Թեմաներ
Երեքշաբթի 04 / 30 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   23:52 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/29/2024   23:39 Տեխասում սկսել են ձերբակալել Պաղեստինին աջակցող ցուցարարներին 04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 04/29/2024   23:18 Տրանսպորտով անհետացած ռուս դատախազի տեղակալին մահացած են գտել 04/29/2024   23:02 Կառավարության, նրա ղեկավարի պատճառով հերոսական ժողովուրդը մատնվել է անզորության. Սրբազանի արձագանքը` Երեւանում տեղի ունեցած հանդիպմանը 04/29/2024   22:48 Մոսկվայում ավտոմեքենաների բախման հետևանքով երկու մարդ Է մահացել 04/29/2024   22:34 Վարչախմբի պարտվողական ուղեգծի արդյունքում Հայաստանը հայտնվել է ծանրագույն կորուստներով լի իրավիճակում. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   22:17 Փոխվարչապետի ղեկավարությամբ գործող հանձնաժողովի գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրության ու ՀՀ միջազգային պարտավորությունների հիմքերին․ Թաթոյան 04/29/2024   22:02 Մեծ Բրիտանիայում խոստովանել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն գործում 04/29/2024   21:48 Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում 04/29/2024   21:40 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները շոկի մեջ են 04/29/2024   21:32 29-ամյա տղամարդը հայտնաբերվել է 04/29/2024   21:17 Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում 04/29/2024   21:00 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները դուրս են եկել հուզված 04/29/2024   20:54 Մենք դեռ մեծ թափով մեր գործողությունները չենք արել, Դանիելյան (տեսանյութ) 04/29/2024   20:40 Չի կարելի սահմանափակվել միայն փողոց փակելով, դա չի կարող ինքնանպատակ լինել. քաղտեխնոլոգ (տեսանյութ) 04/29/2024   20:38 Հայ Եկեղեցուն թուլացնել տենչում է միայն մեր թշնամին․ Գևորգ Դանիելյան 04/29/2024   20:18 Թբիլիսիում իշխող կուսակցության կողմնակիցները խորհրդարանի շենքի մոտ ցույցի են դուրս եկել 04/29/2024   20:00 «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ ակցիա օպերայում՝ Տիգրան Ավինյանի ներկայությամբ. հանդիսատեսը ակցիան ողջունել է ծափերով (տեսանյութ) 04/29/2024   19:54 Ազգային արժեքների, ցանկացած հայկականի ու ազգայինի դեմ պայքարը դատապարտված է անհաջողության․ Տոնոյան 04/29/2024   19:53 Քաղաքաշինության կոմիտեն և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը կսերտացնեն համագործակցությունը 04/29/2024   19:40 Գնալ թուրքի հետ միակողմանի բանակցության, նշանակում է՝ գլուխդ դնես փայտին ու ասես՝ դե եկեք իմ վիզը կտրեք. տավուշցի (տեսանյութ) 04/29/2024   19:36 Այդպես չէ, որ ՀՀԿ-ն երբ ուզի՝ կհասնի իշխանափոխության, Փաշինյանի քաղաքականությունը հովանավորում են. Շարմազանով (տեսանյութ) 04/29/2024   19:23 Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ 04/29/2024   19:13 Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան 04/29/2024   19:08 Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան 04/29/2024   18:56 Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը նոտա է ներկայացրել ՌԴ դեսպանին 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/29/2024   18:31 Մարդիկ մտածում են, որ ցանկացած պահի ոստիկաններով, բնակիչներին ծեծելով, ջարդելով, կարող են թուրքին, ադրբեջանցուն բերել ու կանգնեցնել. Գառնիկ Դանիելյան 04/29/2024   18:12 Միջազգային դերակատարներն ի՞նչն են ողջունում՝ պարտադրանքի, ուժի կիրառման արդյունքում մեկնարկած գործընթացը՞. Արա Այվազյանը համոզված է՝ Տավուշում կատարվողը քաղաքական որոշման հետեւանք է 04/29/2024   18:09 Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին 04/29/2024   18:03 Իրանը մտադիր է ընթացիկ տարում 5-7 արբանյակ ուղարկել տիեզերք 04/29/2024   18:01 Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի 04/29/2024   17:41 Կեղծ, հիմնազուրկ տեղեկությունների հրապարակման նպատակը սրբազանին հեղինակազրկելն է․ շարժումը պահանջում է պատասխանատվության ենթարկել լրագրողին 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   17:14 Սահմանագծման գործընթացում չկա 2 կողմ, մեր շահը ներկայացնող կողմը գոյություն չունի.Անանյան 04/29/2024   17:04 Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ 04/29/2024   16:54 Սահմանազատման աշխատանքների մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարությունը՝ շրջանառվող թեզերը որակելով որպես կեղծ և մոլորեցնող 04/29/2024   16:42 Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   16:34 Ադրբեջանում իրավապաշտպանի են ձերբակալել 04/29/2024   16:34 Մեր էներգետիկ համակարգը ադրբեջանականացնում են. Դավթյան (տեսանյութ) 04/29/2024   16:31 Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի, Դատախազությունն անելիք չունի՞․ Մինասյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   16:28 Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 04/29/2024   16:25 Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը 04/29/2024   16:22 ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ծրագիր չունի և չի ունենա. Բլինքեն 04/29/2024   16:18 Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ 04/29/2024   16:15 Այսօր տարածքների ու ռեսուրսների մեծ պայքար է գնում, միայն ՀՀ -ն է ամեն բան շատ թեթև ու հեշտ զիջում. Ղուլյան (տեսանյութ) 04/29/2024   16:14 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/29/2024   23:18 Տրանսպորտով անհետացած ռուս դատախազի տեղակալին մահացած են գտել 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-արգենտինյան համագործակցության օրակարգի հարցերի շուրջ 03/24/2016   16:13  |  ԼՐԱՀՈՍ

