության եզրակացության համաձայն, մասնավորապես, գործող օրենսդրական կարգավորումները հիմնականում կանոնակարգում են նախագծով կարգավորման ենթակա հարաբերությունները: Այսպես, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքով արգելվում է` կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և խոշտանգումը, «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքով կարգավորվում են կենդանիների առողջության պահպանման հետ կապված հարաբերությունները և այլն:

Բացի այդ, նախագծում հստակ տարանջատված չեն տարբեր կենդանիների նկատմամբ լիազոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, բացակայում է ՀՀ կառավարության լիազորությունների վերաբերյալ հոդվածը:

Նշվել է նաև, որ ոլորտում առկա օրենսդրական բացերն ուսումնասիրելու և վերացնելու նպատակով արդարադատության նախարարությունում առաջիկայում կստեղծվի աշխատանքային խումբ, որի շրջանակներում մշակվելու է համապատասխան օրենքի նախագիծ և օրենքի նախագծի հեղինակին առաջարկվել է մասնակցել նշված աշխատանքային խմբի աշխատանքներին:

 
 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]