 
Հանրապետության Նախագահին այսօր հայ-արգենտինյան հարաբերությունների օրակարգի, երկկողմ ընթացիկ ծրագրերի ու ձեռքբերումների, ինչպես նաև առկա խնդիրների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանը: Այս մասին հայտնում է Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
 
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:
 
Նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով հայ-արգենտինյան հարաբերություններին, նշել է, որ դրանք ավանդաբար բարեկամական են եղել, և պատահական չէ, որ Հայաստանի անկախությունից հետո այդ հարաբերություններն արագ վերաճեցին բարեկամական միջպետական հարաբերությունների: Հայաստանը և Արգենտինան տարածաշրջանային առաջին դեսպանությունները բացեցին միմյանց մայրաքաղաքներում և սկսեցին խորացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլն: Ըստ Նախագահի, այդ հարաբերություններն ամրապնդվեցին երեք տասնյակից ավելի համաձայնագրերով:
 
«Իհարկե, յուրաքանչյուր երկրի հետ մեր հարաբերություններն ունեն առանձնահատկություններ, ունեն լոկոմոտիվներ, և Արգենտինայի հետ մեր հարաբերությունների առանձնահատկությունը պայմանավորված է այդ երկրում գործող կենսունակ համայնքի առկայությամբ: Միայն Էդուարդո Էռնեկյանի շնորհակալ և ակտիվ գործունեության շնորհիվ մեր առևտրատնտեսական հարաբերություններն այսօր գտնվում են լավ մակարդակի վրա, դրանք մշտապես աճ են արձանագրում: Թեև ապրանքաշրջանառության ցուցանիշները մեզ բացարձակ չեն գոհացնում, այնուհանդերձ, այս ընթացքում արձանագրված կտրուկ աճը հույս է ներշնչում, որ ծավալները մեծացնելու զգալի ներուժ կա: Անշուշտ, շատ կարևոր է, որ Արգենտինան Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալով 5-րդ երկիրն է, և արգենտինյան ներդրումները մեր երկրում հասել են շուրջ 400 մլն դոլարի: Ես պետք է ուրախությամբ նշեմ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության գործունեության մասին, որն իրականացնելով «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարումը, «Զվարթնոց» օդանավակայանը դարձրեց միջազգային չափանիշներին համապատասխանող: Օտարերկրացիների մեծ մասը՝ մուտք գործելով Հայաստան, հենց «Զվարթնոց» օդանավակայանում առաջին դրական տպավորություններն են ստանում: Այս օդանավակայանն առաջին այցեքարտն է դեպի Հայաստան:
 
Շատ կարևոր է գյուղատնտեսության ոլորտում գործող «Տիեռաս դե Արմենիա» ընկերության գործունեությունը Հայաստանում: Այստեղ խոսքը գնում է նաև այգեգործության, մասնավորապես՝ խաղողագործության ոլորտում Հայաստան նոր, առաջատար մշակույթի ներմուծման մասին: «Կարաս» գինու գործարանի արտադրանքն արդեն ճանաչելի է ոչ միայն Հայաստանում, այլ նաև մեր երկրի սահմաններից դուրս, և այս երկու ընկերությունները, իհարկե, նոր ուղի են բացում հայկական գինեգործության համար: Կարծում եմ, որ այս ընկերությունները կարող են նաև խթան հանդիսանալ զբոսաշրջության զարգացման համար: Ոչ միայն արտերկրից ժամանած զբոսաշրջիկների, այլ նաև ներքին զբոսաշրջության զարգացման տեսանկյունից, գեղեցիկ այգիներն այցելության հետաքրքիր վայրեր են:
 
Մյուս հաջող օրինակը «Կոնվերս բանկի» գործունեությունն է, որը մեր ֆինանսական շուկայում մշտապես նոր ծառայություններ է առաջարկում, նոր գործիքներ օգտագործում և սրանով նաև խթանում է մրցակցությունը բանկային ոլորտում:
 
Շատ խոստումնալից կարող է լինել «Տանգո» ընկերության մուտքը հայկական շուկա, որը գործունեություն է ծավալելու զբոսաշրջության և հյուրանոցաշինության ոլորտում: Վստահ եմ, որ այս ընկերությունն էլ հաջողություններ է գրանցելու:
 
Կարծում եմ, որ եկել է ժամանակը, որպեսզի մենք արգենտինահայ գործարարների և, ընդհանրապես, արգենտինացիների գործունեությունն ուղղենք դեպի երրորդ երկրներ, նրանց ուշադրությունը հրավիրենք Հայաստանի հնարավորությունների վրա՝ պայմանավորված Եվրասիական տնտեսական միությանը մեր երկրի անդամակցությամբ: Կարծում եմ, այստեղ Հայաստանը կարող է շատ լավ հարթակ և հանգրավանային կետ հանդիսանալ: Այս ուղղությամբ պետք է աշխատանքներն ակտիվացնել:
 
Հայտնի է, որ մոտ ժամանակներս հանդիպում եմ ունենալու Արգենտինայի Նախագահի հետ, և այս առումով կցանկանայի լսել առաջարկություններ, թե ի՞նչ թեմաների շուրջ կառուցենք մեր զրույցը, ինչո՞վ կարող է Արգենտինայի Նախագահն օժանդակել մեր միջպետական հարաբերություններին:
 
Պարոն դեսպան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դուք համատեղության կարգով դեսպան եք Չիլիում և Ուրուգվայում, և այդ երկրների հետ էլ մենք ունենք յուրահատուկ հարաբերություններ, կցանկանայի տեսնել, թե ի՞նչ աշխատանք է կատարվում դեպի Հայաստան ներդրումներ ապահովելու գործում»,-խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
 
Դեսպան Ալեքսան Հարությունյանը ներկայացրել է համագործակցության այն հեռանկարային և փոխշահավետ ոլորտները, որոնց ուղղությամբ ակտիվ աշխատանք իրականացնելու պարագայում, լիարժեքորեն կօգտագործվի հայ-արգենտինյան հարաբերությունների առկա ներուժը՝ ավելի մեծացնելով երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները:
 
«Կարծում եմ, որ առաջիկայում հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևոր դեր կարող են ունենալ Արգենտինայի նորընտիր Նախագահի հետ Հայաստանի Նախագահի արդեն ձևավորված լավ հարաբերությունները, որոնց հիմքը դրվեց Արգենտինա Ձեր այցի ժամանակ, պարոն Նախագահ: Տեղի ունեցած բավականին ջերմ զրույցի ընթացքում Դուք նրան առաջարկեցիք ընտրվելուց հետո այցելել Հայաստան, և մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ: Կարծում եմ՝ շատ մոտ ապագայում մենք այդ այցելությունը կկարողանանք կազմակերպել, որը կարող է զգալիորեն ակտիվացնել երկկողմ հարաբերությունները, որովհետև պարոն Մաուրիսիո Մակրին նախընտրական շրջանում ինքն ասաց, թե ուզում է Հայաստան այցելել և ոչ միայն բարեկամ ժողովրդի մոտ, այլ որպեսզի դրանից հետո շատ նոր դրական փոփոխություններ կատարվեն: Դրանք դեռևս մինչ ընտրությունը՝ քաղաքապետի պաշտոնում եղած ժամանակ նրա խոսքերն են: Պարոն Նախագահ, Դուք նշեցիք այն ուղղությունները, որոնք համագործակցության շատ լավ ասպարեզ կարող են լինել»,-ասել է Արգենտինայում ՀՀ դեսպանը և զեկուցել Արգենտինայի, Չիլիի և Ուրուգվայի ղեկավարության հետ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների, ստորագրված փաստաթղթերի իրականացման ուղղությամբ դեսպանության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները:
 
Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են նաև միջխորհրդարանական և միջկառավարական ձևաչափերով հայ-արգենտինյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը քննարկված հարցերի, հիմնախնդիրների և ծրագրերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին և համապատասխան գերատեսչություններին:

 
 
 

Հարակից հրապարակումներ`

17:13 09/03/2016  |  ԼՐԱՀՈՍ Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-գերմանական տնտեսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ
16:49 04/03/2016  |  ԼՐԱՀՈՍՆախագահը խորհրդակցություն է հրավիրել հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության օրակարգային հարցերի շուրջ
16:45 26/02/2016  |  ԼՐԱՀՈՍՆախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-ավստրիական հարաբերությունների օրակարգային հարցերի և հեռանկարային ծրագրերի շուրջ
16:44 19/02/2016  |  ԼՐԱՀՈՍՆախագահը խորհրդակցությունների շարք է սկսել գործընկեր երկրների հետ տնտեսական կապերի և զարգացման ծրագրերի ակտիվացման հեռանկարների վերաբերյալ
18:41 11/12/2015  |  ԼՐԱՀՈՍՆախագահը խորհրդակցություն է հրավիրել՝ Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով
20:05 18/11/2015  |  ԼՐԱՀՈՍՆախագահը խորհրդակցություն է հրավիրել Արմավիրի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով
19:42 16/09/2015  |  ԼՐԱՀՈՍՆախագահը խորհրդակցություն է հրավիրել՝ Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]